Changes

Ժամանակակից Հայաստան

Ավելացվել է 62 բայտ, 16:23, 21 Մարտի 2014
{{Վերնագիր
|վերնագիր = 1890-1908 թթ. հայ ազատագրական շարժումը. Տեսականն ու գործնականըԺամանակակից Հայաստան
|հեղինակ = [[Ժիրայր Լիպարիտյան]]
|աղբյուր = [[«Ժամանակակից Հայաստան»]]
}}
[[Կատեգորիա:Արձակ]]
 
==Գլուխ 4 — 1890-1908 թթ. հայ ազատագրական շարժումը. Տեսականն ու գործնականը==
1888-1908 թթ. ասպարեզ եկած հայ հեղափոխական կուսակցություններն ու խմբերը սովորաբար բնութագրվում են իբրև ազգայնական կամ մարքսիստական խմբավորումներ։ Այդ բնութագրման հիմքում այն ենթադրությունն է, որ առաջին խմբի նպատակը եղել է անկախ Հայաստանի ստեղծումը, իսկ երկրորդ խումբը նվիրված է եղել բացառապես դասակարգային պայքարին, որը մերժում էր ազգային նկրտումները։ Թեև շատերի համար այս կերպ հեշտանում է այդ խմբերի զետեղումը քաղաքական ճանաչելի շրջանակների մեջ, նման անվանումներն անտեսում են ազգայնական համարվողների մտածողության մեջ դասակարգային գիտակցությունը և մարքսիստ համարվողների ռազմավարության մեջ ազգային չափումը։ Սակայն այդ պարզեցված բնութագրումները, ըստ էության, չեն բացատրում հեղափոխականների քաղաքականությունն ու գործողությունները և հեղափոխական մտքի գաղափարաբանական զարգացումը։