Changes
Շան սիրտ
,==9==
Հաջորդ առավոտյան դոկտոր Բորմենտալի խոստացած՝ Շարիկովի բենհֆիսը բենեֆիսը չկայացավ, սակայն մի պատճառով, որ Պոլիգրաֆ Պոլիգրաֆովիչը չքվել էր տնից։ Բորմենտալը կատաղած վիճակի մեջ ընկավ, ինքն իրեն ավանակ կոչեց այն պատճառով, որ չէր թաքցրել շքամուտքի դռան բանալին, բղավում էր, թե դա աններելի է և ավարտեց մի ցանկությամբ, որ Շարիկովն ընկնի ավտոբուսի տակ։ Ֆիլիպ Ֆիլիպովիչը նստած էր աշխատասենյակում, մատները մտցրած մազերի մեջ և ասում էր՝ «Պատկերացնում եմ, թե ինչ է կատարվելու փողոցում... Պատկերացնում եմ։ «Սևիլյայից Գրենադա..., տե՜ր Աստված»։
— Կառավարչությունում էլ կարող է լինել,— փրփել էր Բորմենտալը և դեսուդեն էր վազվզում։
Կառավարչությունում նա կռվեց Շվոնդերի հետ, այն աստիճան, որ սա նստեց դիմում գրելու Խամովնիչեսկիյ շրջանի ժողովրդական դատարան, ըեդ ընդ որում, ձայնը գլուխը գցած, որ ինքը պրոֆեսոր Պրեորրաժենսկիյի սանի պահակը չէ, առավել ևս, որ այդ Պոլիգրաֆը ոչ ուշ, քան երեկ, սրիկայի մեկը դուրս եկավ, կառավարչությունից վերցնելով յոթը ռուբլի, իբր կոոպերատիվից դասագրքեր գնելու համար։
Այդ գործի վրա երեք ռուբլի վաստակած Ֆյոդորը խուզարկեց ամբողջ տունը՝ վերից վար։ Շարիկովի հետքերը ոչ մի տեղ չկային։
― Այդպես էլ պետք է ձեզ,― մռնչում էր Ֆիլիպ Ֆիլիպովիչը՝ թափահարելով բռունցքները։
Ամբողջ օրը զանգահարում էր հեռախոսը, նաև հաջորդ օրը և բժիշները բժիշկները որոշակի քանակով այցելուներ ընդունեցին, իսկ երրորդ օրը աշխատասենյակում ընդհուպ հարց բարձրացավ, որ տեղեկացնել է պետք միլիցիա, որն էլ պիտի Շարիկովին փնտրի մոսկովյան հորձանուտում:
Եվ հենց նոր էր արտաբերվել «միլիցիա» բառը, երբ Օբուխով նրբանցքի երանելի լռությունը պատռեց բեռնատար մեքենայի կաղկանը կաղկանձը և տան պատուհանները ցնցվեցին։ Հետո հնչեց դռան վստահ զանգը, և Պոլիգրաֆ Պոլիգրաֆովիչը հայտնվեց նախասենյակում։ Եվ պրոֆեսորը, և դոկտորը ելան դիմավորելու նրան։ Պոլիգրաֆը ներս մտավ անսովոր արժանապատվությամբ, հանեց կեպին, վերարկուն կախեց եղջյուրից և նոր տեսքով հայտնվեց։ Հագին ուրիշի կաշվե բաճկոն էր, դարձյալ կաշվե մաշված շալվար և անգլիական ճտքավոր կոշիկներ, մինչև, ծնկները քուղկապ։ Պրեոբրաժենսկիյն ու Բորմենտալը, ասես հրամանով, ձեռքերը խաբեցին կրծքներին, կանգնեցին բարավորի մոտ՝ սպասելով Պոլիգրաֆ Պոլիգրաֆովիչի առաջին հայտարարությանը։ Սա հարթեցրեց կոշտ մազերը, հազաց և շուրջը նայեց, որ ակնհայտ էր՝ Պոլիգրաֆը շփոթմունքը ցանկանում է թաքցնել սանձարձակությամբ։
— Ֆիլիպ Ֆիլիպովիչ,― վերջապես սկսեց խոսել,– — ես պաշտոնի եմ նշանակվել։
Երկու բժիշկները չոր, կոկորդային ձայն արձակեցին և շարժվեցին։
Մեքենագրված էր «Սույնը ներկայացնող ընկեր Պոլիգրաֆ Պոլիգաֆովիչը իսկապես հանդիսանում է Մոսկվա քաղաքի Մ.Կ.Տ. թափառական կենդանիներից (կատուներ և այլն) մաքրման բաժնի վարիչը»։
— Այսպես,― ծանր֊ծանր ասաց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,– — իսկ ո՞վ է ձեզ ընդունել տվել։ Ահ, իմիջիայլոց, ինքս եմ կռահում...
— Է՛, հա՜, Շվոնդերը,— պատասխանեց Շարիկովը։
— Դոկտոր, աղաչում եմ։
Շարիկովը թափահարեց գլուխը, հայտնել տալով, որ հնազանդվում Է է և կկրկնի։
— ...ներեցեք ինձ, մեծարգո Դարյա Պետրովնա և Զինաիդա...
― Այլևս երբեք չեմ անի...
― Չեմ անի...
Բորմենտալը թողեց Շարիկովին ազատ և հարցրեց.
— Բեռնատարը ձեզ սպասո՞ւմ Է։է։
— Չէ,— հարգալիր պատասխանեց Շարիկովը,— մենակ բերեց։
— Զինա, բաց թողեք մեքենան: Հիմա նկատի ունեցեք հետևյալը. դուք վերադարձել եք Ֆիլիպ Ֆիլիպովիչի բնակարանը...
— Ուրիշ էլ ո՞ւր պիտի գնայի,– — երկչոտ պատասխանեց Շարիկովը՝ աչքերը խաղացնելով։
— Հրաշալի։ Լինել հեզ ու խոնարհ։ Հակառակ դեպքում, ամեն մի այլանդակ արարքի համար գործ կունենաք ինձ հետ։ Հասկացա՞ք։
Հետայդու բնակարանում լռություն տիրեց և շարունակվեց երկու օրուգիշեր։ Պոլիգրաֆ Պոլիգրաֆովիչը առավոտյան գնում էր դղրդացող բեռնատարով, հայտնվում երեկոյան, սուսուփուս ճաշում Ֆիլիպ Ֆիլիպովիչի և Բորմենտալի հետ։ Թեև Բորմենտալը և Շարիկովը քնում էին մեկ սենյակում, նրանք չէին խոսում իրար հետ, այնպես որ Բորմենտալը կարոտեց առաջինը։
Երկու օր անց բնակարանում հայտնվեց նիհարիկ, շտկված֊ ներկված աչքերով մի օրիորդ, կրեմագույն գուլպաներով և շատ շփոթվեց բնակարանի հոյակապությանն ի տես։ Հնամաշ, թեթև վերարկուով նա քայլում էր Շարիկովի ետեից ետևից և նախասենյակում դեմառդեմ ելավ պրոֆեսորին։
Պրոֆեսորը շշկլվեց, կանգ առավ, կկոցեց աչքերը և հարցրեց.
― Խնդրում եմ, մի րոպեով եկեք իմ աշխատասենյակը։
― Ես Էլ էլ կգամ նրա հետ,– — արագ և կասկածանքով ասաց Շարիկովը։
Եվ այստեղ վայրկենապես, ասես գետնի տակից բսնեց վճռական Բորմենտալը։
― Կներեք,― ասաց նա,– — պրոֆեսորը կզրուցի օրիորդի հետ, իսկ մենք կմնանք այստեղ։
― Ես չեմ ուզում,― քարացած պատասխանեց Շարիկովը՝ փորձելով սողոսկել վախից կրակվող օրիորդի և ֆիլիպ Ֆիլիպովիչի ետևից։
— Ոչ կներեք,– — Բորմենտալը բռնեց Շարիկովի դաստակից և տարավ զննարան։
Մի հինգ րոպե աշխատասենյակից ոչինչ չէր լսվում, իսկ հետո խլացած լսվեցին օրիորդի հեկեկոցները։
— Սրիկան ասաց, թե վիրավորվել է պատերազմում,— հեկեկում էր օրիորդը։
— Ստում է,― անհողդողդ պատասխանեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը, օրորեց գլուխը և շարունակեց.– — ես անկեղծորեն խղճում եմ ձեզ, բայց դե, չի կարելի այդպես, առաջին պատահածի հետ, միայն աշխատատեղի համար... Աղջիկս, չէ՞ որ դա այլանդակություն է... ԱՀա, թե ինչ...
Նա բացեց գրասեղանի դարակը և երեք հատ երեսուննոց հանեց։
— Ես ինձ կթունավորեմ,— լալիս էր օրիորդը,— ճաշարանում ամեն օր աղը դրած միս... նա սպառնում էր, ասում, թե կարմիր հրամանատար է... ասում է, թե ինձ հետ կապրես շքեղ բնակարանում... ամեն օր՝ արքայախնձոր... Հոգեկանս բարի է, ասում է, մենակ կատուներին եմ ատում... Մատանիս էլ վերցրել է հիշատակ...
— Այդպես, այդպես, այդպես, հոգեկանը բարի է... «Սևիլյայից Գրենադա»,— մրմնջաց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,– — պետք է դիմանալ, դուք դեռ այնքան ջահել եք...
— Մի՞թե հենց այս դարպասատակից։
— Վերցրեք փողը, երբ տալիս են, պարտքով,– — բղավեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։
Ապա հանդիսավորապես բացեց դուռը, և Բորմենտալը, Ֆիլիպ Ֆիլիպովիչի հրավերովվ, ներս բերեց Շարիկովին։ Սա աչքերը տանում―բերում էր, գլխի բուրդը շարժվում էր խոզանակի պես։
— Սրիկա,– — ասաց օրիորդը, շողացնելով լացակումած, ներկը քսմսած աչքերը և դիմափոշուց շերտատված քիթը։
— Ինչի՞ց է ձեր գլխի սպին, բարի եղեք բացատրել օրիորդին,— մեղմությամբ հարցրեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։
Օրիորդը վեր կացավ և լաց լինելով դուրս գնաց։
— Վերջ տվեք,— նրա ետևից բղավեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— սպասեք։ Մատանին տվեք խնդրում եմ,– — Շարիկովին դիմեց նա։
Սա հնազանդորեն մատից հանեց սնամեջ, զմրուխտով մատանին։
— Վասնեցովա,— պատասխանեց Շարիկովը՝ աչքերով փնտրելով, թե ինչպես ճողոպրի։
— Ամեն օր,— բռնելով Շարիկովի բաճկոնի դարձածալը արտաբերեց Բորմենտալը,— անձամբ եմ հետաքրքրվելու մաքրման գրասենյակում, թե կրճատե՞լ են քաղաքացուհի Վասնեցովային։ Եվ եթե միայն դուք... իմանամ, որ կրճատել եք. , սեփական ձեռքով կգնդակահարեմ ձեզ այստեղ։ Զգուշացնում եմ, Շարիկով, մայրենի լեզվով եմ ասում։
Շարիկովն անքթիթ նայում Էր էր Բորմենտալի բթին։
— Մեր մոտ Էլ սևոլվեր էլ ռևոլվեր կճարվի,― մրթմրթաց Շարիկովը, բայց շատ ալարկոտ և հանկարծ ճարպկորեն շպրտվեց դռնից դուրս։
— Զգուշացեք,— նրան հասավ Բորմենտալի բղավոցը։
Գիշերը և հաջորդ օրվա կեսը բնակարանում ամպ Էր էր կախված, ինչպես ամպրոպից առաջ։ Սակայն բոլորը լուռ Էին։ էին։ Եվ ահա, հաջորդ օրտ, երբ Պոլիգրաֆ Պոլիգրաֆովիչը, որի սիրտը ծակել Էր էր գեշ կանխազգացումը, մռայլված գնաց աշխատավայր բեռնատարով, պրոֆեսոը Պրեոբրաժենսկիյն, միանգամայն անպատեհ ժամի, ընդունեց իր երբեմնի այցելուներից մեկին՝ հաստամարմին և բարձրահասակ մարդ Էրէր, զինվորական համազգեստով։ Վերջինս համառորեն տեսակցություն Էր էր խնդրում և ստացավ։ Մտնելով աշխատասենյակ՝ նա քաղաքավարությամբ շխկացրեց կրունկները։
― Ձեր ցավե՞րն են վերսկսվել, սիրելիս,— հարցրեց նիհարած Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— նստեք, խնդրեմ։
― Մերսի։ Ոչ, պրոֆեսոր,— պատասխանեց հյուրը, սաղավարտաձև գլխարկը դնելով սեղանի անկյունին,— ես ձեզ շատ եմ պարտական ... Հը՛մ... Ես ձեզ մոտ եմ եկել միանգամայն ուրիշ գործով, Ֆիլիպ Ֆիլիպովիչ... Մեծ հարգանք տածելով ձեր... Հըմ... նախազգուշացնել... Հստակ դատարկ բան Էէ... Պարզապես, ստահակի մեկն Է է նա...
Այցելուն ձեռքը մտցրեց պայուսակի մեջ և մի թուղթ հանեց։
― Լավ Էէ, որ անմիջականորեն ինձ զեկուցեցին...
Ֆիլիպ Ֆիլիպովիչը ակնոցի վրայից քթակնոց դրեց և սկսեց կարդալ։ Երկար մրմնջում էր քթի տակ, ամեն վայրկյան այլայլվելով։
«... ինչպես նաև սպառնաց սպանել տնային կառավարիչ ընկեր Շվոնդերին, ինչից երևում է, որ հրազեն է պահում։ Եվ հակահեղափոխական ճառեր է արտասանում, ինչպես նաև իր սոցիալ―աղախին Զինաիդա Պրոկոֆյևնա Բունինային կարգադրեց գցել վառարանը Էնգելսին, ինչպես հաստատ մենշևիկ իր ընթերակա Իվան Առնոլդովիչ Բորմենտալի հետ, որը գաղտնի և չգրանցված ապրում է նրա բնակարանում։ Մաքրման ենթարաժնի վարիչ Պ.Պ. Շարիկովի ստորագրությունը հաստատում եմ։ Տնային կառավարչության նախագահ Շվոնդեր, քարտուղար Պեստրուխին»։
― Թույլ կտա՞ք սա պահեմ ինձ մոտ,– — հարցրեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը, նրա դեմքին պուտեր հայտնվեցին,— թե, կներեք, ձեզ պետք Է է օրինական ընթացք տալ գործին։
— Ներեցեք, պրոֆեսոր,— այցելուն շատ վիրավորվեց և փքեցրեց ռունգերը,― դուք, իրոք, շատ արհամարհաբար եք նայում մեզ։ Ես...— այստեղ նա սկսեց փքվել, ինչպես հնդկական աքաղաղ։
― Ներեցեք, ներեցեք, սիրելիս,– — մրմնջաց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,– — ներողություն, իսկապես չէի ուզում ձեզ վիրավորել։
― Մենք կարողանում ենք թղթեր կարդալ, Ֆիլիպ Ֆիլիպովիչ։
― Մի բարկացեք, սիրելիս, նա այնպես է տանջել ինձ...
— Կարծում եմ,— կատարելապես հանդարտվեց այցելուն,— բայց և այնպես, ի՜նչ տականք է։ Հետաքրքիր կլիներ նրան նայե։ նայել։ Մոսկվայում ուղղակի առասպելներ են պատմում ձեր մասին։
Ֆիլիպ Ֆիլիպովիչը միայն հուսաբեկ թափ տվեց ձեռքը։ Այստեղ այցելուն տեսավ, որ պրոֆեսորը կորացել է և ավելի ճերմակել վերջին շրջանում։
'''* * *'''
Հանցագործությունը հասունացել էր և ընկավ քարի պես, ինչպես և լինում է սովորաբար։ Վատ, կրծող ցավող սրտով վերադարձավ բեռնատարով Պոլիգրաֆ Պոլիգրաֆովիչը։ Ֆիլիպ Ֆիլիպովիչի ձայնը նրան հրավիրեց զննարան։ Զարմացած Շարիկովը եկավ և տարտամ սարսափով նայեց Բորմենտալի դեմքի հրացանափողերին, հետո՝ Ֆիիպ Ֆիլիպովիչին։ Ամպ Էր էր գալարվում ընթերակայի շուրջ, և նրա ձախ ձեռքը, գլանակը մատների արանքում, ցնցվում Էր էր մանկաբարձական աթոռի պսպղուն բռնակին։
Ֆիլիպ Ֆիլիպովիչը հանգիստ և շատ չարագույժ ասաց.
― Հենց հիմա հավաքեք իրերը, շալվար, վերարկու, ինչ ձեզ պետք Էէ, և դո՜ւրս բնակարանից։
― Էդ ո՞նց,— անկեղծորեն զարմացավ Շարիկովը։
― Այսօր իսկ դուրս բնակարանից,– — միալար կրկնեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը, աչքերը կկոցած իր եղունգներին։
Ինչ֊որ չար ոգի Էր էր նստել Պոլիգրաֆ Պոլիգրաֆովիչի մեջ, հավանաբար կործանումն արդեն հսկում Էր էր նրան և ճակատագիրը կանգնած Էր էր թիկունքին։ Նա ինքը նետվեց անխուսափելիի գիրկը և չարախինդ ու բեկբեկ ասաց հաչաձայն.
― Էս ի՞նչ բան Էէ, իսկականից։ Ի՞նչ Էէ, դատ ու դատաստան չե՞մ գտնի ձեր վրա։ Տասնվեց արշինի վրա Էստեղ էստեղ նստած եմ ու նստած էլ կմնամ։
― Դուրս կորեք բնակարանից,– — խուլ շշնջաց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։
Շարիկովն ինքը կանչեց իր մահը։ Ձախ ձեռքը բարձրացրեց և Ֆիլիպ ֆիլիպովիչին ճանկռոտեց, անտանելի կատվահոտ արձակող հայհոյանշան ցույց տվեց։ Իսկ հետո աջ ձեռքով, վտանգավոր Բորմենտալին ուղղված, գրպանից ատրճանակ հանեց։ Բորմենտալի գլանակը շողաց ընկնող աստղի պես, և մի քանի վայրկյան անց ջարդված ապակու կտորտանքի վրա ցատկոտող Ֆիլիպ Ֆիլիպովիչը վազվզում էր պահարանի և թախտի միջև։ Թախտի վրա փռված, խռխռալով պառկած էր մաքրման ենթաբաժնի վարիչը, իսկ նրա կրծքին տեղավորվել էր վիրաբուլժ Բորմենտալը և խեղդում էր նրան սպիտակ փոքր բարձով։
«Այսօր ընդունելություն չի լինելու պրոֆեսորի հիվանդության պատճառով։ Խնդրում եմ չանհանգստացնել զանգերով»։
Փայլուն գրչահատ դանակով նա կտրեց զանգի լարը, հայելու մեջ նայեց իր ճանկոտած ճանկռոտած և արյունոտ դեմքին և ճղճղված, մանրիկ դողացնող ձեռքերը։ Հետո նա հայտնվեց խոհանոցում և լարված Զինային և Դարյա Պետրովնային ասաց.
— Պրոֆեսորը խնդրում է ձեզ՝ բնակարանից ոչ մի տեղ չգնալ։
Լռությունը պարուրեց բնակարանը, սողոսկեց բոլոր անկյունները։ Աղջամուղջն իջավ՝ գեշ, զգուշավոր, մի խոսքով՝ խավար։
Ճիշտ է, հետագայում բակի մյուս կողմի հարևաններն ասում էին, թե իբր բակ ելնող զննարանի պատուհանները այդ երեկո լուսավորված էին բոլորը և նույնիսկ իբր տեսել են պրոֆեսորի սպիտակ դլխարկըգլխարկը... Ստուգել դա դժվար է։ Ճիշտ է, երբ ամեն ինչ վերջացել էր, Զինան շատախոսում էր, որ աշխատասենյակում, բուխարու մոտ, այն բանից հետո, երբ Բորմենտալը և պրոֆեսորը դուրս էին եկել զննարանից, իրեն մահու չափ վախեցրել էր Իվան Առնոլդովիչը։ Իր աշխատասենյակում նա պպզել էր բուխարու առաջ և իր ձեռքով այրում էր կապտակազմ տետրը, որի մեջ գրանցված էին պրոֆեսորի այցելուների հիվանդության պատմությունները։ Իբր դոկտորի դեմքն ամբողջովին կանաչ էր և ամեն, ամեն տեղ ճանկռոտած։ Եվ Ֆիլիպ Ֆիլիպովիչն այն երեկո ինքն իրեն նման չէր։ Նաև որ... Իմիջիայլոց, դուցեև պրեչիստենկյան բնակարանից այդ անմեղ աղջիկը ստում է...
Մի բան կարելի է անվերապահ ընդունել։ Այդ երեկո բնակարանում կատարյալ և զահուրելի լռություն էր տիրում։
Պրոֆեսոր Պրեոբրաժենսկիյի բնակարանի զննարանում ճակատամարտի տասներորդ օրվա գիշերը, Օբուխով նրբանցքում կտրուկ զանգ հնչեց։ Զինային մահու չափ վախեցրին դռան մյուս կողմից հնչող ձայները.
— Քրեական միլիցիան է և քննիչը։ Բարի եղեք դուռը բացե։բացել։
Ոտնաձայներ լսվեցին, կտկտոց, նոր գցած ապակիներով պահարանների մեջ արտացոլվող լույսի փնջերից կրակվող ընդունարանում մարդկանց բազմություն հավաքվեց։ Երկուսը միլիցիայի համազգեստով էին, մեկը՝ պայուսակով ու վերարկուով, չարախնդացող և գունատված Շվոնդերը, պատանի– աղջիկըպատանի–աղջիկը, շվեյցար Ֆյոդորը, Զինան, Դարյա Պետրովնան և կիսահագնված Բորմենտալը, որն ամաչելով ծածկում էր անփողկապ վիզը։
Աշխատասենյակից բացվող դռնից ներս մտավ Ֆիլիպ Ֆիլիպովիչը։ Հագին բոլորին հայտնի երկնագույն խալաթն էր, և այստեղ բոլորը կարող էին իսկույն համոզվել, որ Ֆիլիպ Ֆիլիպովիչը լավ լցվել է վերջին շաբաթվա ընթացքում։ Նախկին տիրական և եռանդուն Ֆիլիպ Ֆիլիպովիչը՝ լի արժանապատվությամբ, հայտնվեց գիշերային հյուրերի առաջ և ներողություն խնդրեց, որ խալաթով է։
— Մի նեղվեք, պրոֆեսոր,– — շատ շփոթված ասաց քաղաքացիական հագուստով մարդը։ Հետո նա կմկմալով սկսեց խոսել.– — Շատ տհաճ է... Մենք օրդեր ունենք՝ ձեր բնակարանը խուզարկելու և...– — մարդը խեթ նայեց Ֆիլիպ Ֆիլիպովիչի բեղերին և ավարտեց.– — և ձերբակալություն՝ արդյունքներից կախված։
Ֆիլիպ Ֆիլիպովիչը կկոցեց աչքերը և հարցրեց.
Զինայի հեկեկոցը ծածկեցին նրա վերջին խոսքերը։ Շարժում առաջացավ։
― Ոչինչ չեմ հասկանում,― պատասխանեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը՝ արքայավայել թոթվելով ուսերը,― այդ ի՞նչ Շարիկով է։ Ահ, ներեցեք, իմ շա՞նը, որին ես վիրահտաել վիրահատել եմ։
— Ներեցեք, պրոֆեսոր, ոչ թե շանը, այլ երբ արդեն մարդ էր նա։ Ահա, թե բանն ինչ է։
― Այսինքն, նա խոսո՞ւմ էր,― հարցրեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,– — դա դեռ չի նշանակում մարդ լինել։ Ի դեպ, կարեոր չէ։ Շարիկը հիմա էլ գոյություն ունի և ոչ ոք չի սպանել նրան։
— Պրոֆեսոր,— շատ զարմացած սկսեց խոսել մարդը և բարձրացրեց հոնքերը,– — այդ դեպքում, նրան հարկ է ներկայացնել։ Տասներորդ օրն է, նա կորել է, իսկ տվյալները, ներեցեք ինձ, շատ վատ են։
― Դոկտոր Բորմենտալ, համեցեք քննիչին ներկայացնել Շարիկին,— կարգադրեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը՝ վերցնելով օրդերը։
Դոկտոր Բորմենտալը, ծուռ ժպտալով, դուրս ելավ։ Երբ նա ետ եկավ ու սուլեց, նրա ետեից ետևից աշխատասենյակի դռնից դուրս պրծավ տարօրինակ տեսակի մի շուն։ Տեղ֊տեղ նրա մաշկը լերկ էր, տեղ֊տեղ բուրդ էր աճել։ Դուրս պրծավ, ինչպես վարժեցրած շուն՝ ետևի թաթերի վրա, հետո իջավ չորս թաթերին և շուրջը նայեց։ Գերեզմանային լռություն անշարժացավ ընդունարանում, դոնդողի պես։ Մղձավանջային արտաքխավ արտաքինով շունը, ճակատին՝ արնակարմիր սպի, կանգնեց ետևի թաթերին և ժպտալով նստեց բազկաթոռին։
Երկրորդ միլիցիոները հանկարծ լայն֊լայն խաչակնքվեց և ետ֊ետ գնալիս տրորեց Զինայի երկու ոտքը։ Սև հագուստով մարդը, բերանը բաց մնացած, այսպես խոսեց.
— Ներեցեք, ինչպե՞ս թե... Ախր, նա աշխատում էր մաքրման բաժնում։
— Ես չեմ նշանակել նրան այնտեղ,— պատասխանեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,– — պարոն Շվոնդերն է նրան երաշխավորություն տվել, եթե չեմ սխալվում։
— Ես ոչինչ չեմ հասկանում,— շփոթահար ասաց սևը և դիմեց առաջին միլիցիոներին,— նա նա՞ է։
― Նա է,– — անձայն պատասխանեց միլիցիոները,– — ինքն է որ կա։
― Նա է,– — լսվեց Ֆյոդորի ձայնը,– — մենակ թե նորից բրդոտել է սրիկան։
― Չէ՞ որ նա խոսում էր... քըխե, քըխե...
― Հիմա էլ դեռ խոսում է, բայց ավելի ու ավելի քիչ, այնպես որ օգտվեք առիթից, թե չէ շուտով լրիվ կլռի։
— Բայց ինչո՞ւ,– — կամացուկ հարցրեց սև մարդը։
Ֆիլիպ Ֆիլիպովիչը ցնցեց ուսերը։
'''* * *'''
Մոխրագույն փքսաձև խողովակները ջերմացնում էին։ Վարագույրները ծածկել էին պրեչիստենկյան թանձր գիշերը՝ միայնակ աստղով։ Բարձրագույն էակը, շնական կարևոր բարերարը նստած էր բազկաթոռին, իսկ Շարիկ շունը պառկած էր գորգին, կաշվե բազմոցի կողքը։ Մարտյան մշուշներից շունն առավոտները տառապում Էր էր գլխացավից, որբ տանջում Էր էր նրան գլխի շրջանաձև սպիով մեկ։ Բայց տաքությունից անցնում Էին էին իրիկնադեմին։ Եվ հիմա թեթևանում, թեթևանում Էրէր, և շան գլխում մտքերը ծորում էին համաչափ ու ջերմ։
«Ո՜նց ընկա, ո՜նց ընկա,— մտածում էր նա ննջելով,— ուղղակի աննկարագրելի ընկա։ Հաստատվել էի այս բնակարանում։ Կատարյալ համոզված եմ, որ իմ ծագման մեջ անմաքուր մի բան կա։ Առանց ջրասուզակի չի լինի։ Լիրբ էր իմ տատը, օղորմի պառավին։ Հաստատվել էի։ Ճիշտ է, գլուխս լրիվ կտրատել էին, բայց դե կլավանար։ Մեզ պետք չէ դրան ուշ դարձնել»։