Changes

Հաղթական կամար - I գլուխ

Ավելացվել է 134 բայտ, 06:19, 11 Հուլիսի 2014
{{Գլուխ|հիմնական=Հաղթական կամար|նախորդ=|հաջորդ=Հաղթական կամար - II գլուխ}}
 
Կինը շեղակի գալիս էր դեպի Ռավիկը։ Նա քայլում էր արագ, բայց տարօրինակ օրորվելով։ Ռավիկը կնոջը նկատեց այն ժամանակ միայն, երբ արդեն համարյա իր կողքին էր։ Նա տեսավ ցցուն այտոսկրերով և աչքերն իրարից հեռու գտնվող գունաթափ մի դեմք։ Այդ դեմքը ընդարմացած էր և նմանվում էր դիմակի։ Լապտերի աղոտ լույսի տակ թվում էր անկենդան, իսկ աչքերում սառել էր ապակյա դատարկության մի այնպիսի արտահայտություն, որ Ռավիկը մի տեսակ ուշադրությունը լարեց։
Վստահելի
1318
edits