Changes
/* Իշխանավորի օրը */
― Գործնական, ― ասում եմ ես Ֆեդկային։
Նա հանում է պահարանից զգեստը, սկսում հագցնել ինձ․ սպիտակ, գործված խաչերով ներքնաշորերը, թեք օձիքով կարմիր վերնաշապիկը, ոսկե և արծաթե թելերով զարդարված դիպակից կարված պիջակը, որը երիզված է կզաքիսի մորթով, թավշյա բորտերով, սաֆյանե<ref>Սաֆյան ― վառ գույներով ներկված այծի կամ ոչխարի նուրբ կաշի</ref> երկարաճիտ կոշիկները պղնձե պայտերով։ Պիջակի վերևից Ֆեդկան հագցնում է երկար, բամբակյա աստառով, սև, կոպիտ կտորից կարված կաֆտանը։<ref>Հին ռուսական, բավական երկար տղամարդու զգեստ</ref>
Նայելով հայելու մեջ, փակում եմ պահարանը։