Changes
Շան սիրտ
,Միանգամայն հստակ էր, շունը քաշել էր ամենագլխավոր շնական տոմսը: Նրա աչքերը հիմա օրական երկու անգամից ոչ քիչ երախտապարտ արցունքով էին լցվում պրեչիստենկցի իմաստունի հասցեին: Դրանից բացի, հյուրասենյակ-ընդունարանի պահարանների արանքի տրյումոն արտացոլում էր բախտավոր պատկերը շան։
«Ես գեղեցկատես եմ: Կարող է պատահել՝ անհայտ շնական ինկոնգնիտո-արքայազն,- — մտորում էր շունը՝ նայելով գոհ մռութով, փռչոտ, սբճագույն սրճագույն շանը, որը զբոսնում էր հայելային հեռուներում,— շատ հնարավոր է, որ տատս մեղք է գործել ջրասուզակ շան հետ։ Ես եմ ասում՝ քթիս վրայի սպիտակ պուտը։ Որտեղի՞ց՝ հարցնող լինի։ Ֆիլիպ Ֆիլիպովիչը մեծ ճաշակի տեր մարդ է, առաջին պատահած բակապահ շանը չէր վերցնի»:
Մեկ շաբաթվա ընթացքում շունը խժռեց այնքան, ինչքան վերջին քաղցած ամիսուկեսը փողոցում: Բայց, անշուշտ, ըստ կշռի։ Ֆիլիպ Ֆիլիպովիչի մոտ ուտելիքի որակի մասին խոսել իսկ չարժե: Եթե նույնիսկ ուշադրության չառնենք այն, որ Դարյա Պետրովնան ամեն օր տասնութ կոպեկի մսի կտորտանք էր գնում Սմոլենսկիյ շուկայից, բավական է հիշատակել ճաշերը երեկոյան ժամը յոթին ճաշասենյակում, որոնց ներկա էր լինում շունը, չնայած նրբագեղ Զինայի բողոքներին։ Այղ Այդ ճաշերի ընթացքում Ֆիլիպ Ֆիլիպովիչը վերջնականապես ստացավ կուռքի կոչում: Շունը կանգնում էր ետևի թաթերի վրա և քաշքշում պիջակը, շունն ուսումնասիրել էր Ֆիլիպ Ֆիլիպովիչի զանգ խփելը՝ երկու լիաձայն հատու տանտիրոջ զանգ, և հաչոցով դուրս էր պրծնում նախասենյակում դիմավորելու նրան։ Տանտերը ներս էր մտնում սևագորշ աղվեսամորթիով, փալեցնելով փայլեցնելով միլիոնավոր ձնե ցոլքերը, սփռելով մանդարինի, սիգարի, օծանելիքի, կիտորնիկիտրոնի, բենզինի, օդըկոլոնի, մահուդի բույրեր, և նրա ձայնը, որպես հրամանատարական փող, տարածվում էր բնակարանով մեկ․
— Խոզի մեկը, բուն ինչո՞ւ ես գզգզել: Քեզ խանգարո՞ւմ էր։ Խանգարո՞ւմ էր՝ հարցնում եմ: Պրոֆեսոր Մեչնիկովի՞ն ինչի համար ես ջարդել։
— Ֆիլիպ Ֆիլիպովիչ, նրան պիտի մտրակով դաղել գոնե մեկ անգամ,— զայրացած ասում էր Զինան, — թե չէ կատարելապես երես կառնի։ Տեսեք, ահա, թե ինչ է արել ձեր կրկնակոշիկները։
— Ոչ մեկին դաղել պետք չէ,- — հուզվեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,- — հիշիր սա մեկ անգամ ընդմիշտ։ Մարդու և կենդանու վրա կարելի է ազդել միայն խրատով: Այսօր նրան միս տվե՞լ եք։
— Տեր Աստված։ Նա ամբողջ տունն է հախռել։ Ի՞նչ եք հարցնում, Ֆիլիպ Ֆիլիպովիչ: Զարմանում եմ, ինչպես չի տրաքում:
— Ուո՜ւ-ո՜ւ,— վնգստում էր շողոքորթ շունը և սողում փորի վրա, թաթերը շրջած:
Հետո նրա շլինքից բռնած աղմուկով քարշ տվեցին ընդունարանի միջով աշխատասենյակ: Շունը կլանչում էր, կծոտում, կառչում գորգիղգորգից, քշվում հետույքի վրա, ինչպես կրկեսում։ Աշխատասենյակի մեջտեղում, գորգի վրա դրված էր ապակեաչք բուն, պատռված փորով, որից դուրս էին ցցվել ինչ-որ կարմիր նավթալինահոտ լաթեր։ Սեղանին դրված էր ջարդուփշուր դիմանկարը։
— Դիտավորյալ չեմ հավաքել, որ ձեր, աչքով տեսնեք,— սրտնեղած զեկուցեց Զինան,— ախր, նա սեղանին ցատկեց, սրիկան։ Ու պոչից՝ ցապ։ Ուշքս գլուխս չեկած, նա արդեն քրքրել էր: Ֆիլիպ Ֆիլիպովիչ, մռութը խրեք բվի մեջ, որ հասկանա, թե ինչ է նշանակում իրերը փչացնել:
― Բուն այսօր ևեթ տարեք խրտվիլակագործի մոտ։ Դրանից բացի, ահա քեզ յոթը ռուբլի և վաթսուն կոպեկ՝ տրամվայի, կգնաս Մյուռռի խանութ, մի լավ վզկապ առ սրան, շղթայով:
Հաջորդ օրը շան վզին լայն, փայլփլուն վզակապ կար։ Առաջին պահ, նայելով հայելուն, նա շատ դառնացավ, պոչն իրեն քաշեց ու գնաց լողասենյակ, մտմտալով, թե ինչպես պոկի դա վզից՝ սնդուկին կամ արկղին քսելով: Սակայն շատ շուտով հասկացավ, որ ինքը հիմար է պարզապես: Զինան նրան տարավ զբոսանքի՝ շղթայով։ Օբուխով նրբանցքով շունը քայլում էր կալանավորի պես, ամոթից վառվելով, սակայն Պրեչիստենկայից Քրիստոսի տաճար ճանապարհն անցնելով, շատ լավ հասկացավ, թե կյանքում ինչ է նշանակում վզակապը։ Կատաղի նախանձ էր երևում դիմացից եկող բոլոր շների աչքերում, իսկ Մյորտվիյ նրբանցքի մոտ մի լողլող պոչատ բակապահ հայհոյահաչ տվեց, կոչելով «տիրոջ խուժան» և «ծառա շուն»։ Երբ հատում էին տրամվայի ռելսերը, միլիցիոները հաճույքով և հարգանքով նայեց վզակապին, իսկ երբ վերադարձան, կատարվեց կյանքում ամենաչտեսնվաձ ամենաչտեսնված բանը՝ շվեյցար Ֆյոդորն իր ձեռքով բացեց շքամուտքի դուռը և ներս թողեց Շարիկին։ Ըստ որում, Զինային ասաց.
— Ի՜նչ փռչոտն է ձեռք բերել, է՜, Ֆիլիպ Ֆիլիպովիչը։ Զարմանալի չաղլիկ էլ է։
«Քեզ ի՞նչ եղավ։ Ի՞նչ գրպանահատ։ Մի՞թե չնկատեցիք վզակապս»,– և նա կողքանց սողոսկեց ներս, մռութն առաջ պահած։
Շարիկ-շունը մարդկանց սրտերը գրավելու ինչ-որ գաղտնիք ուներ։ Երկու, օր անց արդեն պառկած էր ածխի զամբյուղի մոտ և նայում էր, թե ինչպես է աշխատում Դարյա Պետրովնան։ Նեղ ու սուր դանակով նա կտրում էր անպաշտպան անտառակաքավների գլուխները և թաթիկները, հետո, որպես կատաղի դահիճ, ոսկորներից պոկոտում էր միսը, պոկում թռչունների փորոտիքը, ինչ֊որ բան պտտում մսաղացով։ Շարիկն այդ ընթացքում հոշոտում էր անտառակաքավի գլուխը։ Կաթով լի ամանից Դարյա Պետրովնան հանում էր թրջված բուլկու կտորները, տախտակի վրա խառնում մսե խյուսին, այդ ամենի վրա սերուցք լցնում, աղ ցանում և տախտակի վրա կոտլետներ ծեփծեփում։ Օջախը գվվում էր հրդեհի պես, իսկ տապակի մեջ փրթփրթում, պճպճում ու թռչկոտում էր ինչ֊որ բան։ Դռնակը դղրդոցով բացվում էր՝ ի հայտ բերելով զարհուրելի դժոխքը։ Եռում էր, թափվում...
Երեկոյան հանգչում էր հրեղեն երախը, խոհանոցի պատուհանում սպիտակ, կես-վարագույրից վեր կանգնում էր պրենչիստենկյան թանձր ու կարևոր գիշերը, միայնակ աստղով։ Խոհանոցի հատակը խոնավ էր լինում, կաթսաները պսպղում էին աղոտ և խորհրդավոր, սեղանին հրշեջի գլխարկ կար։ Շարիկը պառկած էր տաք օջախի վրա, ինչպես առյուծր առյուծը մուտքի մոտ, և հետաքրքրասիրությունից մի ականջը տնկած վեր, նայում էր ինչպես սևաբեղ ու իրար անցած մի մարդ, կաշվե լայն գոտիով, Զինայի և Դարյա Պետրովնայի սենյակի կիսափակ դռան ետևում գրկում է Դարյա Պետրովնային։ Վերջինիս դեմքը կրակվում էր տանջանքից ու կրքից, ամեն ինչ, բացի դիմափոշիով ծածկված անկենդան քթից։ Լույսի շերտ էր ընկած սևաբեղի դեմքին, և զատկական վարդ էր կախված նրանից։
― Կպել է չարքի պես,– — կիսամութի մեջ մրմնջում էր Դարյա Պետրովնան,– — թող։ Զինան հիմա կգա։ Քեզ ի՞նչ է եղել, ոնց որ քեզ էլ են ջահելացրել։
― Մեզ էդ պետք չի,― իրեն վատ տիրապետելով և խռպոտ պատասխանեց սևաբեղը։— Ինչ կրակոտն եք...
'''* * *'''
Եվ ահա, այդ զրհուրելի օրը, դեռևս առավոտյան, Շարիկին կանխագուշակումը խայթեց։ Ի հետևանք, նա հանկարծակի տրտմեց և առավոտյան նախաճաշը՝ կես աման վարսակաձավար և երեկվա ոչխարի ոկորը ոսկորը կերավ առանց որևէ ախորժակի։ Նա տխուր անցավ ընդունարան և այնտեղ թեթևակի վնգստաց՝ սեփական արտացոլումը տեսնելով։ Սակայն ցերեկը, այն բանից հետո, երբ Զինան նրան զբոսնելու տարավ զբոսայգի, օրն անցավ սովորականի պես։ Այսօր ընդունելություն չկար, որովհետև, ինչպես հայտնի է, երեքշաբթի ընդունելություն չի լինում, և կուռքը նստած էր աշխատասենյակում, սեղանի վրա բաց արած ինչ֊որ ծանր գրքեր, պեսպիսի նկարներով։ Սպասում էին ճաշի։ Շանը փոքր-ինչ աշխուժացրեց միտքը, որ այսօրվա երրորդ ճաշատեսակը, ինչպես ստույգ տեղեկացել էր խոհանոցում, հնդուհավ է լինելու։ Միջանցքով անցնելիս, շունը լսեց ինչպես Ֆիլիպ Ֆիլիպովիչը վերցրեց լսափողը, լսեց ու հանկարծ անհանգստացավ։
— Հիանալի է,— լսվեց նրա ձայնը,— հենց հիմա բերեք, իսկույն ևեթ։
Նա իրար անցավ, զանգ զարկեց և ներս մտած Զինային հրամայեց շտապ մատուցել ճաշը։ Ճաշը։ Ճաշ։ Ճա՜շը։ Սեղանատանն իսկույն չխկչխկացին ափսեները։ Զինան վազվզում էր, խոհանոցից լսվեց Դարյա Պետրովնայի մրթմրթոցը, թե հնդուհավը դեռ պատրաստ չէ։ Շունը նորից հուզմունք զգաց։
«Չեմ սիրում իրարանցումը բնակարանում»,– — մտմտում էր նա։ Եվ հենց սա մտածեց, իրարանցումն ավելի տհաճ բնույթ ձեռք բերեց։ Եվ ամենից առաջ, ժամանակ առաջ կծված դոկտոր Բորմենտալի հայտնվելու պատճառով։ Նա իր հետ բերել էր վատ հոտ արձակող մի ճամպրուկ և, նույնիսկ առանց հանվելու, միջանցքով շտապեց զննարան։ Ֆիլիպ Ֆիլիպովիչը կիսատ թողեց սուրճի բաժակը, ինչը նույնպես երբեք չէր լինում։
— Ե՞րբ է մահացել,– — բղավեց նա։
— Երեք ժամ առաջ,– — պատասխանեց Բորմենտալը՝ ձնապատ գլխարկը չհանելով և բացելով ճամպրուկը։
«Այս ո՞վ է մահացել,— խոժոռված ու գժգոհ մտածեց շունը և խցկվեց ոտքերի արանքը,– — տանել չեմ կարող, երբ վազվզում են»։
— Ոտքի տակ մի ընկիր։ Արագ, արագ, արագ,– — բղավում էր Ֆիլիպ Ֆիլիպովիչը այս ու այն կողմ և սկսեց զանգահարել բոլոր զանգերով, ինչպես թվաց շանը։
— Զինա, Դարյա Պետրովնային՝ հեռախոսի մոտ, թող գրառի, ոչ ոքի չընդունել։ Դու պետք ես։ Դոկտոր Բորմենտալ, աղաչում եմ, շուտ, շուտ։
«Բռիություն էր,— մտածեց Շարիկը, նստած կիսամութ լողասենյակում,— ուղղակի հիմարություն...»։
Եվ քառորդ ժամվա չափ նա մնաց լոգասենյակում, տարօրինակ հոգեվիճակում՝ մեկ չարացած, մեկ՝ մի տեսակ ծանր անկման մեջ։ Ամեն ինչ տրտում Էրէր, անհստակ...
«Լավ, վաղը կրկնակոշիկ կունենաք, շատ հարգելի Ֆիլիպ Ֆիլիպովիչ,— մտածում Էր էր նա,— երկու զույգ արդեն ստիպված առել եք, մեկն Էլ էլ կառնեք։ Որ շներին էլ փակի տակ չդնեք»։
Բայց հանկարծ մի կատաղի միտք շամփրեց նրան։ Հանկարծակի և չգիտես ինչու հստակ հիշեց մի պատառիկ վաղ պատանեկությունից, արևողող, ընդարձակ բակ Պրեոբրաժենսկայա ուղեկալի մոտ, արեգակի ցոլքեր շշերի մեջ, ջարդած աղյուս, ազատ թափառական շներ-ընկերներ...
— Ուո՜ւ֊ու֊ո՜ւ,— ինչպես տակառի մեջ, տարածվեց բնակարանով մեկ։
«Բուն նորից եմ գզգզելու»,— կատաղած, բայց անզոր մտածում Էր էր շունը։ Հետո թուլացավ, իսկ երբ վեր կացավ, վրայի բուրդը հանկարծ ցից կանգնեց, և չգիտես ինչու, լողասենյակում երևացին գայլի նողկալի աչքեր...
Եվ տանջանքի թունդ պահին դուռը բացեցին։ Շունը ելավ, իրեն թափ տալով, մռայլված պատրաստվում Էր էր խոհանոց գնալ, բայց Զինան վզակապը քաշելով համառորեն նրան տարավ զննարան։ Շան սիրտը սառեց։
«Ինչների՞ն եմ պետք եկել,– — մտածում Էր նա կասկածանքով։– կասկածանքով։— Կողս լավացել է։ Ոչինչ չեմ հասկանում»։
Եվ նա թաթերով սահեց սահուն մանրահատակի վրայով, այդպես Էլ էլ բերվեց զննարան։ Այստեղ միանգամից զարմացրեց չտեսնված լուսավորությունը։ Առաստաղի տակ սպիտակ գունդը շողում էր կուրացուցիչ։ Սպիտակ շողերի մեջ կանգնած էր քուրմը և ատամների արանքից երգում Էր էր Նեղոսի սրբազան ափերի մասին։ Միայն տարտամ հոտով կարելի Էր էր ճանաչել Ֆիլիպ Ֆիլիպովիչին։ Նրա խուզված ալեհեր մազերը ծածկված Էին էին սպիտակ գդակով, որ պատրիարքի կնգուղ Էր էր հիշեցնում։ Քուրմը ոտից գլուխ ճերմակի մեջ Էրէր, որի վրայից, ինչպես փորուրար, կապված Էր էր նեղ, ռետինե գոգնոց։ Ձեռքերին՝ սև ձեռնոցներ։
Կնգուղով Էր էր նաև կծվածը։ Երկարուկ սեղան Էր էր դրված, կողքից մոտեցրել Էին էին փոքր, քառակուսի սեղանիկ, փայլուն ոտքի վրա։
Շունն այստեղ բոլորից շատ ատեց կծվածին, ամենից ավելի նրա այսօրվա աչքերը։ Սովորաբար համարձակ և ուղղահայացք, այսօր դեսուդեն էր փախցնում շան աչքերից։ Զգուշավոր էին, կեղծ, դրանց խորքում թաքնված էր մի գեշ, նողկալի գործ, եթե ոչ ամբողջական հանցագործություն։ Շունը նրան նայեց ծանր ու մթնդած և անկյուն մտավ։
«Փուհ, գարշանք... Ինչի՞ց է այսպես պղտորված ու ահավոր»,– մտածեց շունը և ետ-ետ գնաց կծվածից։
— Շուտ արեք, դոկտոր,- — անհամբեր արտաբերեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։
Կտրող, քաղցրավուն հոտ տարածվեց։ Կծվածը, զգուշավոր, գեշ հայացքը շնից չկտրելով, ետեից ետևից առաջ բերեց աջ ձեռքը և խոնավ բամբակը դիպցրեց շան քթին։ Շարիկը շշկլվեց, գլուխը թեթևակի պտտվեց, բայց նա հասցրեց մի անգամ էլ ետ ցատկել։ Կծվածը ցատկեց ետևից և հանկարծ ամբողջ մռութը ծածկեց բամբակով։ Տեղնուտեղը շունչը կտրվեց, բայց մի անգամ էլ հասցրեց դուրս պրծնել։ «Չարագործ...– — առկայծեց ուղեղում։— Ինչի՞ համար»։ Եվ մի անգամ էլ շրջապատեցին։ Այստեղ անսպասելիորեն զննարանի կենտրոնում լիճ պատկերվեց, իսկ վրան նավակներում նստած անդրշիրիմյան չտեսնված վարդագույն շներ։ Թաթերը ոսկրազուրկ դարձան ու ծալվեցին։
'''* * *'''
Վիրահատական նեղ սեղանի վրա փռված էր Շարիկ շունը, և նրա գլուխն անօգնական խփխփվում էր մոմլաթե սպիտակ բարձին։ Փորը խուզված էր, և հիմա դոկտոր Բորմենտալը, ծանր շնչելով ու շտապելով, մեքենան խրելով բրդի մեջ, Շարիկի գլուխն էր խուզում։ Ափերով հենված սեղանի ծայրին, Ֆիլիպ Ֆիլպովիչը, իր ակնոցի ոսկե շրջանակի պես շողացող աչքերով հետևում էր այգ այդ գործողությանը և հուզված ասում.
—Իվան Առնոլդովիչ, ամենակարևոր պահն է, երբ ես կմտնեմ թրքական թամբը։ Աղաչում եմ, վայրկենապես կտաք ելունը և իսկույն կկտրեք։ Եթե իմ ձեռքի տակ արնահոսեց, ժամանակ կկորցնեք և շանը կկորցնենք։ Ասենք, նրա համար այնպես էլ ոչ մի շանս չկա։— Նա լռեց, աչքը կկոցելով, մի տեսակ ծաղրաբար նայեց շան կիսախուփ քնած աչքին ու ավելացրեց։— Իսկ գիտեք, մեղքս գալիս է։ Պատկերացրեք, վարժվել էի նրան։
Զինան բացեց լվացարանի ծորակը և Բորմենտալը նետվեց ձեռքերը լվանալու։ Զինան սրվակից սպիրտ լցրեց ձեռքերին։
— Ֆիլիպ Ֆիլիպովիչ, ես կարո՞ղ եմ գնալ,– — հարցրեց Զինան՝ վախենալով նայել շան ածիլած գլխին։
— Կարող ես։
Այստեղ շարժվեց քուրմը։ Նա ուղղվեց, նայեց շան գլխին և ասաց.
— էԷ, Աստված պահապան։ Դանա՛կը։
Բորմենտալը սեղանիկի վրայի պսպղուն կույտից վերցրեց փոքրիկ ու ցմփոր մի դանակ և տվեց քուրմին։ Հետո նա ևս սև ձեռնոցներ հագավ, ինչպես քուրմը։
—Քնա՞ծ է,– — հարցրեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։
— Լավ քնած է։
Հետո ետ նայեց պատի կլոր սպիտակ ժամացույցին։
— Տասնչորս րոպեում արեցինք,– — սեղմած ատամների արանքից ասաց Բորմենտալը և կեռ ասեղը խրեց թորշոմած մաչկի մեջ։
Հետո երկուսն էլ իրար անցան, ինչպես մարգասպաններմարդասպաններ, որոնք շտապում են։
—Դանա՛կը,— բղավեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։
Բորմենտալը նրան մեկնեց պսպղուն շաղափը։ Շրթունքը կծելով, Ֆիլիպ Ֆիլիպովիչը սկսեց շաղափը ցցել և Շարիկի գանգի վրա փոքրիկ անցքեր շաղափել, միմյանցից մեկական սանտիմետրի վրա, այնպես որ դրանք շուրջանակի եզերեցին գանգը։ Յուրաքանչյուրի վրա նա ծախսում էր հինգ վայրկյանից ոչ ավելի։ Հետո չտեսնված ձևի մի սղոցով ծայրը մտցնելով առաջին անցքի մեջ, սկսեց սղոցել, ինչպես սղոցում են կանացի ձեռագործի արկղիկը։ Գանգը կամացուկ վժժում էր ու ցնցվում։ Երեք րոպե անց Շարիկի գանգի կափարիչը հանեցին։
Այդժամ մերկացավ Շարիկի ուղեղի կատարը՝ մոխրագույն կապտավուն միջներակներով և կարմրավուն պտերով։ Ֆիլիպ Ֆիլիպովիչը մկրատը մխրճեց թաղանթի մեջ և բաց արեց։ Մի անգամից արյան շատրվան խփեց, քիչ էր մնացել լցվեր պրոֆեսորի աչքերը և ցողեց նրա գդակը։ Բորմենտալը վագրի պես նետվեց ունելիով սեղմելու և սեղմեց։ Քրտինքն առու-առու հոսում էր Բորմենտալի վրայից և նրա դեմքը մսեղ ու տարագույն էր դարձել։ Նրա աչքերը ցատկոտում էին Ֆիլիպ Ֆիլիպովիչի ձեռքերից սեղանին դրած պնակի վրա։ Իսկ Ֆիլիպ Ֆիլիպովիչն իսկապես սարսափելի Էր էր դարձել։ Խզխզոց Էր էր ելնում նրա քթից, ատամները մերկացել Էին էին մինչև, լնդերը։ Նա պատռեց ուղեղի թաղանթը և մտավ խորքերը, բացվածքից դուրս շարժելով ուղեղի կիսագունդը։ Եվ այդ ժամանակ Բորմենտալը սկսեց գունատվել, մի ձեռքով բռնեց Շարիկի կուրծքը և խռպոտաձայն ասաց.
Ֆիլիպ Ֆիլիպովիչը գազանավարի նայեց նրան, ինչ-որ բան մրմնջաց և ավելի խորը տարավ ձեռքը։ Բորմենտալը աղմուկով կոտրեց ապակյա դեղասրվակը, ներքաշեց սրսկիչի մեջ և նենգաբար ծակեց Շարիկի սրտի կողքը։
Դոկտորը թափով, թեթև՝ սրսկիչը խրեց շան սիրտը։
— Կենդանի Էէ, բայցհազիվբայց հազիվ-հազ,– — երկչոտ շշնջաց նա։
— Դատողություններ անելու ժամանակը չէ՝ ապրում է, չի ապրում,- — խռխռաց սարսափելի Ֆիլիպ Ֆիլիպովիչը,– — ես թամբի մեջ եմ։ Միևնույն է, մեռնելու է... ախ, գրողը ախ... «Դեպի ափերը սրբազան...»։ Հավելաճուկը տվեք։
Բորմենտալը նրան տվեց ամանը, որտեղ հեղուկի մեջ թելից կախ սպիտակ գնդիկ էր տարուբերվում։ «Հավասարը չունի Եվրոպայում, Աստված վկա...»,— տարտամ մաածում էր Բորմենտալը։ Ֆիլիպ Ֆիլիպովիչը մի ձեռքով բռնեց շարժվող գնդիկը, մյուսով՝ մկրատով կտրեց-հանեց նույնպիսի մի գնդիկ բաժանված կիսագնդերի խորքերից։ Շարիկի գնդիկը շպրտեց պնակի մեջ, իսկ նորը, թելի հետ մեկտեղ, դրեց ուղեղի մեջ և իր կարճլիկ մատներով, որոնք ասես հրաշքով բարակ ու ճապուկ Էին էին դարձել, կարողաղավ կարողացավ սաթեղեն թելով ամրացնել այնտեղ։ Դրանից հետո Շարիկի գլխից դուրս գցեց ինչ-որ ձգասարքեր, բռնիչներ, ուղեղը ետ դրեց ոսկրեղեն թասի մեջ, ետ ընկավ և արդեն ավելի հանգիստ, հարցրեց.
— Իհարկե, մեռա՞վ...
— Էլի ադրենալին։
Բորմենտալը հինգ րոպեում կարեց գլուխը, երեք ասեղ կոտրելով։
Եվ ահա, բարձի վրա հայտնվեց, արնապատ ֆոնի վրա, Շարիկի անկենդան, մարած մռութը, գլխի վրայ վրա շրջանաձև վերքով։ Ֆիլիպ Ֆիլիպովիչն այստեղ արդեն ետ ընկավ վերջնականապես, որպես կշտացած արնախում պոկեց մի ձեռնոցը, թաց փոշու ամպ թողնելով դրանից, մյուսը պոկեց-պատռեց, շպրտելով հատակին և պատի Վրայի վրայի կոճակը սեղմելով, զանգ զարկեց։ Զինան հայտնվեց շեմին և շրջվեց, որ չտեսնի Շարիկին և արյունը։
Քուրմը կավճապատ ձեռքերով հանեց արնոտ կնգուղը և բղավեց.
Նա ծնոտը հենեց սեղանի եզրին, երկու մատով բացեց շան աջ կոպը, նայեց հստակորեն մեռնող աչքին և արտաբերեց.
— Ահա, գրողը տանի։ Չսատկեց։ Է, միևնույն է, կսատկի։ Էհ, դոկտոր Բորմենտալ, մեղք Էր էր շունը։ Սիրելի Էրէր, բայց խորամանկ։