Changes

Օլիվեր Թվիստի արկածները

Ավելացվել է 1 բայտ, 17:20, 26 Հունվարի 2014
― Ինչե՜ր ես լսում, ― կրկնեց Ֆեգինը զայրույթից գլուխը կորցրած։ ― Երբ այդ տղան ինձ համար արժե հարյուրավոր ֆունտեր, հիմա՞ր եմ, ինչ է, որ կորցնեմ այն բոլորը, որ բախտը գցել է իմ ճանապարհին, կամ զոհ գնամ մի խումբ հարբածների քմահաճույքին, որոնց կարող եմ ոչնչացնել իմ մատի մի շարժումով։ Եվ ես շղթայված լինեմ իսկական մի սատանայի, որը միայն կտակն է պահանջում, և ի զորու է ա֊անելու․․․
Ծերը հուզմունքից հևալով կակազեց և հարմար բառը գտնելու համար մի րոպե կանգ առավ, բայց հենց այդ րոպեին անդրադառնալով իր արածին, իսկույն կասեցրեց իր զայրույթի հորձանքը և փոխեց իր ամբողջ վարվելակերպը։ Բռունցք կազմած ձեռքերը, որ օդն էին հարվածում, հանկարծ թուլացան, լայն բացված աչքերը կորցրին իրենց փայլը, զայրույթից կապտած դեմքը գունաթափվեց, և ծերունին, կծկվելով մի աթoռի աթոռի վրա, սկսեց սարսափից դողալ, մտածելով, թե գուցե իր իսկ բերանով բացատրել էր մի ինչ֊որ թաքնված սրիկայություն։ Կարճ լռությունից հետո, համարձակություն ձեռք բերելով, շուռ եկավ և իր զրուցակցին նայեց։ Աղջիկը նստած էր նույն անտարբեր ու մտացրիվ վիճակով, ինչպես նրան գտել էր, երբ առանց զգուշացման ներս էր մտել։ Այս երևույթը Հրեային մի քիչ սրտապնդեց, բայց առավել ևս վստահ լինելու համար, որ նա չէր օգտվել իր անզգույշ արտահայտություններից, և իր սովորական ձայնով կռկռաց․
― Նենսի, սիրելի՜ս, դու իմ ասածները լսեցի՞ր, սիրելի՜ս։
Վստահելի
1396
edits