Changes

Քաջարի զինվոր Շվեյկի արկածները, Մասն առաջին: Թիկունքում

Ավելացվել է 124 բայտ, 16:30, 6 Դեկտեմբերի 2014
=== II ===
Արդեն երեք օր էր, որ Շվեյկը որպես սպասյակ ծառայում էր ֆելդկուրատ Օտտո Կացի մոտ և այդ ժամանակամիջոցում նrան նրան տեսել էր միայն մի անգամ։ Երրորդ օրը պորուչիկ Հելմիխի սպասյակն եկավ ու Շվեյկին պսաց, որ գա իրենց տուն՝ ֆելդկուրատին տանելու։
Ճանապարհին սպասյակը Շվեյկին պատմեց, թե ֆելդկուրատը պորուչիկ Հելմիխի հետ կռվել է և դաշնամուրը ջարդել։ Ֆելդկուրատը թունդ հարբած է և չի ուզում տուն գնալ, իսկ պորուչիկ Հելմիխը, որ նույնպես հարբած է, այնուամենայնիվ նրան հանել-գցել է սանդուղքի վրա, և նա դռան մոտ հատակին նստած ննջում է։
— Ես հյուր… հյուր չեմ եկել։ Այդ դուք եք… սը-խալվում…
Շվեյկը ֆելդկուրատին բարձրացրեց ու հենեց պաաինպատին, Ֆելդկարատը դես ու գեն դեն էր թեքվում, փլչում Շվեյկի վրա և, հիմարավարի ժպտալով, շարունակ կրկնում.
— Ես ձեր ձեռքից հիմա վայր կընկնեմ։
Ֆելդկուրատի թևատակերից բռնելով, Շվեյկը շարունակեց նրան քարշ տալ։ Գլուխն առաջ պարզած և ողնաշարը ջարդած կատվի պես ոտքերը քաշ-քաշ անելով, ֆելդկուրատը քթի տակ քրթմնջում էր.
– Dominus vobiscum, et cum splritu tuo. Dominus vobiscum<ref>Գերմաներեն կոպիտ հայհոյանք Աստծո օրհնությունը ձեզ վրա։ Աստծո օրհնությունը ձեզ վրա։ (գերմ․լատ․)։</ref>.
Կառքերի կանգատեղում Շվեյկը ֆելդկուրատին նստեցրեց մայթի վրա, դեմ անելով պատին, իսկ ինքը գնաց կառապանների հետ բանակցելու։ Կառապաններից մեկն ասաց, թե այդ պանին լավ է ճանաչում, մի անգամ արդեն տարել է նրան և այլևս չի տանի։
Մի պահ թվում էր, թե սալարկի վրա կառքի ցնցվելուց նրա խելքը տեղն է գալիս։ Ֆելդկուրատը տեղում ուղիղ նստեց և սկսեց երգել ինչ-որ անհայտ երգի մի հատված, որ, հավանաբար, իր սեփական հանպատրաստից ստեղծագործությունն էր.
Հիշում եմ ոսկյա այն ժամանակը,<br />Երբ ինձ ժպտում էր ծանոթ-անծանոթ.<br />Օ՜, այն ժամանակ մենք ապրում էինք<br />Այնտեղ, ՄարկլինրւմՄարկլինում, Դոմաժլիցի մոտ։
Սակայն մի րոպե անց նա իսպառ կորցրեց դատելու կարողությունը և, դիմելով Շվեյկին, մի աչքը կկոցելով, հարցրեց.
Սակայն հանկարծ երգն ընդհատեց ու ասաց.
— Entschuldigen Sie, lieber Kamerad, Sie sind ein Trottel! Ich kann singen, was ich will!<ref>Ներեցե՛ք, թանկագին ընկեր, դուք տխմար մարդ եք։ Ես այդ ավազակների հախից կգամ ինչ ուզենամ կերգեմ (գերմ.)։</ref>
Այդ պահին նա, ըստ երևույթին, ցանկանում էր սուլել, սակայն սուլոցի փոխարեն նրա կոկորդից դուրս թռավ մի այնպիսի հուժկու «տը՜պռռ», որ կառքը կանգ առավ։
— Շատ դեպքերում… Այո՛, ամեն ինչ կարգին է… Բոլոր դեպքերում… Դուք մոլորության մեջ եք… Երրորդ հարկո՞ւմ… Դա պատրվակ է… Խոսքն, իմ մասին չէ, այլ ձե՛ր, ողորմած տիրուհի… Տվեք հաշիվը… Մի գավաթ սև սուրճ…
Նիրհելով, նա սկսեց վիճել ինչ-որ երևակայական թշնամու հետ, որը նրան զրկել էր ռեստորանում լուսամուտի մոտ նստելու իրավունքիցt։իրավունքից։
Հետո կառքը շփոթելով գնացքի հետ և, դուրս կախվելով, փողոցով մեկ չեխերեն և գերմաներեն բղավեց.
— Բուդեյովիցիում մի թմբկահար կար։ Եվ ահա նա ամուսնանում է ու մի տարի անց մեռնում։— Ֆելդկուրատն հանկարծ քահ-քած ծիծաղեց։— Հը՛, մի՞թե լավ անեկդոտ չի։
Այդ ամբողջ ժամանակ Շվեյկը ֆելդկուրատի հնտ հետ վարվում էր անողորմ խստությամբ։ Ամեն անգամ, երբ ֆելդկուրատը փորձում էր որևէ օյինբազություն անել, ինչպես, օրինակ՝ կառքից դուրս թռչել կամ նստարանը ջարդել, Շվեյկը հարվածում էր նրա կողատակին, մի բան, որին նա անդրադառնում էր անօրինակ բթությամբ։ Նա միայն մի անգամ փորձեց ապստամբվել և կառքից դուրս նետվել, հայտարարելով, թե այլևս ճանապարհը չի շարունակի, քանի որ Բուդեյովիցի գնալու փոխարեն գնում են Պոդմոկլի։ Սակայն Շվեյկը րոպեապես լիկվիդացրեց խռովությունը և ֆելդկուրատին ստիպեց նստարանի վրա ընդունել նախկին դիրքը, հետևելով, որ նա չքնի։ Այդ միջոցին Շվեյկի ասած բոլոր խոսքերից ամենաքաղաքավարին այս էր.
— Մի՛ մռփիր, սատկած անասուն։
Նա արտահայտում էր ամենաբազմատեսակ ցանկություններ։ Ցանկանում էր, որ Շվեյկը քաշեր ու դուրս գցեր նրա ոտքը, մի քիչ խեղդեր նրան, եղունգներր կտրեր, հաներ կտրիչ ատամները։ Ապա նահատակվելու ջերմ ձգտում դրսևորեց, պահանջելով, որ իր գլուխը պոկեն և պարկի մեջ դրած գցեն Վլտավա գետը։
— Իմ գլխի շոլրջ շուրջ աստղերը շատ կսազեին։ Թեկուզ մի տասը հատ,— խանդավառված ասաց նա։
Հետո սկսեց խոսել ձիարշավներից, սակայն շուտով անցավ բալետին, բայց այստեղ էլ երկար կանգ չառավ։
Ստիպված եղան նրան, բառիս իսկական իմաստով, կառքի միջից հանել կորզելով, ինչպես խաշած խխունջը պատյանի միջից։ Մի պահ թվում էր, թե նա կպատռվի ու երկու կես կլինի, քանզի ոտքերով կառչել էր նստարանից։
Այդ միջոցին ֆելդկուրատը քահ-քահ ծիծաղում էր, միանգամայն գոհ, որ կարողացել է Շվեյկին ու կառապանին խպբել։խաբել։
— Դուք ինձ կպատռեք, պարոնա՛յք։
Ֆելդկուրատը խումարի պատճառով ճնշված տրամադրության մեջ էր, նրան թախիծ էր տիրել։ Այդ պահին նրա դատողությունները լսողը բնավ չէր տարակուսի, թե ներկա է դոկտոր Ալեքսանդր Բատեկի «Կենաց և մահու պատերազմ հայտարարենք ալկոհոլի դևին, որը սպանում է մեր լավագույն մարդկանց» թեմայով դասախոսությանը և կամ կարդում է նրա «Էթիկայի հարյուր կայծ» գիրքը։ Ճիշտ է, որոշ փոփոխություններով։
— Ինձ համար հասկանալի է,— մանրամասնում էր նա,— երբ մարդ խմում է ազնիվ խմիչքներ, ասենք՝ արաղ, մարասկին կամ կոնյակ, բայց, ա՜խր, երեկ ես սնձօղի խմեցի։ Զարմանում եմ, թե ինչպես կարողացա խմել։ Գարշելի համ ունի։ Գոնե բալօղի լիներ։ Մարդիկ հնարում են ամեն տեսակ նողկալիություններ ու ջրի պես խմում։ Այդ սնձօղին ոչ համ ունի, ոչ գույն, միայն կոկորդ է խանձում։ Գոնե իսկական սնձօղու թուրմ լիներ, որից մի անգամ խմեցի Մորավիայոլմ։ Մորավիայում։ Բայց, ախր, երեկվանը փայտի սպիրտից կամ փայտյուղից էր սարքած… Տեսեք ինչպե՛ս եմ զկռտում։ Օղին թույն է,— վճռականորեն հայտարարեց նա։— Օղին պետք է լինի քաշած, իսկական, և օչ թե այնպիսի, որ հրեաները սառն եղանակով պատրաստում են ֆաբրիկայում։ Այդ տեսակետից օղին նույնն է, ինչ ռոմը, իսկ լավ ռոմը հազվագյուտ բան է… Թե որ ձեռքիս տակ իսկական ընկուզաթուրմ լիներ,— հառաչեց նա,— ստամոքսս կարգի կբերեր։ Այնպիսի ընկուզաթուրմ, որ Բրուսկում ունի կապիտան Շնարելը։
Նա սկսեց պրպտել քսակը։
— Ունեցած-չունեցածս երեսունվեց կրեյցեր է։ Ի՞նչ կասեք, եթե դիվանը ծախենք…— խորհում էր նա։– Ի՞նչ եք կարծում, Շվեյկ, առնող կլինի՞։ Տանտիրոջը կասեմ, թե ժամանակավորապես տվել եմ մեկին կամ՝ գողացել են։ Չէ՛, դիվանը կթողնեմ։ Ավելի լավ կլինի ձեզ ուղարկեմ կապիտան Շնարելի մոտ, թող ինձ հարյուր կրոն պարտք տա։ Նա երեկ չէ մյուս օրը թղթախաղում տարավ։ Եթե բախտներդ չբանի, գնացեք Վրշովիցիի զորանոցը, պորուչիկ Մալերի մոտ։ Եթե այնտեղ էլ բան դուրս չգա, գնացեք Գրադչանի, կապիտան Ֆիշերի մոտ։ Ասացեք, թե ձիու խարի համար ինձ փող է պետք, քանի որ այն փողերը խմել եմ։ Իսկ եթե այնտեղ էլ գործը գլուխ չգա, դաշնամուրը գրավ կդնենք։ Նրանցից յուրաքանչյուրին մի երկու խոսք կգրեմ ու կտամ ձեզ։ Աշխատեցեք համոզել։ Բոլորին ասացեք, թե փողը շատ է պետք, թե նստած եմ առանց գրոշի։ Առհասարակ ինչ կուզեք հնտրեցեքհնարեցեք, միայն թե դատարկ ձեռքով ետ չգաք, թե չէ ռազմաճակատ կուղարկեմ։ Կապիտան Շնաբելից էլ հարցրեք, թե այն ընկուզաթուրմը ո՞րտեղից է առնում, և երկու շիշ առեք։
Շվեյկն այդ հանձնարարությունը կատարեց փայլուն կերպով։ Նրա պարզասրտությունն ու ազնիվ դեմքը կատարյալ վստահություն էին ներշնչում նրա բոլոր ասածների նկատմամբ։ Նա ավելի հարմար համարեց կապիտան Շնաբելին, կապիտան Ֆիշերին ու պորուչիկ Մալերին չասել, թե ֆելդկուրատը պետք է վճարի ձիու խարի համար, այլ իր խնդրանքը ամրապնդել այն պատճառաբանությամբ, թե իբր ֆելդկուրատը պետք է ալիմենտ վճարի։
— Լա՜վ եք գործը գլուխ բերել, խո՜սք չունեմ,— հառաչից ֆելդկուրատը և սկսեց սենյակում գնալ ու գալ։— Ի՜նչ խայտառակություն,— ասաց նա, բռնելով գլուխը։— Դա դեռ հերիք չէր, գլուխս էլ է պայթում։
— Ես նրանց տվի մեր փողոցում ապրող մի խուլ պառավի հասցե,— բացատրեց Շվեյկը։— Ուզում էի գործը հիմնավորապես կատարել, քանի որ հրամանը հրաման է: է։ Չէի կարող դատարկ ձեռքով հեռանալ, և ստիպված եղա մի բան հնարել։ Եվ հետո, նախասենյակում սպասողներ կան, եկել են դաշնամուրը տանելու։ Ես նրանց բերել եմ, որ դաշնամուրը տանեն լոմբարդ, պարոն ֆելդկուրատ։ Լավ կլինի, որ տանեն։ Հա՛մ տեղ կբացվի, հա՛մ էլ մեր փողը կավելանա։ Համենայն դեպս մի որոշ ժամանակ ապահովված կլինենք։ Իսկ եթե տնատերը հարցնի, թե դաշնամուրն ի՞նչ ենք ուզում անել, կասեմ, թե լարերը կտրվել են և ուղարկում ենք գործարան նորոգելու։ Բարապանուհուն հենց այդպես էլ ասել եմ, որպեսզի դաշնամուրը հանելիս ու սայլին բարձելիս չզարմանա… Դիվանի համար էլ եմ մուշտարի ճարել։ Ծանոթս է, հին կահույք առնող-ծախող։ Կգա ճաշից հետո։ Հիմա կաշվե դիվանը լավ գին ունի։
— Իսկ էլ ուրիշ օյին չե՞ք խաղացել, Շվեյկ,— վհատված հարցրեց ֆելդկուրատը, շարունակ երկու ձեռքով գլուխը բռնած։
— Ամուսինս,— սկսեց նա կրկնել հին պատմությունր,— այնքան զգույշ մարդ էր, և հիմա խեղճը նստած է առանց մի պատճառի, իսկ այսպիսիներն ահա ազատ ման են գալիս, զինվորական ծառայությունից փախչում։ Անցյալ շաբաթ ձեզ նորից էին փնտրում… Մենք ձեզնից ավելի զգուշավոր ենք,— ավարտեց նա իր խոսքը,— բայց և այնպես փորձանքի մեջ ընկանք։ Բոլորը ձեզ պես բախտավոր չեն։
Այդ խոսակցությանը ներկա էր Սմիհովում ապրող մի տարեց փականագործ։ Սա մոտեցա մոտեցավ Շվեյկին ու ասաց.
— Բարի եղեք, պարոն, ինձ սպասել փողոցում, ձեզ ասելիք ունեմ։
Վստահելի
1396
edits