Changes
<poem><small>
::::::::Ոսկի կեսօր<ref>«Ոսկե կեսօրը» 1862թ. հուլիսի 4-ն է, երբ Քերոլը, պատվարժան Ռոբինսըն Դաքվորթը և երեք Լիդել քույրերը նավակով զբոսանքի գնացին։ Բանաստեղծությունում նշված «առաջինը» քույրերից ավագն է՝ Լորին Շարլոթը, որն արդեն տասներեք տարեկան էր, «երկրորդը»՝ տասնամյա Ալիս Փլեզընսը, «երրորդը»՝ ութամյա Էդիթը։ Քերոլն այն ժամանակ երեսուն տարեկան էր։</ref>, մեղմ սահում է
::::::::Մեր նավակը գետն ի վար:
::::::::Դեպի թիակներն են ձգվում
Իսկ երբ ճագարը բաճկոնի գրպանից հանեց ժամացույցը, ուշադիր նայեց ու ապա շարունակեց ճանապարհը, Ալիսը վեր թռավ, որովհետև երբեք չէր տեսել բաճկոն հագած կամ ժամացույց ունեցող ճագարի և հետաքրքրությունից վառվելով վազեց ճագարի հետևից ու հասցրեց տեսնել, թե ինչպես վերջինս ցատկեց մտավ ցանկապատի տակի փոսը:
Հաջորդ վայրկյանին Ալիսը նետվեց նրա հետևից, առանց մտածելու, թե հետո ինչ հրաշքով է դուրս գալու այնտեղից: Ճագարի բույնը մի որոշ տարածություն ձգվում էր ուղիղ թունելի նման, հետո միանգամից կտրուկ ցած էր իջնում, այնքան կտրուկ, որ աղջիկը նույնիսկ չհասցրեց իրեն հետ պահել ու ընկավ խոր ջրհորի մեջ: Կամ ջրհորն էր շատ խոր, կամ ինքն էր շատ դանդաղ ընկնում, որովհետև իջնելիս Ալիսը բավական ժամանակ ուներ դիտելու շրջապատը և մտածելու կատարվելիքի մասին: Սկզբում փորձեց ցած նայել ու գուշակել, թե ինչին է մոտենում, բայց հատակում խավար էր և հնարավոր չէր որևէ բան զանազանել: Հետո նայեց ջրհորի պատերին և նշմարեց, որ դրանք վերից վար լցված են պահարաններով ու գրադարակներով: Այս ու այնտեղ նա մեխերից կախված քարտեզներ ու նկարներ տեսավ: Դարակների մոտով անցնելիս ցած բերեց մի սափոր, որի վրա կպցրած էր «ՆԱՐՆՋԻ ՀՅՈԻԹ» պիտակը, բայց ափսոս դատարկ էր: Նա չուզեց սափորը ձեռքից թողնել՝ վախենալով ներքևում մեկնումեկին վնասելուց և պահարանների մոտով իջնելիս հասցրեց դնել նրանցից մեկի մեջ<ref>Քերոլն, անկասկած, լավ գիտեր, որ սովորական ազատ անկման դեպքում Ալիսը չէր կարող սափորը վայր գցել (սափորը նրա դիմաց կմնար կախված վիճակում), ոչ էլ այն դնել դարակին (անկման արագությունը թույլ չէր տա)։ Հարկ է նշել, որ «Սիլվի և Բրունո» վեպի ութերորդ գլխում Քերոլը նկարագրում է այն բարդությունները, որոնք կապված են ընկնող տան մեջ թեյըմպման հետ, նաև այնպիսի տան մեջ, որը ներքև է իջնում հավասարաչափ մեծացող արագությամբ։ Սրանով Քերոլը կանխագուշակում է հանրահայտ «մտավոր փորձը», որտեղ Էյնշտեյնը օգտագործել է երևակայական ընկնող վերելակը՝ հարաբերականության տեսության մի քանի կողմերը բացատրելու համար (ծանոթագրությունը՝ անգլիացի մաթեմաթիկոս Մարթին Գարդների)։</ref>:
«Դե, իհարկե, — մտածեց Ալիսը, — այսպիսի վայրէջքից հետո սանդուղքից գլորվելն ինձ համար դատարկ բան է: Տնեցիք ինձ քաջի տեղ կդնեն: Ու ես ծպտուն անգամ չեմ հանի, թեկուզ տանիքից ընկնեմ»: (Եվ դա իրոք ճիշտ էր): Ցա՛ծ, ցա՛ծ, ցա՛ծ. երբևէ սրա վերջը կգա՞:
Եվ շարունակեց խոսել.
— Հետաքրքիր է, կանցնե՞մ երկրագնդի կենտրոնով<ref>Քերոլի ժամանակների հանրամատչելի գրականությունում տարբեր կարծիքներ կային այն մասին, թե ինչ կկատարվի, եթե մարմինն ընկնի Երկրի կենտրոնով անցնող թունելի մեջ։ Այս հարցը դեռևս Պլութարքոսն է տվել, և շատ այլ հայտնի մտածողներ (այդ թվում Բեքոնը, Վոլտերը) քննարկել են այն։ Ճիշտ է պատասխանել Գալիլեյը. «Մարմինը կընկնի մեծացող արագությամբ, հետո արագությունը կնվազի մինչև Երկրի կենտրոնին հասնելը, այստեղ արագացումը կհավասարվի զրոյի, որից հետո արագությունը կսկսի նվազել, իսկ դանդաղեցումը կմեծանա այնքան ժամանակ, մինչև մարմինը հասնի թունելի հակառակ ծայրը։ Հետո մարմինը կրկին կշարժվի դեպի երկրի կենտրոնը»։ Կարելի է կարծել, թե մարմինը այսպես հավիտյան տատանման մեջ կլինի։ Սակայն օդի դիմադրությունը, ի վերջո, նրան կկանգնեցնի Երկրի կենտրոնում (ծանոթագրությունը՝ անգլիացի մաթեմաթիկոս Մարթին Գարդների)։</ref>: Ինչ ծիծաղելի կլինի, եթե հայտնվեմ այնպիսի մարդկանց մեջ, որոնք գլխիվայր են քայլում: Իմ կարծիքով, նրանք կոչվում են Հակակրելիներ: (Ալիսը հոգու խորքում ուրախ էր, որ իրեն լսող չկար, որովհետև վերջին բառը միանգամայն սխալ հնչեց): — Բայց ես պետք է հարցնեմ նրանց այդ երկրի անունը: «Բարի եղեք, տիկին, ասացեք, սա Նոր Զելանդիա՞ն է, թե՞ Ավստրալիան» (և փորձեց գլուխ տալ, պատկերացրեք, ընկնելիս գլուխ տալ: Կարծում եք կարո՞ղ եք): Տիկինը կմտածի. «Ի՜նչ տգետ աղջիկ է, ի՜նչ հիմար հարցեր է տալիս»: Ո՛չ, պետք չէ հարցնել: Գուցե որևէ տեղ գրվա՞ծ լինի այդ երկրի անունը:
Ցա՛ծ, ցա՛ծ, ցա՛ծ: Քանի որ Ալիսն ուրիշ անելիք չուներ, սկսեց նորից խոսել.
— Հաստատ գիտեմ, այս գիշեր Դինան <ref>Դինան Լիդելների կատուն է եղել։ Նա մեկ անգամ էլ կհայտնվի երկրորդ հեքիաթի առաջին գլխում։</ref> ինձ կկարոտի: (Դինան նրա կատուն էր): Երևի մերոնք թեյի ժամին չեն մոռանա նրան կաթ տալ: Դինա, սիրելիս, երանի հիմա մոտս լինեիր: Ափսոս, օդում մկներ չկան, բայց դու կարող ես չղջիկ բռնել: Գիտես չէ՞, որ չղջիկն ու մուկն իրար նման են: Հետաքրքիր է, կատուն չղջիկ ուտո՞ւմ է<ref>Այս հատվածը թարգմանելիս թարգմանիչը հարմար գտավ շարունակելու Քերոլի լեզվաբանական խաղը. Do cats eat bats?... Do bats eat cats? — հանգը պահպանելու համար՝ չղջիկ-աղջիկ։ Հմմտ. ռուս.՝ Едят ли кошки мошек? Едят ли мошки кошек? — որտեղ «ba-չղջիկ»-ը փոխարինված է մժղուկով՝ կրկին հանգը պահպանելու համար (кошка-мошка)։</ref>:
Այստեղ Ալիսի քունը տարավ, բայց նա շարունակեց կես քուն, կես-արթուն միալար կրկնել.
— Ա՜խ, տեր աստված, այս ինչ բան է, այսօր ամեն ինչ տարօրինակ է, իսկ երեկ կյանքը սովորականի պես էր: Տեսնես ի՞նչ փոփոխություն է կատարվել ինձ հետ այս գիշեր: Սպասիր, հիշեմ, այս առավոտ ես ինչպիսին էի: Կարծես թե հիշում եմ, մի քիչ փոխվել եմ: Այո, բայց եթե ես նույնը չեմ, ապա հաջորդ հարցն այս է՝ ով եմ ես, այ քեզ բարդ հանելուկ: — Եվ սկսեց մտածել իր տարիքի այն բոլոր երեխաների մասին, որոնց գիտեր, որպեսզի տեսնի, թե արդյոք ինքը չի նմանվել նրանցից որևէ մեկին:
— Չէ, ես Ադան չեմ, որովհետև նրա մազերը երկար են ու գանգուր, իսկ իմը՝ բոլորովին էլ գանգուր չեն: Մեյբլն էլ չեմ, որովհետև ես ամեն ինչ գիտեմ, իսկ նա՝ մի բան էլ չգիտի: Բացի այդ, նա՝ նա է, իսկ ես՝ ես: Ա՜խ, այս ինչ բան է, ամեն ինչ խառնեցի: Ապա մի փորձեմ, տեսնեմ կկարողանամ որևէ բան հիշել: Չորս անգամ հինգ հավասար է տասներկուսի, չորս անգամ վեց՝ տասներեքի, չորս անգամ յոթ... չէ, չեղավ, այսպես երբեք քսանի չեմ հասնի<ref>Թե ինչու Ալիսը երբեք քսանին չի հասնի, կարելի է բացատրել այսպես. բազմապատկման անգլիական աղյուսակը ավանդաբար վերջանում է 12-ով, այնպես որ, եթե շարունակելու լինենք այս անհեթեթ պրոգրեսիան՝ 4x5=12, 4x6=13, 4x7=14 և այլն, ապա ստիպված պետք է հասնենք 4x12=19։ Մինչև 20-ը մեկ թիվ պակաս է (ծանոթագրությունը՝ անգլիացի մաթեմատիկոս Մարթին Գարդների)։</ref>: Բայց բազմապատկման աղյուսակը չիմանալը դեռևս ոչինչ չի նշանակում: Հիմա էլ անցնեմ աշխարհագրությանը: Լոնդոնը Փարիզի մայրաքաղաքն է, իսկ Փարիզը՝ Հռոմի, իսկ Հռոմը... Չէ, հաստատ գիտեմ, ամեն ինչ սխալ է: Ուրեմն, ես Մեյբլն եմ դարձել: Սպասիր, անգիր ասեմ «Մեր փոքրիկ կոկորդիլոսը» ոտանավորը: — Նա ձեռքերը ծալեց ծնկներին, կարծես դաս էր պատասխանում ու սկսեց արտասանել, սակայն ձայնը հնչում էր խռպոտ ու տարօրինակ, իսկ խոսքերն էլ ճիշտ չէին ստացվում.
Սուր ճանկերը բացելիս,
Հկնիկներին բարևում է
Ու մեղմ նրանց կուլ տալիս<ref>Անգլիացի աստվածաբան և մանկագիր Այզեք Ուոթսի (1674-1748) ամենահայտնի ոտանավորներից մեկը՝ «Աստվածային երգեր փոքրիկների համար» ժողովածուից (1715)։ <poem>Փոքրիկ մեղուն ամբողջ օրըԱշխատում է անդադար,Ու բուրավետ ծաղիկներիցՀավաքում է թարմ նեկտար։Տես՝ ինչպիսի խնամքով էՆա իր տունը կառուցում,Եվ ամեն օր փոքրիկներինՔաղցր մեղր մատուցում։Թող որ ես էլ լինեմ տոկուն,Աշխատասեր մեղվի պես,Եվ ամեն մի օրվա համարՊատասխան տամ պարզերես։</poem></ref>:</poem>
Նա վեր կացավ ու հասակը չափելու համար մոտեցավ սեղանին և գլխի ընկավ, որ այժմ ինքը մոտ երկու ոտնաչափ բարձրության էր ու շարունակում էր արագ փոքրանալ: Շուտով գլխի ընկավ, որ ձեռքին բռնած հովհարն է պատճառը և այլևս չփոքրանալու, բոլորովին չանհետանալու համար շտապ վայր գցեց այն:
— Լավ պրծա<ref>Այս դրվագում Ալիսի «Երջանիկ փոքրությունը» ստիպում է հիշել նշանավոր մաթեմատիկոս Սըր Էդմունդ Ուիթիքերի քերոլյան կատակի ոգով առաջ քաշած տիեզերքի տեսությունը։ Ուիթիքերը նկարագրում է նվազող (փոքրացող) տիեզերքը. այստեղ մատերիայի ընդհանուր քանակը, հավանորեն անփոփոխ կերպով կնվազի և վերջին հաշվով տիեզերքը կդաոնա ոչինչ։ «Այս տեսությունը,—հայտարարել է Ուիթիքերը,— գոնե այն առավելությունն ունի, որ չափազանց պարզ և հասկանալի է բացատրում տիեզերքի վերջնական ճակատագիրը» (ծանոթագրությունը՝ անգլիացի մաթեմատիկոս Մարթին Գարդների)։</ref>, — վախեցած հանկարծակի փոփոխությունից, բայց ուրախ, որ դեռևս գոյություն ունի, շունչ քաշեց Ալիսը, — իսկ հիմա գնամ պարտեզ: — Եվ ամբողջ ուժով ետ վազեց դեպի փոքրիկ դուռը, բայց ավաղ, այն նորից փակ էր, ոսկե բանալին էլ առաջվա նման ապակե սեղանին էր:
— Ինձ ոչ մի բան չի հաջողվում, — դժգոհեց խեղճ երեխան, — ես երբեք այսքան կարճ չեմ եղել: խոստովանում եմ, զզվելի բան է փոքր լինելը:
Եվ նորից սկսեց խոսել.
— Օս est ma chatte?<ref>Որտե՞ղ է իմ կատուն (ֆրանս.)</ref>
Դա նրա ֆրանսերենի դասագրքում եղած առաջին նախադասությունն էր:
Երբ Մուկը լսեց այդ խնդրանքը, շրջվեց ու դանդաղ հետ լողաց: Մկան դեմքն ամբողջովին գունատ էր: «Բարկությունից կլինի», — մտածեց Ալիսը:
— Դուրս գանք ափ, և այնտեղ ես քեզ կպատմեմ իմ կյանքը և դու կհասկանաս, թե ինչո՞ւ եմ ատում կատուներին ու շներին, — ցածր, դողդոջուն ձայնով ասաց Մուկը: Վաղուց արդեն դուրս գալու ժամանակն էր, որովհետև լճակի վրա ազատ տեղ չէր մնացել: Բազմաթիվ թռչուններ ու կենդանիներ էին ընկել ջրի մեջ՝ Բադ Ռոբինը, Դոդոն, Լորը, Արծվիկ էդըԷդը<ref>Բադ Ռոբինը Ռոբինսըն Դաքվորթն է (անգլ. duck֊բադ, այս մականունը Դաքվորթն ստացել էր դեռևս ուսանողական տարիներին), Լորը՝ Լորինն է, Արծվիկ Էդը՝ Էդիթը, Դոդո թռչունը՝ ինքը Քերոլը (կակազելիս նա իր ազգանունն արտասանում էր «Դո-Դո-Դոջսըն»)։</ref>: Ալիսի գլխավորությամբ ամբողջ խումբը լողաց դեպի ափ:
== ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ <br /> Վազքի մրցում և երկար վերջավորություն ==
— Նստե՛ք և բոլորդ ուշադիր ինձ լսեք: Ես ձեզ իսկույն կչորացնեմ: — խումբն անմիջապես լայն շրջան կազմած նստեց Մկան շուրջը: Ալիսն անհանգստացած աչքերը հառել էր Մկան վրա, որովհետև վախենում էր հիվանդանալ, եթե անմիջապես չչորանար:
— Ըհըմ, ըհըմ, — ծանրակշիռ հազաց Մուկը, — պատրա՞ստ եք: Սա՛ է չորանալու ինձ հայտնի ամենալավ միջոցը: Բարեհաճեք լռել: Վիլհելմ Նվաճողը Պապի օրհնությամբ շուտով հնազանդեցրեց անգլիացիներին, որոնք կարիք ունեին ամուր իշխանության և նրանց համար սովորական բաներ էին նվաճումներն ու գահ հափշտակելը: Էդվինը, Մորքարը, Մերսիայի և Նորթամբրիայի կոմսերը<ref>Վիլհելմ Նվաճող — Նորմանդիայի դուքսը։ 1066թ. գրավել է Անգլիան և հիմք դրել անգլիական թագավորների նորմանդական դինաստիային։ Կոմս Էդվին, կոմս Մորքար, արքեպիսկոպոս Սթիգանթ — միջնադարյան Անգլիայի նշանավոր պետական գործիչներ։</ref>...
— Սառեցի, — սվսվացրեց Լորը:
::դատա-
:պար-
:տեմ»<ref>«Պատկերային» բանաստեղծության օրինակ, որտեղ ձևը համապատասխանում է բովանդակությանը (տվյալ դեպքում Քերոլի ոտանավորը պատկերում է մկան պոչ)։ Նման բանաստեղծություններ գրվել են թե՛ Հին Հունաստանում, թե՛ մեր օրերում (Մ. Մալարմե, Գ. Ապոլիներ, Դ. Թոմաս, նաև «կոնկրետ պոեզիայի» ներկայացուցիչները)։ Որոշ քննադատներ այն գրական լուրջ ժանր են համարում։</ref>:</poem>
— Դե, միգուցե դուք չեք կորցնում, բայց երբ հանկարծ հարսնյակ դառնաք, իսկ հետո էլ թիթեռնիկ, երևի դուք էլ փոքր ինչ գլխապտույտ կզգաք, ճիշտ չէ՞:
— Հեչ էլ չէ<ref>Ըստ Փիթեր Հիթի՝ «Թրթուրը նկատի ունի Լոքի հայացքը անձի անփոփոխության մասին. անձը գիտակցում է իրեն որպես այդպիսին, քանի որ հիշում է իր անցյալը և կարող է հիշողության մեջ կենդանացնել իր սեփական կյանքի փորձը»։</ref>:
— Դե, միգուցե դուք ուրիշ բան եք զգացել, ես միայն գիտեմ, որ այդ ամենն ինձ համար տհաճ է:
Բավական է, — ասաց հայրը, — լավ է՝ չափդ իմանաս:
Հո չե՞ս կարծում ամբողջ օրը պիտի լսեմ տխմարիդ,
Չքվի՛ր, թե չէ վզակոթիդ կստանաս<ref>Ռոբերտ Սաութիի (1774-1843 թթ.) վաղուց (և արժանիորեն) մոռացված «Ծերունու ուրախությունները և թե ինչպես դրանք ձեռք բերեց» բանաստեղծության ծաղրերգությունը։ Ահա բնագրի առաջին երկու տների թարգմանությունը. <poem>— Ծերացել ես, Վիլյամ հայրիկ,— ջահելն ասաց ծերունուն,—Ու մազերդ սպիտակել են ձյան պես,Բայց առույգ ես, Վիլյամ հայրիկ, քաջառողջ ու եռանդուն,Ասա, ինչպես այդ ամենը տրվեց քեզ։— Քո տարիքում,— պատասխանեց նրան Վիլյամ հայրիկը,—Չեմ մոռացել, որ ծերություն կա կյանքում,Հետևաբար՝ չեմ շռայլել երբեք կյանքի բարիքը,Որ միշտ լինեմ քաջառողջ ու եռանդուն։</poem> Հորես Գրիգորիի կարծիքով՝ 1816-ին տպագրված այս գործի մեջ Սաութին անգիտակցորեն ծաղրում է Վիլյամ Վորդսվորդի փիլիսոփայությունը։ Վերջինս՝ «Ձոն անմահության» հեղինակը, Սաութիից «խլել» էր բանաստեղծ-դափնեկրի կոչումը և մինչև իր կյանքի վերջը չզիջեց ոչ մեկին։ Սաութին ռոմանտիկական պոեզիայում առանձնակի հետք չի թողել։ Նա ավելի շատ հիշատակվում է որպես «Լճային բանաստեղծների»՝ «Վորդսվորդ, Քոլրիջ» մտերիմը։ Կազմակերպել է նաև Ջոն Քիտսի գրական հալածանքը, որի համար դատապարտվել է Բայրոնի կողմից (տե՛ս Բայրոնի «Ջոն Քիտս» բանաստեղծությունը)։</ref>:</poem>
— Մարդ միայն իմանար նրանց խոզ դարձնելու ձևը, — Ալիսը դեռ նոր էր արտասանել այդ խոսքերը, երբ հանկարծ կանգ առավ՝ նկատելով ծառին նստած Չեշիրյան Կատվին, իրենից մի քանի քայլ հեռավորության վրա:
Տեսնելով Ալիսին, Կատուն միայն ժպտաց15ժպտաց<ref>Քերոլի ժամանակներում հաճախ էին ասում. «Ժպտում է ինչպես չեշիրյան կատուն»։ Ասացվածքի ծագումն անհայտ է։ Սակայն երկու տեսություն գոյություն ունի։ Ըստ առաջինի՝ Չեշիր կոմսությունում (որտեղ, ի դեպ, ծնվել է Քերոլը) մի անհայտ ներկարար պանդոկների դռների վերևում ժպտացող առյուծներ է նկարել։ Համաձայն երկրորդի՝ չեշիրյան պանիրը մի ժամանակ պատրաստել են ժպտացող կատվի պատկերով։ «Սա հատուկ է Քերոլին,— հաստատում է դոկտոր Ֆիլիս Գրինեյքերը՝ Քերոլի մասին հոգեվերլուծական աշխատության հեղինակը,— քանի որ այդ դեպքում կարելի է ընդունել այն ցնորական գաղափարը, որ պանրից պատրաստած կատուն կարող է ուտել այն առնետին, որն իր հերթին մեծ հաճույքով կուտեր այդ պանիրը» (ծանոթագրությունը՝ անգլիացի մաթեմատիկոս Մարթին Գարդների)։</ref>: Ալիսը մտածեց, որ նա բարեհոգի է: Բայց Կատուն շատ երկար ճանկեր և սուր ատամներ ուներ, ուստի պետք է ստիպված հարգանքով վերաբերվեր նրան:
— Չեշիրյան Փիսիկ,—վախվորած սկսեց Ալիսը, որովհետև չգիտեր, թե նրան դուր կգա այդ անունը:
— Ի՞նչ մարդիկ են ապրում մոտերքում:
— Այս կողմում, — ցույց տվեց Կատուն՝ թափահարելով աջ թաթը, — ապրում է Գլխարկագործը, — իսկ այն կողմում, — Կատուն թափահարեց մյուս թաթը, — ապրում է Մարտյան Նապաստակը: Այցելիր ում որ կամենաս: Նրանք երկուսն էլ խելագար են16են<ref>Լայնորեն օգտագործում էին նաև Mad as a hatter (խելառ ինչպես գլխարկագործը) և Mad as a March Here (խելառ ինչպես մարտյան նապաստակը) արտահայտությունները։ Քերոլի կերպարները հենց այս դարձվածքներից են առաջացել։ Առաջին դարձվածն իր ծագումով պարտական է այն իրողությանը, որ մինչև վերջերս գլխարկագործներն իսկապես խելագարվում էին։ Նրբաթաղիքի մշակման համար օգտագործվող սնդիկը երբեմն սնդիկային թունավորում էր առաջացնում, որի զոհերը տառապում էին ջղակծկումներից (hatter’s shakes)։ Պատահում էին և հոգեկան հիվանդության դեպքեր։ Երկրորդ դարձվածը նկատի ունի մարտ ամսին (զուգավորման շրջանում) արու նապաստակի խելահեղ վարքը (ծանոթագրությունը՝ անգլիացի մաթեմատիկոս Մարթին Գարդների)։ Գլխարկագործն ու մարտյան նապաստակը կհայտնվեն երկրորդ հեքիաթում այլ անուններով՝ Գդակագործ և Լապստրակ։</ref>:
— Բայց ես չեմ ուզում խելագարների մոտ գնալ, նեղսրտեց Ալիսը:
— Շատ լավ, — զիջեց Կատուն ու այս անգամ դանդաղ անհետացավ՝ սկսեց պոչի ծայրից մինչև ժպիտը, որը մնաց բավական ժամանակ նրա անհետանալուդ հետո:
«Ես շատ եմ տեսել կատու՝ առանց ժպիտի, բայց ժպիտ առանց կատվի, երբեք17երբեք<ref>«Ժպիտ առանց կատվի» արտահայտությունը մաքուր մաթեմատիկայի ոչ վատ նկարագրություն է։ Չնայած մաթեմատիկական թեորեմները հաճախ կարող են հաջողությամբ գործադրվել արտաքին աշխարհի նկարագրության մեջ, սակայն զուտ թեորեմները հանճարի տեսական ընդհանրացման բուն էությունն է, որը պատկանում է բոլորովին ուրիշ տիրության. «Հեռու է մարդկային կրքերից,— ինչպես մի անգամ նշել է Բերթրան Ռասելը,— հեռու է անգամ բնությունից փոխառած ողորմելի փաստերից։ Այն պատկանում է կանոնավորված տիեզերքին, որտեղ մաքուր միտքը կարող է բնականորեն գոյություն ունենալ, ասես իր հարազատ օջախում, և որտեղ մարդը (գոնե ազնիվ մղումներ ունեցող մարդը) կարող է թաքնվել իրականության տրտում աքսորից» (ծանոթագրությունը՝ անգլիացի մաթեմատիկոս Մարթին Գարդների)։</ref>: Դա ամենահետաքրքիր բան՝ է, որ երբևէ տեսել եմ իմ ամբողջ կյանքում», —եզրակացրեց Ալիսը: Նա շատ չէր հեռացել, երբ երևաց Մարտյան Նապաստակի տունը: Ալիսը չէր սխալվում, որովհետև ծխնելույզները նման էին նապաստակի ականջների, իսկ տանիքը ծածկված էր մորթով: Տունն այնքան մեծ էր, որ Ալիսը չհամարձակվեց մոտենալ, մինչև չկծեց աջ ձեռքում գտնվող սունկի կտորից ու չերկարեց երկու ոտնաչափ: Նույնիսկ դրանից հետո էլ նա երկչոտ քայլեց՝ մտածելով.
«Իսկ եթե Մարտյան Նապաստակի գժությունը բռնած լինի երանի Գլխարկագործի մոտ գնայի»:
Լսելով այդ, Գլխարկագործը աչքերը չռեց, բայց ասաց հետևյալը.
— Ի՞նչ նմանություն կա ագռավի և գրասեղանի միջև<ref>Գլխարկագործի հանելուկը Քերոլի ժամանակներում անթիվ մեկնաբանություններ առաջացրեց։ 1898թ. հրատարակության առաջաբանում Քերոլը գրել է. «Ինձ հաճախ հարցնում են, թե կարելի է արդյոք գլխարկագործի հանելուկի պատասխանը գտնել։ Թերևս կարելի է այստեղ ընդունելի մի տարբերակ նշել, երկուսի օգնությամբ էլ կարելի է պատասխաններ տալ (թեև տափակ պատասխաններ), երկուսին էլ երբեք շրջոն չեն դնում։ Չնայած սա իմ միտքը հետո եկավ, իսկ հանելուկը սկզբում ուղղակի լուծում չուներ»։ Ինչպես տեսնում ենք, անհեթեթ հանելուկին Քերոլը տալիս է նույնքան անհեթեթ պատասխան։</ref>:
«Այժմ մի քիչ կծիծաղենք, ինչ լավ է, որ անցանք հանելուկներին», — մտածեց նա և բարձրաձայն ավելացրեց.
— Իհարկե ոչ, — անմիջապես վրա տվեց Ալիսը, — չէ որ երկար ժամանակ նույն տարին է լինում:
— Ճիշտ այդպես էլ իմ ժամացույցն է<ref>Քերոլի «Սիլվի և Բրունո» գրքում գերմանացի պրոֆեսորի ժամացույցն այնպիսին է, որ, եթե սլաքները հետ տանես, ապա դեպքերը ևս կվերադառնան անցյալի գիրկը — Հերբերթ Ուելսի «ժամանակի մեքենայի» հետաքրքիր կանխագուշակում։ Քերոլին է պատկանում նաև այն դատողությունը, որ կանգնած ժամացույցը ավելի ճիշտ է աշխատում, քան այն, որն օրական մի րոպե հետ է մնում։ Առաջինը ճշգրիտ ժամանակը ցույց է տալիս օրվա մեջ (գիշեր ու ցերեկ) երկու անգամ, մինչդեռ երկրորդը՝ երկու տարում մեկ անգամ։ «Հնարավոր է,— շարունակում է Քերոլը,— որ դու հարցնես... թե ես ինչպե՞ս իմանամ, որ հիմա, ասենք, ժամը ութն է։ Չէ որ իմ ժամացույցով չեմ իմանա։ Համբերություն։ Դու լավ գիտես, որ ժամը ութին քո ժամացույցն ստույգ է։ Հիանալի է։ Ուրեմն պարտավոր ես հետևել այս կանոնին. ուշադիր հետևիր քո ժամացույցին և հենց որ նա ճիշտ ժամանակը ցույց տա, ուրեմն ժամը ութն է»։ Ա. Էդինգթոնը և հարաբերականության տեսությամբ զբաղվող այլ ֆիզիկոսներ խելահեղ թեյըմպումը (որտեղ ժամացույցի սլաքները միշտ վեցն են ցույց տալիս) համեմատել են Դե Սիթթերի տիեզերքի մոդելի այն մասի հետ, որտեղ ժամանակի ընթացքը կանգնել է։ (Այն հայտնի է նաև Էյնշտեյն-Սիթթեր մոդել անունով)։ (Ծանոթագրությունը՝ անգլիացի մաթեմատիկոս Մարթին Գարդների)։</ref>:
Ալիսը բոլորովին խճճվեց: Գլխարկագործի խոսքերը թեև արտասանվեցին քերականորեն ճիշտ, բայց անիմաստ հնչեցին:
<poem>Թռչիր օդում շարունակ,
Ինչպես թեյի մի պնակ...
Շողա, չղջիկ, կայծկլտակայծկլտա՛...<ref>Ջեյն Թեյլորի «Աստղի» ծաղրերգությունը։ Բանաստեղծությունը բավական հայտնի էր 19-րդ դարում։ <poem>Շողա, աստղ գիշերվա,Քո տեղը ո՞վ կիմանա,Ճախրիր մթին երկնում հար,Որպես փայլուն մի գոհար։Մութ ու մռայլ երկնքում,Գիտեմ դու աչք չես փակում,Մեզ ես նայում դու անթարթ,Մինչև լուսայգ գա հանդարտ...</poem></ref></poem>
— Շտապիր, — ավելացրեց Գլխարկագործը, — թե չէ չվերջացրած՝ նորից քուն կմտնես:
— Լինում է, չի լինում, երեք քույր են լինում, — վրա տվեց Քնամուկը, — Էլսին, Լասին ու Թիլլին <ref>Էլսի, Լասի, Թիլլի — Լիդել քույրերը։ Էլսին՝ Լորին Շարլոթն է, այդպես են հնչում նրա անվան սկզբնատառերը անգլերեն (L. Ch.), Թիլլին՝ Մաթիլդ անվան կրճատ ձևն է՝ Էդիթի ընտանեկան մականունը, Լասի՝ Ալիս անվան գրաշրջությանը (Alice — Lacie)։</ref>. նրանք բնակվում էին ջրհորի հատակում...
— Իսկ ինչո՞վ էին սնվում, — հարց տվեց Ալիսը, որը միշտ հետաքրքրություն էր ցուցաբերում ուտելիքի մասին եղած զրույցին:
— Այս անգամ գործն ավելի լավ գլուխ կբերեմ, — վճռեց նա ու վերցնելով փոքրիկ ոսկե բանալին, բացեց պարտեզ տանող դուռը: Ապա կերավ սնկից (գրպանում դեռ մի կտոր կար), դարձավ մեկ ոտնաչափ, հետո անցավ նեղ միջանցքով ու վերջապես հայտնվեց գեղատեսիլ պարտեզում՝ զով շատրվանների ու գեղեցիկ ծաղկաթմբերի միջև:
== ԳԼՈՒԽ ՈՒԹԵՐՈՐԴ <br /> Թագուհու քրոքեթի դաշտը <ref>Քրոքեթ — մարգախաղ, որտեղ փոքրիկ գնդակը փայտե մուրճիկների հարվածով անհրաժեշտ է անցկացնել պատրաստված դարպասներից ներս։ Ծագել է Ֆրանսիայում, 17-րդ դարում։</ref> ==
Պարտեզի մուտքի մոտ աճել էր մի մեծ սպիտակ վարդենի: Շուրջը կանգնած երեք պարտիզպան շտապ-շտապ կարմիր գույնով ներկում էին վարդերը: Դա Ալիսին տարօրինակ թվաց և նրանց աշխատանքը մոտիկից դիտելու համար մի քանի քայլ արեց: Մոտ գալուն պես լսեց, թե ինչպես նրանցից մեկը խոսեց.
Եվ խոսելիս թաքնվեց Ալիսի թիկունքում:
— Կատուն կարող է նայել Թագավորին<ref>Կատուն կարող է նայել թագավորին — անգլիական հին ասացվածք, ասել է, թե կան բաներ, որոնք ցածր խավի մարդիկ կարող են անել բարձրաշխարհիկ մարդկանց ներկայությամբ։</ref>, — առարկեց Ալիսը, — ես նման մի բան կարդացել եմ, բայց չեմ հիշում որտեղ:
— Նրան պետք է արտաքսել, — վճռեց Թագավորը և կանչեց Թագուհուն, որն այդ րոպեին անցնում էր իր կողքով:
— Խաղն այժմ ավելի լավ է ընթանում, — Ալիսը շեղեց խոսակցությունը։
— Ճիշտ է, — համաձայնեց Դքսուհին, — իսկ դրա բարոյախոսությունը հետևյալն է. «Ո՜հ, սեր, ո՜հ, սեր, դու պտտեցնում ես երկրագունդը»։երկրագունդը»<ref>Դանտեի «Դրախտի» և ամբողջ «Աստվածային կատակերգության» վերջին տողը՝ փոքր ինչ փոփոխված։ Ա. Տայանի թարգմանությամբ՝ «Սերն, որ շարժում է արևն ու այլ աստղեր», (Երգ երեսուներեքերորդ, 145)։</ref>։
— Ինչ—որ մեկն ասել է, — շշնջաց Ալիսը, — երկրագունդը պտտվում է այն պատճառով, որ ամեն ոք զբաղվում է իր գործով։
Իրեն այնքան դժբախտ էր զգում, որ Թագուհին այդքան շատ մարդկանց մահվան էր դատապարտել։
Շուտով նրանք մոտեցան արևի տակ խոր քնած Արծվառյուծին։ Արծվառյուծին<ref>Արծվառյուծ — դիցաբանական էակ՝ արծվի գլխով և թևերով, առյուծի մարմնով։ Միջնադարում արծվառյուծը խորհրդանշում էր աստծու և մարդու միությունը՝ Քրիստոսի մեջ։ Քերոլի Արծվառյուծը Օքսֆորդի սենտիմենտալ շրջանավարտների հավաքական դիմանկարն է։</ref>։ (Եթե դուք չգիտեք, թե ինչ բան է Արծվառյուծը, նայեք նկարին)։
–Վե՛ր կաց, ծույլի մեկը և այս երիաասարդ օրիորդին տար Կեղծ Կրիայի մոտ: Ես պետք է գնամ ներկա գտնվելու մահապատժին, — Արծվառյուծին դիմեց Թագուհին և, նրանց մենակ թողնելով, հեռացավ։ Ալիսին՜բոլորովին դուր չեկավ թռչունը, բայց ավելի ապահով էր մնալ նրա հետ, թան թե հետևել կատաղած Թագուհուն։
— Բավական է դասերի մասին խոսենք, — վճռական ձայնով ընդհատեց Արծվառյուծը, — այժմ նրան խաղերի մասին պատմիր։
== ԳԼՈՒԽ ՏԱՍՆԵՐՈՐԴ <br /> Խեցգետնի կադրիլը <ref>Կադրիլ — ժողովրդական, սալոնային և պարահանդեսային պար, չափը 2/4։ Պարում են չորս և ավելի զույգերով։ Առաջացել է Ֆրանսիայում և յուրացվել շատ ժողովուրդների կողմից։ Ունի հայկական տարատեսակները՝ «Քյոռ-օղլի» և «Ագուռի» կադրիլ։ Հայտնի է, որ Լիդել քույրերը կադրիլի մասնավոր դասեր են անցել։</ref> ==
Կեղծ Կրիան հառաչեց և մաշկաթաթով տրորեց աչքերը: Ապա Նայեց Ալիսին՝ փորձելով խոսել, բայց կարճատև հեկեկանքները խեղդում էին նրան:
Մի՛ վախեցիր, անգին խխունջ, թող մտքերը քո թախծոտ,
Ե՛կ միացիր դու մեր պարին, եկ սլացիր դու մեզ հետ,
Ե՛կ միացիր, եկ միացիր, եկ սլացիր, դու մեզ հետ<ref>Քերոլը ծաղրանմանակում է Մերի Հաութի (1799-1888) «Մարդն ու ճանճը» բանաստեղծության առաջին տունը. <poem>— Անցիր ինձ մոտ, բարեկամս,— մի օր ճանճին սարդն ասաց,—Մենք կնստենք, կզրուցենք ու կկիսենք աղ ու հաց։Այս չքնաղ, հյուսկեն ոստայնը դեպի սենյակ է տանում։Քեզ պես անգին հյուրի համար ես ոչինչ չեմ խնայում։— Ձե՞ռ ես առնում,— ասաց ճանճը,— շնորհակալ եմ, խնամի,Եթե մեկը քո ոստայնը սխալվի ու ոտք դնի, տեղով կրակը կընկնի։</poem></ref>:</poem>
Քիթը ցցած շրջում է նա, ինչպես գոռոզ շնաձուկ:
Իսկ երբ ջրերն են վարարում և շնաձուկն է գալիս,
Պոչը քաշած ու սրտաճաք՝ իսկույն փախուստ է տալիս<ref>. Սկզբնաղբյուրը Այզեք Ուոթսի հանրահայտ «Ալարկոտը» բանսատեղծությունն է։ <ref>Խոսեց հանկարծ ալարկոտը, ու մրթմրթաց նա այսպես.— Ինչո՞ւ եք ինձ քնից հանում, ախր քնած էի ես։Ինչպես դռան սռնիներն են չորանալուց խուլ ճռռում.Այդպես էլ նա ճռճռալով շուռ է գալիս ու խռռում։Ա՜խ, մենակ թե պառկած մնա, ա՜խ մենակ թե չաշխատի,Այսպես թողնես նա շաբաթներ ու ամիսներ կվատնի,Անգամ մարդը չաշխատելուց ժանգոտվում է ու մաշվում,Իսկ սա նստում պարապ-սարապ ու ճանճերն է լուռ հաշվում։Անցա նրա մեծ պարտեզով, ու ինչ պատկեր ահավոր՝Փուշ ու մոլախոտ ծածկել են կաղնիները դարավոր։Հագի շորերն էլ որ տեսնեք՝ միայն քուրջ ու ցնցոտիՆա մսխել է ունեցածը, ինչպես անբան մի լոթի...</ref></ref>:</poem>
Ապուր իրիկվա,
Տաք, համով վռիկ:
Տաք, համով վռիկ,
Ապուր գեղեցիկ:
Ապուր գեղեցիկ՝ տաք-տաք ամանում,
Մուկ ու թռչնի միս ով է ցանկանում,
Տաք, համով վռիկ՝
ԱՊՈՒՐ ԳԵՂԵՑԻԿ:
Ապուր իրիկվա,
Տաք, համով վռիկ՝
Ապուր գեղեցիկ<ref>1862թ. օգոստոսի մեկին Քերոլը գրառել է օրագրում այն մասին, որ Լիդել քույրերն իր համար երգել են Ջ. Սեյլսի «Աստղ իրիկնային» երգը. <poem>Աստղ իրիկնային՝ երկնակամարում,Արծաթ շողերդ անդորր են բերում,Երբ ճախրում ես դու հանդարտ ու լռիկ,Աստղ իրիկնային, աստղ գեղեցիկ։</poem> Կրկներգ՝ <poem>Աստղ գեղեցիկ.Աստղ գեղեցիկ,Աստղ իրիկնային,Հանդարտ ու լռիկ.Աստղ գեղեցիկ...</poem></ref>:</poem>
<poem>Փոսիկի Աղջիկը Եկավ ու կանգնեց,Մի քանի համով Կարկանդակ թխեց: Փոսիկի Վալետը Եկավ ու կանգնեց,Գողացավ դրանք Արանքը ճղեց<ref>Քերոլը բաց է թողնում այս հանրահայտ մանկական երգի շարունակությունը.
<poem>Փոսիկի Վալետը եկավ արքանՎալետին գտավ՝ԿարկանդակներըԽլեց ու կանգնեցկերավ։Ու այդ օրվանիցՎալետը դարձավԱզնիվ,ու ոչինչԷլ չգողացավ։</poem>Գողացավ դրանք Արանքը ճղեց</ref>:</poem>
Թող ոչ մեկը երբեք ոչինչ չիմանա,
Թող չիմանան այս մեծ գաղտնիքը նրանք,
Այն հավիտյան միայն մեր մեջ թող մնա<ref>Նոնսենի ծայրահեղ օրինակ։ 1885-ին տպագրված նախնական տարբերակը եղել է կատակ-ոտանավոր։ Հետագայում Քերոլն այնպես է այն «խառնել», որ բոլոր վեց տները զրկվել են իմաստից։ Այսպես Քերոլն ակնարկում է Անգլիայի դատարաններում տրվող անիմաստ. (ասել է թե կեղծ) վկայությունները։ Ինչպես ապացուցում է թագավորը. «Մինչև այժմ եղած վկայություններից ամենակարևորն է», և քիչ անց ավելացնում. «Եթե դրանք անիմաստ են, ուրեմն մենք փրկված ենք ամեն տեսակի գլխացավանքից»։</ref>:</poem>