Changes

Մոսկվա 2042

6 bytes removed, 10:30, 7 Ապրիլի 2014
/* Երեք միլիոն ռեպորտաժի համար */
Իհարկե, ես իզուր էի հույսս դրել Ռուդիի վրա։ Երբ ես զանգահարեցի նրան ավտոմատից, նա ասաց, որ հաճույքով պարտք կտար ինձ պահանջված գումարը, բայց ափսոսանքով պետք է ասի, որ ներկայումս ինքն էլ ունի որոշ ֆինանսական դժվարություններ։ Բանն այն է, որ վերջին վեց միլիոնը նա ծախսել է Սաուդյան Արաբիայից բերված երկու մտրուկների վրա, որոնցից մեկը, հենց երեկ կոտրել է ոտքը։ Այնպես որ, երեք միլիոնը կորան։
Ինչպես ես հետո իմացա, այդ ողջ պատմությունը կոտրած ոտքի մասին մաքուր սուտ էր։ Ռուդին ուղղակի վախեցավ պարտքով փող տալ ինձ։ Միլիոնատերերը, ինչպես ես նկատել եմ, ընդհանրապես ժլատ մարդիկ են։
Ես տուն վերադարձա մասամբ վատ տրամադրությամբ, մասամբ էլ հանգստացած։ Չստացվեց ― ուրեմն չստացվեց, ուրեմն այդպես էլ պետք է լիներ։ Միգուցե այսպես ավելի լավ է։ Վերջ ի վերջո, ես արդեն քառասուն տարեկան եմ, տարիք՝ որին հասնելով ժամանակն է հնարավորինս խուսափել արկածախնդրությունից։
Ես խոստացա Ջոնին մտածել։ Նա թողեց իր այցեքարտը, և կիսատ թողնելով սուրճը գնաց։
 
===Զրույց սատանայի հետ===
Ադմին, Վստահելի
1876
edits