Changes
/* Օպրիչնիկի օրը */
Ինչպես միշտ Ուսպենսկի տաճարում խավար է, տաք ու հանդիսավոր։ Վառվում են մոմերը, փայլում է սրբապատկերների ոսկին, նեղուս հայր Յուվենալիի ձեռքում ծխում է բուրվառը, հնչում է նրա բարակ ձայնը։ Թավ ձայնը՝ սևամորուք, հաստլիկ սարկավագինն է երգչախմբից։ Մենք կանգնած ենք խիտ շարքերով՝ ողջ մոսկովյան օպրիչնինան։ Այստեղ են և՛ Բատյան, և՛ Եռոխան՝ նրա աջ ձեռքը, և՛ Մոսոլը՝ նրա ձախ ձեռքը։ Եվ գլխավորները՝ ես ներառյալ։ Եվ հիմնական մասը։ Եվ երիտասարդները։ Միայն Տերը չկա։ Սովորաբար երկուշաբթի օրերին նա ողորմածորեն գալիս է մեզ հետ աղոթելու։ Բայց այսօր չկա մեր արևափայլը։ Ամբողջովին պետական գործերի մեջ է։ Կամ Րիզպոլոժենիի եկեղեցում, ընտանեկան տաճարում է աղոթում Սուրբ Ռուսի համար։ Տիրոջ ցանկությունը՝ օրենք է և հանելուկ։ Եվ փառք Աստծո։
Սովորական օր է այսօր, երկուշաբթի։ Եվ արարողությունն է սովորական։ Սուրբ Կնունքն անցել է։ Սահնակներով ման եկանք Մոսկվա֊գետով, իջեցրինք խաչը արծաթյա եղևնիներով զարդարված տաղավարի տակ գտնվող սառցանցք֊երդանր<ref>երդան ― նույնն է ինչ սառցանցքը, որում նախապես օրհնելուց հետո կնքվում էին Սուրբ Ծննդյան տոներին, առաջացել է Հորդանան անվանումից։ </ref> , կնքում էինք փոքրիկներին, ինքներս էինք սառցե ջրի մեջ ընկղմվում, կրակում թնդանոթներից, խոնարհվում Տիրոջը և Տիրուհուն, քեֆ էինք անում Գրանովիտյանում<ref>Կրեմլը կազմող շենքերից մեկը, որում նույնանուն մեծ սրահ կա։ </ref> կրեմլյան շքախմբի և Ներքին Շրջանակի հետ։ Հիմա մինչև Տրնդեզ՝ ոչ մի տոն, առօրյա կյանք։ Պետք է գործով զբաղվել։
«Թող աստված հառնի և թող անհայտանան թշնամիները նրա․․․» ― կարդում է հայր Յուվենալին։