Changes

== Շվեյկը կայազորի բանտում ==
Պատերազմ գնալու ցանկություն չունեցողների վերջին ապաստանը կայազորի բանտն էր։ Ես ինքս ճանաչում էի մի արտահաստիքային դասատուի, որը, որպես մաթեմատիկոս, պետք է ծառայեր ծառայել հրետանում, բայց չցանկանալով թնդանոթից արկեր թռցնել, մի պոդպորուչիկից «թռցրել» էր նրա ժամացույցը միայն ու միայն կայազորի բանտն ընկնելու համար։ Նա այդ բանն արել էր միանգամայն գիտակցաբար։ Պատերազմը նրան չէր գրավում ու չէր հրապուրում։ Նա հիմարություն էր համարում կրակել թշնամու վրա և ռազմաճակատի մյուս կողմում շրապնելով ու նռնակներով սպանել իր նման դժբախտների՝ մաթեմատիկայի արտահաստիքային դասատուների։
«Ես չեմ ուզում, որ ինձ ատեն բռնության համար»,– ասել էր նա ինքն իրեն և հանգիստ խղճով գողացել ժամացույցը։ Սկզբում քննել էին նրա հոգեկան վիճակը, և միայն այն ժամանակ, երբ նա ասել էր, թե ժամացույցը գողացել է հարստանալու նպատակով, ուղարկել էին կայազորի բանտը։
Զինվորական գրաքննությունը այստեղ էր ուղարկում տանը հուսահատական վիճակում մնացածների և ռազմաճակատի միջև տեղի ունեցող նամակագրությունների հեղինակներին։ Ժանդարմներն այստեղ բերում էին ծեր, անաշխատունակ գյուղացիների, որոնք նամակներ էին ուղարկել ռազմաճակատ, իսկ զինվորական դատարանը նրանց դատապարտում էր տասներկու տարվա բանտարկության՝ իրենց մխիթարիչ խոսքերի և տանը թագավորող աղքատությունը նկարագրած լինելու համար։
Գրադչանիի կայազորային բանտի ճանապարհը Բրժևնովի միջով տանում էր դեպի Մոտոլի հրապարակը։ Առջևից, զինվորների ուղեկցությամբ, քայլում էր մի մարդ ձեռքերին երկաթյա կալանդներ, իսկ նրա հետևից շարժվում էր մի սայլակ, մեջը՝ ղագաղ։ Մոտոլի հրապարակում հնչում էր «An! Feuer!»<ref>Կաց Կրա՛կ (գերմ.)։</ref> կերկերաձայն հրամանը։ Իսկ հետո բոլոր գնդերում ու գումարտակներում կարդում էին գնդին տրված հրամանը նորակոչիկներից մեկի հերթական գնդակահարության մասին, որի պատճառն այն է եղել, որ նորակոչիկը «ապստամբություն» է բարձրացրել այն բանի համար, որ կապիտանը թրով հարվածել է նրա կնոջը, որը ոչ մի կերպ չի կարողացել իր ամուսնուց բաժանվել։
Իսկ կայազորի բանտում մի երրորդություն՝ բանտի վերակացու Սլավիկը, կապիտան Լինհարտը և ֆելդֆեբել Ռժեպան, որի մականունն էր «Դահիճ», արդարացնում էր իր կոչումր։ Որքա՜ն մարդկանց նրանք ծեծամահ են արել մենախցերում։ Հնարավոր է, որ կապիտան Լինհարտր հանրապետության օրոք էլ դեռ կապիտան է։ Այդ դեպքում ես կցանկանայի, որ նրա ծառայությանց ցուցակի մեջ մտցվեին կայազորի բանտում կատարած ծառայության տարիները։ Սլավիկի ու Կլիմայի ստաժի մեջ պետական ոստիկանությունն արդեն մտցրել է այդ տարիները։ Ռժեպան թողել է զինվորական ծառայությունը և նորից ձեռք զարկել որմնադրի իր արհեստին։ Հավանաբար, նա հանրապետությունում հայրենասիրական խմբակների անդամ է։
Բանտի վերակացու Սլավիկը հանրապետության օրոք զող գող դարձավ և հիմա նստած է բանտում։ Խեղճը չկարողացավ հարմարվել հանրապետությանը, ինչպես հարմարվել են բազմաթիվ այլ պարոն զինվորականներ։
Ինքնին հասկանալի է, որ, ընդունելով Շվեյկին, բանտի վերակացու Սլավիկը նրա վրա նետեց լուռ հանդիմանությամբ լի մի հայացք։
– Որտե՞ղ խոթենք դրան,– հարցրեց ֆելդֆեբել Ռժեպան։
– Խոթենք տասնվեցերորդը,– վճռեց վերակացուն,– փոխանավորների մոտ; մոտ։ Չե՞ք տեսնում, որ ուղարկագրի վրա կապիտան Լինհարտը մակագրել է․ «Streng behüten, beobachten»<ref>Երկնային տեր Պահել խստորեն, հսկել (գերմ.)։</ref>։
– Այո՛, ախպերս,– հանդիսավոր կերպով ասաց նա Շվեյկին,– հայվանի հետ հայվանավարի էլ կվարվեն։ Իսկ ապստամբվողին կգցենք մենախուց, իսկ այնտեղ նրա կողերը կփշրենք, թող ընկած մնա մինչև սատկելը։ Մենք լիովին իրավունք ունենք այդ բանն անելու։ Այն մսագործի հախից լավ եկանք, չէ՞։ Հիշում ե՞ք, Ռժեպա։
Պարզապես ժամերգությունն ու քարոզը փարատում էին բանտային ձանձրույթը։ Բանն այն չէր, թե դու աստծուն ավելի ես մոտեցել թե ոչ, այլ որ հույս էր ձագում, թե ճանապարհին,– սանդուղքի վրա կամ բակում,– կարելի է գտնել սիգարետի գամ սիգարի մի դեն նետված ծխուկ։ Թքամանի մեջ կամ փոշոտ գետնին ընկած փոքրիկ ծխուկը աստծուն բոլորովին մի կողմ էր վանում։ Այդ փոքրիկ բուրող առարկան հաղթանակ էր տանում և՛ աստծո, և՛ հոգու փրկության նկատմամբ։
Եվ, բացի դրանից, քարոզն ինքնին բոլորին զվարճացնում էր։ Ֆելդկուրատ Օտտո Կացն առհասարակ շատ հաճելի մարդ էր։ Նրա քարոզներն անասելի հրապուրիչ ու սրամիտ էին և աշխուժություն էին հարուցում կայազորային ձանձրույթի մեջ։ Նա այնպես զվարճալի ճամարտակում էր աստծո անսահման ողորմածության մասին, ցանկանալով սրտապնդել «հոգով ընկճյալ» ու մեղսավոր կալանավորներին, այնպե՜ս համով հայհոյում էր ամբիոնից, այնպիսի՜ ինքնամոռացությամբ սուրբ սեղանի մոտ երգում իր «Ite missa est»<ref>Գերմաներեն կոպիտ հայհոյանք Երթայք խաղաղությամբ (գերմ․լատ․)։</ref>-ը։ Նա ժամերգությունը կատարում էր շատ յուրօրինակ ձևով։ Փոխում էր սուրբ պատարագի ամբողջ կարգը, իսկ երբ թունդ հարբած էր լինում, հորինում էր բոլորովին նոր եղանակներ, նոր պատարագ, սեփական ծիսակարգ, մի խոսքով, այնպիսի բան, որ ոչ ոք իր օրում չի տեսել։
Ա՜յ թե ծիծաղ էր բարձրանում, երբ նա, օրինակ, սայթաքում և սկիհի, սուրբ հաղորդության կամ մաշտոցի հետ միասին թրխկալով վայր էր ընկնում, բարձրաձայն մեղադրելով կալանավոր մինիստրանտին, թե նա իրեն ոտք գցեց, իսկ հետո հենց այդտեղ էլ, խորհրդատուփի առաջ, այդ մինիստրանտին դատապարտում մենախուց նստելու կամ «շպանգլե» կոչված պատիժը կրելու։ Պատժյալը շատ գոհ է, քանզի այդ ամենը մտնում է ներկայացման ծրագրի մեջ և ավելի զվարճալի դարձնում բանտի եկեղեցում խաղացվող կոմեդիան։ Նրան այդ կոմեդիայի մեջ դեր է տրված, և նա լավ է կատարում այդ դերը։
Ֆելդկուրատ Օտտո Կացը, այդ տիպիկ զինվորական քահանան, հրեա էր։ Ասենք, դրանում ոչ մի զարմանալի բան չկա․ արքեպիսկոպոս Կոնն էլ հրեա էր և դեռ նույնիսկ Մախարի մոտիկ բարեկամը։
Ֆելդկուրատ Օտտո Կացի անցյալն ավելի գունագեղ էր, քան հռչակավոր արքեպիսկոպոս Կոնինը։ Օտտո Կացը սովորել էր առևտրական ինստիտուտում և իր ժամանակին զինվորական ծառայության կանչվել որպես հոժարական։ Նա այնքան լավ էր գլուխ հանել մուրհակային իրավունքից և մուրհակներից, որ մի տարվա մեջ «Կաց և ընկ» ընկ.» ֆիրման սնանկության էր հասցրել։ Սնանկությունն այնպիսին էր եղել, որ ծերունի Կացն ստիպված էր գնալ հյուսիսային Ամերիկա, նախապես ինչ ու ինչ դրամական կոմբինացիաներ սարքելով իր վստահորդների գլխին, ճիշտ է, առանց վերջիններիս, ինչպես և առանց իր գործակցի գիտության, որն ստիպված եղավ մեկնել Արգենտինա։
Երբ, այդպիսով, երիտասարդ Օտտո Կացն անշահախնդրաբար «Կաց և ընկ․» ֆիրման բաժանել էր հյուսիսային և հարավային Ամերիկաների միջև, ընկել էր այնպիսի մարդու վիճակի մեջ, որը ոչ մի տեղից ժառանգություն ստանալու հույս չունի, չգիտե գլուխը որտեղ դնի և որին մնում է միայն տեղավորվել իսկական զինվորական ծառայության մեջ։
Նրան հանդիսավոր կերպով մկրտել էին Էմաուզի վանքում։ Մկրտության ծեսը անձամբ կատարել էր ինքր՝ պատեր Ալբանը։ Դա մի փառահեղ տեսարան էր եղել։ Ներկա էին եղել այն գնդի աստվածավախ մայորը, որտեղ ծառայում էր Օտտո Կացը, Գրադչանիի ազնվական օրիորդների ինստիտուտից եկած մի պառաված աղջիկ և կոնսիստորիայի հաստամռութ նախագահը, որը նրա կնքահայրն էր։
Սպայական աստիճան ստանալու քննությունը հաջող էր անցել, և նորադարձ քրիստոնյա Օտտո Կացը մնացել էր զինվորական ծառայության մեջ։ Սկզբում նա կարծել էր, թե գործը լավ կնթանակընթանա, և արդեն մտադրվել էր ռազմական ակադեմիա ընդունվել, բայց մի գեղեցիկ օր հարբել էր, գնացել վանքը և թուրը փոխարինել վանականի փարաջայով։ Գրադչանիի արքեպիսկոպոսը նրան ունկնդրություն էր տվել, որի շնորհիվ նա ընկել էր սեմինարիա։ Ձեռնադրվելուց առաջ Կացը Վեյվոդա փողոցում գտնվող մի հույժ պարկեշտ տան մեջ, որտեղ «սպասարկում են կանայք», թունդ հարբել էր և կերուխումից ուղղակի գնացել ձեռնադրվելու։ Ձեռնադրվելուց հետո գնացել էր իր գունդը հովանավորություն փնտրելու, և երբ նրան ֆելդկուրատ էին նշանակել՝ իր համար ձի էր գնել։ Նա այդ ձիով սիգարշավում էր Պրագայի փողոցներում և շատ եռանդուն մասնակցություն ունենում իր գնդի սպաների բոլոր գինարբուքներին։
Նրա բնակած տան սանդուղքի վրա շատ հաճախ լսվում էին չբավարարված պարտատերերի անեծքները։ Օտտո Կացը փողոցային աղջիկներ էր բերում իր մոտ և կամ սպասյակին էր ուղարկում նրանց բերելու։ Կացը տարված էր «ինը» կոչված թղթախաղով, և ոչ անհիմն լուրեր էին շրջում, թե նա մաքուր չի խաղում, սակայն ոչ ոքի չէր հաջողվում ֆելդկուրատին բռնել ու ապացուցել, որ նա իր զինվորական փարաջայի լայն թևքի մեջ տուզ է թաքցնում։ Սպաների շրջանում նրան անվանում էին «հայր սուրբ»։
Քարոզի համար նա երբեք չէր պատվաստվումպատրաստվում, որով տարբերվում էր կայազորի բանտում իրենից առաջ քարոզած ֆելդկուրատից։ Վերջինիս գլուխը մտել էր, թե կայազորի բանտում կալանավորված զինվորներին քարոզներով կարելի է ուղղել։ Այդ պատվարժան հովիվը բարեպաշտորեն աչքերը ճակատն էր թռցնում և կալանավորների գլխին բարբառում պոռնիկներին, ինչպես նաև չամուսնացած մայրերին վերաբերվող օրենքները բարեփոխելու անհրաժեշտության մասին և հանգամանորեն շոշափում ապօրինի զավակների դաստիարակության հարցը։ Նրա քարոզները միանգամայն վերացական բնույթ էին կրում և ոչնչով չէին կապվում ընթացիկ մոմենտի հետ, այսինքն, պարզն ասած, տաղտկալի էին։
Ֆելդկուրատ Օտտո Կացի քարոզներն, ընդհակառակը, բոլորին զվարճություն էին պատճառում։
«Տասնվեցերորդ» խուցը եկեղեցի բերին միայն փոխաններով․ ոչ մի դեպքում չէր կաբելի թույլ տալ, որ նրանք շալվար հագնեին, քանզի դա հղի էր այն հնարավոր վտանգով, թե մեկն ու մեկը կարող է փախչել։
Այդ քսան սպիտակափոխան հրեշտակներին կանգնեցրին ուղիղ քաքոզչի քարոզչի ամբիոնի տակ։ Նրանցից մի քանիսը, որոնց բախտը ժպտացել էր, ծամում էին ճանապարհին հավաքած ծխուկները, քանզի գրպաններ չունեին, որ դրանք թաքցնեին։ Շուրջը կանգնած էին կայազորի բանտի մնացած կալանավորները և զմայլվում էին այդ քսան փոխաններով;փոխաններով։
Ֆելդկուրատը խթանները զրնգացնելով բարձրացավ ամբիոն։
– Habacht!<ref>Ես այդ ավազակների հախից կգամ Զգա՛ստ (գերմ.)։</ref>,– հրամայեց նա։– Պատրաստվե՛լ աղոթքի։ Կրկնել ինչ որ ես կասեմ։ Հե՛յ, դու, հետևում կանգնած, բռանդ մեջ մի խնչիր, սրիկա, աստծո տաճարի մեջ ես գտնվում։ Թե չէ կհրամայեմ կարցեր նստեցնել։ Երևի «հայր «Հայր մեր»֊ն արդեն մտահան եք արել, դմբոնե՛ր։ Հապա տեսնենք․․․ Գիտեի, որ բան դուրս չի գա։ Ձեր ինչ դարդն է «հայր «Հայր մեր»֊ը։ Ձեզ միայն թողնեն երկու բաժին միս ու լոբի լափեք, զխկռտվեք, փորի վրա պառկեք, քթներդ քչփորեք, իսկ տեր աստծո մասին իսկի չմտածեք։ Ճիշտ չե՞մ ասում ։
Նա ամբիոնից նայեց ցած, քսան սպիտակափոխան հրեշտակներին, որոնք, ինչպես և մյուսները, կուշտ զվարճանում էին։ Հետևի շարքերում «քամակախփուկ» էին խաղում։
– Դեռ ինչե՜ր են լինելու,– պատասխանեց Շվեյկի հարևանը։– Այսօր նորից թունդ լակել է, կնշանակի նորից խոսելու է մեղքի տատասկոտ ճանապարհի մասին։
Հիրավի, ֆելդկուրատի քեֆն այսօր տեղն էր։ Ինքն էլ չիմանալով ինչու, նա շարունակ թեքվում, կախվում էր ամբիոնի ճաղերի վրայից, և մազ էր մնում, որ հավասարակշռոլթյունը հավասարակշռությունը կորցներ ու ցած գլորվեր։
– Հապա, տղանե՛ր, մի բան երգեցեք,– գոռաց նա վերևից։– Կամ կուզե՞ք ձեզ մի նոր երգ սովորեցնեմ։ Ձայնակցեցեք ինձ․
Կա՞ մի ուրիշ կին աշխարհում<br />Իմ սիրուհուց դուրեկան․<br />Մենակ ես չեմ մոտը գնում,<br />Ունի հազար սիրեկան։<br />Հազարներ են մտնում տունը<br />Չորս կողմերից աշխարհի․<br />Կույս Մարիամ է իր անունը,<br />Ինքը չքնաղ ու բարի։
– Դուք, լոդրե՛ր, երբեք ոչինչ չեք սովորի,– շարունակեց ֆելդկուրատը։– Ես կողմնակից եմ, որ ձեզ բոլորիդ գնդակահարեն։ Բոլորիդ, հասկանալի՞ է։ Ասածս պնդում եմ այս սուրբ տեղից, անզգամնե՛ր։ Քանզի աստված կեցություն է․․․ որը չի քաշվի և ձեզ այնպես կմռմռացնի, որ խելքներդ թռցնեք։ Քանզի չեք ցանկանում դիմել Քրիստոսին, այլ գերադասում եք ընթանալ մեղքի տատասկոտ ճանապարհով․․․
– Ըհը՛, սկսվում է։ Լավ կոնծել է,– ուրախ-ուրախ շշնջաց Շվեյկի ականջին նրա հարևանը։
– ․․․ Մեղքի տատասկոտ ճանապարհը, հայվանի՛ գլուխներ, մոլությունների դեմ պայքարելու ճանապարհն է։ Դուք, անառակ որդիներդ, որ, փոխանակ վերադառնալու մեր երկնային հոր մոտ, գերադասում եք վեր ընկնել մենախցերում, ձեր հայացքն ուղղեցեք դեպի երկինք, և կհաղթեք։ Խաղաղություն կիջնի ձեր հոգիներին, խուլիգաննե՛ր․․․ Ես կխնդրեի այնտեղ, հետևում, չփնչացնել։ Դուք ձիեր չեք և ախոռում չեք գտնվում, այլ աստծո տաճարում։ Ես ձեր ուշադրությունն եմ հրավիրում այդ հանգամանքի վրա, աղավնյակներս․․․ Հա, որտե՞ղ կանգ առա։ Ja, über den Seelenfrieden, sehr gut!<ref>Պատիվ ունեմ հայտնելուՀա՛, պարոն գնդապետհոգևոր աշխարհի մասին էր, ես հարբած եմ շատ լավ (գերմ.)։</ref>։ Հիշեցեք, հայվաննե՛ր, որ դուք մարդ եք և պետք է իրականության սև խավարի միջից ձեր հայացքներն ուղղեք դեպի հավիտենականության անծայրածիր տարածությունները և հասկանաք, որ այստեղ ամենայն ինչ ունայն և անհարատև է և որ միայն աստված է հավիտենական։ Sehr gut, nicht wahr, meine Herren?<ref>Շատ լավ է, այնպես չէ՞, պարոնայք (գերմ․)։</ref>։ Իսկ եթե կարծում եք, թե ես զօր ու գիշեր կաղոթեմ ձեզ համար, որպեսզի, հայվաննե՛ր, ողորմած աստված իր հոգին ներարկի ձեր սառած սրտերի մեջ և իր սուրբ ողորմածությամբ վերացնի անօրինությունները ձեր, ձեզ ընդմիշտ ընդունի իր գիրկը և իր ողորմածությամբ հավիտյանս հավիտենից ձեզ չլքի, ապա չարաչար սխալվում եք։ Ես մտադիր չեմ ձեզ դրախտ մտցնել․․․
Ֆելդկուրատը զկռտաց։
– Ճի՛շտ այդպես, լսում ենք։
– Լսեչը քիչ է,– իր քարոզը շարունակեց ֆելդկուրատը։– Ձեզ շրջապատող խավարում, դմբոնե՛ր, ձեզ վրա չի իջնի բարձրյալի կարեկցությունը, քանզի գթասրտությունն էլ սահման ունի։ Իսկ դու, է՛շ, որ հետևումն ես կանգնած, չհամարձակվես խրխնջալ, թե չէ կարցեր կքշեմ։ Իսկ դուք, ցածում կանգնածնե՛ր, չկարծեք, թե գինետանն եք գտնվում։ Աստծո գթասրտությունն անսահման է, բայց միայն կարգին մարդկանց, այլ ոչ թե ամեն մի տականքի համար, որը չի հետևում ոչ նրա օրենքներին, ոչ զինվորական կանոնադրությանը։ Ահա թե ինչ էի ուզում ձեզ ասել։ Դուք աղոթել չեք կարողանում և կարծում եք, թե եկեղեցի գնալը քեֆ ու զվարճություն է, կարծես այստեղ թատրոն է կամ ինչ֊որ կինոմատոգրաֆ։ Ես այդ բանը ձեր մտքից հանել կտամ, որպեսզի չկարծեք, թե ես եկել եմ ձեզ զվարճացնելու և ուրախացնելու: ուրախացնելու։ Ես ձեզ, շան որդիներիդ, մենախուց նստեցնել կտամ,– ահա թե ինչկանեմ ես։ Ես ձեզ հետ միայն ժամանակ եմ վատնում, վատնում միանգամայն իզուր։ Եթե այստեղ իմ փոխարեն ինքը ֆելդմարշալը կամ ինքը արքեպիսկոպոսը լիներ, միևնույն է, դուք չէիք ուղղվի և ձեր հոգին չէիք դարձնի առ աստված։ Եվ այնուամենայնիվ մի օր կհիշեք ինձ ու կասեք, «նա մեր լավն էր ցանկանում»։
Փոխանավորների շարքերի միջից հեծկլտոց լսվեց։ Հեծկլտացողը Շվեյկն էր։
Ծրագրի հաջորդ համարին, սուրբ պատարագին, հասարակությունը հետևում էր լարված ուշադրությամբ և անսքող համակրանքով։ Կալանավորներից մեկը նույնիսկ գրազ եկավ, թե ֆելդկուրատը մասնատուփը ձեռքից վայր կգցի։ Նա իր ամբողջ հացաբաժինը դրեց երկու ապտակի դիմաց և գրազը տարավ։
Չի կարելի ասել, թե այն զգացմունքը, որով լի էր ֆելդկուրատի ծեսերը դիտողների սիրտը, հավատացյալների միստիցիզմ էր կամ հավատարիմ կաթոլիկների բարեպաշտություն։ Ավելի շուտ դա նման էր այն զգացմունքին, որ առաջանում է թատրոնում, երբ մենք պիեսի բովանդակությունը չգիտենք, իսկ գործողությունն անվերջ խճճվում է, և անհամբեր սպասում ենք հանգուցալուծմանը։ Բոլորը հափշտակված էին ֆելդկուրատի տված ներկայացումով։ Կալանավորները աչք չէին հեռացնում նրա շուրջառից, որը նա թարս էր հագել։ Բոլորը խանդավառված ու տարված էին սուրբ սեղանի մոտ տեղի ունեցող թամաշայով և էսթետիկական հաճույք էին զգում։ Շիկահեր մինիստրանտը, մի հոգևորական դասալիք, որ 28֊րդ գնդում մանր գողությունների մասնագետ էր, ազնվաբար ջանում էր հիշողությամբ վերականգնել սուրբ պատարագի ամբողջ ծիսակարգը, տեխնիկան ու տեքստը։ Նա ֆելդկուրատի համար միաժամանակ և՛ մինիստրանտ էր, և՛ հուշարար, մի բան, որ ֆելդկուրատին չէր խանգարում չտեսնված դյուրությամբ ետ ու առաջ գցել ամբողջ նախադասություններ։ Սովորական պատարագի փոխարեն ֆելդկուրատը մաշաոցի մաշտոցի մեջ բաց արեց և, ի մեծ հաճույս հասարակության, սկսեց կատարել ծննդյան պատարագը։ Նա ոչ ձայն ուներ, ոչ լսողություն, և եկեղեցու կամարների տակ ճղճղոց ու խռխռոց էր լսվում, ինչպես խոզանոցում։
– Համա՜ թե լակել է,– խորին բավականությամբ խոսում էին բեմի ներքևում։– Երևի էլի մի տեղ կոնծել է քածերի հետ։
– Թղթախաղի մեջ տանուլ տվի։ Վերջին անգամ գնդապետի, այն քաչալի հետ մակաո էինք խաղում, և ամբողջ փողս տարվեցի։ Բայց, փոխարենը, մի աղջկա վրա աչք ունեմ։ Իսկ դու ի՞նչ ես անում, հայր սուրբ։
– Ինձ սպասյակ է հարկավորասաց հարկավոր,– ասաց ֆելդկուրատը։– Վերջին սպասյակս մի ծեր հաշվապահ էր, առանց բարձրագույն կրթության, սակայն առաջնակարգ անասուն։ Շարունակ աղոթում էր ու մղկտում, որ աստված իրեն փորձանքից ու դժբախտությունից հեռու պահեր, դե՛հ, ես էլ վերցրի ու երթային գումարտակի հետ նրան ռազմաճակատ ուղարկեցի։ Ասում են, այդ գումարտակը գլխովին ջախջախել են։ Հետո ինձ մոտ մի ջահել սրիկայի ուղարկեցին, որի միակ գործն այն էր, որ նստում էր գինետանը և իմ հաշվին լակում։ Դրան դեռ մի կերպ կարելի էր դիմանալ, բայց այդ սրիկայի ոտքերը շատ էին քրտնում։ Ստիպված նրան էլ ուղարկեցի երթային գումարտակի հետ։ Իսկ այսօր ես մի տիպ գտա, որը քարոզի ժամանակ սկսեց լաց լինել մարդկանց ծիծաղեցնելու համար։ Ա՛յ, ինձ հենց այդպիսի մեկն է պետք։ Ազգանունը Շվեյկ է, նստած է տասնվեցերորդում։ Հետաքրքիր է իմանալ, թե ինչի՞ համարեն նստացրել և արդյոք չե՞մ կարող նրան այնտեղից մի կերպ դուրս հանել։
Քննիչը սկսեց տակն ու վրա անել սեղանի արկղերը, փնտրելով Շվեյկի գործը, բայց, ինչպես միշտ, ոչինչ չկարողացավ գտնել։
Վատ սնունդը դժվարացնում էր մարսողության պրոցեսը, և կալանավորների մեծ մասը տառապում էր գազերի կուտակումից․ գազերը բաց էին թողնվում գիշերային լռության մեջ, դիմավորվում պատասխան-ազդանշաններով և ուղեկցվում սրախոսություններով։
Միջանցքներից լսվում էին ժամապահների համաչափ ոտնաձայները, Ժամանակ ժամանակ առ ժամանակ բացվում էր դռան «աչքը» և «հրեշտակապետը» ներս էր նայում։
Մեջտեղի մահճակի վրա պառկած ինչ-որ մեկը ցածր ձայնով պատմում էր․
– Ինձ այստեղ տեղափոխեցին, երբ փորձ արի փախչել։ Իսկ առաջ նստած էի քսաներորդում։ Այնտեղ նստում են, այսպես ասած, ավելի թեթև գործերի համար։ Մի անգամ մեզ մոտ մի գյուղացի բերին։ Նրան երկու շաբաթ էին տվել այն բանի համար, որ իր տանը զինվորներին գիշերելու տեղ էր տվել։ Սկզբում կարծել էին, թե դա քաղաքական դավադրություն է եղել, իսկ հետո պարզվել էր, որ նա զինվորներին փողով էր գիշերելու տեղ տվել։ Այդ գյուղացին պետք է նստեր ամենամանր հանցագործների հետ, բայց նրանց խուցը լիքն էր, և ահա նա ընկել էր մեզ մոտ։ Ի՜նչ ասես չէր բերել հետը և ինչ ասես նրան չէին ուղարկում։ Չգիտեմ ինչ-պեսինչպես, թույլ էին տվել, որ, բանտի մթերաբաժնից բացի, օգտվեր և իր ուտելեղենից։ Նույնիսկ ծխել էին թույլ տվել։ Հետը բերել էր երկու խոզի բուդ, մի, ա՛յ, էսպիսի ահագին բոքոն, ձու, կարագ, սիգարետ, թութուն․․․ Մի խոսքով, ինչ որ սիրտդ ուզի։ Բոլորը լցրել էր երկու տոպրակի մեջ։ Եվ գլուխը մտել էր, թե բոլորը մենակ պիտի լափի։ Սկսեցինք խոշով խաթրով բաժին խնդրել, քանի որ խելքը չէր կտրում, որ մեզ էլ մաս հաներ, ինչպես անում էին մնացած բոլորը, երբ բան-ման էին ստանում։ Իսկ նա, այդ կծծի մարդը, չէ ու չէ, թե, գիտեք, ինքն այստեղ երկու շաբաթ նստելու է և չի կարող ստամոքսը փչացնել մեզ տրվող ճաշի կաղամբով ու փտած կարտոֆիլով։ Նա, ասում է, իր պետական ճաշն ու հացաբաժինը տալիս է մեզ, դրա դեմ ասելիք չունի, կարող ենք իրար մեջ հավասար բաժանել կամ հերթով ուտել․․․ Ախպորս ասեմ, նրբամիտ մարդ էր, պարաշայի վրա էլ նստել չէր ուզում, թողնում էր մյուս օրվան, որպեսզի զբոսանքի ժամանակ բակի արտաքնոցում աներ։ Այնքան երես առած էր, որ հետը արտաքնոցի թուղթ էլ էր բերել։ Ասացինք, թե թքել ենք իր մթերաբաժնի վրա, և սպասեցինք մի օր, եթկու օր, երեք օր․․․ Տղեն վետչինան լափում էր, հացին կարագ քսում, ձվերը կճպում, մի խոսքով՝ ապրում աղի պես։ Սիգարետները ծխում էր, և ոչ ոքի թույլ չէր տալիս նույնիսկ մի բերան քաշել, թե իբր մեզ չի թույլատրվում ծխել և եթե «հրեշտակապետը» տեսնի, որ մեզ ծխելու բան է տալիս, իրեն կարցեր կնստացնեն։ Մի խոսքով, ասեմ ձեզ, երեք օր համբերեցինք։ Չորրորդ օրվա գիշերը հատուցման ժամը հասավ։ Տղեն առավոտը արթնացավ․․․ Հա՛, մոռացա ասել, որ ամեն օր առավոտը, ճաշին ու իրիկունը լափելուց առաջ աղոթում էր, երկար աղոթում։ Աղոթքն արեց, ուրեմն, ու կռացավ-մտավ նարի տակ, որ տոպրակները հանի։ Մեկ էլ ի՛նչ տեսնի, տոպրակներն այնտեղ ընկած են, բայց չորացրած սալորի պես սմքած են ու խորշոմած։ Սկսեց բղավել, թե իրեն թալանել են, թողել են միայն արտաքնոցի թուղթը, բայց հետո ձայնը կտրեց, մի հինգ րոպեի չափ մտածեց ու որոշեց, թե մենք հանաք ենք արել, պարզապես վերցրել ենք ու մի տեղ թաքցրել։ Եվ ահա ասում է, այն էլ այնպես ուրախ-ուրախ․ «Ա՛խ, դուք, սրիկաներ, մեկ է, բոլորը ետ եք տալու։ Բայց լա՜վ խաղ եք խաղացել»։
Մեզ մոտ մի լիբենցի կար։ Սա թե․ «Գիտե՞ք ինչ, վերմակը քաշեք ձեր գլխին ու մինչև տասը համրեք, իսկ հետո նայեցեք ձեր տոպրակներին»։ Մեր տղեն էլ հնազանդ երեխայի պես գլուխը ծածկեց ու սկսեց հաշվել․ «Մեկ, երկու, երեք․․․»։ Իսկ լիբենցին, թե․ «Այդպես արագ չի կարելի, դանդաղ հաշվեք))։ Իսկ նա վերմակի տակ սկսում է նորից հաշվել, այս անգամ դանդաղ, ընդմիջումներով․ «Մեկ․․․ երկու․․․ երեք․․․»։ Երբ հաշվեց մինչև տասը, մահճակի վրայից իջավ, նայեց տոպրակներին։ «Մեղա՜ քեզ տեր, բարի մարդիկ,– սկսեց գոռալ,– տոպրակները առաջվա պես դատարկ են»։ Մի տեսնեիք նրա ապուշ ռեխը։ Քիչ էր մնում ծիծաղից տրաքեինք։ Իսկ մեր այն լիբենցին ասում է․ «Հապա մի անգամ էլ փորձեք»։ Եվ, կհավատա՞ք, տղեն այնքան էր էշացել, որ մի անգամ էլ փորձեց, իսկ երբ տեսավ, որ տոպրակների մեջ արտաքնոցի թղթից բացի ոչինչ չկա, սկսեց դուռը ծեծել ու գոռալ․ «Ինձ թալանել են, թալանել, օգնեցե՜ք։ Դուռը բացե՜ք, ի սեր աստծո, բացեցեք»։ Վերակացուներն իսկույն վազեվազ եկան, կանչել տվին տեսուչին և ֆելդֆեբել Ռժեպային։ Մենք բոլորս մի մարդու պես պնդում ենք, թե նա ցնդել է, թե իբր մինչև ուշ գիշեր լափում էր և բոլորը մենակ կերել է։ Իսկ նա միայն լաց է լինում և մի գլուխ ասում․ «Բայց, ախր, գոնե փշրանքներ պետք է մնային»։ Սկսեցին որոնել փշրանքները և, իհարկե, չգտան։ Հիմար հո չէինք․ ինչ որ չէինք կարողացել ուտել, պարանի փոստով ուղարկել էինք երկրորդ հարկը։ Մեզ մոտ ոչինչ չկարողացան գտնել, թեև այն հիմարը անվերջ կրկնում էր․ «Բայց, ախր, գոնե փշրանքներ պիտի մնացած լինեին մի տեղ»։ Ամբողջ օրը ոչինչ չկերավ, միայն նայում էր, թե հո մեկնումեկը մի բան չի՞ ուտում կամ ծխում։ Երկրորդ օրը նա ճաշին ձեռք էլ չտվեց, բայց իրիկունը փտած կարտոֆիլն ու կաղամբն էլ սրտովն էր։ Միայն թե էլ առաջվա պես չէր աղոթում, երբ վրա էր ընկնում վետչինայ ու ձվերին։ Հետո մեզնից մեկը, չգիտեմ ինչպես, մախորկա ձեռք բերեց, և ահա այդ ժամանակ նա առաջին անգամ սկսեց մեզ հետ խոսել, որպեսզի թույլ տայինք մի բերան քաշել։ Ո՜նց չէ, տվինք։
Վստահելի
1396
edits