Changes
/* Չորրորդ գլուխ։ Ներկած դեմքեր, երկար մազեր */
Հիմա էլ այստեղ երեք փոքրիկ էին խաղում, Հենրին նրանցից ամենամեծն էր։ Նա նաև հեռավոր ազգականն էր այն խալով տղայի, որին մեծ հրդեհի գիշերվանից այլևս տեսնող չէր եղել։ Բայց Հենրին դեռ այնքան մեծ չէր, որ դա հասկանար՝ եթե նրան ասեին, որ այն տղան ինքնաթիռով տուն է գնացել, նա միամտորեն կհավատար։
Այսօր Հենրին պարագլխի պես մի բան էր, քանի որ մյուս երկուսը Փըրսիվալն ու Ջոնին էին՝ կղզու ամենափոքրերը։ Փըրսիվալը մկնագույն էր և լավիկ չէր թվացել նույնիսկ սեփական մորը, Տոնին Ջոնին բարեկազմ էր, խարտյաշ ու կռվարար։ Տվյալ պահին նա հնազանդ էր, որովհետև հափշտակվել էր խաղով։ Երեքով ավազին չոքած, մանուկները հանգիստ խաղում էին։
Անտառից դուրս եկան Ռոջըրն ու Մորիսը։ Խարույկին հետևելու նրանց հերթն անցել էր, և նրանք իջել էին լողալու։ Ռոջըրն ուղիղ դղյակների վրայով էր քայլում՝ ոտքով փլելով գմբեթները, ծաղիկները տրորելով և ցրիվ տալով խնամքով ընտրված քարերը։ Մորիսը ծիծաղելով լրացնում էր ավերածությունը։ Երեք մանուկներն ընդմիջեցին իրենց խաղն ու վեր նայեցին։ Բախտի բերմամբ տվյալ պահին իրենց հետաքրքրող կառույցները չէին տուժել, այնպես որ նրանք չընդվզեցին։ Միայն Փըրսիվալը սկսեց թնկթնկալ, որովհետև նրա աչքն ավազ էր լցվել, և Մորիսը հապճեպ մի կողմ քաշվեց։ Նախորդող կյանքում նրան արդեն վիճակվել էր մի լավ պատիժ ուտել ուրիշի աչքն ավազ լցնելու համար և այժմ, չնայած ծնողական ծանր ձեռքը չկար, Մորիսն իրեն այնուամենայնիվ մեղավոր էր զգում։ Նրա մտքում ներողություն խնդրելու աղոտ մի ցանկություն ծագեց։ Նա ինչ-որ բան մրթմրթաց լողալու մասին և թողեց-փախավ։
Ջաքը նայեց իր արտացոլմանն ու չհավանեց։ Նա կռացավ, երկու բուռ գոլ ջուր վերցրեց ու դեմքին քսածը լվաց։ Երևացին պեպեններն ու ավազագույն հոնքերը։
Ռոջըրը դժկամոր են դժկամորեն ժպտաց։
— Համա թե տե՜սք ունես։
— Փայտիկներ ինչքան ասես կան։ Ամեն մեկս մի արևի Ժամացույց կունենանք, ու երբ ուզենք, ժամը կիմանանք։
— Որ հանկարծ ուտելուց շուշանանք։ուշանանք։
— Դո՞ւ չէիր ասում, որ մեզ փրկելու համար պիտի բաներ անենք։
Ջաքը ընկրկեց, փոքր-ինչ զայրանալով նման անտաշությունից, որը, սակայն, չէր կարող պղտորել նրա երջանկությունը։
— Բան ասիր՝ նորից կվառենք։ Պիտի մեզ հետ լինեիր, Ռալֆ, շշմելու բան էր։ Երկվորյակները փռվել էին․․․
— Հո չտվի՜նք․․․
Ջաքը միանգամից ըմբռնեց ասվածի սոսկալի նշանակությունն ու Ռալֆի հայացքից խույս տվեց։ Նա ձեռքը դրեց խոզին և դանակը դուրս քաշեց։ Ռալֆն իջեցրեց սեղմած բռունցքը, նրա ձայնը դողում էր։
— Էնտեղ նավ կար։ Դու խոսք էիր տվել կրակը պահել ու թողիր, որ հանգի։— Նա քայլ արեց Ջաքի կողմը, որը չուռշուռ, եկավ և աչքերը բարձրացրեց։
— Նրանք մեզ կտեսնեին ու մենք տուն կգնայինք․․․
— Վա՜յ, միաչքանի եմ դառե՜լ․․․
Խոզուկն ու իր տնազն այնքան զվարճալի էին, որ որսորդները ծիծաղեցին։ Ջաքը քաջալերվեց։ նա Նա շարունակեց զավեշտորեն սողալ, և ծիծաղը վերածվեց անսանձ հռհռոցի։ Ռալֆի շուրթերն ակամա թրթռացին։ Նա զայրացավ, որ տեղի տվեց և, ատամները սեղմած, ասաց։
— Դու ստոր բան արիր։
Նա շուռ եկավ և սկսեց սարից իջնել։
=Հինգերորդ գլուխ։ Ծովի գազանը=