Changes
Այդ ամենը տեղի ունեցավ միանգամայն պատահաբար։ Մի անգամ պորուչիկ Լուկաշի մոտ հավաքվել էր մի սրտամոտ ընկերախումբ։ «Քսանմեկ» էին խաղում։ Ֆելդկուրատն ունեցած-չունեցածը տանուլ տվեց ու ասաց․
— Ինձ ինչքա՞ն պարտք կտաք իմ սպասյակի դիմաց։ Չափազանց ապուշ, բայց և շատ մազալու, անձնավորություն է, մի non pius ultra<ref>Կաց Անկրկնելի բան (գերմլատ.)։</ref>։ Երաշխավորում եմ, որ ոչ մեկդ այդպիսի սպասյակ չի ունեցել։
— Տայիս Տալիս եմ հարյուր կրոն,— առաջարկեց պորուչիկ Լուկաշը։— Եթե մինչև վաղը չէ մյուս օրը փողը չվերադարձնես, ապա ինձ մոտ պիտի ուղարկես այդ հազվագյուտ օրինակը։ Իմ սպասյակը նողկալի մարդ է, շարունակ ախուվախ է անում, նամակներ գրում տուն և աչքին ընկածը թռցնում։ Ծեծում էի, բայց դա չի ազդում։ Ամեն անգամ տեսնելիս վզակոթին հասցնում եմ, բայց դա էլ չի օգնում։ Ջարդեցի առջևի երկու ատամը, բայց դա էլ նրան չուղղեց։
— Համաձայն եմ,— թեթևամտորեն համաձայնվեց ֆելդկուրատը։— Վաղը չէ մյուս օրը կստանաս, կա՛մ հարյուր կրոնը, կա՛մ Շվեյկին։
Նա սկսեց կմկմալ.
—… և վերջապես տանուլ տվի ձեզ։ Ձեր դիմաց հարյուր կրոն պարտք վերցրի, և եթե մինչև վաղը չէ մյուս օրը փողը չվերադարձնեմ, դուք այսուհետև պետք պատկանեք ոչ թե ինձ, այլ պորուչիկ Լակաշին։ Լուկաշին։ Ես, ճիշտն ասած, շատ եմ ափսոսում…
― Ես հարյուր կրոն կունենամ,— ասաց Շվեյկը։— Կարող եմ ձեզ պարտք տալ։
— Իսկ իմը տասնինն է,— կամացուկ ասաց ֆելդկուրատը, բանկի մեջ դնելով վերջին քառասուն կրոնը այն հարյուրից, որ Շվեյկը նրան պարտք էր տվել նոր ստրկությունից ազատվելու համար։
Տուն վերադառնալիս ֆելդկուրատն եկավ այն համոզման, թե ամեն ինչ վերջացած է, թե Շվեյկին ոչինչ չի կարող փրկել և ի վերուստ նախասահմանված է, որ նա ծառայի Լակաշին։Լուկաշին։
Եվ երբ Շվեյկր դուռը բացեց ֆելդկուրաաի ֆելդկուրատի առաջ, նա ասաց.
— Ամեն ինչ զուր է, Շվեյկ։ Բախտին դեմ գնալ չի լինի։ Ես տանուլ տվի ձեզ էլ, ձեր հարյուր կրոնն էլ… Ինչ ուժս պատում էր, արի, սակայն, բախտն ինձնից զորեղ է։ Նա ձեզ նետեց պորուչիկ Լուկաշի ճանկը… Հասավ մեր բաժանման ժամը։
Խոսքն ավարտելով, Շվեյկը գնաց գրոգ եփելու։ Գիշերամտին ֆելդկուրատը, որին Շվեյկը ոչ առանց դժվարության կարողացել էր անկողին դնել, սկսեց արտասվել ու մղկտալ։
Սպասյակների նոր սերնդի մեջ այլևս չեն գտնվի Ալմավիրի հերցոգի սպասյակ առաքինի Ֆերնանդոյի նման անձնվեր արարածներ, որոնք տերերին թույլ տային իրենց առանց աղի ուտել։ Մյուս կողմից, մենք տեսնում ենք, որ պետերը իրենց հեղինակության համար մահու և կենաց կռիվ մղելով նոր ժամանակների սպասյակների դեմ, դիմում են ամենավճռական միջոցների։ Երբեմն բանը հասնում է տեռորի։ Այսպես, օրինակ, 1912 թվին Գրացում տեղի է ունեցել մի դատավարություն, ուր նշանակալի դեր է կատարել մի կապիտան, որը ծեծամահ էր արել իր սպասյակին։ Այդ կապիտանին այն ժամանակ արդարացրել են, քանի որ այդպիսի բան նա միայն երկու անգամ էր արել։ Այդ պարոնների կարծիքով սպասյակի կյանքը ոչ մի արժեք չունի։ Սպասյակը իր է, հաճախ միայն խրտվիլակ, որին կարելի է ապտակներ հասցնել, նա ստրուկ է, անսահման թվով պարտականություններ ունեցող ծառա։ Զարմանալի չէ, որ այդ վիճակը ստրուկին ստիպում է լինել հնարամիտ ու շողոքորթ։ Մեր մոլորակի վրա նրա կրած տառապանքները կարելի է համեմատել միայն հին ժամանակ ռեստորաններում ծառայող երեխաների տառապանքների հետ, որոնց մեջ օրինավորության զգացմունք զարգացնում էին վզակոթներին տալով ու քոթակելով։
Լինում են, ի դեպ, և այնպիսի դեպքեր, երբ սպասյակը բարձրանում-հասնում է իր սպայի սիրեցյալի աստիճանին ու պատուհաս դառնում վաշտի և նոլյնիսկ նույնիսկ գումարտակի համար։ Բոլոր ենթասպաներն աշխատում են նրան սիրաշահել։ Նրանից է կախված արձակուրդ ստանալը։ Նա կարող է միջնորդել, որ զեկույցի ժամանակ ամեն ինչ լավ, վերջանա։
Պատերազմի ժամանակ այդ սիրեցյալներն հաճախ պարգևատրվում էին քաջության և խիզախության համար տրվող արծաթե մեծ ու փոքր մեդալներով։
Սպասյակի խուճապ բարձրացնելու մեծ վարպետ էր։ Խրամատները ռմբակոծելու ժամանակ նրա սիրտը մարում էր։ Այդպիսի դեպքերում նա իր և սպայի բագաժով գտնվում էր ամենաապահով բլինդաժում և գլուխը խոթում վերմակի տակ, որպեսզի հրետանային արկն իրեն չգտներ։ Այդ րոպեներին նա միայն այն էր ցանկանում, որ իր հրամանատարը վիրավորվի և ինքը նրա հետ միասին ընկնի որքան կարելի է խոր թիկունք։
Իր «գաղտնիքներով» նա բորբոքում էր խուճապը։ «Կարծեմ հեռախոսը հավաքում են»,— գազանաբար գաղտնաբար հայտնում էր նա ջոկերին և իրեն երջանիկ զգում, եթե հետո կարողանում էր ասել. «Արդեն հավաքեցին»։
Ոչ ոք այնպիսի բավականությամբ չէր նահանջում, ինչպես նա։ Այդ րոպեներին նա մոռանում էր, որ գլխին արկեր ու շրապնելներ են սուլում։ Հոգնածություն չզգալով, բագաժն առած դուրս էր պրծնում ու իրեն գցում շտաբ, որտեղ կանգնած էր լինում գումակը։ Մեծ համակրանք էր տածում նա ավստրիական գումակի նկատմամբ և մեծ հաճույքով գնում նրա հետ։ Ծայրահեղ դեպքում բավականանում էր և սանիտարական երկանիվ սայլակով։ Իսկ եթե ստիպված էր լինում ոտքով գնալ, բոլորովին կորած մարդու տպավորություն էր թողնում։ Այդպիսի դեպքերում նա իր սպայի բագաժը դեն էր գցում, թողնում խրամատներում և քարշ տալիս միայն իր սեփական գույքը։
Ես չեմ կարող մոռանալ այդ մարդուն, որն իր բագաժն առած քարշ էր գալիս Ուկրաինայի մի ծայրից մյուսը։ Նա մի կենդանի առաքչական բեռնասայլ էր։ Ես մինչև հիմա էլ ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե նա ինչպես կարողացավ այդ ամենը կրել, իր վրա առած քարշ տալ մի քանի հարյուր կիլոմետր, հետո այդ բեռով հասնել մինչև իսկ Տաշքենդ, աչալուրջ պահպանել յուրաքանչյուր իր և ռազմագերիների ճամբարում… բծավոր տիֆից մեռնել իր իսկ ճամպրուկների վրա։
Ներկայումս սպասյակները ցրված են մեր ողջ հանրապետության մեջ և պատմում են իրենց հերոսական սխրանքների մասին։ Թե իբր գրոհով նվաճել են Սոկալը, Դուբնոն, Նիշը, Պիավան։ նրանցից Նրանցից յուրաքանչյուրը մի Նապոլեոն է։ «Եվ ահա ես մեր գնդապետին ասացի, թե թող զանգահարի շտաբ ու ասի, որ կարելի է սկսել»,— պատմում են նրանք։
Սպասյակները մեծավ մասամբ ռեակցիոներներ էին, և զինվորներն ատում էին նրանց։ Սպասյակներից ոմանք մատնիչներ էին և մեծ բավականությամբ էին դիտում, թե ինչպես են ձերբակալում իրենց մատնած զինվորին։
Լակաշը սիրում էր, որ զինվորները երթի ժամանակ երգում էին։ Նրանք պետք է երգեին վարժության գնալիս և վարժությունից վերադառնալիս։ Քայլելով իր վաշտի կողքից, նա ձայնակցում էր նրանց.
Իսկ երբ մթնեց աշխարհքը,<br />Պարկից թափվեց վարսակը։<br />Տումտարիա բո՛ւմ։
Նա վայելում էր զինվորների համակրանքը, քանի որ շատ արդարամիտ մարդ էր և մանրախնդրություն անելու սովորություն չուներ։
Գոռալ իմանում էր, սակայն երբեք չէր հայհոյում։ Խոսելիս հարմար բառեր ու արտահայտություններ էր ընտրում.
— Գիտեք ինչ, հոդյա՛կսհոգյա՛կս, ճիշտն ասած, ես չէի ցանկանա ձեզ պատմել, բայց ոչինչ չեմ կարող անել, որովհետև բանակի մարտունակությունը կարգապահությունից է կախված։ Առանց կարգապահոլթյան բանակը «քամուց տարուբեր եղեգն է մի»։ Եթե ձեր մունդիրը կարգին վիճակումն է, իսկ կոճակները վատ են կարված կամ պակաս են, դա նշանակում է, որ դուք մոռանում եք ձեր պարտականությունները բանակի նկատմամբ։ Գուցե ձեզ անհասկանալի է, թե ինչու են ձեզ նստեցնում այն բանի համար, որ երեկ ստուգատեսի ժամանակ ձեր գիմնաստյորկայի կոճակները պակաս էին, այնպիսի չնչին, այնպիսի դատարկ բանի համար, որի վրա ոչ ոք ուշադրություն չէր դարձնի, եթե դուք զինվորական ծառայության մեջ չլինեիք։ Սակայն զինվորական ծառայության մեջ ձեր արտաքինի նկատմամբ ցուցաբերված այդպիսի անփութությունը ենթակա է տույժի։ Իսկ ինչո՞ւ։ Բանն այն չէ, nր որ ձեր կոճակները պակաս են, այլ որ անհրաժեշտ է ձեզ կարգապահության սովորեցնել։ Այսօր չեք կարի կոճակը, վաղը կսկսեք լոդրություն անել։ Վաղն արդեն ձեզ դժվար կթվա քանդել ու մաքրել հրացանը, մյուս օրը մի որևէ պանդոկում կմոռանաք ձեր սվինը և, ի վերջո, կքնեք պահակետում, և այդ ամենը այն պատճառով, որ այն չարաբաստիկ կոճակից հետո սկսել եք լոդրի կյանք վարել։ Հապա, հոգյա՛կս։ Ես ձեզ պատժում եմ, որպեսզի զերծ պահեմ այն զանցանքների համար տրվելիք ավելի ծանր պատժից, որ դուք կարող եք կատարել ապագայում, դանդաղորեն, սակայն վերջնականապես մոռացած լինելով ձեր պարտականությունները։ Ես ձեզ նստեցնում եմ հինգ օրով և անկեղծորեն ցանկանում, որ, ապրելով միայն ցամաք հացով ու ջրով, խորհեք այն մասին, որ պատիժը վրիժառություն չէ, այլ դաստիարակության միջոց, որը հետապնդում է որոշակի նպատակի ուղղել պատժվող զինվորին։
Լուկաշն արդեն վաղուց պետք է կապիտան դարձած լիներ, սակայն նրան չէր օգնել նույնիսկ ազգային հարցում ցուցաբերած զգուշավորությունը, որովհետև նա մեծավորների նկատմամբ չափից ավելի ուղղամիտ էր և ոչ ոքի չէր շողոքորթում։
Երբ Շվեյկը ներկայացավ Լուկաշին և հայտարարեց, թե այդ իսկ րոպեից անցնում է իր պարտականությունների կատարմանը, պորուչիկը նրան տարավ իր սենյակն ու ասաց.
— Ձեղ Ձեզ հանձնարարել է ինձ պարոն ֆելդկուրատ Կացը։ Հուսով եմ, որ դուք նրա հանձնարարությունը չեք վարկաբեկի։ Ես արդեն մի դյուժին սպասյակ եմ ունեցել, և նրանցից ոչ մեկը երկար չի դիմացել։ Նախազգուշացնում եմ, որ ես խիստ մարդ եմ և անխնա պատժում եմ ամեն մի ստորության և կեղծիքի համար։ Ես պահանջում եմ, որ դուք միշտ ճիշտ խոսեք և առանց առարկության կատարեք իմ բոլոր հրամանները։ Եթե ասեմ. «Կրակն ընկեք», պետք է ընկնեք, եթե նույնիսկ չցանկանայիք այդպիսի բան անել։ Այդ ո՞ւր եք նայում։
Շվեյկն հետաքրքրությամբ նայում էր այն պատի կողմը, որից կախված էր դեղձանիկի վանդակը։ Լսելով պորուչիկի հարցը, նա իր բարի աչքերը հառեց նրա վրա և պատասխանեց անուշիկ, բարեհամբույր տոնով.
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր֊լեյտենանտ, դա Հարցի, դեղձանիկ է։
Այդկերպ ընդհատելով պորուչիկի ճառը, Շվեյկը կանգնեց երեսադեմ և, աչքը չճպելով, հայացքը հառեց պորուչիկի դեմքին։
— Պարոն ֆելդկուրատը ձեզ հանձնարարեց որպես հազվագյուտ ապուշի։ Կարծում եմ, չի սխալվել։
— Համարձակվում եմ զեկուցել, որ պարոն ֆելդկուրատն իսկապես չի սխալվել։ Երբ ես իսկական զինվորական ծառայության մեջ, էի, ինձ այդ ծառայությունից ազատեցին ապուշության, հանրաճանաչ ապուշության համար։ Այդ բանի համար մեր գնդից ազատեցին երկու հոգու, ինձ և մեկ էլ մի ուրիշի՝ կապիտան ֆոն Կաունիցին։ Նա, պարոն պորուչիկ, փողոցով անցնելիս, կներեք արտահայտությանս, ձախ ձեռքի մատով քչփորում էր ձախ քթածակը, իսկ աջ ձեռքի մատով՝ աջը։ Վարժությունների ժամանակ նա ամեն անգամ մեզ շարք էր կանգնեցնում, ինչպես հանդիսավոր երթի համար, և ասում․ «Զինվորնե՛ր… է՜է՜․․․ նկատի ունեցեք… է՜-է՜… որ այսօր չորեքշաբթի է… է՜-է՛․․․ որովհետև վաղը կլինի հինգշաբթի… է՜-է՜…»։
Պորուչիկ Լուկաշը ասելու բան չգտնելով՝ ուսերը թոթվեց և սկսեց գնալ ու գալ Շվեյկի մոտով, դռնից դեպի լուսամուտը և լուսամուտից դեպի դուռը։ Այդ միջոցին Շվեյկը կատարում էր «աջ հավասարում» և «ձախ հավասարում», նայած թե պորուչիկը նրա որ կողում էր գտնվում,— և դա անում էր այնպիսի անմեղ տեսքով, որ պորուչիկը, աչքերը ցած խոնարհեց և, գորգին նայելով, ասաց մի բան, որ ոչ մի առնչություն չուներ տխմար կապիտանի վերաբերմամբ Շվեյկի արած դիտողությունների հետ։
— Այո՛։ Իմ տանը ամեն ինչ կարգին ու մաքուր լինի և չհամարձակվեք ստել։ Ես անազնվություն չեմ սիրում։ Ատում եմ սուտ ասելը և դրա համար անխնա կպատժեմ։ Հասկացա՞ք։
— Ճիշտ այդպես, պարոն օբեր֊լեյտենանտ, հասկացա։ Սուտ ասելուց վատ բան չկա։ Հենց որ մարդ սկսում է փչել, նրան կորած համարեք։ Պելգբժիմովի մոտի գյուղում Մարեկ ազգանունով մի ուսուցիչ կար։ Այս ուսուցիչը քարշ էր գալիս անտառապահ Շպերայի աղջկա հետևից։ Անտառապահը պատվիրել էր նրան ասել, որ եթե նա իր աղջկա հետ անտառում տեսակցություն ունենա, ապա ինքը, անտառապահը, հենց որ, ուրեմն, նրանց բռնի, հրացանով նրա հետույքը չկտրտած խոզաստևի ու աղի մի լիցք կմխի։ Իսկ ուսուցիչը պատվիրել էր անտառապահին ասել, թե այդ ամենը սուտ-մուտ բաներ են։ Սակայն ահա մի անգամ, երբ նա սպասում էր իր օրիորդին, անտառապահը բռնում է նրան և այն է ուզում է ասածն անել, բայց ուսուցիչն սկսում է արդարանալ, թե իբր ինքը ծաղիկներ էր հավաքում։ Մի ուրիշ անգամ ուսուցիչն անտառապահին ասում է, թե կոլեկցիայի համար բզեզներ է որսում։ Ու այդպես քանի գնում, այնքան ավելի փչում։ Վերջապես, վախից երդվում է, թե ուզում էր նապաստակ բռնելու թակարդներ դնել։ Այն ժամանակ մեր անտառապահը նրան չանթում ու տանում է ժանդարմների մոտ, իսկ այնտեղից գործը գնում է դատարան, և քիչ մնաց, որ ուսուցիչը բանտ ընկներ։ Իսկ եթե ճիշտ խոսեր, ընդամենը մի բաժին խոզաստև ու աղ կստանար։ Ես այն կարծիքին եմ, որ ավելի լավ է անկեղծորեն խոստովանել, իսկ եթե մի բան արել ես՝ գալ ու ասել, թե, համարձակվում եմ զեկուցել, արել եմ այսինչ ու այսինչ բանը։ Իսկ գալով ազնվությանը, պետք է ասել, որ դա հիանալի բան է, ազնվության շնորհիվ մարդ շատ առաջ կգնա։ Դա նույնն է, ինչ որ վազքի մրցության Ժամանակ ժամանակ հենց որ մարդ սկսում է խարդախություն անել, րոպեապես մրցավազքից դուրս է ընկնում։ Ա՛յ, օրինակ, իմ հորեղբոր տղան։ Ազնիվ մարդ է, ամեն տեղ հարգում են, ինքն իրենից գոհ է և իրեն նոր ծնվածի պես է զգում, երբ անկողին մտնելիս կարողանում է ասել. «Այսօր էլ ազնիվ եղա»։
Այդ երկարատև ճառի րնթացքում պորուչիկը նստած էր բազկաթոռին և, նայելով Շվեյկի սապոգներին, մտածում էր. «Աստվա՜ծ իմ, չէ՞ որ ես էլ հաճախ այդպիսի անհեթեթություններ եմ դուրս տալիս։ Տարբերությունը միայն այն ձևի մեջ է, որով ես դրանք հրամցնում եմ»։
— Ինձ մոտ դամաներ են լինում,— ընդգծեց նա։— Երբեմն դաման մնում է գիշերելու, եթե ես հետևյալ օրը ծառայության չպիտի գնամ։ Այդպիսի դեպքերում դուք սուրճը մեզ պիտի մատուցեք անկողնում, բայց միայն այն ժամանակ, երբ զանգը կտամ, հասկացա՞ք։
— Ճիշտ այդպես, հասկացա, պարոն օբեր-լեյտենանտ։ Եթե ես անսպասելի մտնեմ սենյակ, ապա հնարավոր է, որ դա այս կամ այն դամային դուր չգա։ Ես ինքս էլ մի անգամ մի օրիորդ էի բերել մոտս, իսկ աղախինս սուրճը՝ սուրճը բերեց անկողնում մատուցելու, հակառակի պես, հենց այն ժամանակ, երբ մենք շախին զվարճանում էինք։ Աղախինս վախից սուրճը թափեց վրաս ու ամբողջ մեղքս խաշեց և դեռ ասաց. «Բարի լո՛ւյս»։ Իսկ ես հո գիտեմ, թե ինչ պետք է անել, երբ դաման մնում է գիշերելու։
— Շա՛տ լավ, Շվեյկ։ Դամաների հետ մենք պետք է շատ տակտով վարվենք,— ասաց պորուչիկը, որի տրամադրությունը սկսեց լավանալ, քանի որ խոսակցությունը վերաբերվում էր մի բանի, որ զբաղեցնում էր զորանոցից, վարժադաշտից ու թղթախաղից հետո ազատ մնացած նրա ամբողջ ժամանակը։
Դեղձանիկին և անգորական կատվին վերաբերվող կարգադրություններն անելուց հետո նա գնաց, չզլանալով դուրս գալուց առաջ մի անգամ ևս մի քանի խոսք ասել ազնվության և կարգ ու կանոնի մասին։
Նրա գնալուց հետո Շվեյկն ամբողջ բնակարանը խստագույնս կարգի բերեց, այնպես որ, երբ գիշերը պորուչիկը տուն եկավ, նա ամենայն իրավամբ կարող էր զեկուցել․
― Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, ամեն ինչ կարգին է։ Միայն թե կատուն անվայել բան արեցճ արեց՝ կերավ ձեր դեղձանիկին։
— Ինչպե՞ս,― որոտաց պորուչիկը։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, ահա թե ինչպես։ Ես վաղուց գիտեի, որ կատուները դեղձանիկներին չեն սիրում և նեղություն են, տալիս։ Դրա համար էլ որոշեցի նրանց ծանոթացնել և, եթե այնպես պատահի, որ այդ անպիտանը որևէ օյին խաղա, այնպես դնգստել, որ մինչև մեռնելը չմոռանա, թե դեղձանիկների հետ ինչպես պետք է վարվել։ Ես կենդանիներին շատ եմ սիրում։ Մեր շենքում ապրող գլխարկագործն այդ ձեվով ձևով վերջ ի վերջո կարողացավ իր կատվին վարժեցնել։ Սկզբում կատուն կերավ նրա երեք դեղձանիկներին, իսկ հիմա այլևս ոչ մեկին չի լափում, և դեղձանիկը կարող է նույնիսկ նստել նրա վրա։ Ես էլ ցանկացա փորձել, դեղձանիկին հանեցի վանդակից և թույլ տվի, որ կատուն նրան հոտոտի, իսկ այդ այլանդակը, մինչև ես ուշքի կգայի, կծեց դեղձանիկի գլուխը։ Աստված վկա, ես նրանից այդպիսի ստորություն չէի սպասում։ Եթե, պարոն պորուչիկ, մեջտեղը ճնճղուկ լիներ, բան չէի ասի, բայց, ախր, դա այնպիսի հիանալի դեղձանիկ էր, Հարցի դեղձանիկ։ Եվ այն էլ ինչպե՜ս ագահաբար էր խժռում, փետուրներն էլ հետը, և դեռ բավականությունից գռմռում։ Նրանք, այդ կատուները, ինչպես ասում են, ոչ մի երաժշտական կրթություն չեն ստացել և դեղձանիկի երգը տանել չեն կարողանում, որովհետև դրանից բան չեն հասկանում… Ես կատվին ինչպես պետքն է հայհոյեցի, բայց, աստված չանի, մատով իսկ չկպա, այլ սպասեցի ձեր գալուն, որ տեսնեմ, թե գործին ինչ վճիռ կտաք և թե այս քոսոտ այլանդակի հետ ինչպես պետք է վարվել։
Այդ պատմությունն անելիս Շվեյկն այնպես բարեսրտորեն էր նայում պորուչիկի աչքերին, որ վերջինս նրան մոտեցած լինելով որոշակի խիստ մտադրությամբ, հետ քաշվեց, նստեց բազկաթոռին ու հարցրեց.
— Ես ինքս շուն սիրող եմ,— ասաց պորուչիկը։— Ընկերներիցս ոմանք իրենց հետ շներ էին տարել ռազմաճակատ։ Հետո ընկերներս ինձ գրում էին, թե այդպիսի հավատարիմ ու անձնվեր ընկերոջ հետ ռազմաճակատային ծառայությունը աննկատ է անցնում։ Դուք, ինչպես տեսնում, եմ, շների բոլոր տեսակները լավ եք ճանաչում, և հուսով եմ, որ եթե շուն ունենամ՝ կկարողանաք խնամել։ Ո՞ր տեսակն է, ձեր կարծիքով, ամենից լավը, այսինքն, խոսքս ընկեր շան մասին է։ Ես մի ժամանակ մի պինչեր ունեի, բայց չգիտեմ…
— Իմ կարծիքով, պարոն օբեր-լեյտենանտ, պինչերը շատ անուշիկ շուն է։ Ճիշտ է, պինչերը ամեն մարդու դուր չի գալիս, որովհետև փռչոտ է և դնչի մազերն այնքան կոշտ են, որ կարծես բանտից ազատված տաժանակրորդ լինի։ Պինչերներն անճոռնի են, նայելն հաճելի չէ, բայց դրա փոխարեն. խելոք են։ Դմբլո սեն-բերնարը պինչերին չի հասնի։ Պինչերը ֆոքստերյերից խելոք է։ Ես ճանաչում էի մի…
Պորուչիկ Լուկաշը նայեց ժամացույցին և ընդհատեց ՇՎեյկի խոսքը.