Changes

## 1. == Թե ինչպես Շվեյկը մտավ համաշխարհային պատերազմի մեջ ##==
– Ուրեմն, մեր Ֆերդինանդին խփել են,– ասաց աղախինը պան Շվեյկին, որը մի քանի տարի առաջ, երբ բժշկական հանձնաժողովը նրան ապուշ էր համարել, թողել էր զինվորական ծառայությունը և այժմ զբաղվում էր շների անճոռնի խառնածիններ վաճառելով, որոնց համար ազնվածնական ցեղագրություններ էր հորինում։
Այդպես սքանչելի ու հաճելի կերպով մտավ քաջարի զինվոր Շվեյկը համաշխարհային պատերազմի մեջ։ Պատմաբաններին կհետաքրքրի, թե նա ինչպես էր կարողացել կռահել այդքան հեռավոր ապագան։ Եթե հետագայում իրադարձությունները ծավալվեցին բնավ ոչ այնպես, ինչպես նա դրանք շարադրում էր «Թասի մոտ» պանդոկում, ապա պետք է նկատի ունենանք, որ Շվեյկը դիվանագիտական պատշաճ կրթություն չէր ստացել։
== 2. Քաջարի զինվոր Շվեյկը ոստիկանական վարչությունում ==
Սարաևոյի մահափորձը ոստիկանական վարչությունը լցրեց բազմաթիվ զոհերով։ Նրանց բերում էին իրար հետևից, և ձերբակալվածների ընդունման գրասենյակում նրանց դիմավորելով՝ ծերունի տեսուչը բարեհոգաբար ասում էր.
– Ուշ քնած թռչունն աչիկներն է տրորում, իսկ շուտ քնածն արդեն իր երգն է ճռվողում,– ասաց Շվեյկն իր ուղեկիցներին, երբ կանաչ Անտոնը դուրս էր գալիս ոստիկանական վարչության դարպասից։
== 3. Շվեյկը դատական բժիշկների առաջ ==
Մարզային քրեական դատարանի բարեհարմար սենյակները Շվեյկի վրա շատ բարենպաստ տպավորություն գործեցին, տպավորիչ էին սպիտակեցրած պատերը, սև, մաքրած վանդակաճաղերը և նա ինքը՝ հաստլիկ պան Դեմերտինին – նախաքննական բանտի ավագ վերակացուն իր մանիշակագույն լամբակներով ու համազգեստային գլխարկի մանիշակագույն կանտով։ Մանուշակի գույնն ընդունված է ոչ միայն այստեղ, այլև եկեղեցում՝ մեծ պասի չորեքշաբթի և ավագ չարչարանաց շաբաթվա ուրբաթ օրերի ծեսերը կատարելիս։
– Առանց ժուլիկության էլ յոլա գնալ չի լինի,– առարկեց Շվեյկը, տեղավորվելով ծղոտե ներքնակի վրա։– Եթե բոլոր մարդիկ միայն ուրիշների բարեկեցության մասին մտածեին, ապա էլ ավելի շուտ իրար միս կկրծեին։
== 4. Շվեյկին գժանոցից վռնդում են ==
Հետագայում նկարագրելով իր գժանոցում լինելը, Շվեյկը բացառիկ գովեստով էր խոսում այդ հաստատության մասին։
Աղմուկին վերջ տվեց բարապանի կանչած ոստիկանը, որը Շվեյկին տարավ Սալմովի փողոցի ոստիկանական կոմիսարիատը։
== 5. Շվեյկը Սալմովի փողոցի ոստիկանական կոմիսարիատում ==
Գժանոցում անցկացրած հիանալի, լուսաճաճանչ օրերից հետո Շվեյկի համար վրա հասան ձախորդություններով ու հալածանքներով լի ժամեր։ Ոստիկանական տեսուչ Բրաունը Շվեյկի հետ հանդիպելու տեսարանն կերպավորեց սիրելի Ներոն կայսեր ժամանակվա հռոմեական փոխարքաների ոգով։ Եվ ճիշտ այնպես վայրագաբար, ինչպես այն ժամանակ փոխարքաներն ասում էին․ «Այս սրիկա քրիստոնյային նետեցեք առյուծների առաջ», տեսուչ Բրաունն ասաց.
Հեռու֊հեռավոր անցյալում Եվրոպա է թռել-անցել այն ճշմարիտ խոսքը, թե վաղվա լինելիքը այսօր չի իմացվի։
== 6. Ճեղքելով կախարդական շրջանը, Շվեյկը նորից տուն է ընկնում ==
Ոստիկանական վարչության պատերից փչում էր ժողովրդին օտար իշխանության գարշ հոտը։ Այդ իշխանությունը հետամուտ էր իմանալու, թե պատերազմի առթիվ բնակիչներն ինչպիսի տրամադրություններ էին արտահայտում։ Բացի մի քանի մարդկանցից, որոնք չէին ուրացել իրենց ժողովրդին, որը պետք է արյունաքամ լիներ իրեն միանգամայն օտար շահերի համար,– բացի այդ մի քանի մարդկանցից, ոստիկանական վարչությունն իրենից ներկայացնում էր գիշատիչ-բյուրոկրատների մի փառահեղ հավաքարան։ Վերջիններս կարծում էին, թե միայն բանտի ու կախաղանի ամենակերպ օգտագործումն է ընդունակ փրկելու խրթնիմաստ պարագրաֆների գոյությունը։
– Չեմ կարողանում պատկերացնել, թե նրան ինչպե՞ս պիտի նորից ի մի հավաքեն, երբ նա ստիպված լինի կանգնել ահեղ դատաստանի առաջ։
 == 7. Շվեյկը գնում է պատերազմ ==
Այն ժամանակ, երբ Ռաբ գետի երկայնքով տարածված գալիցիական անտառները նայում էին այդ գետի միջով փախչող ավստրիական զորքերին և երբ հարավում, Սերբիայում, ավստրիական դիվիզիաներին իրար հետևից փառավորապես ջարդում էին,– մի բան, որին նրանք վաղուց արժանի էին,– այդ ժամանակ Ավստրիայի զինվորական մինիսարությունը հիշեց Շվեյկին, հուսալով, թե նա միապետությանը կօգնի այդ դրությունից դուրս պրծնել։
Մի ոմն պատկառելի պարոն իր շուրջն հավաքված բազմությանը բացատրում էր, թե դասալիք են տանում։
== 8. Շվեյկը սիմուլյանտ ==
Այդ մեծ դարաշրջանում բժիշկները կաշվից դուրս էին գալիս սիմուլյանտների միջից սաբոտաժի չար ոգին արտաքսելու և նրանց բանակի գիրկը վերադարձնելու համար։ Սիմուլյանտների և սիմուլյանտության մեջ կասկածվողների, այսինքն՝ թոքախտավորների, ռևմատիկների, ճողվածք ունեցողների, երիկամների բորբոքումով, տիֆով, շաքարախտով, թոքերի բորբոքումով և այլ հիվանդություններով տառապողների համար սահմանված էր փորձաքննությունների մի ամբողջ աստիճանաշար։
– Լսեցե՛ք, կոլեգա, կարող եմ ձեզ հավատացնել, որ իզուր էիք ջանում։ Ո՛չ Ռադեցկին, ո՛չ ձեր այդ Եվգենի Սավոյսկին չէին կարողանա այս սրիկաներին զինվոր դարձնել։ Դրանց հետ ինչպես էլ խոսես, միևնույն է, չեն ազդվի։ Դա ավազակների մի ոհմակ է։
== 9. Շվեյկը կայազորի բանտում ==
Պատերազմ գնալու ցանկություն չունեցողների վերջին ապաստանը կայազորի բանտն էր։ Ես ինքս ճանաչում էի մի արտահաստիքային դասատուի, որը, որպես մաթեմատիկոս, պետք է ծառայեր հրետանում, բայց չցանկանալով թնդանոթից արկեր թռցնել, մի պոդպորուչիկից «թռցրել» էր նրա ժամացույցը միայն ու միայն կայազորի բանտն ընկնելու համար։ Նա այդ բանն արել էր միանգամայն գիտակցաբար։ Պատերազմը նրան չէր գրավում ու չէր հրապուրում։ Նա հիմարություն էր համարում կրակել թշնամու վրա և ռազմաճակատի մյուս կողմում շրապնելով ու նռնակներով սպանել իր նման դժբախտների՝ մաթեմատիկայի արտահաստիքային դասատուների։
Մի պեպենոտ աշխարհազորային, որ շատ անզուսպ երևակայություն ուներ, ասաց, թե Շվեյկը կրակել է իր վաշտապետի վրա և այսօր նրան տարել են Մոտոլի հրապարակը՝ գնդակահարելու։
== 10. Շվեյկը ֆելդկուրատի սպասյակ ==
=== I ===

 == 11. Շվեյկն ու ֆելդկուրատը գնում են դաշտային պատարագ կատարելու ==
=== I ===
— Խմեցեք եկեղեցական գինին, որ իմ խմելուց հետո մնացել է շշի մեջ, և ձեզ վերստին համարեցեք եկեղեցու գիրկը վերադարձած։
== 12. Աստվածաբանական բանավեճ ==
Պատահում էր, որ Շվեյկը օրերով չէր տեսնում զինվորների հոգիների հովվին։ Իր հոգևոր պարտականությունները ֆելդկուրատը զուգակցել էր քեֆերի հետ և տուն էր գալիս բավական հազվադեպ, այն էլ ոտից գլուխ աղտոտված ու ցեխոտ, ինչպես կատուն տանիքների վրա զբոսնելուց հետո։

 == 13. Շվեյկը գնում է վերջին օծում տալու ==
Ֆելդկուրատ Օտտո Կացը մտախոհ նստած կարդում էր զորանոցից հենց նոր բերված գրությունը։ Դա զինվորական մինիստրության հետևյալ հրամանն էր․
Այդպես, առանց սկսվելու, ավարտվեց վերջին օծումը։
 == 14. Շվեյկը պորուչիկ Լուկաշի սպասյակ ==
=== I ===
Շվեյկի ու պորուչիկի գլխին աղետ էր կախվում։
== 15. Աղետը ==
Գնդապետ Ֆրիդրիխ Կրաուսը, որն հորջորջվում էր նաև ֆոն Ցելլերգուտ՝ Զալցբուրգում գտնվող այն գյուղի անունով, որ նրա նախնիները դեռևս տասնութերորդ դարում ծախել ու խմելու էին տվել, զարմանալի ապուշ էր։ Ամենահասարակ բաների մասին պատմելիս նա միշտ հարցնում էր, թե արդյոք բոլորն իրեն լավ հասկացա՞ն, չնայած որ խոսքր վերաբերվում էր շատ տարրական հասկացությունների, ինչպես, օրինակ. «Ահա սա, պարոնա՛յք, լուսամուտ է։ Այո՛։ Գիտե՞ք լուսամուտն ինչ է»։ Կամ. «Այն ճանապարհը, որի կողքերին առուներ են ձգվում, կոչվում է խճուղի, Այn՛, պարոնայք։ Արդյոք գիտե՞ք առուն ինչ է։ Առուն զգալի քանակությամբ բանվորների ձեռքով փորված խորություն է։ Այո՛։ Առուն փորում են քլունգներով։ Արդյոք ձեզ հայտնի՞ է, թե քլունգն ինչ է»։
Վստահելի
1318
edits