Changes
Հետագայում նկարագրելով իր գժանոցում լինելը, Շվեյկը բացառիկ գովեստով էր խոսում այդ հաստատության մասին։
– Ճիշտն ասած, ես չգիտեմ, թե այգ այդ գժերն ինչո՞ւ են զայրանում, որ իրենց պահում են այնտեղ։ Այնտեղ մարդ կարող է հատակին տկլոր սողալ, չախկալի պես կաղկանձել, դիվոտել ու կծել։ Եթե մեկնումեկը նույնն աներ փողոցում, անցորդները զարմացած կմնային, իսկ այնտեղ դա սովորական բան է։ Այնտեղ այնպիսի ազատություն է, որ սոցիալիստներն իսկ չեն երազել։ Այնտեղ մարդ կարող է իրեն համարել և՛ աստված, և՛ Մարիամ աստվածածին, և՛ հռոմի պապ, և՛ Անգլիայի թագավոր, և՛ թագավոր կայսր, և՛ սբ. Վացլավ, ըստ որում վերջինս շարունակ կապկպված պառկած էր մեկուսարանում։ Այնտեղ կար այնպիսի մեկը, որ գոռում էր, թե ինքը արքեպիսկոպոս է, և ոչինչ չէր անում, միայն խժռում էր, և, կներեք, մի այնպիսի բան անում, որ հանգավորվում է «խժռել» բառի հետ, քանզի այնտեղ ոչ ոք չէր ամաչում այդ բանն անելուց։ Իսկ մի ուրիշն իրեն միանգամից համարում էր սուրբ Կիրիլ և Մեֆոդի, որպեսզի երկու ճաշաբաժին ստանար։ Այնտեղ նույնիսկ մի հղի պարոն կար, որը յուրաքանչյուրին կնունքի էր հրավիրում։ Այնտեղ կային շատ շախմատիստներ ու քաղաքագետներ, ձկնորսներ ու սկաուտներ, նամականիշներ հավաքողներ ու սիրող լուսանկարիչներ: Մեկն այնտեղ ընկել էր ինչ-որ հին պուտուկների պատճառով, որոնց նա աճյունասափոր էր անվանում։ Մի ուրիշին շարունակ պահում էին զսպաշապկի մեջ, որպեսզի չկարողանար հաշվել, թե աշխարհի վերջն երբ է գալու։ Այնտեղ ես մտերմացել էի մի քանի պրոֆեսորների հետ։ Նրանցից մեկը շարունակ կրնկակոխ քայլում էր իմ հետևից ու բացատրում, թե գնչուների օրրանը գտնվելիս է եղել Կրկոնիշիում, իսկ մի ուրիշն ապացուցում էր, թե երկրագնդի ներսում մի ուրիշ գունդ կա, որը զգալիորեն մեծ է դրսի գնդից:
Այնտեղ յուրաքանչյուրը կարող էր դուրս տալ ինչ խելքին փչեր, ինչպես պառլամենտում։ Մի անգամ այնտեղ սկսեցին հեքիաթ պատմել, հետո իրար մի լավ դնքստեցին, երբ մի ոմն իշխանուհու բանը վատ վերջացավ։ Ամենից կատաղին այն պարոնն էր, որն իրեն համարում էր Օտտոյի գիտականբառարանի գիտական բառարանի 16֊րդ հատոր և յուրաքանչյուրին խնդրում էր, որ իրեն բացի ու գտնի «Կազմարարական բիզ» բառը, թե չէ ինքը կորած է։ Նա չէր հանգստանում, մինչև որ զսպաշապիկ չհագցրին։ Այն ժամանակ էլ սկսեց պարծենալ, թե կազմ է ձեռք բերել, և խնդրում էր, որ եզրերը մոդայիկ ձևով հատեն։ Մի խոսքով, մարդ այնտեղ ապրում էր ինչպես դրախտում։ Դուք այնտեղ կարող եք ձեր քեֆին գոռալ, մռնչալ, երգել, լաց լինել, մկկալ, ծղրտալ, թռչկոտալ, աղոթել, գլխկոնձի տալ, չորեքթաթ անել, մի ոտքով ոստոստել, շրջանց վազել, պարել, քառատրոփ սուրալ, պպզել, կամ մագլցել պատն ի վեր, և ոչ ոք ձեզ չի մոտենա և չի ասի. «Լսեցե՛ք, այդպիսի բան չի կարելի անել, դա անվայել է, ամոթ է, չէ՞ որ դուք կուլտուրական մարդ եք»։ Բայց, ճիշտն ասած, այնտեղ միայն խաղաղ գժեր կային։ Օրինակ, այնտեղ նստած էր մի գյուտարար գիտնական, որը շարունակ քիթը քչփորում էր և միայն օրը մի անգամ բացականչում. «Ես հենց նոր հայտնագործեցի էլեկտրականությունը»։ Կրկնում եմ, այնտեղ շատ լավ էր, և այն մի քանի օրը, որ անցկացրի գժանոցում, կյանքիս ամենալավ օրերն էին։
Եվ հիրավի, հենց այն ընդունելությունը, որ Շվեյկին ցույց տվին գժանոցում, երբ նրան մարզային քրեական դատարանից քննության էին բերել, գերազանցեց նրա բոլոր սպասելիքները։ Նախ և առաջ Շվեյկին ոտից գլուխ մերկացրին, հետո մի խալաթ տվին և տարան լողանալու, մտերմաբար բռնելով թևերի տակից, ըստ որում սանիտարներից մեկը նրան զվարճացնում էր հրեական անեկդոտներով։ Լողարանում նրան ընկղմեցին տաք ջրով լի վաննայի մեջ, ապա այնտեղից հանեցին ու դրին սառը դուշի տակ։ Այդ բանը կրկնեցին երեք անգամ, ապա հարցրին՝ դո՞ւր եկավ թե ոչ։ Շվեյկը պատասխանեց, թե դա ավելի լավ է արվում, քան Կառլի կամրջի մոտ գտնվող բաղնիքներում, և թե ինքը լողանալ շատ է սիրում։ «Եթե դուք ինձ կատարելապես երջանկացրած լինելու համար եղունգներս կտրեք ու մազերս էլ խուզեք, ապա ավելին երազել անկարելի է»,– ասաց նա անուշիկ ժպիտով։ Նրա ցանկությունը կատարեցին։ Ապա Շվեյկին սպունգով մի լավ շփեցին, փաթաթեցին սավանի մեջ ու տարան առաջին բաժանմունք՝ անկողին դնելու։ Այնտեղ նրան պառկեցրին, վերմակով ծածկեցին ու խնդրեցին քնել։
Այդ հրաշալի րոպեի մասին Շվեյկը պատմում է զմայլանքով։ Մենք չենք համարձակվում կրկնել նրա այն պատմությունը, թե հետո ինչ արին իրեն։ Մեջ կբերենք միայն մի նախադասություն․ «Այդ Ժամանակ նրանցից մեկը ինձ պուպուզ էր բռնել»,– մտաբերում էր Շվեյկը։
Այնուհետև նրան հետ բերին, պառկեցրին անկողնու մեջ և նորից խնդրեցին քնել։ Մի որոշ ժամանակից հետո նրան արթնացրին ու տարան բուժազննման կաբինետ, որտեղ Շվեյկը, բոլորովին մերկ կանգնած երկու բժիշկների առաջ, հիշեց զինվորապարհակի փառավոր Ժամանակըժամանակը, և ակամա բերանից թռավ.
– Tauglich!<ref>Կաց (գերմ.)։</ref>։