Changes

Մոսկվա 2042

9 bytes removed, 07:26, 19 Սեպտեմբերի 2014
/* Սեքս֊տակառ */
Պետք է ասեմ, որ ես խիստ բարոյական սկզբունքների տեր մարդ եմ։ Եվ իմ բոլոր ծանոթները գիտեն ինձ, որպես օրինակելի ամուսին։ Բայց այդ պահին, ես ուղղակի խելագարվել էի և չէի տիրապետում ինձ։
Հետո մենք գլուխկոնծի տվեցինք լայն մահճակալի վրա, ներքնակը պայթեց և փետուրները թռչում էին ամբողջ սենյակում ու կպչում մեր քրտնած մարմիններին։ Ես կորցրեցի ամեն մի վերահսկողություն ինձ վրա, տնքում էի, ոռնում, ատամներս կրճտացնում։ Եվ նա էլ իմ ականջին թոթվում էր տարբեր քնքշություններ, անվանելով ինձ և՛ սիրելի, և՛ ոսկյա, և՛ ավազակ, և՛ անպատկառ, և՛ սփոփում իմ ինքնասիրությունը պնդելով, որ այսպիսի տղամարդ կյանքում չի հանդիպել։
Մենք պոկվեցինք իրարից միայն ճաշին մոտ, որին ես ջարդված և անուժ հազիվ քարշ տվեցի ոտքերս։ Ես այնպիսի տեսք ունեի, որ Ժանետան նույնիսկ հարցրեց, արդյոք ես չեմ հիվանդացե՞լ, իսկ նրա խորաթափանց եղբայրը ոչինչ չասաց, բայց նրա քմծիծաղող մռութից ես հասկացա, որ նա ամեն ինչի մասին գլխի է ընկել։
Ինձ համար տհաճ էր, որ նա հասկացել է, և ես ուզում էի մեկնել ճաշից հետո, բայց առաջին՝ ուժ չունեի, իսկ երկրոդ՝ նա խոստացել էր գիշերը գալ ինձ մոտ։ Եվ եկավ, հենց որ նրա Թոմը լցվելով «Բուրբոնով» քնեց։
Նա իսկական սեքս֊ռումբ էր։ Կամ, հաշվի առնելով նրա կազմվածքի առանձնահատկությունը, սեքս֊տակառ, Տակառ՝ լցված սեքսով, ինչպես դինամիտով, առանց մտքի մի որևիցե նշույլի։ Բայց նա ցնցեց ինձ այնպես, որ ես կորցրեցի խելքս և պատրաստ էի մոռանալով և և՛ ընտանիքս և և՛ բոլոր ծրագրերս, մնալ այստեղ և, սարդի նման կառչելով Ստեպանիդայից, մեռնել ուժերիս սպառումից։
Ես նույնիսկ ուրախացա իմանալով, որ հաջորդ նախաճաշին Սիմիչը նորից չի կարող զրուցել ինձ հետ, որովհետև հրատարակչությունից եկել է հավաքված տեքստը, և բացի նախաճաշից նա ուրիշ ժամանակ կարդալու համար չուներ։
Ադմին, Վստահելի
1876
edits