Changes
: ― Այժմ կհամոզվես, որ հին բարեկամներիս չեմ մոռանում, ― բացականչեց միստր Թրևորը և, մոտենալով նավաստուն, ինչ-որ բան ասեց ականջին։ ― Գնա խոհանոց, ― շարունակեց արդեն բարձրաձայն, ― այնտեղ քեզ խմիչք և ուտելիք կտան։ Եվ աշխատանք էլ կգտնվի քեզ համար։
: ― Շնորհակալություն, ― մազափնջի հետ խաղալով ասաց նավաստին։ ― Երկար թափառեցի և ժամանակն է հանգստանալու։ Հուսով էի, որ ապաստան կգտնեմ միստր Բեդոզի կամ ձեզ մոտ։
: ― Իսկ մի՞թե գիտես , թե որտեղ է ապրում միստր Բեդոզը, ― զարմանքով հարցրեց Թրևորը։
: ― Հանգիստ եղեք, սըր, գիտեմ որտեղ են ապրում բոլոր իմ հին բարեկամները, ― չարագույժ ժպիտով պատասխանեց նավաստին և սպասուհու ետևից օրորվելով գնաց խոհանոց։
: Միստր Թրևորը մրթմրթաց, որ այս մարդու հետ բարեկամացել է նավի վրա, երբ նավարկում էին դեպի հանքերը, իսկ հետո գնաց տան կողմը։