Changes

Tlön, Ucbar, Orbis Tertius

Ավելացվել է 24 411 բայտ, 19:39, 20 Ապրիլի 2014
|աղբյուր = [[Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսները]], Ապոլոն, 1992
}}
{{անավարտ}}
[[Category: Արձակ]]
I
Հայելուն և հանրագիտարանին եմ պարտական Ucbar-ի հայտնագործության համար: Հայելին շողշողում էր Ռամոս Մեխիայում Դաոնա փողոցում ընկած մի ագարակի միջանցքում հանրագիտարանը սխալմամբ կոչվում է The Anglo-American Cyclopaedia (Նյու Յորք 1917) , բայց Encyclopaedia Britannica-ի 1902 թվականի բառացի ոչ կատարյալ վերահրատարակությունն է: Դեպքը տեղի ունեցավ մի հինգ տարի առաջ Այդ գիշեր Բիոյ Կասարեսի հետ միասին էինք ընթրել, վիճում էինք առաջին դեմքով գրված մի վեպի շուրջ, ուր պատմողը դեպքերը խեղաթյուրելով կամ փոփոխելով ընկնում էր որոշ հակասությունների մեջ, որ միայն մի քանի ընթերցողների հաշվված ընթերցողների թույլ կտային կռահել դաժան կամ մակերեսային իրողությունը: Հայելին միջանցքի հեռավոր անկյունում կարծես դարան էր մտել: Նկատեցինք (ուշ գիշերին անխուսափելի է) , որ հայելիներն ինչ , որ դիվային բան ունեն: Այդ ժամանակ Բիոյ Կասարեսն հիշեց, որ Ucbar-ի աղանդապետերից մեկն ասել է, թե հայելիներն ու բեղմնավորումը նողկալի են, քանի , որ մարդկանց թիվն են բազմապատկում: Հարցրի այդ հիշատակելի դատողության աղբյուրի մասին նա պատասխանեց, որ այդ գրված է The Anglo American Cyclopaedia-ի Ucbar-ի մասին հոդվածում: Ագարակում (որ կահավորված էինք վարձել) կար դրա օրինակներից մեկը XXVI հատորի վերջին էջերում մենք մի հոդված գտանք Ուպսալայի, XXVI հատորի առաջին էջերում Ural Altaic Languages-ի մասին իսկ Ucbar-ի մասին ոչ մի բառ Բիոյը մի քիչ զարմացած հետազոտեց ցանկի բոլոր հատորները: Զուր փորձեց բոլոր հնարավոր տարբերակները Ukbar Ucbar Oogbar Ookbar Oukbahr... Մեկնելիս ասաց, որ Իրաքի կամ Փոքր Ասիայի շրջաններից մեկն է: Մտածեցի, որ չփաստված այդ երկիրն ու այդ անանուն աղանդապետը Բիոյի համեստ հորին վածքն էին իր արտասանած նախադասությունն արդարացնելու համար Justus Perthes-ի քարտեզագրքերից մեկի անօգուտ քննությունը ուժեղացրեց կասկածներս:
Հաջորդ օրը Բիոյը զանգահարեց Բուենոս Այրեսից: Ասաց, որ իր աչքի առաջ է հանրագիտարանի XXVI հատորում զետեղված Ucbar-ի մասին հոդվածը: Աղանդապետի անունը չէր նշվում , բայց նշվում էր նրա գաղափարախոսությունը , որ բանաձևված էր գրեթե Բիոյի կրկնած բառերով թեև գուցե գեղագիտորեն ոչ այդքան ազդեցիկ: Բիոյն հիշել էր Copulation and mirrors are abominable» հանրագիտարանի տեքստն ասում էր. ''Այդ գնոստիկներից մեկը պնդում է, որ տեսանելի տիեզերքը ցնորք է կամ (ավելի ճիշտ) սոփեստություն: Հայելիներն ու հայրությունը նողկալի են'' (mirrors and fatherhood are hateful) ''քանի , որ բազմապատկում ու տարածում են այդ տիեզերքը:'' Անկեղծորեն ասացի, որ կուզեի տեսնել այդ հոդվածը: Մի քանի օր հետո բերեց: Զարմացա քանի , որ Ռիտերի Erdkunde-ի մանրակրկիտ ցանկերի մեջ Ուկբար անունը չէր նշված:
Բիոյի բերած օրինակն իսկապես Anglo American Cyclopaedia-ի XXVI հատորն էր: Կռնակին գրված (Tor-Ups) այբբենական նշումը մեր ունեցածինն էր, սակայն 917 էջի տեղակ բաղկացած էր 921 էջից (Ինչպես ընթերցողն հավանաբար նկատած կլինի) այբբենական ցանկում չնշված այդ ավելորդ չորս էջերում էր զետեղված Ուկբարի մասին հոդվածը: Երկուսն էլ (ինչպես կարծեմ նշել եմ) Encyclopaedia Britannica-ի տասներորդ հրատարակության վերահրատարակություններն էին Բիոյն իր օրինակը գնել էր բազմաթիվ աճուրդներից մեկի ժամանակ: Ուշադրությամբ ընթերցեցինք հոդվածը: Բիոյի հիշած հատվածը գուցե միակ արտառոց մասն էր: Մնացածը թվում էր հավանական և համապատասխանում էր ստեղծագործության ընդհանուր ոճին ուստի և (բնականաբար) մի քիչ ձանձրալի էր: Վերընթերցելով հոդվածը նրա ճշմարտանման շարադրանքի հետևում հայտնաբերեցինք էական մի անորոշություն: Աշխարհագրական մասում նշված տասնչորս անուններից միայն երեքն էին ծանոթ Ւսորասան, Արմենիա, Էրզրում, որոնք տեքստում մեջբերված էին հպանցիկ: Պատմական անուններից միայն մեկն էր ծանոթ խաբեբա կախարդ Էսմերիդեսինը, որն էլ գործածված էր որպես փոխաբերություն: Նշումը կարծես ուզում էր ճշտել Ucbar-ի սահմանները սակայն թռուցիկ հիշատակված վայրերը նույն շրջանի գետեր սարեր ու հրաբուխներ էին: Կարդացինք, որ Ցաի Ւսալդոնի ցածրադիր հողերն ու Աքսա գետի հովիտը որոշում էին հարավային սահմանը և գետաբերանի կղզիներում վայրի ձիեր էին բեղմնավորվում: Այդքանը նշված էր 918-րդ էջի սկզբում: Պատմական բաժնում (էջ 920) տեղեկացանք, որ տասներեքերորդ դարում, կրոնական հետապնդումներ հետևանքով ուղղափառներն ապաստան էին , որոնել այդ կղզիներում, որտեղ դեռ պահպանված են նրանց կառուցած կոթողները և ուր դժվար չէ հայտնաբերել նրանց քարե հայելիները: ''Լեզու և գրականություն'' բաժինը շատ հակիրճ էր: Ucbar ի գրականությունը ֆանտաստիկ էր նրանց էպոսներն ու լեգենդներն իրականությանը չէին վերաբերում խոսում էին Մլեխանսի և TlonTlön-ի երևակայական վայրերի մասին: Օգտագործված գրականության ցանկը հիշատակում էր չորս գիրք , որոնցից և ոչ մեկը չենք գտել, թեև երրորդը Սիլաս Հ֊ասլամի «History of the Land Called Ucbar»-ը (1874) հիշատակված է Բեռնարդ Քուարիտչի գրախանութի քարտարաններում: Առաջինը «Lesbare und lesenwerthe Bemerkungen über das Land Ugbar in Klein Asien» 1641 թվականի հրատարակություն է և պատկանում է Յոհաննես Վալենտինուս Անդրեայի գրչին: Դեպքը նշանակալի է մի երկու տարի հետո այդ անվանն անսպասելիորեն հանդիպեցի Դե Քուինսիի երկերում («Writings» 4, տասներեքերորդ հատոր): Ու տեղեկացա, որ նա եղել է գերմանացի աստվածաբան և XVII դարում հայտնաբերել է Ռոզենկրեյցերների երևակայական համայնքը, հետագայում հետևելով նրա կանխատեսումներին ուրիշներն հիմնադրել են նույն անվամբ մի այլ համայնք:
Այդ գիշեր այցելեցինք Ազգային գրադարան: Ապարդյուն քքրքրեցինք քարտեզներն ու քարտարանները աշխարհագրական հորդների հուշագրությունները ոչ ոք երբեք Ucbar-ում չէր եղել: Բիոյի ձանրագիտարանի ընդհանուր ցանկն այդ անունը չէր հիշատակում: Հաջորդ օրը Կարլոս Մսատրոնստդին (ում ես պատմել էի դեպքը) Կորիենտես և Տալկաուանո խաչմերուկի գրախանութում նկատեց Anglo American Cyclopaedia-ի սև և ոսկեգույն հատորները: Մտավ և թերթեց XXVI հատորը: Բնականաբար Ucbar-ի մասին ոչինչ չգտավ:
Բարձրահասակ էր ու մի քիչ կորացած, սակավադեպ քառակուսի շիկավուն մորուքով: Որքան գիտեմ ամուրի էր և ազնվական: Մի քանի տարին մեկ Անգլիա էր գնում դիտելու (եզրակացնում եմ նրա ցույց տված մի քանի լուսանկարներից) արևային մի ժամացույց և մի քանի կաղնիներ: հայրս նրա հետ հաստատել էր (բայը չափազանցված է) անգլիական այն բարեկամություններից մեկը, որ սկսվում է մտերմությունը բացառելով և շուտով բացառվում է նաև երկխոսությունը: Իրար հետ գրքեր ու հանդեսներ էին փոխանակում և խորասուզվում շախմատային լռակյաց մենամարտերում: Նրան հիշում եմ հյուրանոցի միջանցքներում թվաբանության գիրքը ձեռքին երկնքի անկրկնելի գույները դիտելիս: Մի երեկո զրուցեցինք տասներկուական թվային համակարգի մասին (որտեղ տասներկուսը գրվում է 10): Աշեն ասաց, որ ինքը տասներկուական թվակարգի աղյուսակները վերածում է վաթսունական համակարգի (ուր վաթսունը գրվում է 10) Ավելացրեց, որ այդ աշխատանքն իրեն առաջարկել է մի նորվեգացի Ռիո Գրանդե դո Սուլում եղած ժամանակ: Արդեն ութ տարի էր ինչ ճանաչում էինք նրան, և նա երբեք չէր պատմել, թե եղել է այդ վայրերում:
Զրուցեցինք հովվական կյանքի շուրջ, «կապանգաների» մասին բրազիլական «գաուչո» բառի ստուգաբանության մասին (որ որոշ ծերունի արևելցիներ դեռ արտասանում են «գաուչո») և, թող Աստված ներող լինի, տասներկուականի գործառույթների մասին այլևս ոչ մի խոսք չեղավ: 1937 թվականի սեպտեմբերին (մենք հյուրանոցում չէինք) Հերբերթ Աշեն մահացավ շնչերակի պայթյունից: Մի քանի օր առաջ Բրազիլից ստացել էր կնքված մի կապոց, որի պարունակությունը ընդամենը մի գիրք էր. Աշեն այն մոռացել էր բարում, ուր ես ամիսներ հետո հայտնաբերեցի: Թերթելով զարմանալի ու թեթև մի գլխապտույտ ունեցա, որն իհարկե, չեմ նկարագրելու, քանի , որ սա ոչ թե իմ հուզմունքների այլ Ucbar-ի, TlonTlön-ի և Orbis Tertius-ի պատմությունն է: Իսլամի գիշերներից մեկի Գիշերների Գիշեր կոչվող գիշերվա ընթացքում բացվում են երկնքի դարպասները, ու ջրերը քաղցրանում են անգամ կժերում, եթե այդ դարպասները բացվեին այդ պահին մեկ է ես այդ գիշերվա զգացածս չէի զգա: Գիրքը շարադրված էր անգլերենով և բաղկացած էր 1001 էջից: Դեղին կողեզրի վրա կարդացի հետևյալ բառերը «A First Encyclopaedia of Tlon Tlön vol. XI.Hlear to Jangr»: Ոչ թվականն էր նշված, ոչ էլ հրատարակության վայրը: Առաջին էջում և գունավոր թերթերը ծածկող մետաքսյա թերթի վրա նկարված էր կապույտ մի լումա հետևյալ արձանագրությամբ Orbis Tertius: Երկու տարի առաջ անօրինական հրատարակված հանրագիտարանի հատորներից մեկի էջերում ես հայտնաբերել էի մի կեղծ երկրի մակերեսային նկարագրությունը. այժմ բախտը վիճակել էր ավելի ճշգրիտ ու դաժան մի բան: Հիմա իմ ձեռքում էր անհայտ մի մոլորակի ամբողջական պատմության ընդարձակ ու հիմնավոր մի պարբերություն, որն իր մեջ պարունակում էր այդ մոլորակի ճարտարապետությունը խաղաթղթերը, առասպելների սարսափն ու լեզուների շշուկը, կայսրերին ու ծովերը, հանքաքարերը, թռչուններն ու ձկները հանրա հաշիվն ու կրակը աստվածաբանական ու բնազանցական վեճերը: Եվ այդ ամենը առանց նկատելի գաղափարական կամ ծաղրական միտումների տրամաբանորեն հոդավորված:
Նշածս Տասնմեկերորդ հատորում տեղեկություններ կան սրան նախորդող և հաջորդող հատորների մասին Նեստոր Իբարան «N R F»-ի արդեն դասական հոդվածում մերժում է բացակայող հատորների գոյությունը Եզեկիել Մարտինես էստրադան ու Դրիո Լա Ռոշելը գուցե անհերքելիորեն մերժել են այդ վարկածը Սակայն բանն այն է, որ մինչև հիմա ամենահմուտ հետազոտություններն անգամ ապարդյուն անցան: Զուր քրքրեցինք երկու Ամերիկաների և Եվրոպայի գրադարանները: Ալֆոնսո Ռեյեսը դեդեկտիվ , որոնումների ձանձրույթից զզված, առաջարկում է, որ բոլորս միասին մեզ վրա վերցնենք այդ հսկայական և բացակայող բազմաթիվ հատորների վերաշարադրման գործը ex ungue leonem: Դրա համար կեսլուրջ-կեսկատակ պնդում է նա բավարար կլիներ ''թլոնիստների'' մի ամբողջ սերունդ: Այդ հանդուգն եզրահանգումը մեզ վերադարձնում է հիմնական խնդրին: Ովքե՞ր հորինեցին TlonTlön-ը. հոգնակին անխուսափելի է, քանի , որ մեն մի հորինողի անհայտության խավարի և համեստության մեջ գործող անվերջանալի մի Լայբնիցի վարկածը միահամուռ կերպով մերժվում է: Ենթադրվում է, որ այդ brave new world-ը հանճարեղ և մութ մի մարդու կողմից ղեկավարվող աստղագետների, կենսաբանների, ճարտարապետների, մետաֆիզիկների, բանաստեղծների, քիմիկոսների, մաթեմատիկոսների, բարոյագետների, նկարիչների երկրաչափների գաղտնի մի համայնքի ստեղծագործությունն է: Շատ են տարբեր մասնագիտություններ տիրապետողները, սակայն նրանց մեջ քիչ են հնարելու կարողություն ունեցողները: Աավելի նվազ այդ հնարամտությունը մի համակարգված ու խստագույն ծրագրի ենթարկել կարողացողները: Այդ ծրագիրն այնքան ընդարձակ է, որ յուրաքանչյուրի մասնակցությունը անսահմանորեն փոքր է: Սկզբում TlonTlön-ը քաոս էր թվում երևակայության անպատասխանատու խաղերից մեկը, այժմ գիտենք, որ նա ոչ թե քաոս, այլ կոսմոս է, որ գոնե ժամանակավորապես սահմանված են նրան ղեկավարող ներքին օրենքները: Բավական կլինի հիշել, որ Տասնմեկերորդ հատորում նկատված կարգը այնքան կատարյալ ու ճշգրիտ է, որ նրա կարծեցյալ հակասությունները մյուս հատորների գոյության փաստի հիմնաքարերն են: Հանրահայտ հանդեսները ներելի չափազանցությամբ հրապարակել են TlonTlön-ի կենդանական աշխարհի տվյալներն ու աշխարհագրությունը ես կարծում եմ, որ նրա թափանցիկ վագրերն ու բոսոր աշտարակները գուցե արժանի չեն բոլոր մարդկանց հետևողական ուշադրությանը: Ես համարձակվում եմ մի քանի րոպե խնդրել նրանց տիեզերքի ընկալումը պարզաբանելու համար:
Հյումը նկատել է, որ Բերկլիի փաստարկումներն անժխտելի լինելով հանդերձ միևնույն ժամանակ անհամոզիչ են: Այդ դատողությունը ճիշտ է, երբ խոսքը վերաբերում է Երկրագնդին, բայց ամբողջովին կեղծ է հնչում TlonTlön-ի հանդեպ: Այդ մոլորակում բնակվող ազգերը բնույթով իդեալիստ են: Նրանց լեզուն և լեզվի ածանցումները կրոնը տառերն ու մետաֆիզիկան անպայմանական իդեալիզմ են ենթադրում: Աշխարհը նրանց համար ոչ թե տարածության մեջ գտնվող իրերի ամբողջություն է, այլ անկախ արարքների տարաձև մի շարք: Հաջորդական-ժամանակային է և ոչ թե տարածական: TlonTlön-ի Ursprache լեզուն , որից սերում են ժամանակակից լեզուներն ու բարբառները, գոյականներ չունեն, այն ունի անդեմ բայեր, որոնք լրացվում են մակբայական արժեք ունեցող միավանկ վերջածանցներով (կամ նախածանցներով): Օրինակ գոյություն չունի '''լուսին''' բառին համապատասխանող բառ, բայց գոյություն ունի մի բառ, որ իսպաներեն կլիներ '''լուսինանալ''': '''Լուսինը հայտնվեց գետի վրա''' արտահայտությունը կլինի hiör u fang axaxaxas mlö, որ բառ առ բառ թարգմանելիս հաջորդաբար կստացվի ''դեպի վեր'' (upward), ''հետևում տևական անցնել լուսինացավ'' (Քսուլ Սոլարը թարգմանում է Upward behind the onstreammg it mooned):
Մեր ասածը վերաբերում է հարավային կիսագնդի լեզուներին: Հյուսիսային կիսագնդի լեզուների (որոնց նախալեզվի մասին շատ քիչ տեղեկություններ կան Տասնմեկերորդ հատորում) հիմնական բջիջը ոչ թե բայն է, այլ միավանկ ածականը: Գոյականը կազմվում է ածականների կուտակումով: '''Լուսին''' չի ասվում ասվում է '''օդային-պայծառ մութ-կլորի վրա''' կամ '''երկնքի թեթև նարնջագույն''', կամ որևէ այլ կերպ: Ընտրված օրինակում ածականների խումբը վերաբերում է իրական մի օբյեկտի, բայց բնավ պարտադիր չէ: Այդ կիսագնդի գրականության մեջ (ինչպես Մայ Նոնգի աշխարհում) գերակշռում են իդեալական իրերը , որոնք ստեղծվում և ոչնչանում են մի վայրկյանում ըստ բանաստեղծական մտահղացման: Հաճախ դրանց որոշում է լոկ միաժամանակայնությունը: Գոյություն ունեն երկու անդամից բաղկացած առարկաներ, որոնցից մեկը տեսողական բնույթ ունի, իսկ մյուսը լսողական արշալույսի գույնն ու թռչնի հեռավոր կանչը: Գոյություն ունեն նաև բազմանդամ առարկաներ արևն ու ջուրը ընդդեմ լողորդի կրծքի , որ նշանակում է փակ աչքերում երևացող թեթև ու անորոշ վարդագույն, գետի հոսանքին տրված կամ երազի մեջ գտնվողի զգացողություն: Երկրորդական աստիճանի այդ օբյեկտները որոշ հապավումների միջոցով կարող են կապակցվել գրեթե անսահմանորեն: Գոյություն ունեն մեն մի հսկայական բառից կազմված հայտնի պոեմներ: Այդ բառը հեղինակի ստեղծած բանաստեղծական օբյեկտի մասն է կազմում: Գոյականների իրականությանը չհավատալու հանգամանքն առեղծվածայնորեն անհատնում է դարձնում նրանց քանակը TlonTlön-ի հյուսիսային կիսագնդի լեզուները պարունակում են հնդեվրոպական լեզուների բոլոր անուններն ու դեռ ավելի շատ:
Չափազանցություն չի լինի պնդել, որ TlonTlön-ի դասական մշակույթն ընդգրկում է մեն-մի գիտություն` հոգեբանությունը: Մնացածները ենթարկվում են սրան: Արդեն ասել եմ, որ այս մոլորակի բնակիչները տիեզերքն ընկալում են որպես մտավոր գործընթացների այնպիսի մի շարք, որ ընթանում է ոչ թե տարածության այլ ժամանակային հաջորդականության մեջ: Սպինոզան իր անհատնում աստվածությանը վերագրում է տարածության և մտածողության հատկանիշներ: TlonTlön-ում ոչ ոք չէր հասկանա առաջինի (որ միայն որոշ հանգամանքների է բնորոշ) և երկրորդի , որ կոսմոսի կատարյալ հոմանիշն է հարադրությունը: Այլ կերպ ասած TlonTlön-ում անընդունելի է տարածականի հարատևումը ժամանակի մեջ: Հորիզոնում տարածվող ծխի հետո այրված դաշտի և ապա այրուցք պատճառող կիսամար ծխախոտի ընկալումը համարվում է գաղափարների զուգորդության օրինակ:
Այս բացարձակ մոնիզմը կամ իդեալիզմը արժեզրկում է գիտությունը: Մի դեպքի բացատրությունը (կամ սահմանումը) նշանակում է այն կապել այլ դեպքերի հետ TlonTlön-ում այդ կապը սուբյեկտի հաջորդ վիճակն է և չի կարող ազդել կամ լուսաբանել նախորդ դրությունը: Յուրաքանչյուր մտային վիճակ անտրոհելի է. այդ վիճակն անվանել id est դասակարգել նշանակում կեղծել: Այստեղից պետք է եզրակացնել, որ TlonTlön-ում գոյություն չունեն գիտություններ ոչ էլ անգամ՝ դատողություններ: Սակայն պարադոքսալ ճշմարտությունն այն է, որ գոյություն ունեն գրեթե անհամար քանակով: Գիտությունների հետ կատարվում է այն, ինչ հյուսիսային կիսագնդում կատարվում է գոյականների հետ: Այն հանգամանքը, որ ամեն մի փիլիսոփայություն ի սկզբանե դիալեկտիկական մի խաղ է մի Philosophie des Als ob նպաստել է նրանց քանակի բազմապատկմանը: Գերակշռում են անհավատալի , բայց հաճելի կամ արտառոց ճարտարությամբ կառուցված համակարգեր: TlonTlön-ի մետաֆիզիկները ճշմարտությունը չեն , որոնում ոչ էլ հավանականությունը զարմանքն են , որոնում: Նրանք կարծում են, որ մետաֆիզիկան ֆանտաստիկ գրականության ճյուղերից է: Գիտեն , որ ամեն մի համակարգ այլ բան չէ քան տիեզերքի մասին բոլոր տեսակետների կախվածությունը դրանցից որևէ մեկից: Նույնիսկ «բոլոր տեսակետները» բառակապակցությունը անընդունելի է, քանի , որ ենթադրում է ներկա և անցյալ վայրկյանների անհնարին միակցում: Նմանապես մերժելի է «անցյալ վայրկյանները» հոգնակին քանի , որ ենթադրելի է դառնում մի այլ անհնարին գործողություն.. TlonTlön-ի փիլիսոփայական դպրոցներից մեկը մերժում է ժամանակը ելնելով այն բանից , որ ներկան անորոշ է , որ ապագան իրական է միայն որպես ներկայի հույս, որ անցյալն իրական է միայն որպես ներկայի հուշ: Մի այլ դպրոց պնդում է, որ արդեն ողջ ժամանակն անցել է և , որ մեր կյանքը թերևս անդառնալի մի ընթացքի անկասկած կեղծ ու հաշմանդամ հիշողությունը կամ մայրամուտային արտացոլանքն է:
Մեկ ուրիշը կարծում է թե տիեզերքի պատմությունը և նրանում մեր կյանքն ու մեր կյանքի ամենաչնչին մանրամասնությունը ինչ-որ սատանայի հետ դաշնակցած Երկրորդական մի աստվածության գրառումն է: Մեկ ուրիշը տիեզերքն համեմատելի է գաղտնագրերի հետ, ուր ոչ բոլոր խորհրդանիշներն են արժեքավոր և , որ ճշմարիտ է միայն այն, ինչ կատարվում է երեք հարյուր գիշերը մեկ մեկ հւրիշը մինչ այստեղ քնած ենք արթուն: TlonTlön-ի տեսություններից և ոչ մեկն այնքան խառնաշփոթություն չառաջացրեց որքան մատերիալիզմը: Որոշ մտածողների ձևակերպումները ավելի շուտ կրքոտ էին, քան հստակ և կարծես կռահում էին պարադոքսը: Այդ անըմբռնելի տեսության հասկացությունը դյուրացնելու համար տասնմեկերորդ դարի աղանդապետներից մեկը հնարեց պղնձե ինը դրամների սոփեստությունը, որի խայտառակ համբավը TlonTlön-ում համարժեք է էլիական ապորիաներին: Այդ «ճշմարտանման դատողությունը» ունի բազմաթիվ տարբերակներ, որոնք նշում են դրամների և դրանք գտնելու տեղերի քանակը. ահա ամենատարածվածը՝
'''Երեքշաբթի օրը X-ը անցնում է ամայի մի ճանապարհով և կորցնում պղնձե ինը դրամներ: Հինդշաբթի օրը Y-ը ճանապարհին գտնում է չորեքշաբթի օրվա անձրևից մի քիչ ժանգոտած չորս դրամներ: Ուրբաթ օրը Z-ը ճանապարհին գտնում է երեք հատը: Ուրբաթ առավոտյան X-ը իր տան միջանցքում գտնում է երկու հատ:''' Աղանդապետը այս պատմությունից ուզում էր եզրակացնել եղելությունը՝ '''id est''' գտնված ինը դրամների շարունակությունը: '''Անհեթեթ է''' (պնդում էր) '''մտածել, որ չորս պղնձադրամները գոյություն չեն ունեցել երեքշաբթի և հինգշաբթի օրվա միջև և , որ երեքշաբթի օրվա և ուրբաթ երեկոյի միջև գտնվող ժամանակահատվածում գոյություն չեն ունեցել երեքը և երեքշաբթի օրվա և ուրբաթ օրվա արշալույսի միջև երկուսը: Տրամաբանական է մտածել, որ նրանք գոյություն են ունեցել, գուցե և գաղտնի, մարդկանց համար անհասկանալի ձևով, երեք ժամանակահատվածների բոլոր պահերին:'''
TlonTlön-ի լեզուն դժվարությամբ բանաձևեց այդ պարադոքսը շատերը չհասկացան: Չափավորության կողմնակիցներն սկզբում բավարարվեցին պատմության ճշմարտությունը մերժելով: Նրանք պնդեցին, որ դա խոսքային ձեռնածություն է և երկու նորաբանությունների հանդուգն գործածության վրա հիմնված ամեն մի տրամաբանության համար անընդունելի և օտար «գտնել» ու «կորցնել» բայերով կազմված բառային մի կեղծիք , որը հենց սկզբից ենթադրում է ինն աոաջին և վերջին դրամների նույնությունը: Հիշեցին, որ յուրաքանչյուր գոյական (մարդ դրամ հինգշաբթի չորեքշաբթի անձրև) ունի միայն փոխաբերական արժեք: Ցույց տվեցին չորեքշաբթի '''օրվա անձրևից մի քիչ ժանգոտած''' արտահայտության նենգությունը, որ ենթադրում էր փորձարկման ենթարկված հանգամանքը հինգշաբթի և երեքշաբթի օրերի միջև գտնված ժամանակահատվածում չորս պղնձադրամների գոյությունը: Բացատրեցին , որ մի բան է '''նույնությունը''', մի այլ բան '''հավասարությունը''' և բանաձևեցին reduetio ad absurdum, այսինքն հիպոթետիկ այնպիսի մի հնարավորություն, երբ ինը մարդ ինը հաջորդական գիշերներում ուժեղ ցավ են զգում: — Անհեթեթ չէ՞ր լինի, — հարցրին, — ենթադրել, որ այդ ցավը նույնն է: Ասացին, որ աղանդապետին դրդում է միայն աստվածային հատկությունը հասարակ պղնձադրամներին վերագրելու պիղծ նպատակը և , որ նա երբեմն ժխտում է բազմազանությունը, իսկ մեկ-մեկ էլ հաստատում այն: Ասացին, որ եթե հավասարությունը պարունակում է նույնությունը ապա պետք է ընդունենք, որ ինը պղնձադրամները մեկ հատ են: Անհավատալիորեն այդ հերքումները վերջնական չդարձան: Խնդրի բանաձևումից հարյուր տարի հետո աղանդապետից ոչ պակաս պայծառ, բայց ուղղափառ մի մտածող հանդուգն մի վարկած առաջարկեց: Այս Ենթադրությունը հաստատում է, որ գոյություն ունի մեն մի սուբյեկտ, որ այդ անտրոհելի սուբյեկտը տիեզերքի յուրաքանչյուր անձն է և, որ սրանք աստվածության օրգաններն ու դիմակներն են X-ը Y-ն է և Z-ը Z-ը գտնում է երեք պղնձադրամները, քանի, որ հիշում է, որ X-ը կորցրել է X-ը միջանցքում գտնում է երկուսը, քանի, որ հիշում է, որ մյուսները գտնվել են... Տասնմեկերորդ հատորը թույլ է տալիս նկատել, որ երեք գլխավոր պատճառներ որոշեցին այս իդեալիստական պանթեիզմի վերջնական հաղթանակը: Առաջինը սոլիպսիզմի պատճառած նողկանքն է, երկրորդը` գիտությունների հոգեբանական հիմքը պահպանելու հնարավորությունը, երրորդը` աստվածների պաշտամունքը պահպանելու հնարավորությունը: Շոպենհաուերը (կրքոտ և բյուրեղյա պարզություն ունեցող Շոպենհաուերը) սրան շատ նման մի ուսմունք է բանաձևում իր «Parerga und Paralipomena»-ի առաջին հատորում: Tlön-ի երկրաչափությունն ընդգրկում է երկու տարբեր գիտություններ տեսողական ու շոշափողական Վերջինս համա պատասխանում է մերինին և ենթարկված է առաջինին: Տեսողական երկրաչափության հիմքը ոչ թե կետն է, այլ մակերեսը: Այս երկրաչափությունը, որին անծանոթ են զուգահեռները հայտարարում է, թե տեղափոխվող մարդը փոխում է իրեն շրջապատող ձևերը: Նրանց թվաբանության հիմքը անվերջ թվերն են: Առանձնապես շեշտում են մեծ և փոքր հասկացությունների կարևորությունը, որ մեր մաթեմատիկոսները խորհրդանշում են > և < նշաններով: Tlön-ի մաթեմատիկոսները հաստատում են, որ հաշվելու գործողությունը փոխում է քանակը և այն անորոշ վիճակից փոխարկում որոշյալի: Այն հանգամանքը, որ նույն քանակը հաշվող տարբեր անձինք հասնեն նույն լուծմանը հոգեբանների համար գաղափարների զուգորդության մի օրինակ է կամ հիշողության լավ վարժանք: Արդեն գիտենք, որ Tlön-ում ճանաչման սուբյեկտը միակն է ու հավերժ: Գրական սովորույթներում էլ է իշխում ամենակարող, միակ սուբյեկտի գաղափարը: Գրքերն ընդհանրապես ստորագրված չեն լինում: Բանագողություն հասկացությունը գոյություն չունի Tlön-ում ընդունված է, որ բոլոր ստեղծագործությունները պատկանում են արտաժամանակային և անանուն մի հեղինակի: Քննադատությունը հաճախ հեղինակներ է ստեղծում ընտրում իրարից տարբեր ստեղծագործություններ ասենք օրինակ «Դաո դե Ցզինը» և «1001 գիշերը» դրանք վերագրում մի հեղինակի և ապա մեծ հավանականությամբ որոշում է այդ հետաքրքրական Homme de lettres հոգեբանությունը: Տարբեր են նաև գրքերը: Մտացածինները բաղկացած են մեն մի սյուժեից, որ իր մեջ ընդգրկում է բոլոր հնարավոր փոփոխությունները: Փիլիսոփայական բնույթի գրքերն անպայման պարունակում են տեսությունն ու հակատեսությունը, ցանկացած գաղափարախոսության թեր ու դեմ կողմերը: Այն գիրքը, որ չի պարունակում իր հակագիրքը համարվում է անավարտ: Իդեալիզմի տիրապետության երկար դարերը չէին կարոդ չազդել իրականության վրա: Tlön-ի ամենահեռավոր վայրերում հազվադեպ չէ կորած իրերի երկրորդումը: Երկու հոգի, որոնում են միևնույն մատիտը առաջինը գտնում և ոչինչ չի ասում երկրորդը գտնում է առաջինից ոչ պակաս իրական մի մատիտ, բայց ավելի համապատասխան իր սպասածին: Երկրորդվող այս իրերը կոչվում են hronir և չնայած փոքր ինչ նրբագեղ չեն, բայց ավելի հարմար են: Մինչև, որ վերջերս hronir-ները անուշադրության և մոռացման պատահական զավակները դարձան: Դժվար է հավատ ընծայել, բայց Տասնմեկերորդ հատորը հայտարարում է, որ սրանց հիմնական արտադրությունը ընդամենը հարյուր տարվա պատմություն ունի: Առաջին փորձերն ապարդյուն անցան: Սակայն modus operandi-ն արժանի է հիշատակման: Բանտերից մեկի տնօրենը բանտարկյալներին հաղորդում է, որ մի գետի հինավուրց հովտում գոյություն ունեն գերեզմաններ և, որ կազատվի նա, ով կկարողանա կարևոր հայտնագործություն անել: Պեղումներին նախորդած ամիսներին նրանց ցույց տվեցին այն իրերի լուսանկարները, որոնք պետք է հայտնաբերվեին: Առաջին փորձը փաստեց, որ հույսն ու տենչանքը կաշկանդում են մի շաբաթվա բահ ու բրիչի աշխատանքը միայն ժանգոտած մի անիվի hron-ը հայտնաբերեց իսկ նրա ստեղծման թվականը պարզվեց, որ փորձարկումից հետո է եղել: Փորձի արդյունքը գաղտնի պահվեց և կրկնվեց չորս դպրոցներում: Երեքում անհաջողությունը կատարյալ էր, չորրորդում (որի տնօրենը հանկարծակի վախճանվել էր առաջին պեղումների ժամանակ) աշակերտները գերեզմաններում հայտնաբերեցին կամ հորինեցին ոսկյա մի դիմակ արխայիկ մի սուր երկու, թե երեք կավե կուժ և թագավորի մի մգլոտած ու ճզմված քանդակ, որի կրծքին հետաքրքրական փորագրություն կար, և, որը մինչև հիմա էլ վերծանել չի հաջողվում: Այսպիսով հայտնաբերվեց, որոնման փորձառական բնույթն իմացող վկաների ոչ պիտանի լինելը... Զանգվածային հետազոտությունները երևան հանեցին որոշ հակասություններ այժմ նախընտրում են անհատական և գրեթե պատահական աշխատանքները: Hronir-ների պարբերական արտադրությունը (ասում է Տասնմեկերորդ հատորը) հրաշալի ծառայություններ է մատուցել հնէաբաններին: Թույլ է տվել հետաքննել և նույնիսկ փոփոխել անցյալը, որը հիմա ապագայից պակաս ճկուն և դյուրափոփոխ չէ ձետաքրքրական դրվագ երկրորդ և երրորդ աստիճանի hromr-ները մի այլ hromr-ից սերված hronir-ը hronir-ի hronir-ից սերված hronir-ը զգալիորեն աղավաղում են առաջինը հինգերորդները գրեթե համաչափ են, իններորդները շփոթվում են երկրորդների հետ տասնմեկերորդներում գծերի այնպիսի անբծություն կա, որ բացակայում է անգամ բնագրերում: Ընթացքը պարբերական է տասներկուերորդ աստիճանի hronir-ը արդեն սկսում է աղավաղվել: Ամեն մի hron-ից ավելի զարմանալի և մաքուր հաճախ ur-ն է լինում ներշնչումից հույսից ստեղծված իրը ճսկայական ոսկե դիմակը իմ ասածը հաստատող օրինակ է: Ամեն ինչ երկրորդվում է Tlön-ում, մոռացման դեպքում կորչում են անգամ մանրամասնություններն ու ջնջվում: Դասական է այն շեմքի օրինակը, որ պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ այն կոխկրճում է մի մուրացկան և անհետացնում, երբ նա մահանում է: Հաճախ թռչուններն ու ձիերն են փրկել ամֆիթատրոնների ավերակները: ::::::::::::::'''''1940 Սալաո Օրիենտալ''''' '''1947 թվականի հետգրություն'''. Նախորդ հոդվածն արտատպում եմ այնպես, ինչպես այն լույս է տեսել 1940 թվականին «Ֆանտաստիկ գրականության անթոլոգիայում», այն գրեթե ամբողջական է հանել եմ մի քանի փոխաբերություններ և ծաղրական մի ամփոփում, որ այժմ քաղքենի է թվում: Այնքան բան է պատահել այդ թվականից հետո Կսահմանափակվեմ դրվագներ հիշատակելով: 1941 թվականի մարտին Հերբերտ Աշեին պատկանող Հանտոնի գրքում հայտնաբերվեց Դուննար էրֆխորդի ձեռագիր մի նամակը: Ծրարի կնիքը պատկանում էր Օուրո Պրետոյի փոստատանը նամակը պարզաբանում էր Tlön-ի խորհուրդը: Նամակի տեքստը հաստատում է Սարտինես էստրադայի վարկածը XVII դարի սկզբներին լյուցեռնյան կամ լոնդոնյան մի երեկո հորինվեց այս հոյակապ պատմությունը: Մի երկիր հնարելու համար կազմ վեց գաղտնի և բարեգութ մի ընկերություն, որն իր մեջ հետո ընդգրկեց Դալգառնոյին և Ջորջ Բերկլիին: Սկզբնական անորոշ ծրագրում նշված էին «հերմետիկ ուսումնասիրությունները բարեգործությունն ու կաբալլան»: Այս առաջին շրջանին է պատկանում Անդրեայի հետաքրքրական գիրքը: Մի քանի տարվա հավաքույթներից և նախնական համադրումներից հետո ընկերության անդամները հասկացան, որ երկիր ստեղծելու համար մի սերունդ բավական չէ: Որոշվեց, որ յուրաքանչյուր վարպետ գործի շարունակության համար մի աշակերտ ընտրի: Այդպիսի «ժառանգական» որոշումը տվեց իր արդյունքը. երկու դար անց հետապնդվող եղբայրությունը վերածնվում է Ամերիկայում Մեմֆիսում (Թեննեսի): 1824 թվականին եղբայրներից մեկը զրուցում է ճգնավոր մի միլիոնատիրոջ էզրա Բաքլիի հետ: Սա լսում է արհամարհանքով և ծիծաղում ծրագրի համեստության վրա: Ասում է, որ անհեթեթ է Ամերիկայում մի երկիր ստեղծելը և առաջարկում է հորինել մի մոլորակ: Իր նիհիլիզմից դրդված այս հսկայական գաղափարին ավելացնում է մի այլ գաղափար հսկայական գործարքը գաղտնի պահել: Այդ ժամանակ շրջանառության մեջ էին Encyclopaedia Britannica-ի քսան հատորները: Բաքլին առաջարկում է մտացածին մոլորակի մասին հիմնավոր հանրագիտարան ստեղծել: Ինքը նրանց ժառանգություն կթողնի ոսկեհանքերով լեցուն իր լեռները նավարկելի գետերը, ցուլ ու գոմեշի հերկած դաշտերը իր սևամորթ ներին, պոռնկանոցներն ու դոլարները միայն մի պայմանով «Ստեղծագործությունը կեղծարար Քրիստոսի հետ միության մեջ չի մտնելու»: Բաքլին անհավատ էր, բայց գոյություն չունեցող Աստծուն ուզում է ապացուցել, որ մահկանացու մարդը կարող է մի աշխարհ ստեղծել: 1929 թվականին Բաթոն Դուժում թունավորում են Բաքլիին: 1914 թվականին ընկերությունն իր երեք հարյուր աշխատակից ներին ուղարկում է Tlön-ի ճանրագիտարանի վերջին հատորը: Հրատարակությունը գաղտնի էր նրա քառասուն հատորները (մարդկանց ստեղծած ամենաընդարձակ գործը) հիմք էին դառնալու մի ավելի մանրակրկիտ գործի, որ շարադրվելու էր ոչ թե անգլերեն, այլ Tlön-ի բազմաթիվ լեզուներից մեկով: Պատրանքային աշխարհի այդ հետազոտությունը նախապես կոչվում է Orbis Tertius և նրա համեստ ստեղծողներից մեկն էլ Հերբերտ Աշեն էր չգիտեմ որպես Գուննար էրֆխորդի գործակալ, թե որպես ուղղակի անդամ: Տասնմեկերորդ հատորի գոյությունը նրա մոտ կարծես փաստում էր երկրորդ տեսակետը: Իսկ մյուս հատորները 1942 թվականին դեպքերը սաստկացան: Յուրահատուկ հստակությամբ հիշում եմ այդ հատորներից մեկը և կարծես հիշում եմ նրա մարգարեական բնույթը: Դեպքը տեղի ունեցավ Լապրիդա փողոցում ՛գտնվող մի առանձնատան մեջ, դեպի արևմուտք նայող լուսավոր և բարձր պատշգամբի դի մաց Ֆասինի Լուսենժ իշխանուհին Պորտիերից ստացել էր իր արծաթյա ամանեղենը: Միջազգային կնիքներով կնքված ընդարձակ արկղի խորքից դուրս էին գալիս անշարժ և նուրբ իրեր Ութռեչթի և Փարիզի արծաթեղեն և մի ինքնաեռ: Նրանց մեջ գրեթե աննկատելի ու թեթև մի թռչունի թրթռոցով խորհրդավոր բաբախում էր մի կողմնացույց: Իշխանուհին չճանաչեց այն: Կապույտ սլաքը ձգվում էր դեպի մագնիսային բևեռը մետաղե տուփը գոգաձև էր շրջանակի տառերը պատկանում էին Tlön ի այբուբեններից մեկին: Այդպիսին էր ֆանտաստիկ աշխարհի առաջին սպրդումը իրական աշխարհ: Անհանգստացնող մի հանգամանք ինձ երկրորդի վկան դարձրեց: Այն տեղի ունեցավ մի քանի ամիս հետո Կուզիլլա Նեգրայում մի բրազիլացու պատկանող պանդոկում: Ամորիմն ու ես Սանթ-Անայից էինք վերադառնում. Տակուարեմբո գետի անսպասելի հորդացումը մեզ ստիպեց փորձել (և հանդուրժել) այդ համեստ հյուրասիրությունը: Պանդոկապանը տակառներով ու կաշվեկույտերով խցանված ընդարձակ մի սրահում մեզ համար ճռճռան մահճակալներ պատրաստեց: Պառկեցինք սակայն կից սենյակի հարբած հարևանի անհաս կանալի բացականչությունները անհամ միլոնգւսյի պարբերական կրկնությամբ, մեզ թույլ չտվեցին քնել: Բնականաբար ձևական այդ գոռգոռոցը վերագրեցինք պանդոկապանի աշխուժացնող կանյային: Արշալույսին մարդուն մեռած գտան միջանցքում: Ձայնի խռպոտությունը խաբել էր մեզ՝ նա երիտասարդ էր: Ցնորական գիշերվա ընթացքում նրա գրպանից ընկել էին մի քանի մետաղադրամներ և փայլուն մետաղից շինված զառի մեծություն ունեցող մի կոն: Երեխան զուր փորձեց բարձրացնել այդ կոնը: Մի տղամարդ հազիվ կարողացավ: Ես այն ափիս մեջ պահեցի մի քանի րոպե, հիշում եմ, որ նրա քաշն անտանելի էր, և, որ այդ ծանրությունը հարատևեց անգամ կոնը տանելուց հետո ձիշում եմ նաև ափիս մեջ դրոշմված շրջանագիծը: Այդ շատ փոքր և միևնույն ժամանակ շատ ծանր իրը զզվանքի ու վախի տհաճ տպավորություն էր թողնում: Տեղացիներից մեկն առաջարկեց կոնը նետել հորդառատ գետի ջրերի մեջ: Ամորիմն այն վերցրեց մի քանի պեսոյով: Ոչ ոք հանգուցյալի մասին ոչինչ չգիտեր, բացի այն, որ նա «սահմանից էր եկել»: Այդ փոքրիկ և շատ ծանր կոները (աշխարհին անհայտ մետաղից շինված) Tlön-ի որոշ կրոններում խորհրդանշում են աստվածության պատկերը: Այստեղ ավարտում եմ իմ պատմության անձնական մասը: Մնացածը իմ բոլոր ընթերցողների հիշողության (եթե ոչ հույսի կամ երկյուղի) մեջ է: Ես կբավարարվեմ հակիրճորեն հիշել կամ նշել հաջորդող դեպքերը:, որ տարողունակ հիշողությունը կհարստացնի կամ կլրացնի 1944 թվականին «The American» թերթի (Նաշվիլ Թեննեսի) լրագրողներից մեկը: Մեմֆիսի մի գրադարանում հայտնաբերեց Tlön-ի առաջին Հանրագիտարանի քառասուն հատորները: Մինչև այսօր էլ վեճի առարկա է այդ հայտնաբերությունը պատահական է, թե այն թույլ էին տվել դեռևս մշուշոտ Orbis Tertius-ի տնօրենները: Երկրորդն ավելի հավանական է Տասնմեկերորդ հատորի որոշ անհավատալի հավաստումներ (օրինակ hronir-ների բազմապատկումը) վերացվել կամ մեղմացվել են: Մեմֆիսի օրինակում տրամաբանական է կարծել, որ այդ ճշտումները իրական աշխարհի հետ անհամապատասխանությունները ընդգծելու ծրագրի նպատակին են ծառայում: Տարբեր երկրներում Tlön-ի առարկաների տարածումը կամբողջացնի այդ ծրագիրը: Բանն այն է, որ միջազգային մամուլն անհավատալիորեն արձագանքեց այդ «հայտնությանը»: Մարդկության Մեծագույն Ստեղծագործության բառացի տարբերակները օրինական և անօրինական վերահրատարակությունները ձեռնարկները անթոլոգիաներն ու ամփոփումները լցրեցին ու լցնում են երկրագունդը: Գրեթե անմիջապես իրականությունը տեղի տվեց ճիշտն ասած ուզում էր տեղի տալ: Տասը տարի առաջ բավական էր համակարգված որևէ բան ասենք դիալեկտիկական մատերիալիզմը հակասեմականությունը, նացիզմը մարդկանց գոհացնելու համար: Ինչպես չենթարկվել Tlön-ի պես կարգավորված մոլորակի մանրակրկիտ և ընդարձակ փաստին: Անօգուտ է պնդել թե իրականությունն էլ է կարգավորված: Գուցե և այդպես է, բայց այն ենթարկվում է աստվածային օրենքներին թարգմանում եմ անմարդկային օրենքներին, որոնք մենք չենք կարողանում ընկալել: Tlön-ը լաբիրինթոս է, բայց մարդկանց կառուցած լաբիրինթոսը այն լաբիրինթոսը, որ սահմանված է մարդկանց ըմբռնողության համար: Tlön-ի հետ հարաբերությունը նրա սովորույթ դառնալը տակնուվրա են արել այս աշխարհը: Նրա դաշնությամբ հիացած մարդկությունը մոռանում ու մոռանում է նորից, որ այդ դաշնռւթ յունը շախմատիստի մտահղացած դաշնությունն է և ոչ թե հրեշտակինը: Արդեն դպրոց է ներխուժել Tlön-ի (վարկածային) «նախնական լեզուն», նրա ներդաշնակ պատմությունը (որ լի է սրտառուչ դրվագներով) արդեն պղծել է իմ մանկության օրերի թևածող պատմությունները հիշողություններիս մեջ արդեն այդ տեղն զբաղեցնում է մի կեղծ պատմություն, որի մասին ճշմարիտ ոչինչ չգիտենք, նույնիսկ չգիտենք, որ կեղծ է: Արդեն փոխվել են դրամագիտությունը դեղագործությունն ու հնէաբանությունը: Կարծում եմ, որ կենսաբանությանն ու մաթեմատիկային էլ է նույն ճակատագիրն սպասում: Մենակյացների ցրված մի դինաստիա փոխել է աշխարհի դեմքը: Նրանց գործը շարունակվում է: եթե մեր կանխատեսումները սխալ լինեն, հարյուր տարի հետո մեկնումեկը հայտնաբերելու է Tion-ի Երկրորդ Հանրագիտարանի հարյուր հատորները: Այդ ժամանակ մոլորակից անհետանալու են անգլիացին ու ֆրանսիացին նաև իսպանացին: Աշխարհը Tlön է դառնալու: Ինձ համար այդ ամենը միևնույն է, ես Ադրոգեի հյուրանոցում ապաստանած Բրաունի Urn Burial-ի Քեվեդոյի ոգով կատարած մի թարգմանությունն եմ թերթում (որն հրատարակելու միտք չունեմ):
Վստահելի
294
edits