Changes

Tlön, Ucbar, Orbis Tertius

1 byte removed, 19:41, 20 Ապրիլի 2014
I
Հայելուն և հանրագիտարանին եմ պարտական Ucbar-ի հայտնագործության համար: Հայելին շողշողում էր Ռամոս Մեխիայում Դաոնա փողոցում ընկած մի ագարակի միջանցքում հանրագիտարանը սխալմամբ կոչվում է The Anglo-American Cyclopaedia (Նյու Յորք 1917), բայց Encyclopaedia Britannica-ի 1902 թվականի բառացի ոչ կատարյալ վերահրատարակությունն է: Դեպքը տեղի ունեցավ մի հինգ տարի առաջ Այդ գիշեր Բիոյ Կասարեսի հետ միասին էինք ընթրել, վիճում էինք առաջին դեմքով գրված մի վեպի շուրջ, ուր պատմողը դեպքերը խեղաթյուրելով կամ փոփոխելով ընկնում էր որոշ հակասությունների մեջ, որ միայն մի քանի ընթերցողների հաշվված ընթերցողների թույլ կտային կռահել դաժան կամ մակերեսային իրողությունը: Հայելին միջանցքի հեռավոր անկյունում կարծես դարան էր մտել: Նկատեցինք (ուշ գիշերին անխուսափելի է), որ հայելիներն ինչ, -որ դիվային բան ունեն: Այդ ժամանակ Բիոյ Կասարեսն հիշեց, որ Ucbar-ի աղանդապետերից մեկն ասել է, թե հայելիներն ու բեղմնավորումը նողկալի են, քանի, որ մարդկանց թիվն են բազմապատկում: Հարցրի այդ հիշատակելի դատողության աղբյուրի մասին նա պատասխանեց, որ այդ գրված է The Anglo American Cyclopaedia-ի Ucbar-ի մասին հոդվածում: Ագարակում (որ կահավորված էինք վարձել) կար դրա օրինակներից մեկը XXVI հատորի վերջին էջերում մենք մի հոդված գտանք Ուպսալայի, XXVI հատորի առաջին էջերում Ural Altaic Languages-ի մասին իսկ Ucbar-ի մասին ոչ մի բառ Բիոյը մի քիչ զարմացած հետազոտեց ցանկի բոլոր հատորները: Զուր փորձեց բոլոր հնարավոր տարբերակները Ukbar Ucbar Oogbar Ookbar Oukbahr... Մեկնելիս ասաց, որ Իրաքի կամ Փոքր Ասիայի շրջաններից մեկն է: Մտածեցի, որ չփաստված այդ երկիրն ու այդ անանուն աղանդապետը Բիոյի համեստ հորին վածքն էին իր արտասանած նախադասությունն արդարացնելու համար Justus Perthes-ի քարտեզագրքերից մեկի անօգուտ քննությունը ուժեղացրեց կասկածներս:
Հաջորդ օրը Բիոյը զանգահարեց Բուենոս Այրեսից: Ասաց, որ իր աչքի առաջ է հանրագիտարանի XXVI հատորում զետեղված Ucbar-ի մասին հոդվածը: Աղանդապետի անունը չէր նշվում, բայց նշվում էր նրա գաղափարախոսությունը, որ բանաձևված էր գրեթե Բիոյի կրկնած բառերով թեև գուցե գեղագիտորեն ոչ այդքան ազդեցիկ: Բիոյն հիշել էր Copulation and mirrors are abominable» հանրագիտարանի տեքստն ասում էր. ''Այդ գնոստիկներից մեկը պնդում է, որ տեսանելի տիեզերքը ցնորք է կամ (ավելի ճիշտ) սոփեստություն: Հայելիներն ու հայրությունը նողկալի են'' (mirrors and fatherhood are hateful) ''քանի, որ բազմապատկում ու տարածում են այդ տիեզերքը:'' Անկեղծորեն ասացի, որ կուզեի տեսնել այդ հոդվածը: Մի քանի օր հետո բերեց: Զարմացա քանի, որ Ռիտերի Erdkunde-ի մանրակրկիտ ցանկերի մեջ Ուկբար անունը չէր նշված:
Վստահելի
294
edits