Changes
|հեղինակ =[[Արթուր Կոնան Դոյլ]]
|թարգմանիչ = Հովհաննես Գեւորգի Ղուկասյան (ռուսերենից)
|աղբյուր = [[«Նոթեր Շերլոք Հոլմսի մասին»]]
}}
==Գլուխ առաջին ― Հոլմսի դեդուկտիվ մեթոդի էությունը==
: Շերլոկ Հոլմսը բուխարու վրայից վերցրեց սրվակը և խնամքով պատրաստված սեկե պիտույքատուփից հանեց ներարկիչը՝ ենթամաշկային ներարկման համար։ Ջղաձգված, երկար, սպիտակ մատներով ասեղն ամրացրեց ներարկիչին և քշտեց ձախ թևքը։ Մի պահ մտազբաղ նայեց նախկին ներարկումներից ծակծկված իր մկանոտ ձեռքին։ Ապա ասեղը կտրուկ խրեց մաշկի տակ և բավարարված, շունչ քաշելով, ետ ընկավ թավշե բազկաթոռի թիկնակին։