Changes

Հին տարվա գիշերը

No change in size, 10:26, 29 Մարտի 2014
Առայժմ նա կտրել էր հազիվ հազար հինգ հարյուր ծառ, թեեւ իր ն որ արհեստով զբաղվում էր համարյա արդեն մի տարի… Բայց այդ մի տարուց երկու ամիսը նա պառկել էր ռեւմատիզմով եւ ընդհանուր հաշվով մի ամսից ավելի նստել էր մեկուսարաններում։ Ավելի ճիշտ՝ ոչ թե նստել էր, այլ պառկել, որովհետեւ ցերեկները նրան հանում էին աշխատանքի, իսկ գիշերները, որպես չարանենգ սաբոտաժ անողի, տանում էին մեկուսարան՝ քնելու։
Այժմ այդ ծանր օրերը մնացել էին ետեւում։ Ճամբարի պետը ձեռք էր թափ տվել նրա վրա։ Ոչ ներել էր, ոչ պատժել, այլ, համոզվելով, որ նա սաբոտաժ չի անում եկ իրոք, հիվանդ է ռեվմատիզմովռեւմատիզմով, թողել էր, որ աշխատի՝ ինչպես կարող է։
Մի՞թե նա կկարողանար քայլել բրիգադի հետ, նույն արագ քայլերով, եթե նրանք աշխատանքի գնային պահակի հսկողությամբ։ Իսկ այժմ, երբ պահակ չկար, բրիգադը, իհարկե, դարձյալ քայլում էր արագ, որպեսզի շուտ հասներ տեղ եւ կատարեր իր նորման, բայց Իվան Ագատովը հնարավորություն ուներ մնալու եւ քայլելու այնպես, ինչպես կարող էր։ Իսկ նա կարող էր շատ դանդաղ։