Changes
(Սոֆոկլես. «Անտիգոնե»։) [«Հույն ողբերգակներ», Հայպետհրատ, 1950, էջ 160։]</ref>։
Արդի հասարակությունը, որ դեռևս իր մանկական հասակում «դուրս է քաշել Պլուտոնին երկրի ընդերքից՝ նրա մազերից բռնած»<ref>«<Հունարեն տէքստ> ext«övtyj<;Հ՚տautovtov IDoutwvco» 'Ελπιζούσης τής πλεονεξίας άνάξειν έκ τών μυχών τής γής αύτόν τον Πλούτωνα» [«Ագահությունը հույս ուներ հենց Պլուտոնին մազերից բռնած դուրս քաշելու երկրի ընդերքից»] (Athenaeus: «Dei pnosophistarum [libri quindecim», գիրք VI, գլ. 23, Schweighäuser» 1802, հ. II, էջ 397])։</ref>, ոսկուն ողջունում է իբրև իր կյանքի ամենաինտիմ սկզբունքի փայլուն մարմնացումը։
Ապրանքը որպես սպառողական արժեք որոշ պահանջմունք է բավարարում և կազմում է նյութական հարստության որոշ տարրը։ Բայց ապրանքի արժեքը չափում է նրա ձգողական ուժի աստիճանը նյութական հարստության բոլոր տարրերի նկատմամբ, հետևապես, չափում է իր տիրոջ հասարակական հարստությունը։ Բարբարոսաբար պարզամիտ ապրանքատիրոջ համար, նույնիսկ արևմտա-եվրոպական գյուղացու համար, արժեքն անբաժանելի է արժեքի ձևից, ուստի և ոսկե ու արծաթե գանձի կուտակումը նրա համար համընկնում է արժեքի կուտակման հետ։ Ճիշտ է, փողի արժեքը փոխվում է, միևնույն է՝ հենց իր՝ փողային մետաղի արժեքի փոփոխության հետևանքով, թե մյուս ապրանքների արժեքի փոփոխության հետևանքով։ Բայց այդ չի խանգարում այն բանին, որ, նախ, 200 ունցիա ոսկին համենայն դեպս ավելի շատ արժեք է պարունակում, քան 100-ը, 300-ն ավելի, քան 200-ը և այլն, որ, երկրորդ, տվյալ իրի մետաղե բնաձևը մնում է որպես բոլոր ապրանքների ընդհանրական համարժեքային ձևը, մարդկային ամեն մի աշխատանքի անմիջականորեն հասարակական մարմնացում։ Գանձ կուտակելու ձգտումն իր բնությամբ չափ չի ճանաչում։ Որակապես կամ իր ձևով փողը սահման չունի, այսինքն նյութական հարստության ընդհանուր ներկայացուցիչն է, որովհետև նա կարող է անմիջաբար փոխարկվել ամեն մի ապրանքի։ Սակայն միաժամանակ փողի ամեն մի իրական գումար քանակապես սահմանափակված է, ուստի և սահմանափակ ուժ ունեցող գնման միջոց է։ Փողի քանակական սահմանի ու որակական անսահմանության միջև եղած այս հակասությունը գանձահավաքին ստիպում է շարունակ նորից ու նորից կուտակման սիզիֆյան աշխատանք կատարելու։ Նրա հետ նույնն է կատարվում, ինչպես աշխարհակալի հետ, որն ամեն մի նոր երկիր նվաճելիս լոկ մի նոր սահման է ձեռք բերում։