Changes
: Մերին զգուշորեն բացեց պատուհանը, մթան մեջ ինչ-որ մեկին տվեց վարսակալը, իսկ հետո փակելով պատուհանը, շտապեց իր սենյակը՝ անցնելով ծանր վարագույրի ետևում քար կտրած Արթուրի կողքից։
: Վախենալով դիմազրկել սիրած աղջկան, Արթուրը ոչինչ չէր կարող ձեռնարկել, չնայած գիտեր, թե ինչ հարված կլիներ ձեզ համար վարսակալի կորուստը և որքան կարևոր է վերադարձնել թանկարժեք իրը։ Բայց հազիվ էր Մերին իր ետևից ծածկել իր սենյակի դուռը, Արթուրը կիսահագնված ու բոբիկ ներքև նետվեց, թափով բացեց պատուհանը, թռավ այգի և սուրաց ճանապարհով․ այնտեղ հեռվում, լուսնի լույսի ներքո, երևաց ինչ-որ մեկի մթին ստվերը։
: Սըր Ջորջ Բերնվելը փարձեց փորձեց փախչել, բայց Արթուրը հասավ։ Նրանց միջև պայքար սկսվեց։ Մի կողմից ձեր որդին էր քաշում վարսակալի ծայրը, մյուս կողմից՝ հակառակորդը։ Ձեր որդին հարվածում է Ջորջին և վնասում նրա հոնքը։ Իսկ հետո հանկարծակի ինչ-որ բան խշրտած, և Արթուրն զգաց, որ վարսակալն իր ձեռքում է․ նա ետ նետվեց, փակեց պատուհանը և բարձրացավ ձեր սենյակը։ Միայն այնտեղ նկատեց, որ ապարոշը ծռված է, և փորձեց ուղղել։ Այդ պահին էլ դուք մտաք։
: ― Աստված իմ։ Աստված իմ, ― շնչահեղձ լինելով կրկնեց դրամատան տերը։
: ― Արթուրը ցնցված էր ձեր անարդարացի մեղադրանքից։ Չէ որ, ընդհակառակը, դուք պետք է շնորհակալություն հայտնեիք նրան։ Նա չէր կարող ձեզ ճշմարտությունն ասել, առանց մատնելու Մերիին, չնայած վերջինս արժանի չէր ներողամտության։ Արթուրն իրեն պահեց ասպետի պես և թաքցրեց գաղտնիքը։