Changes

Ծաղկած փշալարեր

Ավելացվել է 4223 բայտ, 18:25, 9 Փետրվարի 2014
/* 15 */
― Օդը դժվար է, ― կասեր Իոնասը։
 
 
==Վերջաբան==
 
 
Հինգշաբթի առավոտյան, երբ բրուտանոցի դուռը մռմռալով կիսաբացվեց ու ներա սահեց հանգած աչքերով գերմանուհին, անիվները, չգիտես ինչու, լռեցին, իսկ ես, մինչև ծնկներս խրված կավահողում, անշարժացա։ Իմ ողնաշարի երկարությամբ օձի նման մի սառնություն գալարվեց։ Կավը սառն էր երևի, պետք եղածից ավելի սառը։ Գերմանուհին նետեց իրեն ամենամոտ նստարանին, իսկ նրա առաջ ծնկաչոք ընկավ Մամոն։ Եղե՞լ եք ամռանը Սիբիրի խորին տայգաներում, ուր չի շարժվում ոչ մի տերև, ուր տիրում է մի այնպիսի սպառնական լռություն, որ թվում է, թե հողագունդը հասել է կորստյան եզրին ու հիմա շունչը պահած սպասում է ահեղ ակնթարթին․․․ և ճիշտ այդ պահին անհայտ մի ծառի անհայտ բարձրունքից լռությունը խոցոտում է անհայտ մի անտառային թռչուն․․․ նա արձակում է ինչ֊որ աղիողորմ կռինչ, մի ձայն, որ ողբ չէ՛, երգ չէ՛, լաց չէ՛, չգիտես ինչ է։ Չէ՛, դուք չեք լսել այդ ձայնն ամառային տայգայի խորունկ խորքից․ հետևաբար և չեք կարող պատկերացնել, թե ինչպես էր լալիս Մամոն, իսկ Մամոն սրտակեղեք ձայներ էր հանում այդ անանուն, անհայտ, վախեցած թռչունի նման, որը ողբ չէ՛ր, երգ չէ՛ր, լաց չէ՛ր․ չգիտես ինչ էր, սակայն ինչ որ էր՝ սարսափելի էր, սարսափելի։ ― Խե՜ղճ իմ Մումու, ― ասում էր գերմանուհին՝ շոյելով նրա գլուխը, ― մնացինք քեզ հետ որբ, առանց Մուի, շուտով ես էլ կգնամ, ի՞նչ կլինի քո ճարը։
 
Այդ դեռ բավական չէր, կարծես բրուտանոցի խորշերից ճպուռը ճռռաց ծանր ու հիվանդագին, ու դեռ պղտոր ապակիների միջից կարելի էր տեսնել, որ խոշոր, հուղարկավորության նման դանդաղ ու ծանր փաթիլներով ձյուն սկսեց իջնել հանդիսավոր ու օրորուն, ու դեռ՝ գործարար բակի սղոցարանից էլեկտրական հոսանքով նոր աշխատանքի դրված սղոցը սուր ու հիստերիկ ճչաց ու լռեց, ու դեռ՝ ես նայեցի Աշոտ դայուն և Իոնասին, նրանց վիզը ու գլուխներն անչափ նման էին գերմանուհու կերտած գլխաքանդակներին։
 
․․․ Ճաշի ընդմիջումից հետո նորից պտտվում էին անիվները ու բրուտանոցում հաստատվում է աշխատանքային առօրյան։ Գերմանուհին վերցրեց մի մեծ կտոր կավ և դողացող մատներով երկար ու խնամքով մշակելուց հետո հաստատեց այն քառակուսի տախտակին, ապա մատներով, փայտե ձողիկներով ու շեղբերով սկսեց շնչավորել անշունչ կավը։ Ավա՜ղ, այս անգամ կավը չշնչեց, որովհետև ա՛յդ էր պահանջում արձանագործուհու նոր և երևի վերջին ներշնչումը։ ― Գորշ կավի խորդուբորդ ֆոնին հանգչում էր անշունչ, քիչ երկարավուն մանկական մի գլուխ։
 
Իոնա՞սն է ժամանակ գտել, թե՞ վառարանն է խուլ երգում․ կեսգիշեր է, բայց աքաղաղներն անգամ գիտեն, որ լուսաբացը հեռու չէ։ Իսկ ես մարդ տեղովս հուսահատվել եմ։
Ադմին, Վստահելի
1876
edits