Changes
/* Երկրորդական ստուգում */
― Ի՜նչ եք ասում, ի՜նչ եք ասում, ― վախեցավ մայորը։ ― Դե իհարկե կարելի է։ Հատկապես ձեզ։ Դուք կարող եք անել ամեն ինչ, բացի նրանից ինչ չի կարելի։ Խնդրեմ։ ― Նա տվեց ինձ խցիկը։ ― Նկարահանեք ինչքան ուզում եք։ Ես միայն սա հանեցի, իսկ մնացածով օգտվեք ինչքան ուզում եք։
― Դուք ինչ է չե՞ք հասկանում, ― հարցրեցի հարցրի ես։ ― Ես ի՞նչ կարող եմ անել սրանով առանց դրա։ Մեխե՞ր խփել։ Թե՞ պոպոք ջարդել։
― Հանուն Գենիալիսիմուսի։ ― Նա ձեռքը դրեց սրտին։ ― Դուք կարող եք օգտագործել այս իրը ինչպես ուզում եք, ձեր կարիքների սահմաններում։ Բայց մեզ մոտ, հարգելով ձեզ նորից ներողություն եմ խնդրում, խցիկներ օգտագործել թույլատրված է, իսկ լուսազգայուն էլեմենտներ՝ ոչ։
Մաքսային աշխատակիցը զարմացած նայեց Սմերչևին և հետո նորից ինձ։
― Ներողություն, ― չհասկացա, ― ասաց նա։ Մեզ մոտ Մոսկորեպում կարելի է նկարել ամեն ինչ, ամեն տեղ և ում ուզեք։ Բայց միայն առանց ժապավենի։
― Բայց ինչպե՞ս, ― ասացի ես շփոթված։ ― Ես տեսել եմ ձեր թերթը և այնտեղ լուսանկարներ կային։ Չէ՞ որ նրանք ժապավենով էին արված։
― Մինգամաայն ճիշտ նկատողություն է, ― հռհռաց մաքսային աշխատակիցը։ ― Բայց թերթերի լուսանկարները արվում են պետության կարիքների համար, իսկ ձեր կարիքները անձնական են։ Նրանք գիտեն ինչ է կարելի նկարել ժապավենի վրա, իսկ դուք, ես ներողություն եմ խնդրում, կարող եք չիմանալ։ Եվ անիմացության պատճառով կարող եք պատկերել որևէ այնպիսի բան, հասկանում եք, մեր կյանքի ստվերային կողմերը և դրանով գրավել ԲԵԶՈ֊ի ծառայությունների ուշադրությունը։ Ձեր ինչի՞ն է այդ պետք։
ԲԵԶՈ֊ի հիշատակման ժամանակ ես նայեցի Սիրոմախինին, որը իմ ետևն էր կանգնած։