Changes
Ռոզը ոչ մի պատասխան չտվեց․ նա միայն արագացրեց մատների շարժումը, կարծես ասված բառերը նրան արթնացրին ինչ֊որ ցավատանջ մտքերից։
― Ռո՜զ, հոգհա՜կսհոգյա՜կս, ― ճչաց միսիս Մեյլին, խուճապահար վեր կենալով և կռանալով աղջկա վրա։ ― Ի՞նչ է պատահել։ Արցունքնե՜ր։ Սիրելի մանկի՜կս, ի՞նչն է տանջում քեզ։
― Ո՛չ մի բան, մորաքույր, ո՛չ մի բան, ― պատասխանեց դեռատի լեդին։ ― Չգիտեմ, թե ինչ է կատարվում ինձ հետ, նկարագրել չեմ կարող, բայց զգում եմ․․․
― Չլինի՞ հիվանդ ես, հոգյա՜կս, ― ընդհատեց միսիս Մեյլին։
― Ո՛չ, ո՛չ։ Օ՜հ, ո՛չ, ես հիվանդ չեմ, ― պատասխանեց Ռոզը այնպես դողալով, ասես խոսելիս ինչ֊որ մահացու սառնություն էր իջնում նրա վրա։ ― Շուտով ավելի լավ կլինեմ։ Միայն լուսամուտը փակեցեկփակեցեք, խնդրում եմ։
Օլիվերը շտապեց կատարել նրա խնդրանքը։
Արդարև նա հիվանդ էր, քանի որ, երբ մոմերը վառվեցին, նրանք տեսան, որ տուն վերադառնալուց հետո կարճ ժամանակվա ընթացում նրա դեմքի գույնը ստացել էր մարմարիոնի սպիտակություն։ Արտահայտությունը իր հմայքից ոչինչ չէր կորցրել, բայց փոխված էր, և նրա գողտրիկ դեմքը ստացել էր հյուծված ու անհանգիստ տեսք։ Հաջորդ րոպեին բոսորագույն դարձավ։ Նրա ծավի աչքերն սկսեցին փայլել վայրագ մի փայլով։ Ապա սահող ամպի նման այդ փայլը նորից անհետացավ, և նա վերստին դարձավ մեռելատիպ։
Օլիվերը, որը անձկությամբ հետևում էր պառավ լեսիի լեդիի դեմքի բոլոր արտահայտություններին, նկատեց, որ նա վրդովված էր այս երևույթներից։ Ճշմարիտն ասած, ինքը նվազ չէր վրդովված, բայց տեսնելով, որ լեդին ցանկանում է անհոգ ձևանալ, ինքը նույնպես աշխատեց նույն կերպ վարվել։ Եվ երբ միսիս Մեյլին համոզեց Ռոզին, որ քնելու գնա, վերջինիս տրամադրությունը այնքան բարձր էր, նույնիսկ այնքան լավ էր զգում իրեն, որ հավաստիացրեց նրանց, թե առավոտյան կզարթնի բոլորովին առողջացած։
― Հույս ունեմ, ― ասաց Օլիվերը, երբ միսիս Մեյլին վերադարձավ Ռոզի սենյակից, ― որ մտահոգվելու որևէ լուրջ պատճառ չկա։ Այս գիշեր նա իրեն լավ չի զգում, բայց․․․
― Ա՞յդ էլ պետք է Չերթսի տարվի, տիկին, ― հանձնարարությունը կատարելու անհամբերությունից դողացող ձեռքը մեկնելով հարցրեց Օլիվերը։
― Ո՛չ, ― պատասխանեց պառավ լեդին, նամակը մեքենայաբար հանձնելով նրան։ Օլիվերը հարևանցի մի ակնարկ գցեց ծրարի վրա և տեսավ, որ այն ուղղված էր ինչ֊որ Էսքուայր Հարրի Մեյլիի, որն ապրում էր մի ինչ֊որ հայտնի լորդի կալվածքում, բայց թե որտեղ, նա չկարողավավ չկարողացավ տառերը զտորոշել։
― Ուղարկելո՞ւ ենք, տիկին, ― անհամբերությամբ լեդիին նայելով ասաց Օլիվերը։
Այդքան մեծ երջանկություն գրեթե անկարելի էր տանել։ Օլիվերը անսպասելի տեղեկությունից ապշել֊մնացել էր։ Նա ո՛չ արտասվել կարող էր, ո՛չ հանգստանալ։ Կատարված բաներից ոչ մեկը ըմբռնելու ի վիճակի չէր նա, մինչև մթնշաղի անդորության անդորրության մեջ երկար թափառելուց հետո արցունքների մի ուժեղ հորձանք հանկարծ սթափեցրեց նրան, և նա անդրադարձավ, որ մի ինչ֊որ ցնծալի փոփոխություն էր տեղի ունեցել և մի ծանր, ճնշող բեռ գլորվել էր իր սրտից։
Խավարը արագ թանձրանում էր, երբ նա, բեռնավորված ծաղիկներով, որ ինքը հատուկ բծախնդրությամբ ընտրել ու հավաքել էր հիվանդի սենյակի հարդարման համար, ուղղվեց դեպի տուն։ Մինչդեռ այդպես արագաքայլ առաջանում էր, լսեց արշավասույր ընթացող ինչ֊որ կառքի աղմուկ և շուռ գալով տեսավ մի փոստակառք, որը իր կողմն էր գալիս։ Քանի որ ճամփան նեղ էր, և ձիերը սանձակոտոր վազում էին, նա հենվեց մի դարպասի և սպասեց միչև փոստակառքը հեռանար։
― Գրեցի, ― պատասխանեց միսիս Մեյլին, ― բայց, ավելի լուրջ մտածելով, որոշեցի միստր Լոզբերնի կարծիքը լսել, ապա ուղարկել նամակը։
― Իսկ եթե պատահած լիներ սարսափելին, ― ասաց երիտասարդը, ― որը տվայլ տվյալ դեպքում, ինչպես տեսնում եմ, այնքան էլ անհավանական չէր։ Եթե Ռոզը, ― օ՜հ, ես չեմ կարող այդ բառը արտասանել, ― եթե հիվանդությունը ուրիշ կերպ վերջացած լիներ, դու քեզ ինչպե՜ս կներեիր այդ արարքը, մայրիկ։ Եվ ես կյանքում էլ ինչպե՞ս կարող էի երջանիկ լինել։
― Եթե պարագան իրոք այդպիսին լիներ, Հարրի, ― ասաց միսիս Մեյլին, ― կարծում եմ քո երջանկությունը այսպես թե այնպես խափանված կլիներ, և քո այստեղ մի օր շուտ կամ մի օր ուշ ժամանելը շատ քիչ նշանակություն կունենար։
― Ես գիտեմ, որ նա արժանի է ամենախոր և ամենաանկեղծ սիրո, ― ասաց միսիս Մեյլին։ ― Գիտեմ, որ նրա նվիրվածությունն ու սերը պետք է փոխադարձվեն նույնքան խոր սիրով ու նվիրվածությամբ։ Միաժամանակ գիտեմ նաև այն, որ նրա սիրած անձի կողմից որևէ վերաբերմունքի փոփոխություն անդարմանելի վերք կբանար նրա սրտում։ Այդ ամենը գիտակցելու պատճառով է, որ, անկախ այն պայքարից, որ մղվում է իմ մեջ, ես ընտրում եմ պարտականության ուղին։
― Դա ճիշտ մոտեցում չէ, մարի՛կմայրի՛կ, ― ասաց Հարրիսն։ ― Մի՞թե դու տակավին այն կարծիքին ես, որ ես զգացումները զանազանելու անկարող և հոգու ներմղումները շփոթող մի անչափահաս տղա եմ։
― Իմ սիրելի որդյա՛կ, ― ձեռքը նրա ուսին դնելով ասաց միսիս Մեյլին, ― ես կարծում եմ, որ երիտասարդությունը ունի շատ վեհանձն մղումներ, որոնք մնայուն չեն, և որ այդ մղումների մեծ մասը հագուրդ գտնելուց հետո դառնում է ավելի վաղանցուկ։ Բայց այդ բոլորից ավելի կարևորը, իմ կարծիքով, այն է, ― ասաց լեդին՝ սևեռուն նայելով իր որդու դեմքին, ― որ եթե մի խանդավառ, սիրատենչ, փառասեր մարդ ամուսնանա մի կնոջ հետ, որի անունը արատավորված է, անկախ այն բանից, թե կինը ոչնչով մեղավոր չէ դրա համար, և դա չի բխում նրա անցյալում գործած որևէ անպատշաճ արարքից, ապա այդ մարդը վերջ ի վերջո կդժբախտանա։ Որովհետև, երբ մարդիկ նրա կնոջ հետ վերաբերվեն սառնությամբ ու վերապահությամբ, երբ նրանք այդ նույն վերաբերմունքը ցույց տան նաև նրա երեխաներին, և աշխարհում նրա հանդիպած հաջողությունների ճշգրիտ համեմատությամբ նա հանդիպի հեգնանքի, թեկուզ նա լինի ամենաազնիվ ու ամենավեհանձն մարդը, նա մի օր անպայման կզղջա վաղ հասակում իր հաստատած կապերի համար, իսկ կինը, տեսնելով նրա մեջ զգացումների այդ փոփոխությունը և գուցե կռահելով այդ փոփոխության պատճառը, կենթարկվի անասելի տառապանքների։
― Տղան շատ լավ է, սը՛ր, ― ասաց միստր Ջայլսը իսկույն վերագտնելով իր սովորական հովանավորի տոնը։ ― Եվ հարգալիր բարևում է ձեզ, սը՛ր։
― Այդ լավ է, ― ասաց բժիշկը։ ― Բայց քեզ տեսնելով մի բան հիշեցի, միստր Ջայլս։ Շտապ այստեղ կանչվելուց մի օր առաջ, քո բարեսիրտ տիրուհու կարգադրությամբ, ինչ֊որ փոքրիկ հանձնարարություն էի կատարել հոգուտ հօգուտ քեզ։ Մի րոպե այստե՛ղ եկ, խնդրում եմ։
Միստր Ջայլսը փքվելով և փոքր֊ինչ զարմանքով առանձանցավ բժշկի մոտ։ Մի քանի րոպե իրար հետ ցածրաձայն զրուցեցին, որից հետո նա բազմաթիվ անգամներ խոր գլուխ տվեց և արտակարգ հանդիսավորությամբ դուրս եկավ սենյակից։ Այս տեսակցության արդյունքը ճաշասենյակում չբացահայտվեց, բայց խոհանոցը անհապաղ իմացավ այդ մասին, որովհետև միստր Ջայլսը, ուղիղ խոհանոց գնալով, մի բաժակ գարեջուր պահանջեց և վեհաշուքորեն, որ խիստ տպավորիչ էր, հայտարարեց, թե իր տիրուհին, նկատի ունենալով գողության գիշերվա իր ցուցաբերած ասպետական վերաբերմունքը, կամեցել է իր՝ միստր Ջայլսի համար տեղական խնայդրամարկղում պահ դնել քսանհինգ ֆունտի պատկառելի մի գումար։ Այդ զգայացունց նորությունից մեծապես ազդված, երկու սպասուհիները իրենց ձեռքերն ու աչքերը վեր բարձրացրին և ասացին, որ երևի միստր Ջայլսը այժմ բոլորովին կգոռոզանա։ Այդ բանի վրա միստր Ջայլսը, կրծքակալի փոթածալքերը դուրս քաշելով, պատասխանեց՝ «Ո՛չ, ո՛չ» և եթե նկատեն, որ իր ստորադասների հետ գոռոզությամբ է վարվում, ապա ինքը շնորհակալ կլինի, եթե իրեն հիշեցնեն այդ մասին։ Այնուհետև նա բազմաթիվ ուրիշ դիտողություններ արեց, որ վկայում էին իր համեստության մասին, որոնք ընդունվեցին նույնքան բարեհաճ տրամադրությամբ և գնահատվեցին որպես նույնքան ինքնատիպ ու տեղին, ինչպես սովորաբար լինում են բոլոր մեծ մարդկանց դիտողությունները։
Մի հիանալի երեկո, երբ մթնշաղի առաջին ստվերները դանդաղորեն իջնում էին երկրի վրա, Օլիվերը նստեց լուսամուտի առջև և սկսեց դասերը սերտել։ Ցերեկը արտակարգ շոգ էր արել, և օդը տակավին հեղձուցիչ էր, հետևաբար, որոշ ժամանակ կլանված աշխատելուց հետո մի ինչ֊որ թմրություն պատեց Օլիվերին, և ես կարծում եմ՝ որևէ հեղինակի համար նվաստացուցիչ չէր լինի ասել, թե նա աստիճանաբար քուն մտավ։
Կա մի տեսակ քուն, որը չնայած իշխում է մեր մարմնի վրա, այնուամենայնիվ, միտքը չի ձերբազատվում շուրջը կատարված երևույթների գիտակցությունից և հնարավորություն չի տալիս նրան սավառնել իր ցանկացած ոլորտներում։ Եթե զգացողության անհաղթահարելի թմրությունը, ուժերի լքումը, մեր խորհուրդներն ու շարժումները ղեկավարելու լրիվ անկարողությունը կարող են կոչվել քուն, ապա սա է քունը։ Եվ սակայն մենք գիտակցում ենք մեր շուրջը կատարված բոլոր երևույթները, ու եթե այսպիսի ժամանակ երազելու լինենք, բառերը, որոնք իրապես ասվում են, կամ ձայները, որոնք իսկապես հնչում են տվայլ տվյալ րոպեին, ապշեցուցիչ հեշտությամբ հարմարեցվում են մեր տեսիլքին, և, ի վերջո, իրականությունն ու երևակայությունը այնքան զարմանալիորեն միաձուլվում են իրար, որ այնուհետև մեկը մյուսից բաժանել համարյա անհնարին է լինում։ Եվ միայն սա չէ նման կացության ուղեկցող ամենաուշագրավ երևույթը։ Անժխտելի փաստ է, որ նույնիսկ եթե մեր զգայարաններից երկուսը՝ շոշափելիքն ու տեսանելիքը, ժամանակավորապես անկենդան լինեն, այնուամենայնիվ, մեր քնած մտքերն ու մեր առջև նեկայացող տեսիլքները կարող են ազդվել և նյութապես ազդվել որևէ օտար առարկայի միայն լուռ ներկայությունից, որը գուցե մեր մոտ չէր, երբ մեր աչքերը փակեցինք և որի մերձավորության մասին չենք էլ գիտակցել արթուն վիճակում։
Օլիվերը շատ լավ գիտեր, որ ինքը իր փոքրիկ սենյակումն է, որ գրքերը գտնվում են սեղանի վրա, իր առջև, որ մեղմ զեփյուռը խլրտում է դրսի գետնատարած բույսերի մեջ։ Այնուհանդերձ նա քնած էր։ Հանկարծ տեսարանը փոխվեց, օդը դարձավ ճնշող ու հեղձուցիչ, և նա սարսափով մտածեց, թե ինքը նորից Հրեայի տանն է։ Այնտեղ սովորական անկյունում նստած էր այդ ժանտատեսիլ ծերունին՝ իրեն մատնացույց անելով և ցածրաձայն խոսելով մի ուրիշ մարդու հետ, որ, դեմքը մյուս կողմ շուռ տված, նստած էր նրա կողքին։
― Տե՛ր աստված։ Այդ ի՞նչ էր, որ նրա արյունը սառեցրեց երակների մեջ և նրան զրկեց ձայնից և շարժվելու կարողությունից։ Այնտեղ, այնտեղ՝ լուսամուտի առաջ, հենց իր մոտ, որ կարող էր համարյա կպչել նրան, կանգնած էր Հրեան և զննող աչքերով լուսամուտից ներս էր նայում։ Իսկ նրա կողքին, զայրույթից կամ սարսափից կամ գուցե և այդ երկուսից սաստիկ գունատված, կանգնած էր հենց այն միևնույն խոժոռադեմ մարդը, որ իրեն պատահել էր պանդոկի բակում։
Նրանք իր տեսողության մեջ մնացին միայն մի վարկյանվայրկյան, մի ակնթարթ միայն և չքացան։ Բայց նրանք փոխադարձաբար ճանաչել էին իրար։ Նրանց ահավոր տեսքը այնպես էր դրոշմվել տղայի հիշողության մեջ, որ կարծես խոր փորագրված էր մի տապանաքարի վրա և ցցված իր աչքերի առաջ՝ ծնված օրից։ Օլիվերը մի րոպե գամված մնաց իր տեղում, ապա լուսամուտից պարտեզ ցատկելով՝ բարձրաձայն օգնություն կանչեց։