Changes

Առաջին հատոր: Գիրք առաջին - Կապիտալի Արտադրության Պրոցեսը

Ավելացվել է 34 414 բայտ, 17:07, 24 Փետրվարի 2014
Տվյալ ապրանքի, օրինակ, կտավի արժեքը հիմա արտահայտվում է ապրանքային աշխարհի ուրիշ անթիվ տարրերի մեջ։ Ամեն մի ուրիշ ապրանքային մարմին դառնում է կտավի արժեքի հայելի<ref>Այս պատճառով խոսում են կտավի բաճկոնակին արժեքի մասին, եթե կտավի արժեքը արտահայտում են բաճկոններով,— նրա հացահատիկային արժեքի մասին, եթե արժեքն արտահայտում են հացահատիկով, և այլն: Ամեն մի այսպիսի արտահայտություն նշանակում է, որ բաճկոնի, հացահատիկի և այլնի սպառողական արժեքի մեջ երևան է դայիս ոչ այլ ինչ, եթե ոչ կտավի արժեքը։ «Յուրաքանչյուր ապրանքի արժեք արտահայտություն է տալիս նրա փոխանակային հարաբերությանը... Մենք կարող ենք խոսել նրա մասին որպես հացահատիկային արժեքի, մահուդային արժեքի մասին և այլն, նայած թե ուրիշ ի՛նչ ապրանքի հետ է համեմատվում այն. այսպիսով, արժեքի հազարավոր տարբեր տեսակներ կան,— արժեքի ճիշտ այնքան տեսակներ, ոյ։քան ապրանքներ կան, և նրանք բոլորն էլ միատեսակ ռեալ են և միատեսակ անվանական» («A Critical Dissertation on the Nature, Measures and Causes of Value: chiefly in reference to the writings of Mr. Ricardo and his followers. By the Author of Essays on the Formation etc. of Opinions». London 1825, էջ 39)։ Իր ժամանակին Անգլիայում շատ աղմուկ հանած այս անանուն աշխատության հեղինակ Ս. Բեյլին երևակայում է, թե միևնույն ապրանքային արժեքի այս խայտաբղետ հարաբերական արտահայտությունների մատնանշումով նա ոչնչացրել է արժեքի հասկացողությունը սահմանելու ամեն մի հնարավորություն։ Այն հանգամանքը, որ նա, չնայած իր ամբողջ սահմանափակությանը, այնուամենայնիվ շոշափել է Ռիկարդոյի թեորիայի խոցելի տեղերը, ցույց է տալիս այ ջղայնությունը որո Ռիկարդոյի դպրոցը հարձակվեց նրա վրա, օրինակ, «Westminster Review»-ում։</ref>։ Այսպիսով, միայն այժմ
 
է այդ արժեքն ինքը իսկապես երևան գալիս իբրև տարբերազուրկ մարդկային աշխատանքի խտացվածք։ Որովհետև արժեք ստեղծող աշխատանքը հիմա միանգամայն որոշակի ներկայացված է որպես մի աշխատանք, որն ամեն մի ուրիշ մարդկային աշխատանքի հավասար նշանակություն ունի, անկախ այն բանից, թե ի՛նչ նատուրալ ձև ունի վերջինը և ինչի՛ մեջ է առարկայանում այն՝ բաճկոնի, ցորենի, երկաթի, ոսկու մեջ և այլն։ Այդ պատճառով էլ արժեքի իր ձևի շնորհիվ կտավը հիմա հասարակական հարաբերության մեջ է մտնում ապրանքի ո՛չ միայն մի ուրիշ առանձին տեսակի հետ, այլև ամբողջ ապրանքային աշխարհի հետ։ Որպես ապրանք նա այդ աշխարհի քաղաքացին է։ Միևնույն ժամանակ ապրանքային արժեքի արտահայտության անվերջ շարքը ցույց է տալիս, որ արժեքը բացարձակապես անտարբեր է դեպի սպառողական արժեքի ամեն մի հատուկ ձև, որի մեջ նա երևան է դալիս։
 
Առաջին ձևում՝ 20 արշ. կտավը = 1 բաճկոնի, կարող է հասարակ պատահականություն թվալ այն իրողությունը, որ այս երկու ապրանքը փոխանակելի են իրար հետ մի որոշ քանակական հարաբերակցությամբ։ Երկրորդ ձևում, ընդհակառակը, անմիջապես երևում է նրա հետևում թաքնված հիմքը, որն էապես տարբեր է պատահական արտահայտությունից և որոշում է այդ վերջինը։ Կտավի արժեքը մնում է միատեսակ իր մեծությամբ, անկախ այն բանից՝ բաճկոնի՞ մեջ է արտահայտված այն, թե՞ սուրճի կամ երկաթի մեջ և այլն,— ուրիշ անչափ բազմազան ապրանքների մեջ, որոնք պատկանում են ամենատարբեր տերերի։ Երկու անհատական ապրանքատերերի պատահական հարաբերությունը չքանում է։ Ակներև է դառնում, որ ո՛չ թե փոխանակությունն է կարգավորում ապրանքի արժեքի մեծությունը, այլ, ընդհակառակը, ապրանքի արժեքի մեծությունն է կարգավորում նրա փոխանակային հարաբերությունները։
 
''2) Հատուկ համարժեքային ձևը''
 
Ամեն մի ապրանք՝ բաճկոնը, թեյը, ցորենը, երկաթը և այլն, կտավի արժեքի արտահայտության մեջ համարժեքի, այսինքն՝ արժեքի մարմնի դեր է խաղում։ Յուրաքանչյուր այսպիսի ապրանքի որոշ նատուրալ ձևը հիմա մի Հատուկ համարժեքային ձև է՝ բազմաթիվ ուրիշ ձևերի կողքին։ Նույն կերպով էլ տարբեր ապրանքային մարմինների մեջ պարունակվող օգտակար աշխատանքի բազմազան որոշ, կոնկրետ տեսակները հիմա ծառայում են միայն որպես ընդհանրապես մարդկային աշխատանքի իրականացման ու դրսևորման ձևեր։
 
''3) Արժեքի լրիվ կամ ծավալուն ձևի թերությունները''
 
Նախ, ապրանքի արժեքի հարաբերական արտահայտությունն այստեղ ավարտուն չէ, որովհետև նրա արժեքի արտահայտությունների շարքը երբեք վերջանում։ Այն շղթան, որի օղակները արժեքի հավասարումներից են
 
կազմված, միշտ կարող է երկարացվել՝ նրա մեջ մտցնելով ամեն մի նոր երևան եկող ապրանքատեսակ. որը նյութ է մատակարարում արժեքի նոր արտահայտության համար։ Երկրորդ, այդպիսի շղթան կազմում է արժեքի ցիրուցան ու այլատեսակ արտահայտությունների մի գույնզգույն մոզաիկա։ Վերջապես, եթե առանց բացառության բոլոր ապրանքների հարաբերական արժեքները արտահայտված են այս ծավալուն ձևի մեջ, ինչպես որ այդ հենց պետք է պատահի, ապա յուրաքանչյուր ապրանքի արժեքի հարաբերական ձևը ստանում է արժեքի արտահայտությունների մի անվերջ շարք, որը տարբերվում է ամեն մի այլ ապրանքի արժեքի հարաբերական ձևի արտահայտությունից։ Արժեքի ծավալուն հարաբերական ձևի թերություններն իրենց հերթին արտացոլվում են նաև նրան համապատասխանող համարժեքային ձևի մեջ։ Որովհետև ապրանքի ամեն մի առանձին տեսակի նատուրալ ձևն այստեղ մի հատուկ համարժեքային ձև է անթիվ ուրիշ հատուկ համարժեքային ձևերի կողքին, ուստի ընդհանրապես գոյություն ունեն միայն սահմանափակ համարժեքային ձևեր, որոնցից յուրաքանչյուրը բացառում է մնացած բոլորին։ Նմանապես, ամեն մի հատուկ ապրանքային համարժեքի մեջ պարունակվող աշխատանքի որոշ, կոնկրետ, օգտակար տեսակը ներկայացնում է մարդկային աշխատանքի դրսևորման մի հատուկ, հետևաբար և ոչ սպառիչ ձև միայն։ ճիշտ է, այդ աշխատանքը դրսևորվելու իր լրիվ ու սպառիչ ձևը դրսևորման այդ հատուկ ձևերի ամբողջության մեջ է ստանում։ Բայց և այնպես այստեղ նա դրսևորման միասնական ձև չունի։
 
Ասենք՝ արժեքի ծավալուն հարաբերական ձևը կազմված է միայն արժեքի պարզ հարաբերական արտահայտությունների կամ առաջին ձևի հավասարումների գումարից, օրինակ՝
 
20 արշ. կտավը = 1 բաճկոնի,
 
20 արշ. կտավը = 10 ֆունտ թեյի և այլն։
 
Բայց այդ հավասարումներից յուրաքանչյուրը պարունակում է նաև համանման հակադարձ հավասարում՝
 
1 բաճկոնը = 20 արշ. կտավի,
 
10 ֆունտ թեյը = 20 արշ. կտավի և այլն։
 
Եվ իրոք, եթե որևէ մեկը իր կտավը փոխանակում է բազմաթիվ ուրիշ ապրանքների հետ և, հետևապես, նրա արժեքն արտահայտում է մի շարք ուրիշ ապրանքներով, ապա բազմաթիվ ուրիշ ապրանքատերեր էլ, ակներև է, որ պետք է իրենց ապրանքներն անպայման փոխանակեն կտավի հետ, հետևապես, պետք է իրենց տարրեր ապրանքների արժեքն արտահայտեն միևնույն երրորդ ապրանքով, կտավով։ Այսպես ուրեմն, շուռ տանք՝ 20 արշ. կտավը = 1 բաճկոնի կամ = 10 ֆունտ թեյի կամ = և այլն շարքը, այսինքն՝ արտահայտենք միայն այն հակադարձ հարաբերությունը, որն ըստ գործի էության արդեն պարունակվում է այդ շարքի մեջ. այն ժամանակ կստանանք՝
 
'''C. Արժեքի ընդհանրական ձևը'''
<poem>
 
1 բաճկոնը = |
10 ֆունտ թեյը = |
40 ֆունտ սուրճը = |
1 կվարտեր ցորենը = | — 20 արշ. կտավի։
2 ունցիա ոսկին = |
1/2 տոննա երկաթը = |
A ապրանքի x քանակը = |
</poem>
 
և այլն
 
''1) Արժեքի ձևի փոխված բնույթը''
 
Հիմա ապրանքներն իրենց արժեքներն արտահայտում են՝ 1) պարզ ձևով, որովհետև նրանք այդ արտահայտում են միայն մեկ ապրանքի մեջ, և 2) միատեսակ ձևով, որովհետև, այդ արտահայտում են միևնույն ապրանքի մեջ։ նրանց արժեքի ձևը պարզ է և նրանց բոլորի համար ընդհանուր, ուրեմն և ընդհանրական է։
 
I և II ձևերը հանգում էին միայն այն թանին, որ տվյալ ապրանքի արժեքն արտահայտվում էր որպես մի բան, որը տարբեր էր նրա սեփական սպառողական արժեքից կամ նրա ապրանքային մարմնից։
 
Առաջին ձևը տալիս էր արժեքի այսպիսի հավասարումներ՝ 1 բաճկոնը = 20 արշ. կտավի, 10 ֆունտ թեյը = 1/2 տոննա երկաթի և այլն։ Բաճկոնի արժեք արտահայտվում է որպես կտավին հավասար մի բան, թեյի արժեքը՝ որպես երկաթին հավասար մի բան և այլն։ Բայց կտավին և երկաթին հավասար այդ բաները, բաճկոնի ու թեյի արժեքի այդ արտահայտությունները, նույնքան տարբեր են, որքան և կտավն ու երկաթը։ Ակներև է, որ այս ձևը գործնականում հանդիպում է փոխանակության միայն առաջին սաղմնավորման ժամանակ, երբ աշխատանքի արդյունքները փոխանակության միայն բացառիկ ու պատահական գործողությունների ժամանակ են ապրանքներ դառնում։
 
Երկրորդ ձևն առաջինից ավելի լրիվ կերպով է տարբերում ապրանքի արժեքը նրա սեփական սպառողական արժեքից, որովհետև, օրինակ, բաճկոնի արժեքը այստեղ կանգնած է իր նատուրալ ձևի դեմ բոլոր հնարավոր տեսակներով, որպես կտավին հավասար, երկաթին հավասար, թեյին հավա֊ սար մի բան և այլն,— ուրիշ ամեն ուզածդ բանի հավասար, բայց ոչ իրեն՝ բաճկոնին հավասար բան։ Մյուս կողմից, այստեղ ուղղակի բացառվում է ապրանքների արժեքի ամեն մի ընդհանուր արտահայտություն, որովհետև ամեն մի առանձին ապրանքի արժեքի արտահայտության մեջ մյուս բոլոր, ապրանքները մտնում են միայն համարժեքների ձևով։ Արժեքի ծավալուն ձևն առաջին անգամ փաստորեն իրագործվում է այն ժամանակ, երբ աշխատանքի որևէ մեկ արդյունք, օրինակ, անասունը, արդեն ո՛չ թե իբրև բացառություն, այլ սովորաբար փոխանակվում է ուրիշ շատ ապրանքների հետ։
 
Մեր նոր ստացած II ձևն ապրանքային աշխարհի արժեքներն արտահայտում է ապրանքի մեկ ու միևնույն տեսակի մեջ, որն այդ աշխարհից բաժանվել է, օրինակ, կտավի մեջ, և, այդպիսով, բոլոր ապրանքների արժեքները ներկայացնում է կտավի հետ նրանց ունեցած հավասարության միջոցով։ Այժմ ամեն մի ապրանքի արժեքը, որպես կտավին հավասար մի բան, տարբերվում է ո՛չ միայն իր սեփական սպառողական արժեքից, այլև ամեն մի սպառողական արժեքից, և հենց դրանով էլ ներկայացնում է այն, ինչ ընդհանուր է տվյալ ապրանքի և բոլոր մյուս ապրանքների համար։ Հետևաբար, միայն այս ձևն է իսկապես հարաբերություն հաստատում ապրանքների որպես արժեքների, միջև, կամ հնարավորություն է տալիս, որ նրանք միմյանց նկատմամբ հանդես գան որպես փոխանակային արժեքներ։
 
Նախկին երկու ձևերն էլ յուրաքանչյուր ապրանքի արժեքն արտահայտում են կամ մի միակ այլատեսակ ապրանքի մեջ, կամ նրանից տարբերվող մի շարք բազմաթիվ ապրանքների մեջ։ Երկու դեպքում էլ իր համար արժեքի մի ձև ձեռք բերելն աոանձին ապրանքի, այսպես ասած, մասնավոր գործն է, և նա այդ բանը կատարում է առանց մնացած ապրանքների աջակցության։ Վերջինները նրա նկատմամբ լոկ համարժեքի պասսիվ դեր են կատարում։ Արժեքի ընդհանրական ձևը, ընդհակառակը, առաջ է գալիս միայն որպես ամբողջ ապրանքային աշխարհի ընդհանուր գործ։ Տվյալ ապրանքը արժեքի ընդհանրական արտահայտություն է ձեռք բերում միայն այն պատճառով, որ մյուս բոլոր ապրանքներն իրենց արժեքը նրա հետ միաժամանակ արտահայտում են միևնույն համարժեքի մեջ, և ամեն մի նոր երևան եկող ապրանք պետք է նույնն անի։ Դրա հետ միաժամանակ պարզվում է, որ քանի որ ապրանքների արժեքը [Werthgegenständlichkeit] այդ իրերի «զուտ հասարակական կեցությունն» է, ուստի նա արտահայտվել կարող է միայն նրանց բազմակողմանի հասարակական հարաբերության միջոցով, որ ապրանքային արժեքի ձևը, այդ պատճառով էլ, պետք է հասարակական նշանակություն ունեցող ձև լինի։
 
Հիմա բոլոր ապրանքները կտավին հավասար լինելու իրենց ձևով ո՛չ միայն որակապես հավասար բաներ են, այսինքն՝ արժեքներ են ընդհանրապես, այլև միաժամանակ արժեքի քանակապես համեմատելի մեծություններ են։ Որովհետև նրանք իրենց արժեքի մեծություններն արտացոլում են միևնույն նյութի՝ կտավի մեջ, ուստի արժեքի այդ մեծությունները միմյանց արտացոլում են փոխադարձաբար։ Օրինակ, 10 ֆունտ թեյը = 20 արշ. կտավի, և 40 ֆունտ սուրճը = 20 արշ. կտավի։ Հետևապես, 10 ֆունտ թեյը = 40 ֆունտ սուրճի։ Կամ՝ 1 ֆունտ սուրճի մեջ պարունակվում է աշխատանքի՝ արժեքի այդ սուբստանցի, միայն քառորդ մասն ա՛յն քանակի, որը պարունակվում է 1 ֆունտ թեյի մեջ։
 
Ապրանքային աշխարհի արժեքի ընդհանրական հարաբերական ձևը հիշյալ աշխարհից բացառված համարժեք-ապրանքին, կտավին, տալիս է ընդհանրական համարժեքի բնույթ։ Նրա սեփական նատուրալ ձևը, այսպիսով, դառնում է ամբողջ ապրանքային աշխարհի համար արժեքի ընդհանուր արտահայտիչ, հետևաբար, կտավը մյուս բոլոր ապրանքների հետ անմիջաբար փոխանակվելու ընդունակություն է ձեռք բերում։ Նրա մարմնաձևը մարդկային ամեն մի աշխատանքի ընդհանրական հասարակական կեղևի տեսանելի մարմնառության դեր է խաղում։ Ջուլհակությունը, կտավ արտադրող մասնավոր աշխատանքը, գտնվում է միևնույն ժամանակ ընդհանրական և հասարակական ձևի մեջ, աշխատանքի մյուս բոլոր տեսակների հետ հավասարության ձևի մեջ։ Այն անթիվ հավասարումները, որոնցից կազմված է արժեքի ընդհանրական ձևը, կտավի մեջ իրականացած աշխատանքը հերթով հավասարեցնում են ամեն մի ուրիշ ապրանքի մեջ պարունակված աշխատանքի բոլոր տեսակներին և դրանով ջուլհակությունը դարձնում են առհասարակ մարդկային աշխատանքի դրսևորման ընդհանրական ձև։ Այսպիսով, ապրանքային արժեքի մեջ առարկայացած աշխատանքը ո՛չ միայն բացասական արտահայտություն է ստանում, որպես մի աշխատանք, որի մեջ վերացության են ենթարկված աշխատանքի, իրական տեսակների բոլոր կոնկրետ ձևերն ու օգտակար հատկությունները, այլ որոշակի հանդես է գալիս նաև նրա սեփական դրական բնույթը, այն է, որ աշխատանքի բոլոր իրական տեսակները վեր են ածվում մարդկային աշխատանքի մի բնույթի, որն ընդհանուր է նրանց համար՝ մարդկային աշխատուժի ծախսման։
 
Արժեքի ընդհանրական ձևը, որն աշխատանքի արդյունքները ներկայացնում է պարզապես իբրև տարբերազուրկ մարդկային աշխատանքի խտացվածքներ, հենց իր սեփական կաոուցվածքով ցույց է տալիս, որ ինքն ապրանքային աշխարհի հասարակական արտահայտությունն է։ Այսպիսով, նա բացահայտում է, որ այդ աշխարհի սահմաններում աշխատանքի րնդհանրական-համամարդկային բնույթը կազմում է նրա առանձնահատուկ Հասարակական բնույթը։
 
''2) Արժեքի հարաբերական ձևի և համարժեքային ձևի ղարգտցման հարաբերությունը''
 
Արժեքի հարաբերական ձևի զարգացման աստիճանին համապատասխանում է համարժեքային ձևի զարգացման աստիճանը։ Սակայն — և այս կարևոր է նշել — համարժեքային ձևի զարգացումը արժեքի հարաբերական ձևի զարգացման արտահայտությունն ու հետևանքն է միայն։
 
Ապրանքի արժեքի պարզ, կամ առանձին, հարաբերական ձևը մի ուրիշ ապրանք դարձնում է առանձին համարժեք; Հարաբերական արժեքի ծավալուն ձևր,— մեկ ապրանքի արժեքի այս արտահայտությունը մյուս բոլոր ապրանքների մեջ,— վերջիններին տալիս է բազմազան հատուկ համարժեք֊ների ձև։ Վերջապես, ապրանքի մի հատուկ տեսակ ընդհանրական համարժեքի ձև է ընդունում, որովհետև մյուս բոլոր ապրանքներն այն դարձնում են արժեքի իրենց միասնական ընդհանրական ձևի նյութ։
 
Այն նույն աստիճանով, որով զարգանում է արժեքի ձևն ընդհանրապես, զարգանում է նաև նրա երկու բևեռների՝ արժեքի հարաբերական ձևի ու համարժեքային ձևի հակադրությունը։
 
Արդեն առաջին ձևը՝ 20 արշ. կտավը = 1 բաճկոնի, պարունակում է այս հակադրությունը, բայց ֆիքսացիայի չի ենթարկում այն։ Նայած թե մենք
 
այդ հավասարումն ինչպե՛ս կկարդանք՝ աջից ձախ, թե՞ ընդհակառակը, ապրանքային երկու բևեռներից յուրաքանչյուրը, թե՛ կտավը և թե՛ բաճկոնը, փոփոխակիորեն կգտնվի արժեքի մերթ հարաբերական, մերթ համարժեքային ձևի մեջ։ Այստեղ դեռ բավական դժվար է բևեռային հակադրությունը որոշել։
 
II ձևի մեջ միշտ ապրանքի միայն որևէ մեկ տեսակը կարող է լիովին ծավալել իր հարաբերականr արժեքը, և նա ինքը միայն այն պատճառով և այն չափով արժեքի ծավալուն հարաբերական ձև ունի, որչափով մյուս բոլոր ապրանքները նրա հանդեպ կանգնած են համարժեքային ձևով։ Այստեղ արդեն չի կարելի տեղափոխել արժեքային հավասարման երկու կողմերը օրինակ, 20 արշ. կտավը = 1 բաճկոնի, կամ = 10 ֆունտ թեյի, կամ = 10 կվարտեր ցորենի և այլն, առանց նրա ընդհանուր բնույթը փոխելուդ առանց նրան արժեքի լրիվ ձևից ընդհանրական ձևի փոխարկելու։
 
Վերջապես, վերջին ձևը, III ձևը, ապրանքային աշխարհին տալիս է արժեքի ընդհանրական և հասարակական հարաբերական ձև՝ այն պատճառով և այն չափով, որ այստեղ ապրանքային աշխարհին պատկանող բոլոր ապրանքները, բացի մեկից, բացառված են ընդհանրական համարժեքային ձևից։ Այս պատճառով մի ապրանք, կտավը, գտնվում է մի այնպիսի ձևի մեջ, որը նրան մյուս բոլոր ապրանքների հետ անմիջաբար փոխանակվելու ընդունակություն է տալիս, այսինքն՝ գտնվում է անմիջականորեն հասարակական ձևի մեջ, և այդ այն պատճառով ու այն չափով, որ մյուս բոլոր ապրանքները չեն գտնվում այդ ձևի մեջ<ref>Ընդհանրական անմիջական փոխանակելիության ձևի վրա գցված առաջին հայացքից չի դրսևորվում այն հանգամանքը, որ նա հակասական ապրանքային ձև է, որը նույնպես անբաժանելի կերպով կապված է ոչ-անմիջական փոխանակելիության ձևի հետ, ինչպես մագնիսի դրական բևեռը իր բացասական բևեռի հետ: Այդ պատճառով նույնքան թույլատրելի է երևակայել, թե միաժամանակ բոլոր ապրանքների վրա կարելի է անմիջական փոխանակելիության կնիք դրոշմել, որքան թույլատրնլի է երևակայել, թե բոլոր կաթոլիկներին կարելի է Հռոմի պապ դարձնել։ Մանր բուրժուայի համար, որն ապրանքային արտադրության մեջ տեսնում է մարդկային ազատության ու անհատական անկախության nec plus ultra-ն, իհարկե, վերին աստիճանի ցանկալի կլիներ վերացնել այս ձևի հետ կապված թերությունները, և հատկապես ապրանքների այն թերությունը, որ նրանք օժտված չեն անմիջական փոխանակելիությամբ։ Ֆիլիստերական հենց այս ուտոպիայի գեղաներկումն է կազմում պրուդոնյան սոցիալիզմը, որը, ինչպես ես ցույց եմ ավել մի ուրիշ տեղ, նույնիսկ օրիգինալությամբ էլ աչքի չի ընկնում, այլ միայն կրկնում է այն, ինչ որ նրանից շատ առաջ ու շատ ավելի լավ ասել են Գրեյը, Բրեյը և մյուսները։ Այդ չի խանգարում, որ մեր օրերում այդպիսի իմաստությունը որոշ շրջաններում ցուցադրվի «science» [«գիտություն»] անվան տակ։ Ոչ մի դպրոց «science» բառն այնքան չի հոլովել, որքան պրուդոնյան, դպրոցը, որովհետև
<poem>
 
«Wo Begriffe fehlen,
Da stellt zur rechten֊֊ Zeit ein Wort sich ein».
 
[«Որտեղ պակասում են մտքերը,
ճիշտ ժամանակին նրանց փոխարինում են բառերը»: Գյոթե, «Ֆաուստ»։]
</poem></ref>։
 
Ընդհակառակը, այն ապրանքը, Որը հանդես է գալիս իբրև րնդհանրական համարժեք, զրկված է ապրանքային աշխարհի արժեքի միասնական և, հետևապես, նաև ընդհանրական հարաբերական ձևի: Եթե կտավը կամ ընդհանրական համարժեքային ձևի մեջ գտնվող որևէ այլ ապրանք միաժամանակ մասնակից լիներ նաև արժեքի ընդհանրական հարաբերական ձևին, ապա նա պետք է ինքն իր համար համարժեք ծառայեր։ Այն ժամանակ մենք կստանայինք՝ 20 արշ. կտավը = 20 արշ. կտավի = նույնաբանությունը, որի մեջ ո՛չ արժեք է արտահայտված, ո՛չ էլ արժեքի մեծություն։ Ընդհանրական համարժեքի հարաբերական արժեքն արտահայտելու համար մենք պետք է III ձևը շուռ տայինք։ Ընդհանրական համարժեքը զուրկ է արժեքի հարաբերական ձևից, որը հատուկ է մյուս բոլոր ապրանքներին, և նրա արժեքը հարաբերորեն արտահայտվում է մյուս բոլոր ապրանքային մարմինների անվերջ շարքի մեջ։ Այսպիսով, արժեքի ծավալուն հարաբերական ձևը, կամ II ձևը, երևան է գալիս որպես ապրանք-համարժեք ներկայացնող ապրանքի առանձնահատուկ հարաբերական ձև։
 
''3) Անցում արժեքի ընդհանրական ձևից դեպի փողային ձևը''
 
Ընդհանրական համարժեքային ձևը արժեքի ձևն է ընդհանրապես։ Հետևաբար, այն կարող է պատկանել ամեն մի ապրանքի։ Մյուս կողմից, որևէ ապրանք ընդհանրական համարժեքային ձևի (III ձևի) մեջ գտնվում է միայն այն ժամանակ և այն չափով, երբ և որչափով նա, որպես համարժեք, դուրս է մղվում մյուս բոլոր ապրանքների կողմից իրենց միջից։ Եվ միայն այն պահից, երբ այդպիսի անջատումը վերջնականապես վիճակվում է ապրանքի մի առանձնահատուկ տեսակի,— միայն այդ պահից ապրանքային աշխարհի արժեքի միասնական հարաբերական ձևը օբյեկտիվ կայունություն և ընդհանուր հասարակական նշանակություն է ձեռք բերում։
 
Ապրանքի այն առանձնահատուկ տեսակը, որի նատուրալ ձևի հետ հասարակականորեն սերտաճում է համարժեքային ձևը, դառնում է փողային ապրանք, կամ գործում է որպես փող։ Ապրանքային աշխարհում ընդհանրական համարժեքի դեր կատարելը դառնում է նրա առանձնահատուկ հասարակական ֆունկցիան և, հետևապես, նրա հասարակական մոնոպոլիան։ Այն ապրանքների թվում, որոնք II ձևի մեջ հանդես էին գալիս որպես կտավի հատուկ համարժեքներ, իսկ III ձևի մեջ բոլորն էլ իրենց հարաբերական արժեքը արտահայտում էին կտավի մեջ,— այդ արտոնյալ տեղը պատմակաորեն նվաճել է մի որոշ ապրանք, այն է՝ ոսկին։ Ուստի III ձևի մեջ կտավ ապրանքի տեղը դնենք ոսկի ապրանքը՝ կստացվի՝
 
'''D. Փողային ձևը'''
<poem>
 
20 արշ. կտավը = |
1 բաճկոնը = |
10 ֆունտ թեյը = |
40 ֆունտ սուրճը = | — 2 ունցիա ոսկու։
1 կվարտեր ցորենը = |
1/2 տոննա երկաթը = |
A ապրանքի x քանակը = |
</poem>
I ձևից II ձևին և II ձևից III ձևին անցնելիս էական փոփոխություններ են տեղի ունենում։ Ընդհակառակը, IV ձևը III ձևից միայն նրանով է տարբերվում, որ կտավի փոխարեն հիմա ոսկին է ստանում ընդհանրական համարժեքի ձև։ IV ձևի մեջ ոսկին նույն դերն է կատարում, ինչպես III ձևի մեջ կտավը,— ընդհանրական համարժեքի դեր։ Առաջադիմությունն այն է միայն, որ անմիջական ընդհանրական փոխանակելիության ձևը, կամ ընդհանրական համ արժեքային ձևը հիմա, հասարակական սովորույթի շնորհիվ, վերջնականապես սերտաճել է ապրանք ոսկու առանձնահատուկ նատուրալ ձևի հետ։
 
Ոսկին մյուս ապրանքների հանդեպ կանգնում է իբրև փող միայն այն պատճառով, որ նա առաջ նրանց հանդեպ արդեն կանգնած էր իբրև ապրանք; Մյուս բոլոր ապրանքների նման՝ նա գործում էր թե՛ որպես համարժեք — որպես առանձին համարժեք փոխանակության եզակի ակտերի ժամանակ, և թե որպես հատուկ համարժեք մյուս ապրանք-համարժեքների կողքին։ Քիչ թե շատ ընդարձակ շրջաններում նա կամաց-կամաց սկսել է գործել իբրև ընդհանրական համարժեք։ Հենց որ նա նվաճել է ապրանքային աշխարհի արժեքների արտահայտության մեջ այդ տեղի մոնոպոլիան, նա դարձել է փողային ապրանք, և սկսած միայն այն մոմենտից, երբ նա արդեն այդպիսի փողային ապրանք է դարձել, IV ձևը սկսում է տարբերվել III ձևից, ուրիշ խոսքով՝ արժեքի ընդհանրական ձևը դառնում է փողային ձև։
 
Ապրանքի, օրինակ, կտավի, պարզ հարաբերական արժեքի արտահայտությունն արդեն իբրև փողային ապրանք գործող ապրանքի, օրինակ, ոսկու մեջ, գնի ձևն է։ Հետևապես, կտավի «գնի ձևը» կլինի՝
 
20 արշ. կտավ = 2 ունցիա ոսկու,
 
կամ, եթե 2 ունցիա ոսկու դրամական անունը (монетное имя) 2 ֆունտ ստեռլինգ է,
 
20 արշ. կտավը = 2 ֆունտ ստեռլինգի։
 
Փողային ձևի ըմբռնման դժվարությունը սահմանափակվում է ընդհանրական համարժեքային ձևի, հետևապես, արժեքի առհասարակ ընդհանրական ձևի, III ձևի ըմբռնման դժվարությամբ։ III ձևը լուծվում է հետադարձորեն II ձևի մեջ, փոխվելով արժեքի ծավալուն ձևի, իսկ այս վերջինի կազմիչ տարրն է I ձևը՝ 20 արշ. կտավը = 1 բաճկոնի, կամ x քանակով A ապրանքը = y քանակով B ապրանքի։ Ուստի պարզ ապրանքային ձևը փողային ձևի սաղմն է։
 
====4. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՖԵՏԻՇԻԶՄՆ ՈՒ ՆՐԱ ԳԱՂՏՆԻՔԸ====
 
Առաջին հայացքից թվում է, թե ապրանքը մի շատ հասարակ ու սովորական իր է։ Նրա վերլուծությունը ցույց է տալիս, որ դա տարօրինակություններով, մետաֆիզիկական նրբություններով ու աստվածաբանական խորամանկաբանություններով լի մի իր է։ Որպես սպառողական արժեք՝ նա իր մեջ առեղծվածային ոչինչ չի պարունակում, այն տեսակետից քննելիս լինենք ապրանքը, որ նա իր հատկություններով մարդկային պահանջմունքներ է բավարարում, թե՛ այն տեսակետից, որ այդ հատկությունները նա ստանում է
<references>
Վստահելի
1396
edits