Changes
: Մինչ նա խոսում էր, տան անկյունից երևացին երկու տղամարդ, որոնք այգու ճանապարհով մեր կողմն էին գալիս։ Մեկը պատկառելի արտաքինով ջենտլմեն էր՝ ուժեղ կամք արտահայտող դեմքով, հասու կնճիռներով և վշտալի հայացքով, մյուսը՝ պճնասեր մի երիտասարդ, որի շքեղ հագուստը, ուրախ, անհոգ տեսքը անհարիր էին այն գործին, որը մեզ բերել էր այստեղ։
: ― Դե ինչ, գործն առաջ չի՞ ընթացել, ― հարցրեց նա Հոլմսին։ ― Կարծում էի, որ դուք՝ մայրաքաղաքի մասնագետներդ, հեշտությամբ եք լուծում ցանկացած հանելուկը։ Ինչպես տեսնում եմ, դուք այնքան էլ փութաջան չեք։
: ― Օ՛Օ՜, մեզ մի փոքր ժամանակ տվեք, ― միամտորեն ասաց Հոլմսը։
: ― Ժամանակը ձեզ պետք կգա, ― պատասխանեց երիտասարդ Ալեք Կանինգեմը։ ― Առայժմ ձեր ձեռքին ոչ մի թել չկա։
: ― Մեկը կա, ― խոսակցությանը խառնվեց տեսուչը։ ― Մենք կարծում ենք, որ եթե մեզ միայն հաջողվի գտնել․․․ Աստված իմ։ Միստր Հոլմս, ձեզ ի՞նչ պատահեց։