Changes

Argumentum Ornithologicum

Ավելացվել է 1813 բայտ, 07:27, 21 Ապրիլի 2014
Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Argumentum Ornithologicum<ref>Ապացույցը զարդարում է ճշմարտությունը (լատ.)</ref> |հեղինակ = Խ...»:
{{Վերնագիր
|վերնագիր = Argumentum Ornithologicum<ref>Ապացույցը զարդարում է ճշմարտությունը (լատ.)</ref>
|հեղինակ = [[Խորխե Լուիս Բորխես]]
|թարգմանիչ = Հովհաննես Բոդուկյան (իսպաներենից)
|աղբյուր = [[Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսները]], Ապոլոն, 1992
}}
[[Category: Արձակ]]
Փակում եմ աչքերս և թռչունների մի երամ եմ տեսնում: Տեսիլքը տևում է ընդամենը մեկ վայրկյան գուցե և ավելի քիչ. չգիտեմ թե քանի թռչուն եմ տեսել: Նրանց քանակը որոշակի՞ է, թե՞ անորոշ: Խնդիրը Աստծո գոյության հարցն է: Եթե Աստված գոյություն ունի, ուրեմն տեսածս թռչունների քանակը որոշակի է, որովհետև Աստված գիտի, թե ես քանի թռչուն եմ տեսել: Եթե Աստված գոյություն չունի, ուրեմն տեսածս թռչունների քանակն անորոշ է, որովհետև ոչ ոք չէր կարող հաշվել թռչունները: Այդ պարագային, (ասենք) ես տասից պակաս և մեկից ավելի թռչուններ եմ տեսել, բայց չեմ տեսել ինը ութ, յոթ վեց հինգ չորս երեք կամ երկու թռչուն: Տեսածս թռչունների քանակը տասի և մեկի միջև գտնվող մի թիվ է, որ ոչ ինն է ոչ ութը ոչ յոթը ոչ վեցը ոչ հինգը և այլն: Ամբողջական այդ թիվն անըմբռնելի է, ուստի Աստված գոյություն ունի:
<references/>
Վստահելի
294
edits