Changes
/* I ՄԱՐԴՈՒ ԳԻՏԱԿՑՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ */
= ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ = == Ա.Գուրզադյան. Ռուդոլֆ Շտայները և նրա «Ազատության փիլիսոփայությունը» (V)=== == ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ (1) =====1918 թվականի նոր հրատարակության առաջաբան (3) ===== ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ (7) ===== I ՄԱՐԴՈՒ ԳԻՏԱԿՑՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ .Մարդու գիտակցված գործունեությունը (9) ====== II. Հիմնական մղումն առ գիտություն (17) ====== III. Մտածողությունը՝ աշխարհըմբոնման սպասարկու (23 ====== IV. Աշխարհը որպես ընկալում (38)====== V. Աշխարհի ճանաչողությունը (54) ====== VI. Մարդու անհատականությունը (71) ====== VII. Կա՞ն արդյոք ճանաչողության սահմաններ (76) ===== ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ (91) ===== VIII. Կյանքի գործոնները (93) ====== IX. Ազատության գաղափարը (99)====== X. Ազատության փիլիսոփայություն և մոնիզմ (119) ====== XI. Աշխարհի նպատակը և կյանքի նպատակը (Մարդու կոչումը) (127) ====== XII. Բարոյական երևակայություն (Դարվինիզմ և բարոյականություն) 132 ====== XIII Կյանքի արժեքը (Հոռետեսության և լավատեսություն) (142) ====== XIV. Անհատականություն և տեսակ (164) === == ՎԵՐՋԻՆ ՀԱՐՑԵՐ (169) ===== Մոնիզմի հետևությունները (171) ====== Հավելված առաջին (180) ====== Հավելված երկրորդ (187) ====== Ծանոթագրություններ (191)======Անվանացանկ (194) === === I.Մարդու գիտակցված գործունեությունը (9) ===
Արդյո՞ք մարդն իր մտածողության ու գործողությունների մեջ ոգեպես ազատ էակ է, թե՞ գտնվում է զուտ բնության օրենքների քար անհրաժեշտության հարկադրանքի տակ: Քիչ են այն հարցե¬րը, որոնց վրա այդքան սրամտություն գործադրված լիներ, որքան այս մեկի: Մարդու կամքի ազատության գաղափարը գտել է ինչ¬պես բազմաթիվ ջերմ կողմնակիցներ, այնպես էլ բազմաթիվ հա¬մառ հակառակորդներ: Կան մարդիկ, ովքեր իրենց բարոյական պաթոսի մեջ սահմանափակ մտքի տեր են համարում յուրաքան¬չյուրին, ով ընդունակ է ժխտելու այնպիսի մի ակնհայտ փաստ, ինչպիսին ազատությունն է: Ուրիշներն, ընդհակառակը, անգիտականության գագաթնակետ են համարում, երբ որևէ մեկն ընդունում է, որ բնության օրինաչափությունը մարդու գործունեության ու մտածողության ոլորտում չի գործում: Այստեղ միևնույն բանը հա¬ճախ հավասարապես համարվում է մարդկության գերագույն բա¬րիք կամ չարագույն պատրանք: Անսահման հնարամտություն է բանեցվել բացատրելու համար, թե մարդու ազատությունն ինչպես է համատեղվում բնության մեջ իրականացող գործունեության հետ, բնություն, որին ի վերջո պատկանում է և մարդը: Քիչ չեն նաև այն ջանքերը, որոնցով, մյուս կողմից, փորձել են հասկանալի դարձնել, թե ինչպես կարոդ էր առաջանալ նման ցնորամտությու¬նը: Որ այստեղ գործ ունենք կյանքի, կրոնի, պրակտիկայի և գի¬տության կարևորագույն հարցերից մեկի հետ, այդ բանն զգում է յուրաքանչյուր ոք, ում բնավորության ամենացայտուն գիծը հիմ¬նավորության հակապատկերը չէ: Եվ արդի մտածողության մակե¬րեսայնության տխուր նշաններից է, որ նորագույն բնախուզական արդյունքներից «նոր հավատ» ստեղծել ցանկացող մի գիրք (Դավիդ Ֆրիդրիխ Շտրաուս, «Հին և նոր հավատը») այս հարցի վե¬րաբերյալ այլ բան չի պարունակում, քան հետևյալ խոսքերը. «Այստեղ մենք չպետք է տրվենք մարդու կամքի ազատության հարցին: Ընտրության առերևույթ անտարբերական ազատությունը ամեն մի փիլիսոփայության կողմից, որն արժանի է այդպիսի անվանը, միշտ էլ համարվել է դատարկ ֆանտոմ, իսկ մարդու գոր¬ծողությունների և հայացքների բարոյական արժևորումը նշված