Changes
/* ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ Արցունքի լճակը */
== ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ <br /> Արցունքի լճակը ==
— Սա ի՞նչ տարօրինակագույն զգացում է, — բացականչեց Ալիսը (նա մի պահ զարմանքից բոլորովին մոռացավ ճիշտ խոսելը): — Այժմ ես բացվում եմ աշխարհի ամենամեծ հեռադիտակի նման: Գնաք բարով, ոտքեր: (Երբ ուզեց նայել ոտքերին, չկարողացավ տեսնել, որովհետև դրանք գնալով հեռանում էին):
— Ա՜խ, տեր աստված, այս ինչ բան է, այսօր ամեն ինչ տարօրինակ է, իսկ երեկ կյանքը սովորականի պես էր: Տեսնես ի՞նչ փոփոխություն է կատարվել ինձ հետ այս գիշեր: Սպասիր, հիշեմ, այս առավոտ ես ինչպիսին էի: Կարծես թե հիշում եմ, մի քիչ փոխվել եմ: Այո, բայց եթե ես նույնը չեմ, ապա հաջորդ հարցն այս է՝ ով եմ ես, այ քեզ բարդ հանելուկ: — Եվ սկսեց մտածել իր տարիքի այն բոլոր երեխաների մասին, որոնց գիտեր, որպեսզի տեսնի, թե արդյոք ինքը չի նմանվել նրանցից որևէ մեկին:
— Չէ, ես Ադան չեմ, որովհետև նրա մազերը երկար են ու գանգուր, իսկ իմը՝ բոլորովին էլ գանգուր չեն: Մեյբլն էլ չեմ, որովհետև ես ամեն ինչ գիտեմ, իսկ նա՝ մի բան էլ չգիտի: Բացի այդ, նա՝ նա է, իսկ ես՝ ես: Ա՜խ, այս ինչ բան է, ամեն ինչ խառնեցի: Ապա մի փորձեմ, տեսնեմ կկարողանամ որևէ բան հիշել: Չորս անգամ հինգ հավասար է տասներկուսի, չորս անգամ վեց՝ տասներեքի, չորս անգամ յոթ... չէ, չեղավ, այսպես երբեք քսանի չեմ հասնի6հասնի: Բայց բազմապատկման աղյուսակը չիմանալը դեռևս ոչինչ չի նշանակում: Հիմա էլ անցնեմ աշխարհագրությանը: Լոնդոնը Փարիզի մայրաքաղաքն է, իսկ Փարիզը՝ Հռոմի, իսկ Հռոմը... Չէ, հաստատ գիտեմ, ամեն ինչ սխալ է: Ուրեմն, ես Մեյբլն եմ դարձել: Սպասիր, անգիր ասեմ «Մեր փոքրիկ կոկորդիլոսը» ոտանավորը: — Նա ձեռքերը ծալեց ծնկներին, կարծես դաս էր պատասխանում ու սկսեց արտասանել, սակայն ձայնը հնչում էր խռպոտ ու տարօրինակ, իսկ խոսքերն էլ ճիշտ չէին ստացվում.
— Չեմ սիրում կատուներին, — ծվծվաց Մուկը սուր կրքոտ ձայնով, — իսկ եթե դու իմ տեղը լինեիր, կսիրեի՞ր:
—Դե, միգուցե ոչ, — մեղմ պատասխանեց Ալիսը, — մի բարկացեք: Բայցևայնպես շատ կուզենայի ձեզ ցույց տալ իմ Դինա կատվին: Ինձ թվում է, դուք կսիրեիք նրան, եթե միայն տեսնեիք Դինային: Այն քան Այնքան հեզ ու բարի կենդանի է, — ծուլորեն լողալով լճակում պատմում էր նա, — Դինան նստում է վառարանի կողքին և այնպես գեղեցիկ մռլտում՝ լիզելով թաթերն ու դեմքը: Իսկական հաճույք է նրան խնամելը: Իսկ մուկ բռնելու մեջ մեծ վարպետ է... Ա՜խ, ներեցեք ինձ, — նորից գոչեց Ալիսը, որովհետև հասկացավ, որ իրոք վիրավորել էր նրան, քանի որ Մուկն ամբողջովին փշաքաղվել էր:
— Եթե ձեզ հաճելի չէ, մենք այլևս Դինայի մասին չենք խոսի:
Մուկը չպատասխանեց, այնպես որ Ալիսը տաքացած շարունակեց.
— Մի սիրունիկ շնիկ կա մեր հարևանի տանը: Ես կուզեի, որ դուք տեսնեիք նրան: Փոքրիկ, փայլուն աչքերով որսաշուն է. երկար, գանգուր, շագանակագույն մազեր ունի: Երբ մի բան ես նետում, անմիջապես օդում որսում է: խելոք Խելոք նստում է մինչև իրեն ճաշ տան և շատ ու շատ նման բաներ, որոնց կեսն անգամ չեմ հիշում: Նա պատկանում է մի ագարակատիրոջ, որն ասում է, թե այդ շունը չափազանց օգտակար է. նա հարյուր ֆունտ արժե, որսում է բոլոր տեսակի առնետներին: Ա՜խ, ներեցեք, — հուզվեց Ալիսը, — ես ձեզ դարձյալ վիրավորեցի:
Մուկը հնարավորին չափ հեռու էր լողում նրանից ալեկոծելով լիճը:
Ալիսը մեղմորեն կանչեց նրա հետևից.
— Սիրելի Մուկ, եթե դուք չեք սիրում կատուներին ու շներին, մենք այլևս չենք խոսի նրանց մասին: խնդրում Խնդրում եմ, վերադարձեք:
Երբ Մուկը լսեց այդ խնդրանքը, շրջվեց ու դանդաղ հետ լողաց: Մկան դեմքն ամբողջովին գունատ էր: «Բարկությունից կլինի», — մտածեց Ալիսը: