Changes
Հունգարների հռհռոցների ներքո, նա հայհոյում էր` թափահարելով ծանր պայուսակն այն վագոնի ուղղությամբ, որից հենց նոր դուրս էի եկել։
Վագոնի լուսամուտում հայտնվեց մեկի սաղավարտով գլուխըâգլուխը։
— Արի հլը։ Հա։ Արի ստեղ հլը…
Մթության մեջ զգացի արցունքներից թրջված այտերի հպումը, պոկվեցի ու թռա անդունդը, թռա այնպես, ինչպես թռչում ես ահազդու բարձր աստիճանից, փափուկ, թավշե աստիճանից։ Ես ընկնում էի խորը, ավելի խորը և անընդհատ նոր անդունդներ էին բացվում ինձ համար…
Հիշողությունս հուշեց, որ այդ ամենն արդեն եղել է և որ հիմա ես պառկած եմ այս բարձին, այս սենյակում, նրա կողքին, չնայած, որ չեմ էլ լսում նրա շնչառությունըâ շնչառությունը։ նա քնած է այնպես հանգիստ ու լուռ, ինչպես բալիկը։ Աստված իմ, մի՞թե ես հիմա միայն ուղեղ եմ։
Երբեմն, ինձ պտտեցնող մութ հոսանքը, կարծես թե խաղաղվում էր, և այդ պահին հույս էր արթնանում, որ կզարթնեմ, նորից կզգամ ոտքերս, նորից կլսեմ և կտարբերեմ բույրերը, ոչ թե միայն կմտածեմ։ Բայց հերիք էր այդ փխրուն հույսս մի փոքր մեծանար և ամրանար, երբ նորից սկսում էի դանդաղ մեռնել, ասես սև ջուրը սկսում էր փոթորկել և վերցնելով իմ անօգնական մարմինը, նորից շարունակում էր տանել ժամանակից ու տարածությունից դուրս, լիակատար անորոշության օղակներում։
Հիշողությունս ինձ տեղեկացրեց նաև, որ գիշերն ունի իր սահմանները և նրան անպայման կգա փոխարինելու ցերեկը։ Նա ինձ հուշեց, որ կարող եմ խմել, համբուրել, արտասվել ու նույնիսկ աղոթել, բայց չէ՞ որ միայն ուղեղով աղոթելն անհնար է։ Ես գիտեի, որ արդեն զարթնել եմ, որ պառկած եմ այս հունգար աղջկա անկողնում, նրա փափուկ բարձին, այս անսահման մութ գիշերվա մեջ… Այդ ամենը գիտեի, բայց միևնույն ժամանակ վստահ էի, որ մեռած եմ…
Դա ինձ հիշեցնում էր արևածագը, երբ այն սկսում է երևալ դանդաղ, այնքան աննկատ ու թաքուն, որ հետևելն անհնար է։ Սկզբում մտածում ես, որ սխալվել եսâ ես։ խավար գիշերում, դժվար է հավատալ, որ նուրբ, լուսավոր գիծն ինչ֊որ տեղ հորիզոնում, հենց առկայծող լուսաբացն է, որ կա… Մտածում ես սխալվել ես, որ դա տեսիլք է ընդամենը, որը գնալով ավելի ու ավելի իրական է թվումâ թվում։ օդն աննկատ մոխրագույն է դառնում, լույսը գալիս է շատ դանդաղ, բայց գալիս է, սպիտակավուն լաքաները հորիզոնում գնալով մեծանում են և դու կամա—ակամա հասկանում ես, որ բացվում է նոր օրը։
Հանկարծ զգացի, որ մրսում եմ։ Ծածկոցս մի կողմ էր ընկել և մերկ ոտքերս սկսել էին սառել և մաշկիս վրա սկսեցի զգալ այդ սառնության իրական ուժը։ Խորը շունչ քաշեցի և լսեցի սեփական շնչառությունս։ Օդի հոսանքը կոպիտ դիպավ դնչիս։ Թեքվեցի առաջ, շոշափելով գտա վերմակն ու ծածկեցի ոտքերս։ Ես կրկին ձեռքեր ունեի, ունեի ոտքեր և զգում էի սեփական շնչառությունս։ Հետո ձեռքս կախեցի անդունդն ու դրա հատակում գտա շալվարս, վերցրեցի ու լսեցի, թե ինչպես գրպանիս մեջ շխկշխկաց լուցկու տուփը։
Մեկ րոպե այդպես անշարժ, չկպցրած սիգարեթը բերանիս,նայում էի նրա փոքրիկ, նրբլիկ մարմնին, որի եզրագիծն արդեն հստակ գծագրվում էր պատուհանի լուսացող ֆոնին։ Գեղեցիկ, փարթամ մազեր ուներ` խարույկի հանդարտ բոցի նման։
Շրջվելով իմ կողմը, ժպտացâժպտաց։
— Հիմա ի՞նչ ես մտածում։