Changes

Օլիվեր Թվիստի արկածները

Ավելացվել է 6 բայտ, 15:55, 19 Հունվարի 2014
― Օլիկ, սիրելի՜ս, ― մրմնջաց Նենսին քնքշությամբ, ― Օլի՜կ։
Ներսում ոչ ոք չկար, բացի թշվառ, ոտաբոբիկ մի վճրագործիցոճրագործից, որը ձերբակալված էր սրինգ նվագելու մեղադրանքով։ Հասարակության դեմ նրա գործած հանցանքը բացահայտ կերպով ապացուցված լինելով, միստր Ֆենգը ըստ պատշաճի դատապարտել էր նրան մեկ ամսվա բանտարկության և ուղարկել Ուղղիչ տուն, տեղին ու զվարճալիորեն դիտել տալով, որ բանտարկյալը իր կրծքի բովանդակ ուժը փոխանակ երաժշտական գործիքի վրա սպառելու, շատ ավելի օգտակար կլիներ, եթե սպառեր պտտվող անվի վրա։ Բանտարկյալը ոչ մի պատասխան չտվեց․ նա մտովին զբաղված էր իր բռնագրավված սրնգի կորուստը ողբալով։ Հետևաբար, Նենսին առաջացավ և թակեց հաջորդ խցի դուռը։
― Հետո՞, ― լսվեց տկար ու նվաղկոտ մի ձայն։
==Տասնչորսերորդ գլուխ==
Բովանդակում է ավելի մանրամասն տեղեկություն Օլիվերի՝ միստր Բրաունլոյի մոտ լինելու մասին և այն երևելի գուշակությունը, որ արեց ոմն միստր Գրիմվիգ Օլիվերի հասցեին, երբ նա ուղարկվեց մի հանձնարարություն կատարելուկատարելու։
Այդ էր այն ամբողջ տեղեկությունը, որ Օլիվերը կարողացավ ձեռք բերել նկարի մասին։ Եվ որովհետև ծեր լեդին հիվանդության ժամանակ մեծ հոգատարություն էր ցուցաբերել իր հանդեպ, Օլիվերը ճիգ թափեց գոնե առայժմ մոռանալ նկարը։ Ուստի նա ուշադիր լսեց այն բոլորը, որ լեդին պատմեց իր երեխաների մասին․ թե ինչպես իր համակրելի ու գեղեցիկ մի աղջիկը ամուսնացած էր մի համակրելի ու գեղեցիկ տղամարդու հետ, թե ինչպես Վեստ Ինդիայում ուներ մի որդի, որը ինչ֊որ վաճառականի մոտ աշխատում էր որպես քարտուղար և, իբրև բարի ու ծնողասեր որդի, սիրալիր նամակներ էր ուղարկում մորը տարին կանոնավորապես չորս անգամ։ Այս բոլորը մտաբերելիս նա հուզումից արտասվեց։ Երբ պառավ լեդին բավականին պատմել էր իր երեխաների շնորհքների մասին, մեջ բերելով նաև քսանվեց տարի առաջ մահացած իր ամուսնու արժանիքները, արդեն ժամանակն էր թեյելու։ Թեյից հետո պառավ լեդին սկսեց Օլիվերին մի թղթախաղ ցույց տալ, որը նա սովորեց այն արագությամբ, ինչ արագությամբ լեդին կարողացավ սովորեցնել նրան։ Նրանք խաղը մեծ հետաքրքրությամբ ու լրջությամբ շարունակեցին մինչև այն պահը, երբ նորից ժամանակն էր Օլիվերին կերակրելու։ Տղան պետք է խմեր ջրախառն տաք գինի, ուտեր մի շերտ կարմրած հաց, ապա հանգիստ քներ։
Որքա՜ն երջանիկ էին անցնում Օլիվերի ապաքինման օրերը։ Նրան շրջապատող ամեն ինչ այնքան մաքուր էր և կոկիկ, և բոլորը այնքան բարի էին ու հոգատար նրա հանդեպ, որ այն աղմկահույզ ու փոթորկալից միջավայրից հետո, որտեղ նա անց էր կացրել իր ամբողջ մատաղ կյանքը, նրան այնպես էր թվում, թե դրախտումն է։ Երբ նա կազդուրվեց այնքան, որ արդեն ի վիճակի էր անկողնուց վեր կենալ և հագնվել, միստր Բրաունլոն նրա համար պատրաստել տվեց մի ձեռք նոր հագուստ, նոր կեպի և նոր կոշիկներ։ Քանի որ Օլիվերին ասացին, թե իր հին շորերի հետ կարող էր վարվել ինչպես կամենում է, նա այդ հին շորերը տվեց մի սպսսուհուսպասուհու, որն իր հանդեպ ազնիվ վերաբերմունք էր ցուցաբերել, խորհուրդ տալով, որ դրանք վաճառի մի հրեայի և դրամը օգտագործի ըստ իր ցանկության։ Սպասուհին հաճույքով կատարեց նրա ասածը և երբ Օլիվերը հյուրասենյակի պատուհանից տեսավ, թե հրեան ինչպես քուրջերը պարկի մեջ դնելով հեռացավ, կարծես ավելի ազատորեն շնչեց։ Նա չափազանց երջանիկ էր, որ դրանք նորից հագնելու վտանգից ընդմիշտ ազատվել էր։ Ճշմարիտն ասած՝ տխրահռչակ ցնցոտիներ էին, իսկ Օլիվերը կյանքում երբեք նոր զգեստ չէր ունեցել։
Նկարի միջադեպից մոտավորապես մի շաբաթ հետո, մի երեկո, երբ տղան նստած զրուցում էր միսիս Բեդվինի հետ, միստր Բրաունլոն սպասավորին ուղարկեց, հայտնելով, որ եթե Օլիվեր Թվիստն իրեն բավականաչափ լավ է զգում, ապա ինքը կցանկանար տեսակցել և մի փոքր խոսել նրա հետ իր առանձնասենյակում։
― Այստեղ նայե՛ք, տեսնո՞ւմ եք այս նարնջի կլեպը։ Մի՞թե անչափ զարմանալի և տարօրինակ բան չէ, որ ում տունը որ այցելության գնամ, պետք է անպայման սանդուղքների վրա գտնեմ աղքատ վիրաբույժի այս բարեկամին։ Նարնջի կլեպը եղավ պատճառը իմ կաղության և նարնջի կլեպից էլ մահանալու եմ վերջապես։ Այո՛, սըր, նարնջի կլեպից էլ մահանալու եմ։ Եթե այդ ճիշտ չէ, ես իմ գլուխը կուտեմ, սըր։
Միստե Միստր Գրիմվիգը այս հրաշալի առաջարկությամբ էր եզրափակում ու հաստատում իր ամեն մի խոսքը։ Իհարկե, դա շատ տարօրինակ առաջարկություն էր, և հատկապես տարօրինակ միստր Գրիմվիգի համար, քանի որ, եթե նույնիսկ ի սեր վիճաբանության մի րոպե ընդունենք, որ գիտության նվաճումները երբևէ կհասնեն այն աստիճանի, որ մարդ կկարողանա, այդպես կամենալու դեպքում, իր սեփական գլուխը ուտելու, ապա միստր Գրիմվիգի գլուխը այնքան մեծ էր, որ նույնիսկ ամենաորկամոլ մարդը հազիվ թե կարողանար տեղավորել այն իր ստամոքսի մեջ, բոլորովին հաշվի չառնելով այն հանգամանքը, որ դա պատած էր պուդրայի շատ հաստ շերտով։
― Ես իմ գլուխը կուտեմ, սըր, ― կրկնեց միստր Գրիմվիգը, գավազանը խփելով գետնին։ ― Օհօ՜։ Բարև, ո՞վ է այդ տղան, ― ավելացրեց նա նայելով Օլիվերին և մի քանի քայլ ետ գնալով։
― Նիհարների։ Ես ճանաչում եմ մեկին, որը մի գեր տղա ունի։ Ուրիշները նրան անվանում են հիանալի տղա․ իսկ հիանալի ի՞նչ կա նրա կլոր գլխի, կարմիր այտերի և պսպղուն աչքերի մեջ։ Ընդհակառակը, սարսափելի տղա է․ մարմինը ասես դուրս է պայթելու նրա կապույտ կոստյումի կարամասերից։ Նավաստու ձայնով և գայլի ախորժակով մի տղա է նա։ Ես ճանչում եմ այդ թշվառականին։
― Լա՛վ, ― ասաց միստր Բրաունլոն, ― սրանք փոքրիկ Օլիվեր Թվիստի բնությանը համապատասխանող գծեր չեն, հետևաբար, իղուր իզուր տեղը մի՛ ջղայնանա։
― Իսկապե՞ս, ― վրա բերեց միստր Գրինվիգը, ― միգուցե նա ավելի վատ գծեր ունի։
Երբ միստր Բրաունլոն ասաց, թե ինքը տակավին չէր զբաղվել Օլիվերի անցյալով, ի նկատի ունենալով այն պարագան, որ հուզումների դիմանալու համար նա դեռ բավականաչափ կազդուրված չէր, և երբ ընդունեց, որ տղան մինչև այժմ որևէ գոհացուցիչ պատասխան չէր տվել իր հարցերին, միստր Գրինվիգը չարախինդ քմծիծաղ տվեց։ Ապա նա հեգնանքով հարցրեց, թե արդյոք տնտեսուհին սովորություն ունե՞ր քնելուց առաջ արծաթեղեն սպասները հաշվելու, որովհետև, մի գեղեցիկ առավոտ եթե գթալներից մի քանիսը պակասեին, ինքը պատրաստ էր իր գլուխն ուտելու և այլն։
Չնայած միստր Բրաունլոն ևս որոշ չափով դյուրագրգիռ խառնվածք ուներ, այսուհանդերձ, իմանալով իր բարեկամի տարօրինակությունները, այս բոլորը տարավ մեծ համբերությամբ, և քանի որ թեյելիս միստր Գրիմվիգը բարեհաճեց գնահատել կարակնդակները՝ կարկանդակները՝ մթնոլորտը պարզվեց։ Նույնիսկ Օլիվերը, որ թեյում էր նրանց հետ, առաջին անգամ իրեն ազատ զգաց այս խստաբարո ջենթլմենի անախորժ ներկայությամբ։
― Իսկ ե՞րբ է Օլիվեր Թվիստը քեզ պատմելու իր կյանքի և արկածների ճշգրիտ, ստույգ ու մանրամասն պատմությունը, ― ճաշի վերջում հարցրեց միստր Գրիմվիգը՝ աչքի ծայրով Օլիվերին նայելով։
Օլիվերը սաստիկ ուրախացած, թե վերջապես ծերունի ջենթլմենին որևէ ձևով օգտակար էր լինելու, գրքերը թևի տակ իջավ ցած և կեպին ձեռքին՝ սպասեց հանձնարարությունների։
Դու պետք է ասես, ― խոսեց միստր Բրաունլոն, հայացքը սևեռելով միստր Գրիմվիգի վրա, ― դու պետք է ասես, որ այս գրքերը ես ետ եմ բերել և որ եկել ես վճարելու այն չորս ֆունտ և տասը շիլլինգը, որ ես պարտք եմ նրան։ Սա մի հինգ ֆունտանոց է, հետևաբար, դու պետք է տասը շիլլինգ ետ բերես։
― Տասը րոպեից այստեղ կլինեմ, սըր, ― պատասխանեց Օլիվերը անկեղծորեն։ Ապա հինգ ֆունտանոցը դրեց պիջակի գրպանը, ուշադիր կոճկեց, գրքերը խնամքով դրեց թևի տակ և, հարգալից գլուխ տալով, դուրս եկավ սենյակից։
Վստահելի
1396
edits