Changes

Մոսկվա 2042

1 byte removed, 12:15, 10 Դեկտեմբերի 2014
/* Սպիտակ ձիու վրա */
Ես լռում էի, այդպիսի հայտարարությունից շշմած։ Հետո հանկարծ խփեցի կոշիկը նստարանին։
― Լեո, ― ասացի ես։ Ես չեմ կարողանում հավատալ այդպիսի վայրենությանը։ Ես չեմ կարող պատկերացնել, որ մեր օրերի ազատ երկրում, այսպիսի մեծ, նուրբ, մտածող մարդու, ինտելեկտուալի, ծեծեն ախոռում, ինչպես ճորտի։ Չէ՞ որ դա ոչ միայն ֆիզիկական ցավ է, այլև վիրավորում է մարդկային արժանապատվությանը։ արժանապատվությունը։ Մի՞թե դու չես բողոքել։
― Այն էլ ոնց եմ բողոքել, ― ասաց Լեոն հուզվելով։ ― Ես կանգնել եմ նրա առաջ ծնկներիս վրա։ Ես նրան աղաչում էի , «Սիմիչ, ասում եմ, ― սա առաջին և վերջին անգամն է։ Ես երդվում եմ պատվովս, որ դա երբեք չի կրկնվի»։
― Իսկ նա՞,― հարցրի ես։ Մի՞թե չխղճաց։ Մի՞թե նրա սիրտը չփափկեց։
― Տականք լինեմ, թե խաբում եմ, ― ասաց Լեոն և գողականի նման եղունգով փորեց ատամը։
Հաջորդ առավոտյան ես ավելի վաղ վեր կացա։ Տանից դուրս գալով տեսա երկու մեծ մեքենա վաշինգտոնյան համարներով։ Մեկը մարդատար, մյուսը ավտոբուս՝ «AMERICAN TELEVISION NEWS» մակագրությամբ։ Ինչ֊որ մարդիկ քանդում էին մալուխները և տուն էին խցկում սարքավորումները։ Միայն մեկը, անգործ կանգնած սիգար էր ծխում։
― Ջո՞ն, զարմացա ես։ ― Այդ դո՞ւք եք։ Ի՞նչ եք այստեղ անում։ Մի՞թե դուք նաև հեռուստատեսությունում եք աշխատում։
― Մի անհանգստացեք, ― ասացի ես։ Դեռ մի շաբաթ ունեմ մինչև թռիչքը։
― Ես չեմ անհանգստանում, ― ժպտաց Ջոնը։ ― Ես գիտեմ, որ դուք գնել տոմս։ Ես եկել եմ ասյտեղ ոչ ձեզ համար, այլ փոքրիկ հարցազրույց վերցնելու վերցնել պարոն Կարնավալովից։
Այս խոսքերով նա մտավ տուն ղեկավարելու սարքավորումների տեղադրումը, իսկ ես որոշեցի զբոսնել լճի մոտ։
անգլերեն։ Հիմա դուք մի քիչ ուտել և խոսել։ Եվ եթե կարելի է, մի քիչ ժպիտ արեք։
― Ոչ մի ժպիտ, զայրացած ասաց Սիմիչը։ ― Աշխարհը կործանվում է։ Արևմուտքը ամենակուլներին է տալիս երկիր երկիրը երկրի ետևից, կոմունիզմի երկաթյա ծնոտները արդեն հասել են մինչև մեր կոկորդը և շուտով կպատռեն ադամագեղձը, իսկ դուք շարունակում եք ժպտալ։ Դուք ապրում եք չափից ավելի ապահով, և այնքան եք նրբացել, որ չեք հասկանում․ ազատության համար պետք է պայքարել, դուք պետք է զոհեք ձեզ։
― Ինչպե՞ս պետք է պայքարենք, ― քաղաքավարի հարցրեց Ջոնը։
Ադմին, Վստահելի
1876
edits