Changes
/* ԳԼՈՒԽ ՎԵՑԵՐՈՐԴ Խոզն ու պղպեղը */
== ԳԼՈՒԽ ՎԵՑԵՐՈՐԴ <br /> Խոզն ու պղպեղը ==
Մի քանի րոպե Ալիսը կանգնած դիտում Էր տնակը և մտածում անելիքի մասին: Հանկարծ անտառից վազելով դուրս եկավ շքազգեստ հագած մի ծառա (Ալիսը նրա զգեստից կռահեց, որ նա ծառա Էէ, թեպետ դեմքից դատելով նրան ձուկ կկոչեր) և մոտենալով տնակին, ուժեղ բախեց դուռը: Բացվող դռան մեջ երևաց նույնպիսի շքազգեստ հագած, կլոր դեմքով, գորտի աչքերի նման չռված աչքերով մեկ ուրիշ ծառա: երկուսն ԷլԵրկուսն էլ, ինչպես Ալիսը նկատեց, ունեին դիմափոշի քսած մազեր, որոնք գանգուրների Էին էին վերածված ամբողջ գլխով մեկ: Նա շատ Էր էր ցանկանում իմանալ, թե ինչ Է Նշանակում է նշանակում այդ բոլորը և թաքնվեց մի հարմար տեղ, անտառից դուրս, որ լսի նրանց խոսակցությունը:
Ծառա-Ձուկը թևի տակից դուրս քաշեց մի հսկայական նամակ՝ մոտավորապես իր մեծության և հանդիսավորությամբ հանձնելով մյուս ծառային, ասաց. «Դքսուհուն: Հրավեր Թագուհուց՝ քրոքեթ խաղալու»: Ծառա-Գորտը նույն հանդիսավորությամբ կրկնեց նրա ասածը՝ միայն փոխելով բառերի դասավորությունը. «Թագուհուց: Հրավեր Դքսուհուն՝ քրոքեթ խաղալու»: