Changes
|աղբյուր = [[«Զահրատ — Մատենաշար ժամանակակից սփիւռքահայ բանաստեղծութեան»]]
}}
Գրքոյկը կազմուած է հեղինակին կողմէ
Ադամանդ որուն բազմատաշ դէմքին
Գոյացման հրաշէկ արեւն է ինկեր
</poem>
===Մեսրոպաբոյր===
<poem>
:::Խունկ կը բուրեն
:Որդան կարմիր ու մագաղաթ կը բուրեն
:::Վանք կը բուրեն
:::Ապաշխարանք կը բուրեն
:Ծոմ ու մեծ պահք ու ճգնութիւն կը բուրեն
:::Աւետարան կը բուրեն
Խաչ ու Նարեկ — աղօթք ու ողբ ու չարական կը բուրեն
:::Մահ կը բուրեն
:Հերոսամարտ ու նահատակ կը բուրեն
:::Արեւ ու արտ կը բուրեն
Վարդ ու սոխակ — Սայեաթ Նովա ու Կոմիտաս կը բուրեն
:::Կեանք կը բուրեն
:Վերազարթնում ու յաղթանակ կը բուրեն
Ուր որ ըլլան հողմացրիւ ուր որ գաղթեն — վարդապե՛տ
:Քու տառերդ ազատութիւն կը բուրեն
</poem>
===Կոմիտաս===
<poem>
:::Արեւ կայ
Իր երգերուն մէջ հողն եփող արեւ կայ
::Արեւ կայ սրիտ տաքցնող
Ու կարօտով սիրտերն այրող արեւ կայ
:::Տերեւ կայ
Իր երգերուն մէջ բողբոջուն տերեւ կայ
Տերեւ կայ շոգ ամառներէն վերապրող
Ու աշնան հետ ոսկի դարձած տերեւ կայ
:::Անձրեւ կայ
Իր երգերուն մէջ գարնան շաղ անձրեւ կայ
::Անձրեւ կայ սիրտը թրջող
Ու կարօտովն ի սպառ մարող անձրեւ կայ
:::Բարեւ կայ
Իր երգերուն մէջ համասփիւռ բարեւ կայ
Բարեւ կայ մեր գութաներգէն հարսներգէն
Խաղաղութիւն սիրող մարդոց բարեւ կայ
</poem>
===Բառեր բառեր===
<poem>
Բառեր բառեր — իմ զինուորներս դուք էք —
Ես ձեզ մէկ մէկ կʼողջագուրեմ ու զօրագունդ զօրագունդ
Իմ ձեռքովս կը շարեմ —
Ու երբ տեսնեմ թէ ամէն ինչ կարգին է
— Թէ ոչ մէկ զօրք — ոչ մէկ զինուոր սխալ ոտքով
:::չի քալեր —
Ես ձեզ ճակատ կը ղրկեմ —
Արիասիրտ իմ զինուորներս էք դուք —
Իմ անունովս դուք կʼիջնէք մահասփիւռ դաշտը ռազմի —
Բանաստեղծի դրօշս սէգ
Լուսածածան կʼալեծփի ձեր ձեռքերուն մէջ հզօր —
Կը մարտնչիք — ամրոց ու բերդ կը նուաճէք յաղթապանծ —
Բառեր բառեր — իմ զինուորներս խիզախ —
Ես բառերու խենթ ռազմավար — առանց ձեզի չկամ ես
</poem>