Changes
Բլուրներ
,Խոցում է ինձ կրկին։ Ցտեսությո՜ւն, արդեն
::Գիշեր է ուշ։
</poem>
===Սերը, արհամարհանքն ու հույսը===
<poem>
Քեզ սեղմեցի կրծքիս մի աղավնու նման, որին մի աղջնակ անզգուշորեն շնչահեղձ է անում,
Քեզ սեղմեցի կրծքիս քո ողջ գեղեցկությամբ, որն ավելի է հարուստ, քան երբեմնի ոսկեբեր հողաշերտեր Կալիֆորնիայի։
Ես իմ զգացական անհոգությունը լցրի քո ժպիտով, նայվածքներով ու սարսուռներով։
Ենթարկեցի կամքիս հպարտությունդ անգամ։
Երբ քեզ պահում էի այդպես հեզ ու խոնարհ եւ երբ զգում էի, թե քեզ համար իշխան եմ ու տիրակալ,
Թվում էր, թե ի՛մն է այդ ամենը։ Սակայն ի զո՜ւր։
Եվ ես Զեւսի պատժած Իքսիոն արքան եմ հիմա, որ ամպերի ուրվականը
Հերայի կամ անհաղթ Յունոնի կերպարանքին նմանեցնելով, գրկեց նրան։
Եվ ո՞վ, ո՞վ կարող է բռնել ամպերը։ Ո՞վ կարող է դնել իր ձեռքը միրաժների վրա։ Օ՜, պատրանք նրա, ում թվում է, թե կլցնի իր թեւերը կապույտով երկնային։
Կարծեցի, թե տերն եմ ամբողջ գեղեցկության, բայց ունեցա ես միայն մարմինը քո,
Իսկ մարմինը, ավա՜ղ, հավերժություն չունի։
Մարմինը կարող է վայելք զգալ միայն․ նա սեր չունի։
Եվ հիմա զո՜ւր եմ փորձում գրկել հոգիդ․
Նա փախչում է, խույս է տալիս ինձնից այնպես, ինչպես լորտուների քակվող ու լպրծուն կծիկ,
Եվ չքնաղ թեւերդ, հեռո՜ւ հորիզոնին, արշալույսի գույնով օձեր են, որ բարձրանում են հրաժեշտի շարժուձեւերով։
Ես մնում եմ շվար։ Ես մնում եմ մոլոր։ Հոգնել եմ այս սիրուց, որ քամահրում ես դու։
Ես ամաչում եմ այս սիրուց, որ այնքա՜ն ես արհամարհում։
Կույր է մարմինն առանց հոգու։
Ինչպե՞ս հուսամ հիմա, թե երբեմնի մարմնիդ կմիանամ մի օր,
եթե հոգիդ այդքան հեռու էր ինձանից։
Օ՜, թող մարմինը միանա հոգուն,
Ինչպես միանում են շնչող ու կենդանի մարմինները բոլոր…
Օ՜, դո՛ւ, որին ես ունեցա միայն մեռա՜ծ։
:*
Բայց հակառակ այս բոլորին, ես նայում եմ հաճախ հեռուն՝ զինվորական փոստատարի ճանապարհին։
Հեշտանքի պես եմ սպասում քո առօրյա նամակին։ Սիրտս կայտռում է վիթի պես, երբ նամակաբերն է երեւում։
Եվ ես ահա երազում եմ, թե երկուսով եւ կամ գուցե երեք հոգով մենք մեն֊մենակ կնավարկենք, եւ աշխարհում ո՛չ ոք երբեք չի իմանա, թե մենք նավարկում ենք եթե ոչ դեպի ոչինչը, գոնե դեպի այլուրն ու հավերժը,
Թե նավարկում ենք այն ծովի վրա, որ շատ ավելի կապույտ է, քան ամբողջ կապույտն աշխարհի,
Այն ծովի վրա, ուր երբեք չեն գոռում՝ «Ցամա՜ք»։
Քո ուշադիր գեղեցկության հանդեպ իմ երգերը պիտի բարձրանան ավելի մաքուր, քան բոլոր խոսքերը եւ ավելեի ազատ, քան ալիքները բոլոր։
Սի՛րտ իմ, մի՞թե ուշ է արդեն այս խորհրդավոր ճամփորդության համար։
Նավակը, որ մեր երեւակայությունն է, մեզ է սպասում։
Եվ իրականությունը պիտի մի օր մեզ գտնի, եթե հոգիները միանան
Չափազանց գեղեցիկ ուխտագնացության ի խնդիր։
:*
Սի՛րտ իմ մարդկային, տես, լամպն է հանգում։
Լցրու նրա մեջ արյունը քո։
Կյա՜նք իմ, շտապիր ու սնիր, սնիր այս լամպը սիրո։
Դեհ, թնդանոթնե՜ր, բաց արեք ճամփան՝
Թող գա վերջապես ժամը հաղթության, ցանկալի պահը վերադարձի։
:*
Ես տալիս եմ հույսիս իմ աչքերը՝ թանկագին քարեր։
Ես տալիս եմ հույսիս իմ ձեռքերը՝ դափնեվարդի ճյուղեր։
Ես տալիս եմ հույսիս իմ ոտքերը՝ հաղթանակի կառքեր։
Ես տալիս եմ հույսիս իմ բերանը՝ համբո՜ւյր հրակեզ։
Ես տալիս եմ հույսիս իմ ռունգերը, որոնք միջմայիսյան ծաղիկների բույրով են թրթռում։
Ես տալիս եմ հույսիս իմ սիրտը, որպես նվեր ուխտի։
Ես տալիս եմ հույսիս ամբողջ ապագան, որ փոքրիկ լույսի նման առկայծում է հեռվում, անտառի մեջ։
</poem>