Երբ նրանք փողոց դուրս եկան, ուժեղ քամի էր ու սաստիկ անձրև, և գորշ, լեռնացող ամպերը կանխագուշակում էին փոթորիկ։ Գիշերվա տեղատարափ անձրևը լցվել էր փողոցները, և ամենուրեք ջրի լճակներ էին գոյացել։ Ջրատար առուները հորդում էին։ Հորիզոնում ծավալվող դժգույն շողերը, որոնք գալիք օրվա մասին էին խոսում, ոչ թե ցրում էին տեսարանի մռայլությունը, այլ ավելի էին շեշտում, և նվաղուն լույսը ծառայում էր միայն է՛լ ավելի դալկացնելու դրսում վառվող լապտերների ցոլքը, առանց որևէ ջերմություն սփռելու ջրաթաթախ տանիքների ու ամայի փողոցների վրա։ Քաղաքի այդ մասում ոչ մի շարժում չէր նկատվում, տների լուսամուտները ամուր փակված էին, և փողոցները, որտեղից նրանք անցնում էին, լուռ էին ու թափուր։
Երբ հասան Բեթնել Գրին պողոտան, օրը համարյա լուսացել էր, և լապտերներից շատերը արդեն հանգել էին։ Մի քանի գյուղական սայլեր դանդաղորեն ընթանում էին դեպի Լոնդոն։ Երբեմն ցեխաթաթախ մի փոստակառք ճռնչալով՝ շտապ անցնում էր նրանց կողքով, և կառապանը, մտրակի մի հարված իջնեցնելով ծանրաշարժ սայլապանին, բողոքում էր նրա դեմ, որ երթևեկության կանոնները խախտելով և փողոցի սխալ կողմից գնալով՝ սահմանված ժամից քառորդ րոպե ուշ գրասենյակ հասնելու վտանգին էր ենթարկում իրեն։ Գազով լուսավորված գինետները արդեն բացվել էին։ Աստիճանանբար Աստիճանաբար ուրիշ խանութներ ևս բացվեցին, և սկսեցին հատուկենտ մարդիկ երևալ։ Հետո եկան աշխատանքի գնացող բանվորների խմբեր, ապա գլուխներին ձկան տակառներ դրած տղամարդիկ և կանայք։ Նրանց հաջորդեցին բանջարեղեններով բեռնավորված իշասայլեր, անասուններով կամ հսկա մսակույտերով բեռնված երկանիվ կառքեր, կաթնավաճառ կանայք՝ դույլերով, և այսպես մարդկանց մի անվերջ շարան, որոնք զանազան մթերքներ առած, հազիվհազ ճամապարհ գտնելով, գնում էին դեպի արևելյան արվարձանները։ Երբ նրանք մոտեցան Սիթիին, աղմուկը և երթևեկությունը աստիճանաբար ավելացան, իսկ Շորդիչի ու Սմիթֆիլդի միջև գտնվող փողոցներով անցնելիս իրարանցումն ու ժխորը արդեն հասել էին իրենց գագաթնակետին։
Սան Սթրիթ և և Քրաուն Սթրիթ փողոցներով իջնելով և հանդիպակաց Ֆինսբերգի հրապարակը ճեղքելով, միստր Սայքսը թեքվեց Չիզվել փողոցով դեպի Բաբիկեն, անտեղից ընթացավ դեպի Լոնդոն Լեյն և ապա Սմիթֆիլդ։ Այս վերջին տեղից այնպիսի խլացուցիչ ու աններդաշնակ ձայների արձագանքներ լսվեցին, որ Օլիվեր Թվիստը բոլորովին ապշեց։
Շուկայական առավոտ էր։ Գետինը ծածկված էր գրեթե մինչև սրունքները հասնող կեղտով ու տիղմով։ Խոշոր եղջերավոր անասունների մարմիննրից մարմիններից շարունակ բարձրացող թանձր գոլորշին, միախառնվելով տների կատարներին նստած մառախուղի հետ, ծանր զանգվածով կախվել էր վերևից։ Ընդարձակ հրապարակի կենտրոնում գտնվող փարախները և էլի նույնքան թվով ժամանակավոր փարախներ, որ հնարավոր էր խցկել բաց տարածության մեջ, լիքն էին ոչխարներով և այլ եղջերավոր անասուններով։ Իսկ ակոսների եզրին, սյուներին կապված երևում էին եզների անվերջ շարաններ։ Գյուղացիներ, մսավաճառներ, խաշնարածներ, փերեզակներ, տղաներ, գողեր, անգործեր, ցածր խավի դատարկապորտներ, բոլորը շաղախվել էին մի զանգվածի մեջ։ Խաշնարածների սուլոցը, շների հաչոցը, եզների բառաչը, ոչխարների մայունը, խոզերի խռնչյունը, փերեզակների կանչերը, բոլոր կողմերից լսվեղ ճիչերն ու անեծքները, յուրաքանչյուր գինետնից դուրս հորդող որոտային ձայներն ու զանգակների զնգոցները, կռիվները, խճողումը, հրմշտուքը, քաշքշուկը, ծեծվուտքը, հիշոցներն ու աղաղակները, ահռելի ու աններդաշնակ ժխորը, որ արձագանք էր տալիս շուկայի ամեն մի անկյունից, և խաժամուժի միջից շարունակ դես֊դեն վազող չլվացված, չսափրված, պիղծ ու կեղտոտ մարդկանց կերպարանքները այնպիսի շփոթ ու խառնակ տեսարան էին ներկայացնում, որ բոլորովին շշմեցուցիչ էր։
Միստր Սայքսը, Օլիվերին քարշ տալով իր հետևից, արմունկով ճանապարհ բաց արեց և անցավ բազմության ամենախճողված մասով։ Նա համարյա ուշք չդարձրց չդարձրեց այն բազմաթիվ պստկերներին պատկերներին ու ձայներին, որոնք այդքան մեծ զարմանք էին պատճառում Օլիվերին։ Նա միայն մի քանի անգամ գլխով բարևեց մի շարք ծանոթների և, մերժելով նրանց խմիչքով հյուրասիրվելու հրավերները, հաստատորեն շարունակեց իր ճամփան, մինչև ժխորը բոլորովին անլսելի դարձավ և նրանք Հոզյեր Լեյնով հասան Հոլբորն։
― Այժմ, լակո՛տ, ― ասաց Սայքսը՝ նայելով Ս․ Անդրեաս եկեղեցու ժամացույցին, ― ժամը գրեթե յոթն է։ Դու պետք է ավելի արագ քայլես։ Դե՛, ի՞նչ ես դանդաղում, անպե՛տք ծույլ։
― Գնաս բարով, ա՛յ տղա, ― ասաց մարդը։
― Նա կամակորի մեկն է, ― պատասխանեց Սայքսը, մի լավ ցնցելով տղային, ― կամակորի մեկն է, մի իսկական լակոտ։ Ուշդրություն Ուշադրություն մի՛ դարձնի նրան։
― Ի՜մ ինչ գործն է։ Հիանալի օր է, վերջ ի վերջո, ― ասաց մարդը և բարձրանալով իր սայլը՝ քշեց֊գնաց։
Խավար գիշեր էր։ Գետից և շրջակայքի ճահիճներից բարձրացող խոնավ մշուշը տարածվում էր ամայի դաշտերի վրա։ Խայթող ցուրտ էր միաժամանակ, և ամեն ինչ մռայլ էր ու տխուր։ Նրանք լուռ էին, որովհետև կառապանի քունը տանում էր, իսկ Սայքսը խոսելու ցանկություն չուներ։ Օլիվերը շփոթված սահմռկած, կծկվել֊նստել էր սայլի մի անկյունում։ Նրան այնպես էր թվում, որ ծառերի արանքներում ինչ֊որ խորհրդավոր ստվերներ էին պարում, և ահավոր հանդիսավորությամբ ետ ու առաջ շարժվող ճյուղերը ասես դիվային խրախճանքի մեջ էին տեսարանի ամայությունից։
Սանբերի եկեղեցու մոտով անցնելիս յոթը խփեց։ Փողոցի հանդիպակաց կողմից լաստավարի պատուհանից լույսը թափանցում էր դուրս և, ձգվելով ճամփի երկայնքին, ավելի թախծոտ տեսք էր տալիս խավարի մեջ ուրվագծված ինչ֊որ գորշ կարմրածառի, որի տակ շիրիմներ կային։ Ու շատ հեռվից լսվում էր գահավիժող ջրի խուլ խշշոց, և հնամենի ծառի տերևները գիշերվա զեփյուռից մեղմորեն օրորվում էին։ Ասես քաղցրալուր մեղեդի լիներ ննջեցյալների անդորության անդորրության համար։
Անցնելով Սանբերին, նրանք դարձայլ դարձյալ ամայի խճուղի դուրս եկան։ Մի քանի մղոն ևս գնալուց հետո սայլը կանգ առավ։ Սայքսը իջավ ցած, բռնեց Օլիվերի ձեռքից և նրանք նորից սկսեցին քայլել։
Շեփփերթոնում նրանք ոչ մեկի տունը չգնացին, ինչպես հոգնաբեկ տղան ակնկալում էր։ Ցեխի և խավարի միջով, մթին կածաններով և տափաստանային մութ բացատներով երկար քայլելուց հետո վերջապես ինչ֊որ քաղաքի լույսեր երևացին։ Ուշադիր դեպի առաջ նայելով, Օլիվերը տեսավ, որ գետը ճիշտ իրենց ներքևումն էր, և որ իրենք ինչ֊որ կամրջի են մոտենում։
Թվաց, թե այս բառերն արտասանողը մի բան շպրտեց քնածի վրա, նրան արթնացնելու համար, որոտվհետև ինչ֊որ փայտյա իր ուժգին թըմփաց հատակին, և լսվեցին անհասկանալի քրթմնջոցներ, ասես մեկը խոսելիս լիներ կես֊քուն, կես֊արթուն վիճակում։
― Լսո՞մ ես, ― գառաց գոռաց նույն ձայնը։ ― Ահա Բիլլ Սայքսը միջանցքումն է, և նրան հյուրասիրող չկա, իսկ դու այնքան խորն ես քնել, ասես ճաշիդ հետ ափիոն ես ընդունել։ Լրիվ սթափվելո՞ւ ես, թե այս երկաթե մոմակալն էլ գործի դնեմ։
Ի պատասխան այս հարցի, կիսամաշ կոշիկներ հագած մի զույգ ոտքեր սահեցին սենյակի մերկ հատակի վրայով, և աջ կողմում գտնվող ինչ֊որ դռնից երևաց նախ մի աղոտ մոմի լույս, ապա կերպարանքը այն մարդու, որը նախապես նկարագրված է որպես քթից խոսելու տկարությամբ տառապող մարդ, և որը Սաֆրոն Հիլլի գինետանը պաշտոնավարում էր որպես մատուցող։
― Բի՜լլ, տղա՜ս, ― ասաց այս անձնավորությունը՝ գլուխը շրջելով դեպի դուռը, ― ուրախ եմ քեզ տեսնելու համար։ Արդեն սկսել էին մտածել, որ հրաժարվել ես գործից․ այդ դեպքում ես պետք է մենակ ձեռնարկեի։ Հալլո՜։
Միստր Թոբի Քրեքիթը, Օլիվերին նկատելով, զարմանքի այս բացականչությամբ իսկույն նստած դիրք ունդունեց ընդունեց և անհամբեր հարցեց, թե ո՛վ է։
― Այս տղան։ Միայն այս տղան, ― աթոռը կրակին մոտեցնելով՝ պատասխանեց Սայքսը։
Եվ նրանք այսպես միառժամանակ քնեցին, կամ ձևացրին, թե քնեցին։ Բացի Բարնիից, որը մի քանի անգամ վեր կացավ կրակը նորոգելու, ուրիշ ոչ մեկը չշարժվեց տեղից։ Օլիվերին պատեց ծանր թմբիր, և նրան այնպես թվաց, որ մոլորված քայլում է մթին կածաններով, կամ թափառում եկեղեցու մռայլ գերեզմանատան մեջ, կամ վերապրում է օրվա դեպքերը, երբ Թոբի Քրեքիթը, հանկարծ տեղից վեր ցատկելով և ասելով, որ ժամը մեկն անց կեսն է, արթնացրեց նրան։
Մի ակնթարթում մյուս երկուսը վեր թռան իրենց տեղից և սկսեցին պատրաստություններ տեսնել։ Սայքսը և ընկերը իրենց վիզն ու կզակը փաթաթեցին երկայն, սև շարֆերով և վերարկուները հագան։ Բարնին մի ինչ֊որ պահարան բացելով, դուրս բերեց մի շարք իրեր և հալճեպով հապճեպով կոխեց գրպանները։
― Ինձ համար «հաչոցներ» են հարկավոր, Բարնի, ― ասաց Քրեքիթը։
― Ինձ մոտ են, ― պատասխանեց Սայքսը։
― Աքցաններ, կեղծ բանալիներ, գայլիկոններ, լապտերներ, բոլորը վերցրե՞լ ենք, ոչինչ չե՞նք մոռացել, ― վերարկուի քղանցի քղանցքի ներսի կողմում գտնվող օղակին ինչ֊որ լծակ ամրացնելով, հարցրեց Թոբին։
― Ամեն ինչ վերցված է, ― ասաց ընկերը։ ― Բա՛րնի, այդ մահակները բեր այստեղ․ արդեն ժամանակն է։
Օլիվերը, որն այս անսովոր վարժությունից, հեղձուձիչ օդից ու հարկադրաբար խմած ըմպելիքի ազդեցությունից բոլորովին շշմած էր, ձեռքը մեքենաբար երկարեց Սայքսին։
― Մյուս ձեռքից էլ դու բռնի, Թս՛բիԹո՛բի, ― ասաց Սայքսը։ ― Բա՛րնի, իմացիր, դրսում ինչպես է դրությունը։
Բարնին գնաց դեպի դուռը և վերադառնալով հայտարարեց, թե անհանգստանալու ոչինչ չկար։ Այս հավաստիացումից հետո երկու ավազակները, Օլիվերին իրենց մեջտեղն առած, դուրս եկան տանից։ Բարնին, դռները ապահով փակելուց հետո, առաջվա նման փաթաթվեց ծածկոցի մեջ ու շուտով քնեց։
― Տղային բարձրացրո՛ւ, ես կբռնեմ նրան, ― ասաց Թոբին։
Օլիվերը տակավին ժամանակ չէր ունեցել շուրջը նայելու, երբ Սայքսը նրան գրկելով դրեց պարսպի մյուս կողմը։ Մի քանի րոպե, և Թոբի Քրեքիքթի Քրեքիթի հետ նա արդեն պառկած էր խոտերին։ Սայքսը անմիջապես միացավ նրանց, և նրանք մեծ զգուշությամբ ու գաղտագողի սկսեցին առաջանալ դեպի տունը։
Վշտից ու սարսափից համարյա խելակորույս Օլիվերը առաջին անգամ գլխի ընկավ, որ այս արշավանքի նպատակը գողությունն էր, կողոպուտը և գուցե նույնիսկ մարդասպանությունը։ Նա ձեռքերը սեղմեց իրար ու զարհուրած մի ճիչ արձակեց։ Աչքերը հանկարծ մթագնեցին, կապարագույն դեմքը ծածկվեց սառը քրտինքով, ոտքերը թուլացան, և նա ընկավ ծնկների վրա։
Դա տան հետևի մասում, միջանցքի մյուս ծայրում գտնվող ինչ֊որ լվացարանի կամ գարեջուր պատրաստելու սենյակի փոքրիկ վանդակապատ լուսամուտն էր, որ սարքված էր գետնից հինգ ու կես ոտք բարձրությամբ։ Անցքը այնքան փոքր էր, որ բնակիչները գուցե չէին էլ մտածել, որ արժեր ավելի ամուր կերպով պաշտպանել, այնուամենայնիվ, Օլիվերի մեծության մի տղա կարող էր հեշտությամբ ներս մտնել այդտեղից։ Մի քիչ ջանք թափելուց հետո միստր Սայքսի ճարտարությամբ վանդակորմի ագույցը նույնպես տեղի տվեց, և լուսամուտը լայն բացվեց նրանց առջև։
― Այժմ լսիր ինձ, սատանի՛ ճուտ, ― շշնջաց Սայքսը, գրպանից հանելով գողերին հատուկ մի աղոտ լապտեր և լույսը կենտրոնացնելոբվ կենտրոնացնելով ուղիղ Օլիվերի դեմքին, ― ես հիմա քեզ այս լուսամուտից ներս կմտցնեմ, վերցրու այս ճրագը, աստիճաններով կամաց բարձրացիր, փոքրիկ գավթի միջով անցնելով գնա դեպի փողոց բացվող դուռը և բաց արա, որ ներս մտնենք։
― Վերևում մի փականք կա, որին չես կարող հասնել, ― ընդմիջեց Թոբին։ ― Գավթում գտնվող աթոռներից մեկի վրա բարձացիր։ Երեքն են այնտեղ, Բիլլ, և դրանց վրա կա բավականին խոշոր, կապույտ մի եղջույր, ոսկյա եղան, որոնք գեր լեդիի զենքերն են։
― Ձայնդ կտրիր, չե՞ս կարող մի քիչ ցածր խոսել, ― ասաց Սայքսը՝ սպառնական մի հայացք գցելով զրուցակցի վրա։ ― Սենյակի դուռը բաց է, հա՞։
― Բոլորովին բաց է, ― իրեն գահցնելու գոհացնելու համար աչքի ծայրով ներս նայելուց հետո պատասխանեց Թոբին։ ― Եվ զվարճալին այն է, որ նրանք դուռը միշտ բաց են թողնում, որպեսզի շունը, որն այդտեղ է պառկում, միջանցքի երկայնքով կարողանա ազատ ման գալ արթուն պահերին։ Բայց Բարնին ինչպես չքացրեց նրան այս գիշեր։ Հա՛, հա՛։ Բարնին շատ հիանալի անհետացրեց նրան այս գիշեր։
Չնայած միստր Քրեքիթը խոսում էր հազիվ լսելի փսփսուքով և ծիծաղում առանց աղմուկ հանելու, այնուամենայնիվ, Սայքսը տիրաբար հրամայեց նրան լռել և գործի անցնել։ Թոբին, հրամանին ենթարկվելով, կանթեղը գրպանից հանեց ու դրեց գետնին, ապա, մեջքը իբրև սանդուղք ծառայեցնելու համար գլուխը ամուր հենեց պատին ու ձեռքերը պահեվ ծնկներին, որից հետո Սայքսը իսկույն բարձրացավ Թոբիի վրա և նախ Օլիվերի ոտքերը լուսամուտից ներս անցկացնելով՝ առանց օձիքը բաց թողնելու, անաղմուկ կանգնեցրեց նրան սենյակի հատակին։