Changes

Ամերիկյան հնդիկների լեգենդներն ու հեքիաթները

Ավելացվել է 1 բայտ, 20:40, 3 Հունիսի 2014
/* Տոտեմների նվերը */
― Ի՞նչ նվեր ես բերել ինձ համար, սիրելիս։
― Շատ փոքր նվեր,― պատասխանեց երիտասարդը,― ես մի խոշոր կետ որսացի, երևի աշխարհի ամենախոշոր կետը, բայց դա Կետի ծովածոցում նվիրեցի հնդիկներին, որոնք մեռնում էին քաղցից։ Ահա, այս եմ բերել քեզ նվեր, սա կոչվում է ամպեր<ref>Բույս, որ օգտագործվում է անուշահոտություներ պատրաստելու համար</ref>։― Նա աղջկան հանձնեց մի փայտե սրվակ, լցված օծանելիքով, որ արբեցնող բուրմունք էր արձակում։
Ծաղկի Լիճը օծանելիքը քսեց ձեռքերին, դեմքին, հետո իր նշանածին առաջնորդեց դպի տոտեմների անտառը։ Երջանիկ զույգին ուղեկցում էին բազմաթիվ հնդիկներ՝ իրենց առաջնորդի հետ։ Վերջինս աչք չէր կտրում երիտասարդ զույգից և մոտ կանգնածները լսում էին նրա շշնջոցը․