Changes

Գլորիա Սկոտ

Ավելացվել է 1 բայտ, 18:46, 22 Հունվարի 2013
:     Ազգանունս, սիրելի տղաս, Թրևոր չէ։ Առաջ իմ ազգանունը Ջեյմս Արմիթեջ էր։ Հիմա դու հասկանում ես, թե ինչպես ինձ ցնցեց ընկերոջդ կատարած հայտնագործությունը, ինձ թվաց, թե նա գուշակել է գաղտնիքս։ Արմիթեջ ազգանունով ընդունվեցի լոնդոնյան բանկ և այդ ազգանունով էլ երկրի օրենքների խախտման համար մեղադրվեցի ու դատապարտվեցի աքսորի։ Իմ մասին վատ մի մտածիր, որդիս։ Դա, այսպես ասած, պատվի պարտք էր, որպեսզի վճարեի այն, օգտվեցի ուրիշների դրամներից, հավատացած լինելով, որ կվերադարձնեմ՝ նախքան նրանց գլխի ընկնելը։ Բայց դաժան ճակատագիրը հետապնդում էր ինձ։
:     Դրամը, որի վրա հույս էի դրել, չստացա, իսկ հանկարծակի ստուգումը մոտս պակասորդ հայտնաբերեց։ Դրան կարելի էր մատների արանքով նայել, բայց երեսուն տարի առաջ օրենքներն ավելի խիստ էին պահպանվում, քան հիմա։ Եվ ահա, երբ ընդամենը քսաներեք տարեկան էի ես, շղթայակապ, ինչպես քրեական հանցագործ, երեսունյոթ ուրիշ դատապարտյալների հետ միասին հայտնվեցի Ավստրալիա մեկնող «Գլորիա Սկոտ» նավի տախտակամածին։
:     Դա ինձ պատահեց հիսուն հինգ թվականին, երբ մոլեգնում էր Ղրիմի պատերազմը, և շատ դեպքերում դատապարտյալներին փոխադրող նավերը Սև ծովում դառնում էին փոխադրամիջոց։ Ահա թե ինչու կառավարությունը հարկադրված էր դատապարտյալներին աքսորի ուղարկել փոքր, այդ գործին քիչ պիտանի նավերով։ «Գլորիա Սկոտը» Չինաստանից թեյ էր տեղափոխում։ Դա հնաոճ,ծանրաշարժ նավ էր, նոր կլիպերները հեշտությամբ առաջ էին անցնում նրանից։ «Գլորիայի» ջրատարողությունը հինգ հարյուր տոննա էր։ Բացի երեսունութ դատապարտյալներից նավի վրա գտնվում էին անձնակազմը կազմող քսանվեց մարդ, տասնյոթ զինվոր, նավապետը, երեք օգնականները, բժիշկը, քահանան և չորս ժամապահները։ Մի խոսքով, երբ մենք հեռացանք Ֆալմուտից, «Գլորիա Սկոտ» նավի վրա կար մոտավորապես հարյուր մարդ։ Նավախցի միջնորմները կաղնեփայտից չէին, ինչպես հարկ էր, որ լինեին դատապարտյալների համար նախատեսված նավերում, այլ բարակ էին և ոչ ամուր։ Դեռ այն ժամանակ, երբ մեզ ծովափ բերեցին, մի մարդ գրավեց իմ ուշադրությունը և այժմ նա «Գլորիայի» նավախցում հայտնվեց կողքիս։ Դա մի երիտասարդ էր, հարթ, մազազուրկ դեմքով, սուր քթով և ծանր ծնոտով։ Իրեն անկախ էր պահում, քայլվածքն ամբարտավան էր, և հսկա հասակի շնորհիվ բոլորի վրա իշխում էր։ Ես չտեսա, որ որևէ մեկը հասներ նրա ուսին։ Հավատացած եմ, որ նրա հասակը վեց ու կես ֆուտից պակաս չէր լինի։ Տխուր ու հոգնած դեմքերի մեջ նրա եռանդով լեցուն դեմքը, որն անկոտրում վճռականություն էր արտահայտում, խիստ առանձնանաում էր։ Ինձ համար դա կարծես փարոս լիներ փոթորկի ժամանակ։ Ուրախացա, իմանալով, որ իմ հարևանն է, իսկ երբ կեսգիշերին լսեցի ինչ-որ մեկի շշնջոցը և հետո նկատեցի, որ նա հնարը գտել է և անցք է բացել մեզ բաժանող միջնորմի մեջ, դա ինձ ավելի ուրախացրեց։
:     ― Հեյ, բարեկամ, ― շշնջաց նա։ ― Անուննդ ի՞նչ է և ինչու՞ ես դու այստեղ։
:     Ես պատասխանեցի նրան և իմ հերթին հետաքրքրվեցի, թե ում հետ եմ խոսում։
140
edits