Changes

Մոսկվա 2042

24 bytes removed, 05:10, 2 Ապրիլի 2014
/* Բուսական խոզի միս */
― Կուզյա, ― բղավեցի ես վախեցած։ ― Չե՞ս ճանաչում, ինչ է։
― Ահ, այդ դու ես հայրիկ։ ― Կուզյան իջեցրեց գործիքը, բայց կարծես հիասթափված էր, որ այդ նախապատրաստությունը իզուր անցավ։ ― Ինչո՞ւ ես ման գալիս ճանապարհին անբան բերանբաց։ Այստեղ, հայրիկ, զգույշ եղիր, թե չէ կամ մեքենայի տակ կգցեն, կամ գլուխդ կջարդեն։ Այդ այնտեղ, կապիտալիստների մոտ է ամեն ինչ ավելի հեշտ։ Այնտեղ երևի, փողոցներով միայն ավանակներ ու ուղտեր են ման գալիս, իսկ մեզ մոտ, ինքդ ես տեսում ինչպիսի տեխնիկա է։
Նա հարցրեց ինձ, ինչպես են գործերս, պետք չի արդյոք օգնություն, և մի անգամ էլ հիշեցրեց, որ եթե ինձ անհրաժեշտ լինեն շոգեկաթսա, ցիլինդրներ, կամ նման բաներ, ես միշտ կարող եմ համարձակ դիմել իրան։ Դրանից հետո իրեն։ Հետո նա գնաց, իսկ ես բարեհաջող անցա պողոտան և մոտեցա Պրեկոմպիտին։
Հերթը մեծ չէր, մի վաթսուն մարդ, ոչ ավելի։
Ադմին, Վստահելի
1876
edits