Changes
Ինչպէս հայոց դասական այբուբենն է ցոյց տալիս, այժմ տարածում գտած այբուբենից դուրս է մնացել '''Ւ''', '''ւ''' տառը, փոխարէնը արհեստականօրէն այբուբեն են մտցուել '''ու''', '''և''' նշանագրերը, որոնք իրականում երկու տառերի միացութիւններից են կազմուած, '''և'''-ը '''ե''', '''ւ''' տառերի միացումն է, '''ու'''-ն՝ '''ո''', '''ւ''' տառերի:
Մաշտոցը '''Ւ''', '''ւ''' տառը (կոչւում է '''յիւն''' կամ '''վիւն''') դրել է '''ց''' եւ '''փ''' տառերի մէջ: Նոր ուղղագրութեան պաշտպաններն այդ տառը հանել են մաշտոցեան այբուբենից: Դասական ուղղագրութիւնը վերականգնելիս առաջին գործը պէտք է լինի '''ւ''' տառը նորից իր տեղը դնելը: Այդ տառի գործածման օրէնքը հետեւեալն է: Բառասկզբում այն երբեք չի գրւում: Բառամիջում եւ բառավերջում '''ա''', '''ե''', '''ի''' ձայնաւորներից յետոյ '''վ''' լսուելիս գրւում է '''ւ''', ինչպէս՝
<pre>
անձրեւ,
աւան,
տերեւ,
եւ այլն։
</pre>
Արագագրութեան դէպքերում ե-ն միացվում է ւ-ին եւ գոյանում է և կրճատագիրը. այդպէս կարելի է գրել՝
<pre>
անձրև,
բարև,
նաև,
Սևան։
</pre>
Յիշենք, որ '''ի''' տառից յետոյ բառերի վերջում, ինչպէս եւ միջում՝ ձայնաւորից առաջ նոյնպէս գրւում է '''ւ'''՝ դարձեալ '''վ'''-ի արժէքով. օրինակ՝ '''կռիւ, շիւ, արծիւ, թիւ, անիւ, անթիւ, առթիւ, պատիւ, դիւանագէտ, հիւանդ, ճիւաղ, ջիւան''' եւ այլն: Բայց միշտ չէ, որ ի տառից յետոյ '''ւ''' տառը '''վ'''-ի արժէք ունի:
Բաղաձայնից առաջ '''ի''' եւ '''ւ''' տառերը բոլորովին այլ նշանակութիւն ունեն. նոր ուղղագրութեան '''յու''' երեք տառի փոխարէն ըստ դասական ուղղագրութեան գրւում է '''իւ''' երկու տառը, ինչպէս՝
<pre>
ալիւր,
արիւն,
քաղցրութիւն,
եւ այլն։
</pre>
Հայերէնում '''է''', '''օ''' տառերից յետոյ երբեք '''ւ''' չի գրւում:
Այս պատճառով բառամիջի '''է'''-ագրութիւնը սովորելու համար պէտք է բառամիջում այդ տառն ունեցող բառերի ցուցակն ունենալ ձեռքի տակ: Դասական ուղղագրութեամբ գրելիս սկզբնական շրջանում կասկածելի բառը կարելի է ստուգել այդ ցուցակով, իսկ յետոյ վարժութեան շնորհիւ բոլոր այդ բառերը յիշուեն: Ստորեւ բերուած է միջում է ունեցող ամենագործածական բառերի այբբենական ցուցակը.
<pre>
աղեկէզ,
աղէտ,
քրէական,
օրէն(ք)։
</pre>
'''Ամէն''' բառի կապակցութեամբ պէտք է յիշել, որ այն գրւում է '''է'''-ով, բայց '''ե'''-ով են գրւում '''ամենայն, ամենալաւ, ամենամեծ''' եւ '''ամենա'''-ով կազմուած այլ բառեր: '''Ընդամէնը''' գրւում է '''է'''-ով: