Changes
/* Իշխանավորի օրը */
Ես աչքով եմ անում ինձ․ «Բարի լույս, Կոմյագա»։
Ոչ այնքան հաճելի ձեռքերը դեմքիս են դնում անանուխով թրջված տաք անձեռոցիկը։ Սամսոնը սրբում է դեմքս, կարմրացնում այտերս, խոպոպիկներ սարքում, լաք փչում, անխնա ոսկեփոշի լցնում, աջ ականջիս հագցնում ծանր ոսկե ականջողը ― զանգակ առանց լեզվակի։ Այդպիսի ականջողեր միայն մերոնքականներն են կրում։ Ոչ մի տեղական, համապետական, խորհրդարանական, կամ պալատական տականք, նույնիսկ սուրբ ծննդայն դիմակահանդեսում չի համարձակվի դնել կրել այսպիսի զանգակ։
Սամսոնը ցողում է գլուխս «Վայրի խնձորով, լուռ խոնարհվում և դուրս գալիս, ― նա իր գործն արել է։ Հայտնվում է Ֆեդկան։ Նրա մռութը նախկինի նման ճմրթված է, բայց հասցրել է փոխել վերնաշապիկը, մաքրել ատամները և լվանալ ձեռքերը։ Նա պատրաստ է ինձ հագցնելու։ Դնում եմ ափս զգեստապահարանի փականակին։ Դուռը ծվծվում է, թարթում է կարմիր լույսը, կաղնե դուռը մի կողմ շարժվում։ Ամեն առավոտ ես տեսնում եմ իմ բոլոր տասնութ զգեստները։ Նրանց տեսքը ոգեշնչող է։ Այսօր սովորական օր է ։ Ուրեմն՝ աշխատանքային հագուստ։