Changes
<math>\frac{6 \ ժամ \ հավելյալ \ աշխատանք}{12-ժամյա \ աշխատանքային \ օր}=\frac{3 \ շիլլինգ \ հավելյալ \ արժեք}{6 \ շիլլինգ նոր \ արտադրված \ արժեք}</math>=50%։
Այս ածանցական ֆորմուլաներն իրապես արտահայտում են այն հարաբերությունը, որով աշխատանքային օրը կամ նրա արտադրած արժեքը բաշխվում է կապիտալիստի և բանվորի միջև։ Բայց եթե դրանք ընդունվում են որպես կապիտալի ինքնաճման աստիճանի անմիջական արտահայտություն, ապա հենց դրանով էլ սահմանվում է մի սխալ օրենք. հավելյալ աշխատանքը կամ հավելյալ արժեքը իբր թե երբեք չի կարող հասնել 100%-ի<ref>Հմմտ., օրինակ, «Dritter Brief an v. Kirchmann von Rodbertus. Widerlegung der Ricardo’schen Lehre von der Grundrente und Begründung einer neuen Rentetheorie». Berlin 1851 [К. Родбертус: «Экономические сочинения. Социальные письма к фон Кирхману. Письмо третье». Соцэкгиз, 1936 թ,., էջ 226—426]։ Ես հետո կվերադառնամ այս աշխատությանը, որը, չնայած հողային ռենտայի սխալ թեորիային, ճիշտ է կռահում կապիտալիստական արտադրության էությունը։— {'''3-րդ հրատ. հավելում.'''— Ընթերցողը տեսնում է, թե Մարքսը որքան բարեհաճ էր վերաբերվում իր նախորդներին, երբ նա մի իսկական առաջընթաց քայլ, մի որևէ ճիշտ նոր միտք էր գտնում նրանց մոտ։ Այնինչ Ռոդբերտուսի՝ Ռուդ. Մայերին ուղղած և վերջերս հրատարակված նամակները ստիպում են որոշ չափով սահմանափակել Մարքսի վերև մեջ բերված գնահատականը։ Այնտեղ մենք կարդում ենք, . «Կապիտալը պետք է փրկել ո՛չ միայն աշխատանքից, այլ նաև հենց իրենից, իսկ այս բանը փաստորեն ամենից լավ իրագործվում է նրանով, որ ձեռնարկատեր-կապիտալիստի գործունեությունը դիտվում է որպես ժողովրդատնտեսական կամ պետատնտեսական ֆունկցիաներ, որ նրա վրա է դրել կապիտալիստական սեփականությունը, իսկ նրա եկամուտը որպես ռոճիկի մի հատուկ տեսակ, քանի որ մենք դեռ ուրիշ ոչ մի սոցիալական կազմակերպության ծանոթ չենք։ Բայց ռոճիկները պետք է կարգավորվեն և իջեցվեն, եթե նրանք աշխատավարձի խիստ շատ բաժին են խլում։ Հենց այդ ձևով էլ պետք է ետ մղել Մարքսի կողմից հասարակության դեմ ձեռնարկված գրոհը — ես այսպես կանվանեի նրա գիրքը... Ընդհանրապես Մարքսի գիրքը ոչ այնքան կապիտալին նվիրված մի ուսումնասիրություն է, որքան բանակռիվ կապիտալի արդի ձևի դեմ, որը նա շփոթում է կապիտալի բուն գաղափարի հետ, որտեղից և բխում են նրա բոլոր սխալները» («Briefe etc. von Dr. Rodbertus-Jagetzow, herausgegeben von Dr. Rud. Meyer»- Berlin 1881,I հատ., էջ 111, Ռոդբերտուսի 48-րդ նամակը)։—Իդեոլոգիական այսպիսի ընդհանուր տեղերում իսպառ ցամաքում են Ռոդբերտուսի «Սոցիալական նամակներ»-ի պարունակած խիզախ սաղմերը։— Ֆ. Է.}</ref>։ Քանի որ հավելյալ աշխատանքը միշտ կազմում է աշխատանքային օրվա լոկ մի մասը և հավելյալ արժեքը՝ նոր արտադրված արժեքի մի մասը միայն, ապա հավելյալ աշխատանքը միշտ անհրաժեշտորեն ավելի փոքր պետք է վինի ամբողջ աշխատանքային օրից կամ հավելյալ արժեքը պետք է միշտ ավելի փոքր լինի, քան նոր արտադրված ամբողջ արժեքը։ Բայց որպեսզի նրանք իրար հարաբերեն ինչպես <math>\frac{100}{100}</math>, նրանք պետք է իրար հավասար լինեն։ Որպեսզի հավելյալ աշխատանքը կարողանա ամբողջ աշխատանքային օրը կլանել (խոսքը վերաբերում է աշխատանքային շաբաթվա, աշխատանքային տարվա միջին աշխատանքային օրվան և այլն), անհրաժեշտ աշխատանքը պետք է իջնի զրոյի։ Բայց եթե չքանում է անհրաժեշտ աշխատանքը, չքանում է նաև հավելյալ աշխատանքը, որովհետև վերջինը առաջնի ֆունկցիան է միայն։ Ուստի՝
<math>\frac{հավելյալ \ աշխատանք}{աշխատանքային \ օր}=\frac{հավելյալ \ արժեք}{նոր\ արտադրված \ ամբողջ \ արժեք}</math> հարաբերությունը երբեք չի կարող հասնել <math>\frac{100}{100}</math>-ի սահմանին և է՛լ ավելի քիչ կարող է բարձրանալ մինչև <math>\frac{100+x}{100}</math>։ Բայց այդ միանգամայն հնարավոր է հավելյալ արժեքի նորմայի համար, որն արտահայտում է աշխատանքի շահագործման իրական աստիճանը։ Վերցնենք, օրինակի համար, պարոն Լ. դը Լավեռնի հաշվարկումը, որի համաձայն անգլիական հողագործական բանվորն ստանում է արդյունքի կամ նրա արժեքի միայն ¼-ը, իսկ կապիտալիստը (վարձակալը)՝ ¾-ը<ref>Ինքնըստինքյան հասկանալի է, որ այդ հաշվարկման ժամանակ հանված է արդյունքների այն մասը, որը փոխհատուցում է միայն հաստատուն կապիտալի ծախսումները։ — Պ-ն Լ. դը Լավեռնը, Անգլիայի կույր երկրպագուն, ավելի շուտ նվազեցնում, քան չափազանցում է այդ հարաբերությունը։</ref>, ընդ որում մենք բոլորովին մի կողմ ենք թողնում այն հարցը, թե հետո ի՛նչ ձևով է բաշխվում այդ ավարը կապիտալիստի, հողային սեփականատիրոջ և այլոց միջև։ Դրա համաձայն, անգլիական գյուղատնտեսական բանվորի հավելյալ աշխատանքը հարաբերում է նրա անհրաժեշտ աշխատանքին, ինչպես 3:1, շահագործման տոկոսային նորման հավասար է 300%-ի։
<math>\frac{հավելյալ \ արժեք}{աշխատուժի \ արժեք}=\frac{հավելյալ \ աշխատանք}{անհրաժեշտ \ աշխատանք}=\frac{չվարձատրված \ աշխատանք}{վարձատրված \ աշխատանք}</math>։
<math>\frac{Չվարձատրված \ աշխատանք}{վարձատրված \ աշխատանք}</math> ֆորմուլան կարող էր առիթ տալ կարծելու, թե իբր կապիտալիստը վարձատրում է աշխատանքը և ոչ թե աշխատուժը, բայց այդ թյուրիմացության հնարավորությունը վերացված է նախընթաց շարադրանքով։ <math>\frac{Չվարձատրված \ աշխատանք}{վարձատրված \ աշխատանք}</math> ֆորմուլան լոկ մի հանրամատչելի արտահայտություն է <math>\frac{հավելյալ \ աշխատանք}{անհրաժեշտ \ աշխատանք}</math> ֆորմուլայի համար։ Կապիտալիստը վճարում է աշխատուժի արժեքը կամ նրանից շեղվող՝ աշխատուժի գինը և փոխանակության միջոցով իր տրամադրության տակ է առնում բուն իսկ կենդանի աշխատուժը։ Այդ աշխատուժի օգտագործումը, որ կատարում է կապիտալիստը, տրոհվում է երկու ժամանակաշրջանի։ Մի ժամանակաշրջանի ընթացքում բանվորն արտադրում է միայն մի արժեք, որ հավասար է նրա աշխատուժի արժեքին, հետևապես։ հետևապես, նրա համարժեքը միայն։ Այսպիսով, աշխատուժի համար ավանսավորած գնի փոխարեն կապիտալիստն ստանում է նույն գինն ունեցող արդյունք։ Բանն այնպես է կատարվում, որ կարծես թե կապիտալիստը արդյունքը պատրաստի գնել է շուկայում։ Հավելյալ աշխատանքի կիրառման ժամանակաշրջանում, ընդհակառակը, աշխատուժի օգտագործումը կապիտալիստի համար ստեղծում է մի արժեք, որի փոխարեն նա ոչ մի արժեք չի ծախսում<ref>Թեև ֆիզիոկրատները չհայտնաբերեցին հավելյալ արժեքի գաղտնիքը, սակայն, համենայն դեպս, նրանք արդեն ըմբռնում էին, որ հավելյալ արժեքն «անկախ և սեփականատիրոջ ազատ տրամադրության տակ գտնվող հարստություն է, որը նա չի գնել, բայց որը նա վաճառում է» (Turgot: «Réflexions sur ia la Formation et la Distribution des Richesses», էջ 11)։</ref>։ Այստեղ աշխատուժի կիրառումը նա ձրի է ձեռք բերում։ Այս իմաստով հավելյալ աշխատանքը կարող է չվարձատրված աշխատանք կոչվել։
Այսպես ուրեմն, կապիտալը աշխատանքի նկատմամբ միայն հրամանատարություն չէ, ինչպես Ա. Սմիթն է արտահայտվում։ Իր հիմքում նա հրամանատարություն է չվարձատրված աշխատանքի նկատմամբ։ Ամեն մի հավելյալ արժեք, ինչպիսի առանձնահատուկ ձևով էլ որ նա հետագայում բյուրեղանա, արդյոք շահույթի, տոկոսի, ռենտայի թե՞ այլ ձևով, ըստ իր սուբստանցի՝ չվարձատրված աշխատաժամանակի նյութականացումն է։ Կապիտալի ինքնաճման գաղտնիքի լուծումն այն է, որ կապիտալն ուրիշի չվարձատրված աշխատանքի մի որոշ քանակի տեր ու տնօրենն է։
<br><TABLE border = 0 width="128px"> <TR> <TD style='border-top:solid windowtext 1.0pt;'></TD> </TR></TABLE>
<references>