Changes
: ― Կցանկանա՞ք իմ երկանիվ կառքով ձեզ տուն ուղարկեմ, ― հարցրեց ավագ Կանինգեմը։
: ― Դե, քանի որ այստեղ եմ, կցանկանայի ճշտել ինձ համար անհասկանալի մի հարց։ Մեզ հեշտությամբ կհաջողվի դա անել։
: ― Հտկապես Հատկապես ո՞ր հարցը։
: ― Ինձ միանգամայն հավանական է թվում, որ խեղճ Ուիլյամը եկել է այն ժամանակ, երբ ավազակը գտնվել է տանը։ Դուք, ըստ երևույթին, գտնում եք, ինքնին հասկանալի է, որ գողը տուն չի մտել, չնայած դուռը կոտրած էր։
: ― Իմ կարծիքով, դա միանգամայն պարզ է, ― ազդու ասաց Կանինգեմը։ ― Այն ժամանակ որդիս՝ Ալեքը, դեռ չէր պառկել քնելու և իհարկե, կըլսեր, որ ինչ-որ մեկը տուն է մտել։