Changes
Ապրանքը որպես սպառողական արժեք որոշ պահանջմունք է բավարարում և կազմում է նյութական հարստության որոշ տարրը։ Բայց ապրանքի արժեքը չափում է նրա ձգողական ուժի աստիճանը նյութական հարստության բոլոր տարրերի նկատմամբ, հետևապես, չափում է իր տիրոջ հասարակական հարստությունը։ Բարբարոսաբար պարզամիտ ապրանքատիրոջ համար, նույնիսկ արևմտա-եվրոպական գյուղացու համար, արժեքն անբաժանելի է արժեքի ձևից, ուստի և ոսկե ու արծաթե գանձի կուտակումը նրա համար համընկնում է արժեքի կուտակման հետ։ Ճիշտ է, փողի արժեքը փոխվում է, միևնույն է՝ հենց իր՝ փողային մետաղի արժեքի փոփոխության հետևանքով, թե մյուս ապրանքների արժեքի փոփոխության հետևանքով։ Բայց այդ չի խանգարում այն բանին, որ, նախ, 200 ունցիա ոսկին համենայն դեպս ավելի շատ արժեք է պարունակում, քան 100-ը, 300-ն ավելի, քան 200-ը և այլն, որ, երկրորդ, տվյալ իրի մետաղե բնաձևը մնում է որպես բոլոր ապրանքների ընդհանրական համարժեքային ձևը, մարդկային ամեն մի աշխատանքի անմիջականորեն հասարակական մարմնացում։ Գանձ կուտակելու ձգտումն իր բնությամբ չափ չի ճանաչում։ Որակապես կամ իր ձևով փողը սահման չունի, այսինքն նյութական հարստության ընդհանուր ներկայացուցիչն է, որովհետև նա կարող է անմիջաբար փոխարկվել ամեն մի ապրանքի։ Սակայն միաժամանակ փողի ամեն մի իրական գումար քանակապես սահմանափակված է, ուստի և սահմանափակ ուժ ունեցող գնման միջոց է։ Փողի քանակական սահմանի ու որակական անսահմանության միջև եղած այս հակասությունը գանձահավաքին ստիպում է շարունակ նորից ու նորից կուտակման սիզիֆյան աշխատանք կատարելու։ Նրա հետ նույնն է կատարվում, ինչպես աշխարհակալի հետ, որն ամեն մի նոր երկիր նվաճելիս լոկ մի նոր սահման է ձեռք բերում։
Ոսկին իր ձեռքում որպես փող, այսինքն՝ որպես գանձ ստեղծելու տարր պահելու համար պետք է արգելք լինել նրա շրջանառությանը, այն բանին, որ նա իբրև գնման միջոց չլուծվի սպառման միջոցների մեջ։ Հետևապես, գանձ ստեղծողը իր մարմնի պահանջմունքները զոհ է բերում ոսկե ֆետիշին։ Նա լուրջ է ընդունում ժուժկալության ավետարանը։ Բայց մյուս կողմից, նա կարող է շրջանառությունից դուրս կորզել որպես փող լոկ այն, ինչ ինքը տալիս է շրջանառությանը որպես ապրանք։ Որքան նա ավելի շատ է արտադրում, այնքան ավելի շատ կարող է վաճառել։ Աշխատասիրություն, խնայողություն և ժլատություն — ահա, հետևապես, նրա հիմնական առաքինությունները. շատ վաճառել, քիչ գնել — ահա նրա ամբողջ քաղաքատնտեսությունը9494քաղաքատնտեսությունը<ref>«Որքան հնարավոր է՝ ավելացնել բոլոր ապրանքների վաճառորդների թիվը, որքան հնարավոր է՝ պակասեցնել գնորդների թիվը,— ահա այն հիմնական հարցը, որին հանգում են քաղաքատնտեսության բոլոր միջոցառումները» (Werri: «Medizioni sulla Economia Politica», իտալական տնտեսագետների Custodi-֊ի հրատարակությամբ, Parte Moderna, հ. XV էջ 52)։</ref>։
Գանձի անմիջական ձևի կողքին զարգանում է նրա էսթետիկական ձևը, ոսկե ու արծաթե ապրանքներին՝ որպես շքեղության առարկաների տիրապետելը, Վերջինս աճում է բուրժուական հասարակության հարստության աճման հետ միասին։ «Soyons riches օս paraissons riches» [«Հարուստ լինենք կամ հարուստ երևանք»] (Դիդրո)։ Այսպիսով, մի կողմից, ոսկու և արծաթի համար կազմվում է շարունակ ընդլայնվող շուկա, որը կախում չունի նրանց փողային ֆունկցիաներից, մյուս կողմից՝ փողի առաջարկի քողարկված աղբյուր, որը հատկապես ինտենսիվորեն է գործում հասարակական փոթորիկների ժամանակաշրջաններում։
Գանձ ստեղծելը տարբեր ֆունկցիաներ է կատարում մետաղե շրջանառության տնտեսման մեջ։ Նրա ամենամերձավոր ֆունկցիան առաջ է գալիս ոսկեդրամի ու արծաթադրամի շրջանառության պայմաններից։ Մենք արդեն տեսանք, որ ապրանքային շրջանառության չափերի մշտական տատանումները, գների ու շրջանառության արագության տատանումները կապված են շրջանառության մեջ գտնվող ոսկու մասսայի անընդհատ տեղատվության ու մակընթացության հետ։ Հետևապես֊, այդ մասսան պետք է ընդունակ լինի սեղմվելու և ընդլայնվելու։ Երբեմն պետք է փողը ներքաշվի որպես դրամ, երբեմն դրամը պետք է արտամղվի որպես փող։ Որպեսզի իրապես շրջան գործող փողի մասսան միշտ լցնի շրջանառության ոլորտը մինչև հագեցման համապատասխան աստիճան, պետք է յուրաքանչյուր երկրում գտնվող ոսկու և արծաթի քանակն ավելի մեծ լինի, քան պահանջվում է դրամի ֆունկցիան կատարելու համար։ Այս պայմանը կատարվում է փողը գանձ դարձնելու միջոցով։ Գանձերի ավազանները միաժամանակ ծառայում են որպես արտահանման և ներհոսման կանալներ շրջանառության մեջ գտնվող փողի համար. դրա շնորհիվ փողը երբեք չի գերալցում բուն շրջանառության կանալները9595կանալները<ref>«Որպեսզի ազգը կարողանա իր առևտուրն անել, անհրաժեշտ է կանխիկ փողի որոշ գումար, որը կարոդ է փոփոխակվել՝ երբեմն ավելանալով, երբեմն պակասելով, նայած հանգամանքներին... Փողի այս տատանումները, ալս մակընթացություններն ու տեղատվություններն իրենք իրենց հարմարվում են փոփոխվող պայմաններին առանց կառավարության որևէ միջամտության։ Դույլերը գործում են փոխառփոխ. երբ փողը քիչ է, ձույլ մետաղից դրամ են կտրում, երբ փողային մետաղն է քիչ, դրամը վերահալում՝ ձույլ մետաղ են դարձնում», (Sir D. North: «Discourses upon Trade». London 1691, Postscript., էջ 3)։ Ջոն Ստյուարտ Միլլը, որը երկար ժամանակ Արևելա-հնդկական ընկերության պաշտոնյա է եղել, հաստատում է, որ Հնդկաստանում արծաթե զարդարանքը դեռ մինչև հիմա էլ գործում է անմիջաբար, որպես գանձ։ «Արծաթե զարդարանքները... ուղարկվում են դրամահատարան, երբ տոկոսի մակարդակը բարձր է, և, կրկին իրենց նախկին կերպարանքն են ընդունում, երբ տոկոսի մակարդակն ընկնում է» (Ջոն Ստ. Միլլի ցուցմունքը «Reports on Bankacts 1857»-ում, № 2084 և 2101)։ 1864 թվականի մի պառլամենտական վավերագրի համաձայն, որը, վերաբերում է ոսկին և արծաթը Հնդկաստան ներմուծելուն և այնտեղից արտահանելուն, 1863 թվականին ոսկու և արծաթի ներմուծումն արտահանումից գերազանցել է 19 367 764 ֆ. ստեռլինգով։ 1864 թվականից առաջ, վերքին 8 տարում, ազնիվ մետաղների ներմուծման ավելցուկն արտահանման համեմատությամբ կազմ ել է 109 652 917 ֆ. ստեռլինգ։ Ընթացիկ դարում 200 000 000 ֆունտ ստեռլինգից զգաիորեն ավելի դրամ է կտրվել Հնդկաստանում։</ref>։
'''b) Վճարման միջոց'''
Ապրանքային շրջանառության մեր քննա ծ անմիջական ձևի պայմաններում արժեքի միևնույն մեծությունը միշտ գոյություն ուներ կրկնակի, մեկ բևեռում՝ որպես ապրանք, հակառակ բևեռում՝ որպես փող՝ Այս պատճառով ապրանքատերերը միմյանց հետ շփման մեջ էին մտնում լոկ որպես գոյություն ունեցող փոխադարձ համարժեքների ներկայացուցիչներ։ Սակայն ապրանքային շրջանառության զարգացման հետ զարգանում են այնպիսի հարաբերություններ, որոնց շնորհիվ ապրանքների օտարումը ժամանակորեն զատվում է նրանց գնի իրացումից։ Այստեղ բավական կլինի նշել այդ հարաբերություններից ամենատարրականները։ Ապրանքների մի տեսակը իր արտադրության համար ավելի երկար, մի ուրիշն ավելի կարճ ժամանակ է պահանջում։ Տարբեր ապրանքների արտագրությունը կապված է տարվա տարբեր եղանակների հետ։ Մի ապրանք ծնվում է հենց իր շուկայի մոտ, մի ուրիշը պետք է ճանապարհորդություն կատարի դեպի հեռավոր շուկա։ Այդ պատճառով մի ապրանքատեր կարող է որպես վաճառորդ հանդես գալ ավելի շուտ, քան մի ուրիշը հանդես կգա որպես գնորդ։ Միևնույն անձերի միջև միևնույն գործարքները հաճախ կրկնվելիս ապրանքների վաճառման պայմանները կարգավորվում են նրանց արտադրության պայմաններով։ Մյուս կողմից, ապրանքների որոշ տեսակից, օրինակ, տնից օգտվելը վաճառվում է որոշ ժամանակով։ Այդպիսի դեպքերում ժամկետն անցնելուց հետո է միայն, որ գնորդը իրոք ստանում է ապրանքի սպառողական արժեքը։ Ուստի նա ապրանքը գնում է ավելի առաջ, քան վճարում է նրա արժեքը։ Մի ապրանքատեր վաճառում է առկա ապրանքը, մի ուրիշը գնում է, հանդես գալով որպես սոսկ փողի ներկայացուցիչ կամ որպես ապագա փողի ներկայացուցիչ։ Վաճառորդը դառնում է վարկատու, գնորդը՝ պարտապան։ Որովհետև այստեղ փոխվել է ապրանքի կերպարանափոխությունը, կամ նրա արժեքի ձևի զարգացումը, ուստի փողն էլ ուրիշ ֆունկցիա է ստանում։ Նա դառնում է վճարման միջոց9696միջոց<ref>Լութերը տարբերում է փողը որպես գնման միջոց ու փողը որպես վճարման միջոց։ «Դու ինձ կրկնակի վնաս ես հասցնում — ես այստեղ չեմ կարող վճարել, իսկ այնտեղ չեմ կարող գնել» (Martin Luther: «An die Pfarrherrn, wider den Wucher zu predigen», Wittenberg 1540)։</ref>։
Վարկատուի և պարտապանի դերերն այստեղ ծագում են պարզ ապրանքային շրջանառությունից։ Վերջինի ձևի փոփոխությունն այդ նոր դրոշմն է գնում վաճառորդի ու գնորդի վրա։ Հետևաբար, դրանք սկզբում կատարելապես նույնպիսի վաղանցիկ, շրջանառության միևնույն ագենտների կողմից հաջորդաբար կատարվող դերեր են, ինչպես և վաճառորդի ու գնորդի դերերը։ Սակայն այստեղ նրանց հակադրությունը հենց սկզբից արդեն այնքան էլ անմեղ բնույթ չի կրում և ցույց է տալիս, որ ընդունակ է ավելի կայուն բյուրեղացման9797բյուրեղացման<ref>XVIII դարի սկզբում անգլիական առևտրականների շրջանում պարտապանների ու վարկատուների հարաբերությունների մասին. «Այտեղ, Անգլիայում, առևտրի մարդկանց շրջանում դաժանության այնպիսի ոգի է իշխում, որպիսին չի հանդիպում ուրիշ ոչ մի հասարակական խավում կամ աշխարհի ուրիշ որևէ երկրռւմ» («An Essay on Credit and the Bankrupt Act», London 1707, էջ 2)։</ref>։ Բայց այդ նույն դիրերը կարող են առաջ գալ նաև ապրանքային շրջանառությունից անկախ։ Այսպես, օրինակ, անտիկ աշխարհում դասակարգային պայքարը տեղի է ունենում գլխավորապես վարկատուի ու պարտապանի միջև մղվող պայքարի ձևով և Հռոմում վերջանում է պլեբեյ պարտապանի կործանումով, որին փոխարինում է ստրուկը։ Միջին դարերում այդ նույն պայքարը վերջանում է ֆեոդալ պարտապանի կործանումով, որը կորցնում է իր քաղաքական իշխանությունը՝ վերջինի տնտեսական բազիսի կորստի հետ միասին։ Սակայն փողային ձևը — իսկ չէ՞ որ վարկատուի ու պարտապանի հարաբերությունը փողային հարաբերության ձև ունի — այստեղ միայն արտացոլում է կյանքի ավելի խոր գտնվող տնտեսական պայմանների հակամարտությունը։
Բայց վերադառնանք ապրանքային շրջանառության ոլորտին։ համարժեքների՝ ապրանքի ու փողի՝ միաժամանակ երևան գալը վաճառքի պրոցեսի հակադիր բևեռներում դադարել է։ Հիմա փողը գործում է, նախ որպես արժեքի չափ վաճառվող ապրանքի գինը որոշելիս։ Վերջինիս՝ պայմանագրով սահմանված գինը չափում է գնորդի պարտավորությունը, այսինքն՝ փողի այն գումարը, որ նա պարտավոր է վճարել որոշված ժամկետում։ Երկրորդ, փողը գործում է որպես գնման իդեալական միջոց։ Թեև նա գոյություն ունի միայն իբրև գնորդի փողային պարտավորություն, սակայն իրականացնում է ապրանքի անցումը ձեռքից ձեռք։ Միայն վճարման ժամկետը հասնելիս է, որ վճարման միջոցն իրոք մտնում է շրջանառության մեջ, այսինքն՝ գնորդի ձեռքից անցնում է վաճառորդի ձեռքը։ Շրջանառության միջոցը դարձավ գանձ, շնորհիվ այն հանգամանքի, որ շրջանառության պրոցեսը ընդհատվեց առաջին փուլում, այսինքն՝ փողը, ապրանքի այդ փոխակերպված ձևը, հանվեց շրջանառությունից։ Վճարման միջոցը մտնում է շրջանառության մեջ, բայց այն բանից հետո միայն, երբ ապրանքն արդեն դուրս է եկել շրջանառությունից։ Փողն այլևս պրոցեսը չի միջնորդավորում։ Որպես փոխանակային արժեքի բացարձակ առկա կեցություն կամ որպես ընդհանրական ապրանք, փողի ինքնուրույն ձևով ավարտի է հասցնում այդ պրոցեսը։ Վաճառորդն ապրանքը փող դարձրեց՝ որևէ պահանջմունք փողով բավարարելու համար, գանձ ստեղծողը՝ ապրանքը փողի ձևով պահպանելու համար, պարտապան-գնորդը՝ վճարել կարողանալու համար։ Եթե նա չվճարի, նրա գույքը հարկադիր վաճառքի կենթարկվի։ Այսպես ուրեմն, այժմ հենց շրջանառության պրոցեսի հարաբերություններից բխող հասարակական անհրաժեշտության հետևանքով ապրանքի արժեքի մարմնացումը — փողը — դառնում է վաճառքի ինքնանպատակ։
Գնորդը փողը կրկին ապրանք է դարձնում, նախքան ապրանքը կդարձներ փող, այսինքն՝ ապրանքի երկրորդ կերպարանափոխությունը նա ավելի վաղ է կատարում, քան առաջինը։ Վաճառորդի ապրանքը շրջան է գործում, բայց իր գինն իրացնում է փողն ստանալու մասնավոր-իրավական տիտղոսի ձևով միայն։ Ապրանքն արդեն սպառողական արժեք է դառնում, նախքան փող դաոնալը։ Նրա առաջին կերպարանափոխությունը միայն հետին թվով է իրագործվում9898իրագործվում<ref>'''2-րդ հրատ. ծանոթագրություն.'''— Հետևյալ ցիտատից, որ 1859 թվականին լույս տեսած իմ աշխատությունից է վերցրած, ընթերցողը կտեսնի, թե ինչու տեքստում ուշադրության չի առնված հակադիր ձևը֊, «Ընդհակառակը, Փ—Ա պրոցեսում փողը կարող է օտարվել որպես գնման իրական միջոց, և, այսպիսով, ապրանքի գինը կարող է ավելի շուտ իրացվել, քան իրացվում է փողի սպառողական արժեքը կամ քան ապրանքն է օտարվում։ Այս տեղի է ունենում, օրինակ, նախնական բաժանորդագրության լայն տարածված ձևով, ինչպես նաև այն ձևի գնումներով, որ, օրինակ, Հնդկաստանում անգլիական կառավարությունը կիրառում է Հնդկական ռայոտներից օպիում գնելիս... Սակայն փողն այստեղ գործում է գնման միջոցի մեզ արդեն ծանոթ ձևով... Իհարկե, կապիտալը նույնպես ավանսավորվում է փողի ձևով... Սակայն այս տեսակետը պարզ շրջանառության հորիզոնի սահմաններից դուրս է գտնվում» («Zur Kritik der Politischen Oekonomie». Berlin 1859, էջ 119, 120)։ [Հմմտ. Կ. Մարքս. «Քաղաքատնտեսության քննադատության շուրջը»։ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. XII, մ. I, էջ 124։]</ref>։
Շրջանառության պրոցեսի ամեն մի տվյալ շրջանում այն պարտավորությունները, որոնց վճարման ժամկետը հասել է, ներկայացնում են այն ապրանքների գների գումարը, որոնց վաճառքն առաջ է բերել այդ պարտավորությունները։ Գների այդպիսի գումարի իրացման համար անհրաժեշտ փողի մասսան ամենից առաջ կախված է վճարման միջոցների շրջանառության արագությունից։ Այդ պայմանավորված է երկու հանգամանքով. — վարկատուների ու պարտապանների հարաբերությունների այնպիսի շղթայակցությամբ, որ A-ն, փող ստանալով իր պարտապան B-ից, այդ փողը վճարում է իր վարկատու C-ին և այլն,— և վճարման տարբեր ժամկետների միջև եղած տևողությամբ։ Միմյանց հաջորդող վճարումների, կամ հետին թվով կատարվող առաջին կերպարանափոխությունների շղթան էապես տարբերվում է կերպարանափոխությունների շարքի այն միահյուսումից, որ մենք առաջ քննեցինք։ Շրջանառության միջոցների շարժման մեջ վաճառորդների և գնորդների միջև եղած փոխադարձ կապը չէ միայն արտահայտվում, ինքը՝ այդ կապը ծագում է միայն փողային շրջանառության մեջ և նրա հետ միասին։ Ընդհակառակը, վճարման միջոցների շրջանառությունը արտահայտում է հասարակական մի որոշ կապ, որն առաջ արդեն գոյություն ուներ պատրաստի ձևով։
Վաճառքների միաժամանակությունն ու զուգընթացությունը սահմանափակում են դրամների մասսան նրանց շրջանառությունն արագացնելու միջոցով փոխհատուցելու հնարավորությունը։ Ընդհակառակը, հենց այդ հանգամանքները ստեղծում են մի նոր լծակ՝ վճարման միջոցները տնտեսելու համար։ Վճարումները միևնույն տեղում համակենտրոնացնելու հետ բնականորեն զարգանում են վճարումները փոխադարձաբար մարելու հատուկ հիմնարկներ ու եղանակներ։ Այսպիսի դեր էին խաղում, օրինակ, veriment-ները [պարտքերի փոխանցումները] միջնադարյան Լիոնում։ Բավական է միայն առադրել A-ի պարտապահանջները B-ի նկատմամբ, B-ինը՝ C-ի նկատմամբ, C-ինը՝ A-ի նկատմամբ և այլն, դրանք որոշ սահմաններում փոխադարձաբար ոչնչացնելու համար որպես դրական ու բացասական մեծություններ։ Վճարելու կմնա միայն այդ գործառնությունից հետո մնացած պարտքերի հաշվեկշիռը։ Որքան ավելի մեծ թվով վճարումներ է ընդգրկում համակենտրոնացումը, այնքան հարաբերաբար ավելի փոքր է հաշվեկշիռը, հետևապես, այնքան ավելի փոքր է շրջանառության մեջ գտնվող վճարման միջոցների մասսան։
Փողի՝ որպես վճարման միջոցի ֆունկցիան մի անմիջական հակասություն է պարունակում։ Որչափով վճարումները հավասարեցվում են, փողը գործում է լոկ իդեալականորեն, որպես հաշվեփող, կամ արժեքի չափ։ Իսկ որչափով իրական վճարումներ պետք է կատարել, փողը հանգես է գալիս ոչ իբրև շրջանառության միջոց, ոչ իբրև նյութերի փոխանակության վաղանցուկ ու միջնորդավորող ձև, այլ որպես հասարակական աշխատանքի անհատական մարմնացում, որպես փոխանակային արժեքի առկա ինքնուրույն կեցություն, կամ բացարձակ ապրանք։ Այդ հակասությունը առանձին ուժով դրսևորվում է արդյունաբերական ու առևտրական ճգնաժամերի այն մոմենտին, որը կոչվում է փողային ճգնաժամ9999ճգնաժամ<ref>Փողային այդ ճգնաժամը, որը տեքստում որոշվում է իբրև արտադրական ու առևտրական ամեն մի ընդհանուր ճգնաժամի առանձին փուլ, պետք է տարբերել ճգնաժամի այն հատուկ տեսակից, օրը նույնպես փողային ճգնաժամ է կոչվում, բայց կարող է ինքնուրույն ձևով առաջ գալ, արդյունաբերության ու առևտրի վրա միայն հետադարձ ներգործությամբ ազդելով։ Դրանք այն ճգնաժամերն են, որոնց շարժման կենտրոնը փողային կապիտալն է, իսկ անմիջական ոլորտը բանկերն են, բորսաները, ֆինանսները {'''Մարքսի ծանոթագրությունը 3-րդ հրատ. առթիվ։'''}</ref>։ Վերջինը հնարավոր է միայն այնտեղ, որտեղ միմյանց հաջորդող վճարումների շղթան և նրանց հավասարեցման արհեստական սիստեմը լիակատար զարգացման են հասել։ Այս մեխանիզմի ընթացքի ընդհանուր խախտումների ժամանակ, ինչից էլ որ նրանք ծագեն, փողը հանկարծակի ու անմիջաբար հաշվեփողի զուտ իդեալական կերպարանքը թողնելով, դառնում է հնչուն դրամ։ Հիմա փողն արդեն չի կարող փոխարինվել սովորական ապրանքով։ Ապրանքի սպառողական արժեքը կորցնում է իր նշանակությունը, իսկ նրա արժեքը չքանում է արժեքի իր սեփական ձևի հանդեպ։ Դեռ երեկ բուրժուան, արդյունաբերության ծաղկմամբ արբեցած, լուսավորական փիլիսոփայության աղջամուղջի միջից էր դիտում փողը և դատարկ պատրանք հայտարարում այն. «միայն ապրանքն է փողն։ «Միայն փո՜ղն է ապրանք» — բղավում են այսօր հենց նույն բուրժուաները համաշխարհային շուկայի բոլոր ծայրերում։ Ինչպես որ եղջերուն ծարավի է թարմ ջրի, այնպես էլ այժմ բուրժուազիայի հոգին ծարավի է փողի, այդ միակ հարստության100100հարստության<ref>«Այդ հանկարծակի անցումը վարկային սիստեմից մոնետար սիստեմին, թեորիական սարսափը միացնում է պրակտիկ խուճապի հետ, և շրջանառության ագենտները դողդողում են իրենց սեփական հարաբերությունների անթափանցելի գաղտնիքի հանդեպ» (Karl Marx: «Zur Kritik der Politischen Oekonomie». Berlin 1859, էջ 126)։ [Հմմտ. Մարքս. «Քաղաքատնտեսության քննադատության շուրջը»։ Մ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. XII, մ. I, էջ 130։] «Աղքատները նստած են առանց աշխատանքի, որովհետև հարուստները փող չունենալու պատճառով չեն կարող նրանց աշխատանք տալ, թեև նրանք ունեն միևնույն հողը, միևնույն աշխատուժերը գոյամիջոցներ ու հագուստներ արտադրելու համար, ինչ որ առաջ ունեին. բայց չէ որ հենց այդ է կազմում ազգերի իսկական հարստությունը և ոչ ամենևին փողը» (John Bellers: «Proposals for Raising a College of Industry» of Industry». London 1696, էջ 3)։</ref>։ Ճգնաժամի ժամանակ ապրանքի ու նրա արժեքի կերպարանքի՝ փողի միջև եղած հակադրությունը զարգանալով դառնում է բացարձակ հակասություն։ Այդ պատճառով փողի դրսևորման ձևը ևս նշանակություն չունի այստեղ։ Փողի սովը չի փոխում իր լարվածությունը, անկախ նրանից՝ ոսկով են վճարում, թե վարկային փողով, օրինակ, բանկային տոմսերով101101տոմսերով<ref>Ահա թե «amis du commerce» [«առևտրի բարեկամները»] ինչպես են շահագործում այդպիսի մոմենտները։ «Այդպիսի դեպքերից մեկի ժամանակ (1839 թվականին) մի ծեր ագահ բանկիր (Սիտիից) բարձրացրեց այն սեղանի կափարիչը, որի առջև նստած էր իր կաբինետում և, իր բարեկամին ցույց տալով բանկային տոմսերի կապոցները, անսքող հանդիսավորությամբ հայտարարեց, թե այստեղ ամբողջ 600 000 ֆ. ստ. կա, որ նա իրեն մոտ պահել է փողի կարիքը սրելու համար, բայց հենց այսօր դրանք շուկա կհանի ժամի երեքից հետո» («The Theory of the Exchanges. The Bank Charter Act of 1844». London 1864, էջ 81)։ Կիսապաշտոնական օրգան «The Observer»-ը 1864 թ. ապրիլի 24-ին նկատում է, «Մի շարք շատ տարօրինակ լուրեր են տարածվում այն միջոցառումների մասին, որոնց դիմել են բանկային տոմսերի պակասություն ստեղծելու համար... Թեև կասկածելի է թվում այն ենթադրությունը, թե այդպիսի միջոցներ են գործադրվել իրոք, այնուամենայնիվ, հիշյալ լուրերն այնպիսի լայն չափերով են տարածված, որ իսկապես հիշատակելու արժանի են»։</ref>։
Եթե մենք հիմա քննենք որոշ ժամանակամիջոցում շրջանառության մեջ գտնվող փողի ընղհանուր գումարը, ապա կտեսնենք, որ, շրջանառության ու վճարման միջոցների շրջանառության տվյալ արագության դեպքում, այդ գումարը հավասար է իրացման ենթակա ապրանքային գների գումարին պլյուս այն վճարումների գումարը, որոնց ժամկետը հասել է, հանած փոխադարձաբար հավասարակշռվող վճարումները և, վերջապես, հանած այն պտույտների թիվը, որոնց ընթացքում փողի միևնույն միավորը (Geldstück) փոփոխակի գործում է, երբեմն որպես շրջանառության միջոց, երբեմն որպես վճարման միջոց։ Օրինակ, գյուղացին իր հացահատիկը ծախում է 2 ֆ. ստեռլինգով, որը, այդպիսով, ծառայում է որպես շրջանառության միջոց։ Վճարման ժամկետը հասնելիս այդ նույն 2 ֆ. ստեռլինգով վճարում է այն կտավի համար, որը դրանից առաջ ջուլհակը մատակարարել էր նրան։ Այստեղ ևս միևնույն 2 ֆ, ստեռլինգը գործում է որպես վճարման միջոց։ Այնուհետև ջուլհակը աստվածաշունչ է գնում կանխիկ փողով, և այդ 2 ֆ. ստեռլինգը նորից գործում է որպես շրջանառության միջոց և այլն։ Ուստի, նույնիսկ այն դեպքում, եթե տրված են գները, փողի շրջանառության արագությունը և վճարումների տնտեսումը, այնուամենայնիվ, շրջանառության մեջ գտնվող փողի մասսան որոշ ժամանակաշրջանի ընթացքում, օրինակ, մի օրում, այլևս չի համընկնում շրջան գործող ապրանքների մասսայի հետ։ Շրջանառության մեջ է այն փողը, որը ներկայացնում է վաղուց արդեն շրջանառության պրոցեսից հանված ապրանքները։ Շրջանառության մեջ են այն ապրանքները, որոնց փողային համարժեքը միայն հետագայում է երևան գալու։ Մյուս կողմից, ամեն օր կնքվող ու ամեն օր մարվող վճարային պարտավորությունները բոլորովին անհամաչափելի մեծություններ են102102են<ref>«Տվյալ օրվա ընթացքում կատարվող վաճառքնhրի կամ կնքվող պարտավորությունների ամբողջությունը չի ազդի հենց նույն օրը շրջանառության մեջ գտնվող փողի քանակի վրա, բայց դեպքերի հսկայական մեծամասնության ժամանակ կարտահայտվի այն փողի գումարի համար տրված մի շարք ամենաբազմապիսի մուրհակներով, որ կարող է շրջանառության մեջ մտնել հետագա, ավելի մոտիկ կամ ավելի հեռավոր ժամկետներում... Մուրհակները կամ այսօր կնքված վարկային գործարքները քանակով, ընդհանուր գումարով կամ ժամկետների տևողությամբ ամենևին որևէ նմանություն չպետք է ունենան այն վարկային գործարքներին, որոնք կնքվելու են վաղը կամ մոտիկ օրերում. այսօր կնքված վարկային գործարքներից ու այսօր արված մուրհակներից մի քանիսն իրենց վճարման ժամկետով կհամընկնեն այն բազմաթիվ պարտավորությունների հետ, որոնց կնքումը վերաբերում է բոլորովին անորոշ մի շարք նախընթաց ամսաթվերի. 12, 6, 3 ու 1 ամսով տրված մուրհակները հաճախ զուգադիպում են իրար և հետևապես ավելացնում են միևնույն օրը վճարման ենթակա պարտավորությունների մասսան» («The Currency Theory Reviewed: in a Letter to the Scottish People. By a Banker in England». Edinburgh 1845, էջ 29, 30, տարբեր տեղերում)։</ref>։
Վարկային փողն անմիջաբար ծագում է փողի՝ որպես վճարման միջոցի ֆունկցիայից, ընդ որում վաճառված ապրանքների համար արված պարտագրերը, իրենց հերթին, սկսում են շրջանառություն ունենալ՝ պարտապահանջները մեկ անձից մյուսին փոխանցելով։ Մյուս կողմից՝ վարկային գործի ծավալում ով ծավալվում է նաև փողի՝ որպես վճարման միջոցի ֆունկցիան։ Որպես վճարման միջոց, փողը ստանում է գոյության սեփական ձևեր, որոնցով նա տեղ է գտնում խոշոր առևտրական գործարքների ոլորտում, այնինչ ոսկեդրամը կամ արծաթադրամը ետ են մղվում գլխավորապես մանր առևտրի ոլորտը103103ոլորտը<ref>Որպես օրինակ այն բանի, թե բուն առևտրական գործառնությունների մեջ որքան աննշան դեր է խաղում իրական փողը մենք այստեղ բերում ենք Լոնդոնի խոշորագույն առևտրական ֆիրմաներից մեկի (Մորիսոն, Դիլլոն և Ընկ,} տարեկան փողային եկամուտների ու վճարումների վերաբերյալ տվյալները։ 1856 թվականի նրա գործառնություննեը, որոնք մի քանի միլիոն ֆ. ստ. են ընդգրկում, մենք համամասնորեն կրճատել, 1 000 000 ֆ. ստ. մասշտաբի ենք վերածել։<br><br>Ստացվել են՝
<brTABLE> <TR> <TD>''Ստացվել են՝''</TD> <TD></TD> <TD></TD> <TD>''Տրվել են՝''</TD> <TD></TD> </TR>Բանկիրների վաճառականների ժամկետային մուրհակներ 533 596 ֆ. ստ.
<brTR> <TD>Բանկիրների և այլոց չեկեր, որոնք վճարվում են ներկայացնելու դեպքում 357 715 »վաճառականների ժամկետային մուրհակներ</TD> <TD>533 596</TD> <TD> ֆ. ստ.</TD> <TD>Ժամկետային մուրհակներ</TD> <TD> 302 674</TD> <TD> ֆ. ստ.</TD> </TR>
<brTR> <TD>Բանկիրների և այլոց չեկեր, որոնք վճարվում են ներկայացնելու դեպքում</TD> <TD>357 715</TD> <TD>Գավառական բանկերի բանկային տոմսեր 9 627 »</TD> <TD>Չեկեր Լոնդոնի բանկիրների վրա</TD> <TD>663 672</TD> <TD>»</TD> </TR>
<brTR> <TD>Գավառական բանկերի բանկային տոմսեր</TD> <TD>9 627</TD> <TD>»</TD> <TD>Անգլիական բանկի բանկային տոմսեր 68 554 </TD> <TD>22 743</TD> <TD>»</TD> </TR>
<brTR> <TD>Անգլիական բանկի բանկային տոմսեր</TD> <TD>68 554</TD> <TD>»</TD> <TD>Ոսկի 28 089 </TD> <TD>9 427</TD> <TD>»</TD> </TR>
<brTR> <TD>Ոսկի</TD> <TD>28 089</TD> <TD>»</TD> <TD>Արծաթ և պղինձ </TD> <TD>1 486 484</TD> <TD>»</TD> </TR>
<brTR> <TD>Արծաթ և պղինձ</TD> <TD>1 486</TD> <TD>Փոստային փոխադրություններ 933 »</TD> <TD></TD> <TD></TD> <TD>»</TD> </TR>
<brTR> <TD>Փոստային փոխադրություններ</TD> <TD>933</TD> <TD>»</TD> <TD></TD> <TD></TD> <TD>»</TD> </TR>Ընդամենը՝ 1 000 000 ֆ. ստ.
<brTR> <brTD>''Ընդամենը''</TD> <TD>1 000 000</TD> <TD>ֆ. ստ.</TD> <TD>''Ընդամենը''</TD> <TD>1 000 000</TD> <TD>ֆ. ստ.</TD> </TR>Տրվել են՝
<br/TABLE>Ժամկետային մուրհակներ 302 674 ֆ. ստ.
(«Report from the Select Committee on the Bankacts». July 1858, էջ LXXI)։<br/ref>Չեկեր Լոնդոնի բանկիրների վրա 663 672 »։
Ապրանքային արտադրության զարգացման որոշ մակարդակի և բավականաչափ լայն ծավալի պայմաններում փողի՝ որպես վճարման միջոցի ֆունկցիան դուրս է գալիս ապրանքային շրջանառության ոլորտի սահմաններից։ Փողը դառնում է պայմանագրային պարտավորությունների ընդհանրական ապրանք<brref>Անգլիական բանկի բանկային տոմսեր 22 743 »«Առևտրական շրջանառության բնույթն այնպես է փոխվել, որ ապրանքներն ապրանքների հետ փոխանակելու, դրանք մատակարարելու և ստանալու փոխարեն հիմա վաճառքներ ու վճարումներ են կատարվում։ Հիմա բոլոր գործարքները... հանգում են զուտ փողային գործառնությունների» («An Essay upon Public Credit», 3-րդ հրատ., London 1710, էջ 8)։</ref>։ Ռենտաները, հարկերը և այլն նատուրալ մատակարարումից դառնում են փողային վճարումներ։ Թե այսպիսի փոխակերպության հնարավորությունը որքան է կախված արտադրության պրոցեսի ընդհանուր բնույթից, ցույց է տալիս, օրինակ, Հռոմեական կայսրության՝ բոլոր հարկերը փողով գանձելու երկու անգամ ձախողված փորձը։ Ֆրանսիական գյուղացիության սարսափելի աղքատությունը Լյուղովիկոս XIV-ի ժամանակ, որ այնպես պերճախոս նշավակել են Բուագիլբերը, մարշալ Վոբանը և ուրիշներ, առաջացել էր ո՛չ միայն հարկերի բարձրությունից, այլև նատուրալ հարկերը փողային հարկեր դարձնելուց<ref>«Փողը դարձել է ընդհանուր դահիճ»։ Ֆինանսական արվեստը մի «թորման կաթսա է, որտեղ գոլորշի են դարձնում հրեշավոր քանակությամբ բարիքներ ու գոյամիջոցներ, որպեսզի ձեռք բերեն այդ ճակատագրական նստվածքը»։ «Փողը պատերազմ է հայտարարում մարդկային ամբողջ ցեղին» (Boisgui11ebert: «Dissertation sur la Nature des Richesses, de l’Argent et des Tributs», հրատ. Daire, «Ecoftomistes financiers». Paris 1843, հ. I, էջ 413, 419, 417)։</ref>։ Ասիայում, որտեղ հողային ռենտայի նատուրալ ձևը, որ պետական հարկերի գլխավոր տարրն է միաժամանակ, հիմնվում է արտադրական հարաբերությունների վրա, որոնք նույնպիսի անփոփոխ ձևով են վերարտադրվում, ինչպես բնական հարաբերությունները,— վճարման այդ ձևը հետադարձ ազդեցությամբ ամրապնդում է, իր հերթին, արտադրության հին ձևերը։ նա կազմում է Թյուրքական կայսրության ինքնապահպանության գաղտնի միջոցներից մեկը։ Եթե Եվրոպայի կողմից Ճապոնիայի վզին փաթաթված արտաքին առևտուրն այս երկրում նատուրալ ռենտան փողային ռենտա դարձնի, ապա, կկործանվի Ճապոնիայի օրինակելի հողագործական կուլտուրան։ Այդ կուլտուրայի գոյության տնտեսական նեղ պայմանները կքայքայվեն։
Փողի՝ որպես վճարման միջոցի զարգացումն անհրաժեշտություն է առաջացնում՝ փող կուտակել վճարման ժամկետներից առաջ։ Մինչդեռ գանձահավաքումը որպես հարստացման ինքնուրույն ձև, չքանում է բուրժուական հասարակության զարգացմանը զուգընթաց, նա, ընդհակառակը, վերջինիս հետ միասին աճում է վճարման միջոցների ռեզերվային ֆոնդի կուտակման ձևով։
Շրջանառության ներքին ոլորտի սահմաններից դուրս գալով, փողը դեն է նետում գների մասշտաբի — դրամի, մանրուն դրամի ու արժեքի նիշի — այդ ոլորտում ձեռք բերած տեղական ձևերը և դարձյալ հանդես է դալիս ազնիվ մետաղների ձույլերի իր սկզբնական ձևով։ Համաշխարհային առևտրի մեջ ապրանքները ունիվերսալ ձևով են ծավալում իրենց արժեքը։ Այդ պատճառով էլ նրանց արժեքի ինքնուրույն կերպարանքը այստեղ նրանց դեմ է կանգնում իբրև համաշխարհային փող։ Միայն համաշխարհային շուկայում փողը լիովին գործում է որպես այնպիսի ապրանք, որի նատուրալ ձևը in abstracto մարդկային աշխատանքի իրականացման անմիջական հասարակական ձևն է միաժամանակ։ Նրա գոյության եղանակը դառնում է նրա հասկացողությանը ադեկվատ։
Ներքին շրջանառության ոլորտում միայն մի ապրանք կարող է ծառայել որպես արժեքի չափ և, հետևապես, նաև որպես փող։ Համաշխարհային շուկայում իշխում են արժեքի երկու չափեր՝ ոսկին ու արծաթը108108արծաթը<ref>Այստեղից պարզ է անհեթեթությունն ամեն մի օրենսդրական միջոցառման, որն ազգային բանկերին կարգադրում կուտակել միայն այն ազնիվ մետաղը, որ երկրի ներսում գործում է որպես փող։ Հանրածանոթ են, օրին., այն «հաճելի արգելքները», որ այդպիսով ստեղծում է ինքը՝ Անգլիական բանկը իր սեփական գործունեութ(ան ճանապարհին։ Պատմական մեծ դարաշրջաններում ոսկու և արծաթի հարաբերական արժեքի փոփոխության մասին տե՛ս Karl Marx: «Zur Kritik der Politischen Oekonomie», էջ 136 և հաջ. [Կ. Մարքս. «Քաղաքատնտեսության քննադատության շուրջը»։ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. XII, մ. I, էջ 139 և հաջ.]։ '''2-րդ հրատ. հավելումը.'''— Սըր Ռոբերտ Պիլը 1844 թվականի իր բանկային օրենքով ճգնում էր այս ցավն ամոքել նրանով, որ Անգլիական բանկին թույլ տվեց արծաթով (ձույլ) ապահովված բանկային տոմսեր թողարկել, սակայն այն պայմանով, որ արծաթի պաշարն ամենևին չգերազանցի ոսկե պաշարի քառորդից։ Ընդսմին արծաթի արժեքը պետք է որոշվեր նրա շուկայական գնով (ոսկով հաշված) Լոնդոնի շուկայում։ {'''4-րգ հրատարակության առթիվ'''— Մենք նորից գտնվում ենք ոսկու և արծաթի արժեքի հարաբերական ինտենսիվ փոփոխման դարաշրջանում։ Սրանից մոտ 25 տարի առաջ ոսկու և արծաթի արժեքների հարաբերությունը = 15½ : 1, հիմա այն մոտավորապես —22 : 1, և արծաթի արժեքը դեռ շարունակում է ընկնել ոսկու համեմատությամբ։ Ըստ էության այս բանը երկու մետաղի արդյունահանման եղանակի մեջ տեղի ունեցած հեղաշրջման հետևանք է։ Առաջ ոսկին հանվում էր գրեթե բացառապես ոսկեբեր ալլյուվիալ շերտերի, այսինքն՝ ոսկեբեր հանքատեսակների հողմահարման արդյուքների լվացումով։ Հիմա այդ մեթոդն այլևս բավարար չէ և հետին շարքն է մղվում ոսկեբեր կվարցի բո֊ւն երակների անմիջական մշակմամբ, մի մեթոդ, որը թեև լավ հայտնի էր դեռ, հին մարդկանց (Диодор. III, 12-14 — [«Diodor’s v. Sicilien Historische Bibliothek», գիրք III, § 12—14, Stuttgart 1828, էջ 258-261]), բայց մինչև այժմ գործադրվում էր որպես երկրորդական նշանակություն ունեցող։ Մյուս կողմից, ոչ միայն Արևմտյան Ամերիկայի Ապառաժի լեռներում հսկայական նոր արծաթաշերտեր գտնվեցին, այլ այդ շրջանները և Մեքսիկայի արծաթահանքերն ավելի դյուրամատչելի դարձան երկաթուղիների շնորհիվ, որոնք հնարավոր դարձրին առանց ընդհատումների այնտեղ ժամանակակից մեքենաներ ու վառելանյութ հասցնել և դրանով էլ հենց զգալի չափերով ընդարձակել արծաթի հանույթը և իջեցնել ծախքերը։ Բայց այդ երկու մետաղները հանքերակներում չափազանց տարբեր ձևով են պատահում։ Ոսկին սովորաբար անխառն է լինում, բայց դրա փոխարեն շատ աննշան քանակությամբ գտնվում է կվարցի մեջ ցրված. Այդ պատճառով էլ երակի ամբողջ զանգվածը պետք է մանր ծեծել, որից հետո ոսկին պետք է ողողելով կամ սնդիկով հանել։ Այդ դեպքում 1 000 000 գրամ կվարցից ստացվում է հաճախ է 1—3 գրամ, շատ հազվագյուտ դեպքերում՝ 30—60 գրամ ոսկի։ Արծաթը հազվադեպ է անխառն լինում, բայց սովորաբար գտնվում է երակի զանգվածից համեմատաբար հեշտությամբ անջատվող առանձին հանքաքարերի մեջ, որոնք մեծ քանակությամբ, տոկոս, արծաթ, են պարունակում. կամ արծաթը փոքր քանակներով պարունակվում է պղնձի, արճիճի և այլ այնպիսի հանքաքարերի մեջ, որոնք ինքն ըստինքյան ձեռնտու են մշակման համար։ Արդեն սրանից հետևում է, որ մինչդեռ ոսկի արտադրելու վրա գործադրված աշխատանքն ավելի շուտ ավելացել է, արծաթ հանելու աշխատանքը զգալի չափով նվազել է, այնպես որ միանգամայն բնական կերպով է բացատրվում արծաթի արժեքի անկումը։ Արժեքի այս անկումը կարտահայտվեր գնի է՛լ ավելի զգալի անկումով, եթե արծաթի գինը դեռ հիմա էլ արհեստական միջոցներով որոշ բարձր մակարդակի վրա չպահվեր։ Բայց Ամերիկայի արծաթահանքերը առայժմ ամենաաննշան չափերով են մշակված և մշակման համար մատչելի, ուստի և բոլոր շանսերը կանշ որ արծաթի արժեքը դեռ երկար ժամանակ ընկնելու է։ Նույն ուղղությամբ է ազդում նաև սպառման ու պերճանքի առարկաների համար գործածվող արծաթի պահանջարկի հարաբերական պակասումը, որպես հետևանք այն բանի, որ զանգվածային արծաթը փոխարինվում է թիթեղարծաթով, ալյումինով և այլն։ Այստեղից պարզ է բիմետալիստական այն երազանքների ամբողջ ուտոպիականությունը, որ միջազգային պարտադիր կուրսի միջոցով արծաթի արժեքը բարձրացվի ոսկու արժեքի նկատմամբ 1 : 15½ նախկին հարաբերությամբ։ Ավելի շուտ արծաթին է վիճակված համաշխարհային շուկայում ավելի ու ավելի կորցնելու փող լինելու իր հատկությհւնը։ — Ֆ. Է.}</ref>։
Համաշխարհային փողը գործում է որպես ընդհանուր վճարման միշոց, ընդհանուր գնման միջոց և ընդհանրապես իբրև հարստության (universal wealth) բացարձակ հասարակական նյութականացում։ Գերակշռում է վճարման միջոցի, միջազգային հաշվեկշիռների հաճարկման միջոցի ֆունկցիան։ Այստեղից էլ առաջ է եկել մերկանտիլ սիստեմի նշանաբանը — առևտրական հաշվեկշիռը109109հաշվեկշիռը<ref>Մերկանտիլ սիստեմի հակառակորդները, մի սիստեմ, որը առևտրական հաշվեկշիռների ավելցուկների մարումը ոսկով ու արծաթով համարում է համաշխարհային առևտրի նպատակ, իրենց հերթին. բոլորովին չեն հասկացել, թե որն է համաշխարհային փողի ֆունկցիան։ Որ շրջանառության միջոցների մասսան կարգավորող օրենքների սխալ ըմբռնումը լոկ արտացոլում է ազնիվ մետաղների միջազգային շարժման սխալ ըմբռնումը, ես այդ հանգամանորեն ցույց եմ ավել Ռիկարդոյի օրինակով (Zur Kritik der Politischen Oekonomie», էջ 150 և հաջ.) [Կ. Մարքս. «Քաղաքատնտեսության քննադատության շուրջը»։ Կ. Մարքսի և Ֆ, Էնգելսի Երկ. հ. XII, մ. I, էջ 152 և հաջ.]։ Նրա այն սխալ դոգմային, թե «Առևտրական անբարենպաստ հաշվեկշիռը առաջ է գալիս բացառապես շրջանառության միջոցների ... ավելցուկից ... Դրամի արտահանությունը պայմանավորված է նրա էժանությամբ, և անբարենպաստ հաշվեկշռի ո՛չ թե հետևանքն է, այլ պատճառը»,— հանդիպում ենք դեռ Բարբոնի մոտ. «Առևրական հաշվեկշռի հավասարումը (եթե այդ տեղի է ունենում) տվյալ ազգի փողի արտահանության պատճառը չէ, բայց նա գոյանում է տարբեր ազգերի մեջ ազնիվ մետաղների արժեքի տարբերության հետևանքով» (N. Barbon: «A Discource concerning Coining the New Money lighter». London 1696» էջ 59)։ Մակ Կուլլոխը «The Lilterature of Poliltical Economy, a classified catalogue», London 1845, աշխատության մեջ Բարբոնին գովաբանում է Ռիկարդոյին այդպես կանխակռահելու համար, բայց խոհեմաբար խուսափում է գեթ մի բառով հիջատակելու «currency principle»-ի ա՛յն անհեթեթ նախադրյալները, որոնք երևան են գալիս Բարրոնի մոտ դեռ ամենանայիվ ձևով։ Այդ կատալոգի անքննադատականությունը և նույնիսկ ուղղակի անբարեխղճությունը իր գագաթնակետին է հասնում փողի թեորիայի պատմությանը նվիրված բաժիններում, Մակ Կուլլոխն այստեղ պոչ է խաղացնում լորդ Օվերտստոնի (ex-բանկիր Լյոյդի) առաջ, որի սիկոֆանտն է նա և որին նա «facile princips argentariorum» [«բանկիրների անկասկած իշխան»] է անվանում։</ref>։ Ոսկին և արծաթը որպես գնման միջազգային միջոց են ծառայում ըստ էության այն ժամանակ, երբ հանկարծակի խախտվում է տարբեր ազգերի միջև նյութերի փոխանակության սովորական հավասարակշռությունը։ Վերջապես, նրանք գործում են որպես հարստության բացարձակ հասարակական նյութականանում այնտեղ, որտեղ հարցը վերաբերում է ո՛չ թե գնմանը, կամ վճարմանը, այլ հարստությունը մի երկրից մի ուրիշ երկիր տեղափոխելուն, և որտեղ ապրանքային ձևով կատարվող այս տեղափոխումը հնարավոր չէ կա՛մ ապրանքային շուկայի անբարենպաստ կոնյունկտուրաների հետևանքով, կա՛մ այն պատճառով, որ հարստությունների տեղափոխման բուն նպատակը տվյալ դեպքում փողային ձև է պահանջում110110պահանջում<ref>Օրինակ, սուբսիդիաների, պատերազմ մղելու կամ բանկերի կանխիկ վճարումները վերականգնելու համար տրվող փողային փոխառությունների ժամանակ և այլն արժեքը հենց փողի ձևով է պահանջվում։<br>110a '''2-րդ հրատարակության ծանոթագրություն.'''— «Իսկապես, հազիվ թե կարելի է ավելի համոզիչ ապացույց ուզել այն. բանի, որ մետաղե շրջանառություն ունեցող երկրներում ռեզերվային ֆոնդերի մեխանիզմը հնարավորությոն է տալիս միջազգային բոլոր անհրաժեշտ պարտավորությունները փակել առանց շրջանառության ընդհանուր ֆոնդի որևէ նկատելի օժանդակության, քան այն հեշտությունը, որով Ֆրանսիան, օտարերկրացիների ավերիչ ներխուժման հարվածից հազիվ ուշքի եկած, ի վիճակի եղավ 27 ամսվա մեջ վճարելու մոտ 20 միլիոն [ֆունտ ստեռլինգ] ռազմատուգանք, որ նրա վրա էին դրել դաշնակից պետությունները, և ընդսմին այդ ռազմատուգանքի մեծ մասը վճարեց հնչուն դրամով, առանց իր ներքին փողային շրջանառությունը որևէ նկատելի չափով կրճատելու կամ քայքայելու և Նույնիսկ առանց մուրհակային կուրսի ամենափոքր տագնապալի տատանումների» (Fullarton: «Regulation of Currencies», 2-րդ հրատ., London 845, էջ 141)։ {4-րդ հրատարակության առթիվ.— Է՛լ ավելի ապշեցուցիչ օրինակ է այն հեշտությունը, որով նույն Ֆրանսիան 1871 —1873 թվականներին կարողացավ 30 ամսվա մեջ վճարել համարյա տասնապատիկ ավելի մեծ ռազմատուգանք, և դարձյալ զգալի մասը հնչուն դրամով։— Ֆ. Է.}</ref>։
Ինչպես ներքին շրջանառության համար, այնպես էլ համաշխարհային շուկայում կատարվող շրջանառության համար յուրաքանչյուր երկիր որոշ ռեզերվային ֆոնդի կարիք ունի։ Հետնաբար, գանձի ֆունկցիաները բխում են մասամբ փողի՝ որպես ներքին շրջանառության միջոցի և վճարման միջոցի ֆունկցիայից, մասամբ էլ նրա՝ որպես համաշխարհային փողի ֆունկցիայից[''Տես 110a ծանոթ.'']։ Վերջին դերի համար միշտ պահանջվում է իրական փողային ապրանք, ոսկի ու արծաթ իրենց ամբողջ մարմնականությամբ, և այս բանի հետևանքով է, որ Ջեմս Ստյուարտը, տարբերելով ոսկին ու արծաթը նրանց լոկ տեղական փոխարինողներից, այդ մետաղները բնորոշում է որպես money of the world [համաշխարհային փող]։
Ոսկու և արծաթի հոսանքը երկու ուղղությամբ է շարժվում։ Մի կողմից, իր ակունքներից ելնելով, նա հեղեղում է ամբողջ համաշխարհային շուկան, տարբեր չափերով կլանվում է ազգային շրջանառության տարբեր ոլորտների կողմից, մտնում է նրանց շրջանառության ներքին կանալները, փոխարինում է մաշված ոսկեդրամներն ու արծաթադրամները, պերճանքի առարկաների համար նյութ է մատակարարում և կարծրանում է որպես գանձ111111գանձ<ref>«Փողը տարբեր ազգերի միջև բաշխվում է նրանց ունեցած պահանջմունքի համեմատ... ամենուրեք ներձգվելով ապրանքների կողմից» (Le Trosne: «De l’Interet Social», «Physioerates», hրատ. Daire, Paris 1846, էջ 916)։ «Անընդհատ ոսկի ու արծաթ հասցնող հանքերը այնքան են տալիս դրանցից, որ բավական լինի յուրաքանչյուր ազգի այդպիսի անհրաժեշտ քանակություն մատակարարելու»։ (J. Vanderlint: «Money answers all Things». London 1734, էջ 40)։</ref>։ Այս առաջին շարժումը կատարվում է ապրանքների մեջ իրացած ազգային աշխատանքի անմիջական փոխանակությամբ ոսկի ու արծաթ արտադրող երկրների ազնիվ մետաղների մեջ իրացած աշխատանքի հետ։ Բայց մյուս կողմից, ոսկին ու արծաթը շարունակ այս ու այն կողմն են փոխադրվում տարբեր ազգերի շրջանառության ոլորտների միջև, իրենց այդ շարժման մեջ հետևելով մուրհակային կուրսի անընդհատ տատանումն երին112112երին<ref>«Մուրհակային կուրսերն ամեն շաբաթ բարձրանում ու ընկնում են և տարվա մեջ որոշ մոմենտներում առանձնապես նպաստավոր են մի ազգի համար, իսկ այլ մոմենտներում նույնքան նպաստավոր են նրա մրցակիցների համարի (N. Barbon: «A Discource concerning Coining the New Money lighter». London 1696, էջ 39)։</ref>։
Զարգացած բուրժուական արտադրություն ունեցող երկրները բանկային ամբարներում մասսաներով կուտակված գանձերը սահմանափակում են նրանց առանձնահատուկ ֆունկցիաների համար անհրաժեշտ մինիմումով113113մինիմումով<ref>Այս տարբեր ֆունկցիաները կարող են վտանգավոր կոնֆլիկտի մեջ մտնել, հենց որ նրանց ավելանա բանկային տոմսերի փոխանակումն ապահովող ֆոնդ ծառայելու ֆունկցիան։</ref>։ Որոշ բացառություններով, գանձերի միջին մակարդակի համեմատությամբ չափից դուրս կուտակումը նրանց ամբարներում վկայում է, որ ապրանքային շրջանառությունը լճացել է, կամ ապրանքային կերպարանափոխությունների հոսանքը կանգ է առել114114առել<ref>«Փողի այն քանակը, որ գերազանցում է ներքին առևտրի համար բացարձակորեն անհրաժեշտ քանակից, մեռյալ կապիտալ է... և ոչ մի շահույթ չի տալիս փող ունեցող երկրին. այդ գումարը պարզապես արտահանվում և նորից ներմուծվում է արտաքին առևտրի միջոցով (John Bellers: «Essays about the Poor». London 1699, էջ 13)։ «Իսկ ի՞նչ կկատարվի, եթե մենք չափազանց շատ դրամ ունենանք։ Մենք պետք է այդ դեպքում նրանցից ամենալիակշիռները վերահալենք և ոսկե ու արծաթե շքեղ պնակներ, ամաններ ու իրեր դարձնենք, կամ իբրև ապրանք ուղարկենք այնտեղ, որտեղ նրանց կարիքն զգացվում է, կամ տոկոսով տանք, եթե տոկոսը բարձր է» (W. Petty: «Quantulumcunque conceming Money», 1682, էջ 39)։ «Փողը ոչ այլ ինչ է, եթե ոչ քաղաքական մարմնի ճարպ, ուստի և նրա առատությունը մարմինը դարձնում է դժվարաշարժ, իսկ նրա պակասությունը մարմնին հիվանդություն է պատճառում... ինչպես որ ճարպը մի տեսակ քսուք յուղ է մկանների շարժման համար, սնում է սննդի պակասության դեպքում, լցնում է դատարկությունները և զարդարում է մարմինը, ճիշտ այդպես էլ գործում է նաև փողը պետական մարմնի մեջ, փողը արագացնում է նրա գործունեությունը, ներսում անբերություն եղած ժամանակ կերակրում է օտարերկրյա արդյունքով, մարում է պարտավորագրերը... և զարդարում է ամբողջը. ասենք,— հեգնորեն եզրափակում է հեղինակը,— վերջինը վերաբերում է գլխավորապես այն անձերին, որոնք փողով առատ են» (W. Petty: «Political Anatomy of Ireland» 1672, հրատ. London 1691, էջ 14)։</ref>։
<references>