Changes

Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց

Ավելացվել է 9566 բայտ, 16:30, 16 Ապրիլի 2014
/* Արեգակ */
Ավելի դյուրին և զարմանալին այն է, որ արևպաշտությունը առավել, քան այլ հավատքներ, ինչ֊որ ձևով տևական ու խորն է արմատավորվել մեզ ազգակիցների մեջ։ Եվ այլևայլ ժամանակներում երևացել են արևորդիներ, որ գուցե մինչև հիմա էլ կան, թեկուզև չորոշվի, թե որ ազգի մնացորդն են։ 11֊րդ դարի կեսին Գրիգոր Մագիստրոսը այս անունով է հիշում նրանց և համարում է զանդիկ մոգերից առաջացած «Ոմքն ի նոցանէ դեղեալք՝ Արեգակնապաշտք, զոր Արեւորդիսն անուանեն․ և ահա են յայդմ գաւառի (Միջագետաց) բազումք, և քրիստոնեայս զինքեանս յայտնապէս կոչեն․ բայց եթէ որպիսի՞ մոլորութեամբ և անառակութեամբ վարին, գիտեմք զի ոչ ես անտեղեակ»։

Մեծոփեցուն գրեթե ժամանակակից Հովհաննես Թլկուրանցի բանաստեղծն ու հայրապետը երգում էր․

«Կինն ոչ պըժգայ յԱրեւորդւոյ,

Ոչ ի Թուրքէ ոչ ի Հայէ․

Զով որ սիրէ հաւատն այն է»։

Իսկ արև սիրող բույսերի մեջ մեկ էյլ ծաղկաբան երգիչ (Դավիթ Սալաձորցին) հիշում է․

«Սինձն, Իրիցուկն ու Եղըրդակն, կու ըսպասեն Արեւորդուն․

Նոցա երամն ուրիշ է, կու շըրջին զօրն հետ արեւուն»։

Մեզ ավելի մոտ դարերի գրողների գրվածքներում էլ կան արևորդիներին վերաբերող հիշատակումներ։ Մինչև հիմա Միջագետքի կողմերում շեմսի (ասել է թե «արևային») կոչված աղանդավորները ունեն հեթանոսության, քրիստոնեության և իսլամի խառնուրդով մի կրոն։ Նրանց ազգի ծագումը հայտնի չէ, և խոսում են տեղացիների լեզվով։ Իսկ բուն Հայոց երկրում՝ Կաղզվանի կողմերում, դեռ լսվում են Երասխի և Արածանիի անջրպետ Արևորդի կամ Արծվորդի կոչված լեռների անուններ, որտեղ մեր օրերում իսկ հայտնվել են եզիդիներ ու արևապաշտներ, գոնե արևորդիներ, որ հիշատակված են տեղագիրների կողմից, որոնցից է Տեսիեն (Texier, Asie Mineure, I, 105, 123)։

Մարդկանց համար արեգակի ներգործությունը ամենից ավելի նկատելի է երկրագործության կամ բույսերի աճի հարակավորության առումով, և դրանով է դրդված նրան պատիվ մատուցելը։ Եվ որքան էլ զանազան բույսերը բնական պատճառով են կոչվել նրա անունով, դրանց մի մասի մեջ դեռ կարելի է նշմարել կրոնական ինչ֊որ մտածողություն, ինչպես՝ արեգական մայր, արեգական ծաղիկ, արևքուրիկ, արևածագ, արևածաղիկ, արևպաշ և այլն։ Արդյոք այսպիսի՞ ազդեցության համար էին նախնիները կարծում, թե արեգակը իրոք կենդանի էակ է, կամ թե նրա մեջ կան կենդանի էակներ, ինչպես վերոգրյալ ծանոթության մեջ է գուշակվում, և ինչպես մի աղթարաբան երդմնեցուցիչ էլ հավատալով կամ չհավատալով կամենում էր հիվանդությունները կապել նաև «365 Սրբովքն՝ որ կան ի սիրտ Արեգականն, [զ]որ ոչ հրեշտակք գիտեն և ոչ հրեշտակապետք, բայց միայն Հայր»։ Իսկ դու որտեիղ՞ց իմացար, ո՜վ խելացնոր, որ նրանց չտեսնելով ասում ես․ «365 Սուրբք՝ որք կան ի մէջ ծովուն»։

===Լուսին===
Ինչ որ ի սկզբանե ասացինք Արեգակի մասին, ըստ Ս․ գրքի և մարդկանց բական տեսողության՝ անմիջականորեն վերաբերում է նաև Լուսնին, որովհետև ինչպես Աստված Արեգակը կարգեց տվնջյան լուսատու, այնպես և սա կոչվում է գիշերվա լուսատու (Ծննդոց, Ա, 16)։ Սրանց անունները և հիշատակումները սովորական մարդկանց մտքի համար խեղեփ (երկվորյակ) են, իսկ որոշ թերամիտների համար ոչ շատ օտար էր լուսնին արևի քույր անվանելը և նրա պես պաշտամունքի արժանացնելը։ Լուսինը, թեև արեգակի չափ մեծ ու հզոր օգուտ չի տալիս մարդկանց, սակայն շատ առավելություններ էլ ունի անմխիթար մթության մեջ ծովում և ցամաքում մոլորվածներին ճանապարհ ցույց տալով, իր արծաթափայլ դեմքով և շողերով վարճացնելով աչքը ու ավեիլ շատ գրավելով սիրտը, քան արեգակը, որը գրավում է միտքը։ Դարձյալ ավելին է, քան արեգակը, օրերի և ամիսների մանր չափերով, քառամաս աճումով ու նվազումով, ծնունդով և լրումով, նաև ազդելով կյանքի ներքին տնտեսության (առողջության), մանավանդ կանանց առողջության փոփոխության վրա<ref>Մեր հին տոմարագիրներից մեկը, Լուսնի քառորդներն էլ կիսելով, ութ բաժին է անում «Նախամահիկ․ Զկնի Մահկի վեց․ Երկրորդ կտուր յեռ․ Կորընթի յեռ․ Մաշումն ի նոյն զիջական․ Բովանդակ Լուսին․ Լիալուսին․ Նախերկակտուր [Կոր]ընթի յեռ»։</ref>։ Եվ ծանոթ ախտի սովորական անունը, թեև ոչ նույնքան ստույգ, եղել է լուսնոտություն, որով բռնվողը կոչվում է լուսնահար, լուսանժետ, որպիսիներին ոչ դեղով, այլ խոսքով և հրամանով բժշկեց մեր ամենաբույժ և ամենաողորմած Տեր Հիսուսը։ Այդ հիվանդությունը օտար լեզուներով ևս սովորաբար այդպես է կոչվում (Lunatique)։ Իբր լուսնի պատճառած ուղեղի նվազության մեկ այլ ախտակիր է թվում լուսնագանչը։ Լուսինը իր հանդարտ ազդեցությունն է թողնում նաև բույսերի վրա, ինչը առիթ է դարձել վերջիններիս մի մասը նրան ընծայելու կամ նրա անունով կոչելու, ինչպես մեր լուսնի թուփը (ղուլփի ղամար կամ ղուլ բաղամբար՝ ըստ արաբների, իսկ արևմտյանների մոտ սովորաբար Zedoire), որի «տերեւն՝ զհետ Լուսնին ընթանայ [և ըստ աւուրց Լուսնի] տերեւ ստանայ, և ոստն կերպիւ հնգետասանօրեայ Լուսնին [լինի]», ինչպես գրում են մեր աղթարքները և բժշկարանները։ Լուսնի թուփը լուսնին ընծայելու կամ նրա հետ որևէ կերպ կապելու պատճառը, թվում է, լուսնի չորս կերպարանքների համեմատ թփի չորս գույն ունենալը կամ գույնը փոխելն է։ Նույնը չէ, բայց սրան նման է լուսնի ծաղիկը, որ արաբները պարզապես կոչել են լուսին (ղամեր)։ Այս ծաղիկի մասին բժշկարանները ասում են․ «Տերեւն կարմիր յորդան գունով [լինի], և ի վերայ գլխուն՝ դեղնագոյն ծաղիկ, և տերեւք նորա զհետ լուսնի ընթանան․ զի առաջին օրն լուսնի՝ մէկ տերեւ ստանայ, և երբ լուսինն փլէ (վերջին քառորդ ― Ղ․Ա․) նորա տերեւքն թափին, և զիր ծաղիկն ի վրայ գլխուն պահէ․ և հանապազ այդ է իւր բնութիւնն․ ի նոր սկսանելն տերեւն արձակէ, և ի բուսանելն՝ մին մին թափի»։

Հիշված է նաև լուսնոտ ծաղիկը, բայց դրա ինչիպիսին լինելը անհայտ է։ Գուցե նույն լուսնատակի ծառն է, որ կոչվում է լվացտակ (ըստ ֆարնսիացիների՝ Romarin):

Վերոհիշյալը, լուսնի թուփ֊ից զատ, ըստ արաբների, կոչվել է նաև լուսնի քար (հաճար ըլ ղամեր) և, թվում է, տարբեր է լուսքարից, որովհետև սա ոչ թե լուսնի, այլ լույսի անուոնվ է, և ըստ այսմ՝ արաբներն անվանում են հաճար էն֊նուր<ref>Արեգակի նյութնու կերպարանքը նկարագրողը (էջ 52) գրում է նաև լուսնի մասին, «Ի հինգ մասնէ ստեղծաւ, երեքն լոյս է, մինն հուր, միւսն՝ գնացողութիւն ի բանէն Աստուծոյ․․․― Քանի՞ նիւթ է ամանակի Լուսնին որ կայ բաղազանեալ․ Օդ է ամպաձեւ, լուսակերպ, թանձրամած, և ի նմա պատուհանք 12 երկբացիկք, որոնց վեցն յերկինս հային և վեցն յերկիրս։ ― Զի՞նչ կերպարանք են Լուսնին․ ― են ի նմա եբրեւ երկու գոմէշա ծովայինք․ ընդ միոյն բերանն մտանէ լոյսն և ընդ միոյն պակասի, քանզի լոյսն Լուսնի յարեգականէ ծագի» և այլն։</ref>։
=Ծանոթագրություններ=
<references/>