Changes

Մոսկվա 2042

Ավելացվել է 15 բայտ, 09:01, 9 Մայիսի 2014
/* Ջերմ հանդիպում */
― Նա ասում է, որ խուլ չէ, ― ասաց կապիտանը գեներալին։
― Ասա նրան, ― հաղորդեց գեներալը, ― որ ես հիացած եմ նրանով, որ նա իր տարիքում այդքան այդպիսի հիանալի տեսք ունի և նույնիսկ չի կորցրել լսողությունը։
Մինչ կինը ինչ֊որ անհասկանալի պատճառով կրկնում էր նրա բառերը, ես զարմացած նայում էի նրանց և մտածում, ինչո՞ւ են նրանք կարծում, որ ես իմ ոչ լրիվ քառասուն տարեկան հասակում պետք է խուլ լինեմ։ Արտահայտելով իր հիացմունքը իմ վիճակից, գեներալը թույլտվություն խնդրեց ներկայացնել ինձ, պատվիրակության բոլոր անդամներին։
Կոմունիյ Իվանովիչը ինձ հաճույքով բացատրեց, որ Հոբելյանական Հնգանկյունը դա Հնգանկյունի կողմից հատուկ ստեղծված ատեղծագործական կոմիտեն է, որին հանձնարարված է կազմակերպել, նախապատրաստել և բարձր գաղափարական մակարդակով անց կացնել իմ հոբելյանը։
― Ի՞մ հոբելյանը, ― հարցրեցի ես զարմացած։ ― Ախ, այո, մոտ օրերս կլրանա իմ քառասուն տարին։ Ես լրիվ բոլորովին մոռացել էի այդ մասին։
― Դուք ասում եք քառասուն տարի՞ն։ ― Սմերչևը նայեց իր ուղեկիցներին։ ― Իհարկե ոչ, Վիտալիյ Նիկիտիչ, ― նա ներողամտորեն ժպտաց։ ― Դուք քառասուն տարեկան չեք։ Լրանում է ձեր հարյուր տարին։
― Ասացեք, ― հարցրեցի ես գեներալին, ― իսկ որտեղի՞ց դուք իմ մասին գիտեք։
Նրանցից ոչ մեկը պատասխան չտվեց, կարծես ոչինչ էլ չէին լսել, բայց այն բանից հետո, երբ Իսկրինա Ռոմանովնան կրկնեց հարցս, բոլորը միանգամից ժպտացին, իսկ Կոմունիյ Իվանովիչը զարմացած տարածեց ձեռքերը․
Ինչ եք ասում Վիտալիյ Նիկիտիչ, ինչպես կարող էինք ձեզ չիմանալ, երբ ձեր ստեղծագործությունները ուսումնասիրել ենք դեռ պրեդկոմբերում։
― Կոմսոր Սմերչևը ասում է, ― կրկնեց թարգմանչուհին, որ ձեր ստեղծագործությունները մենք մանրակրկիտ հիմնավորապես ուսումնասիրել ենք դեռ պրեդկոմբերում։
― Որտե՞ղ, որտե՞ղ, ― հարցրեցի ես։
― Իհարկե, Վիտալիյ Նիկիտիչ, մեզ մոտ յուրաքանչյուր պրեդկոմբ պարտադիր կերպով ուսումնասիրում է նախնական գրականությունը։
Չէ, իսկապես կինս իրավացի էր, երբ ասում էր, որ ալկոհոլի մշտական օգտագործումը քայքայիչ ազդեցություն է ունենում մարդու մտավոր ունակությունների վրա։ Ինչքան շատ էի ես հարցեր տալիս և ստանում պատասխաններ, այնքան ավելի ու ավելի քիչ բան էի հասկանում, իսկ այն իմացությունը, որ բանից դուրս է գալիս, գոյություն ունի նախնական գրականություն, ինձ ուղղակի ընկճեց։
― Դե լավ, ― ասացի ես։ ― Ես շատ ուրախ եմ, որ պրեդկոմբերում դուք այդքան լավ եք յուրացրել նախնական գրականությունը, բայց ես չեմ կարողանում հասկանալ, ինչպե՞ս դուք իմացաք իմ գալու մասին։
Պատվիրակության անդամները նորից իրար նայեցին, իսկ Կոմունիյ Իվանովիչը ժպտաց և զարմացած տարածեց ձեռքերը։
― Սակայն մենք պետք է գնանք, ― միջամտեց խոսակցությանը մինչ այդ լռող Ձերժին Գավրիլովիչը։ Թե չէ շոգ է։ Ինչպես Հոնոլուլույում, ― ավելացրեց նա, և քմծիծաղ տալով, նայեց Կոմունիյ Իվանովիչին։
― Դե, Հոնոլուլույում, ― ասաց Կոմունին, ես կարծում եմ, միգուցե նույնիսկ ավելի հով է։ Այնտեղ կլիման ավելի ծովայինէ, խոնավ է, և օվկիանոսից անընդհատ քամի է փչում։ Իսկ մեզ մոտ կլիման կոնտինենտալ է։
Ես հասկացա նրանց ակնարկը և գնահատեցի նրանց տեղեկացվածությունը։ Եվ միայն հիմա գլխի ընկա, թե ինչ է կատարվել։ Ես կարծում էի, որ թողել եմ Բուկաշևին անցյալում, իսկ իրականում նա իր դարն անցած «Իլ»֊ով, այստեղ է վերադարձել վաթսուն տարի առաջ, և, իհարկե, վաղուց մահացել է։ Բայց նրա հաշվետվությունը Մյունխենի մեր հանդիպման մասին, կցվել է գործին և հաշվի առնվել։
Այստեղ ես հիշեցի այն տիեզերական տեսիլքը և մտածեցի, որ դա, իհարկե, միայն ու միայն պատրանք էր։
Ինձ անհագստացնում էր, օդանավակայանի շենքի ճակատին փակցված դիմանկարը, նա չափից ավելի շատ էր հիշեցնում Բուկաշևին։ Բայց մյուս կողմից, Հնգանկյունի անդամներն էլ ինձ ինչ֊որ մեկին հիշեցնում էին։ Անցնելով առաջ, պետք է ասեմ, որ ապագայի Մոսկվայում ես շատերին հանդիպեցի, որոնք նման էին անցյալում հանդիպածս մարդկանց։ Երբեմն այնքան նման, որ ես գրկաբաց նետվում էի նրանց վրամոտ, և իհարկե ընկնում անհարմար դրության մեջ։ Ինչպես ես հետագայում հասկացա, մարդու արտաքին դիմագծերի տարբերակները բնությունում, երևի թե սահմանափակ են, միայն մարդու ներքին էությունն է անկրկնելի։ Սակայն, ինչպես անցյալում, այնպես էլ ապագայում և ներկայում ես հանդիպել եմ նույնիսկ շատ կրկնելի մարդկանց։ Ես դեռ մտածում էի, երբ ինձ առաջարկեցին մտնել օդանավակայանի շենքը, որտեղ (այդպես ասաց Կոմունիյ Իվանովիչը) ինձ անհամբերությամբ սպասում էին իմ ընթերցողներն ու երկրպագուները։
Մենք շարունակեցինք ճանապարհը։ Իմ և Կոմունիյ Իվանովիչի միջև քայլում էր Իսկրինա Ռոմանովնան, Կոմունիյ Իվանովիչի ձախ կողմից բադի նման ճոճվելով՝ կարճլիկ և գեր Պրոպագանդա Պարամոնովնան, իմ աջ կողմից, ուղղելով ուսերը, քայլում էր Ձերժին Գավրիլովիչը, իսկ նրա ետևից մեկ ոտքով բետոնին խփելով, մի տեսակ ծռված, ամբողջապես ցնցվելով, թափ տալով գզգզված մորուքը, ծամածռելով դեմքը ու աչքով անելով, կաղում էր հայր Զվեզդոնին։
Ադմին, Վստահելի
1876
edits