Changes
: ― Հետո մենք հանդիպեցինք խեղճ Ուիլյամի մորը։ Միայն թե նրանից ոչ մի օգուտ չստացանք․ Նա շատ ծեր է ու թույլ։
: ― Իսկ ի՞նչ արդյունք տվեց ձեր հետազոտությունը։
: ― Մենք եկանք այն համոզման, որ սա միանգամայն արտասովոր հանցագործություն է։ Հնարավոր է, մեր այժմյան այցը մի փոքր լույս սփռի դրա վրա։ Տեսուչ, ես ենթադրում եմ, մենք միաբամ միաբան ենք այն հարցում, որ սպանվածի ձեռքում գտնված թղթի կտորը, որտեղ գրված է մահվան ստույգ ժամանակը, մեծ նշանակություն ունի։
: ― Դա պետք է գործի բանալին հանդիսանա, միստր Հոլմս։
: ― Եվ հանդիսանում է։ Ով էլ գրած լինի գրությունը, դա այն մարդն է, որ այդ ժամին անկողնուց հանել է Ուիլյամ Քերվանին։ Բայց ու՞ր է երկտողը։