Changes

Հաղթական կամար - I գլուխ

Ավելացվել է 241 բայտ, 14:21, 7 Հուլիսի 2014
{{Վերնագիր
|վերնագիր = Հաղթական կամար - I գլուխ
|հեղինակ = [[Էրիխ Մարիա Ռեմարկ]]
|թարգմանիչ = Գևորգ Վիրապյան
|աղբյուր = [[Հաղթական կամար]]
}}
 
Կինը շեղակի գալիս էր դեպի Ռավիկը։ Նա քայլում էր արագ, բայց տարօրինակ օրորվելով։ Ռավիկը կնոջը նկատեց այն ժամանակ միայն, երբ արդեն համարյա իր կողքին էր։ Նա տեսավ ցցուն այտոսկրերով և աչքերն իրարից հեռու գտնվող գունաթափ մի դեմք։ Այդ դեմքը ընդարմացած էր և նմանվում էր դիմակի։ Լապտերի աղոտ լույսի տակ թվում էր անկենդան, իսկ աչքերում սառել էր ապակյա դատարկության մի այնպիսի արտահայտություն, որ Ռավիկը մի տեսակ ուշադրությունը լարեց։